
Հրատարակված է Ապրիլ 04, 2008
ԿՐԿՆԱԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
- Մեր թերթի երեկվա համարում հրապարկվել է Լ. Գրիգորյանի մի հոդված, ով լրագրողի գործունեությունը «Ազատ Արցախում» համատեղում եւ խմբագրում է «Արցախի համալսարան»-ի ամենամսյա հրատարակությունը։ Ինձ համար դժվար չէր մերժել այդ հոդվածի հրապարակումը՝ նրան բացատրելով իմ որոշման պատճառները։ Բայց ես հարկ համարեցի այլ կերպ վարվել։ Ինչո՞ւ։ Նախ, ակնբախ եւ փաստացի կերպով ցույց տալ հասարակությանը՝ ինչպես եւ ինչով են ղեկավարվում բուհական գործիչներն իրենց հաստատությունների աշխատանքի որակի մասին հաշվետվություններում ու գնահատումներում... Դուք միայն պատկերացրեք. 192 ուսանող է «գերազանց» սովորում հենց միայն մեկ ֆակուլտետում։ Մեկ ուրիշ թղթային փաստարկ. ավելի քան 2000 ուսանողներից սոսկ 81-ն է արժանացել անբավարար գնահատականի... Ապրիլի 1-ի իմ խմբագրական հոդվածում խոսքը հենց այն մասին է եղել, որ դասախոսներն այս կամ այն պատճառով արհեստականորեն բարձրացնում են ուսանողների գնահատականները։ Արդյունքում թողարկվում է դիպլոմավորված, պետական կնիքով վավերագրված «խոտան»։ Որպեսզի լուռումունջ ընդունեն սույն փաստը, իմ հոդվածը սկսեցի Ռուսաստանի բուհերում ստեղծված համանման իրավիճակին հղում կատարելուց, որը հատուկ կերպով գումարված համատեղ կոլեգիայում իրենց ելույթներում մատնանշել են ՌԴ կրթության նախարարը եւ գլխավոր դատախազը։ Նրանք ընդգծել են ոչ թե լավ գնահատականներ ունեցող ուսանողների պակասությունը (նրանք անհաշիվ են, ինչքան ուզես), այլ շրջանավարտների ԱՆՈՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՈՉ ՊԻՏԱՆԻՈՒԹՅՈՒՆԸ գործնական աշխատանքի՝ նրանց մոտ գիտելիքների նվազագույնս պատշաճ մակարդակի բացակայության պատճառով... Որպեսզի լուռումունջ ընդունեն սույն փաստը, անհանգստանան եւ սկսեն խորհել. «Ի՞նչ է նշանակում սույն հոդվածը։ Մի՞թե նոր իշխանությունը լրջորեն որոշել է հիմնավոր փոփոխությունների ձեռնամուխ լինել...»։ Բայց չէ, նրանք գնացին սովորական, տրորված ուղիով։ Հետեւեց օպերատիվ արձագանքը՝ իբր, իրենց մոտ, այսինքն՝ ԱրՊՀ-ում, ամեն ինչ կարգին է, իսկ ով կասկածում է, թող ծանոթանա ուսանողների առաջադիմության մասին վիճակագրական տվյալներին։ Եվ ինչպես սովորաբար ընդունված է (դեռեւս հին ու բարի բրեժնեւյան ժամանակներից), այդ ամենը մատուցվեց առավել հանրահայտ մեղանչումների հասցեին քննադատական դեմարշի ուղեկցությամբ... Իբր՝ մենք էլ ենք պատրաստ մարտի նետվել հանուն ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ։ ԿԱՐՃ ԵՎ ՈՐՊԵՍԶԻ ԱՎԵԼԻ ՀԱՍԿԱՆԱԼԻ ԼԻՆԻ, այսպես կասեմ. Խորհրդային Միության հիմքի քայքայումն սկսվել է հիմնականում աչքակապության եւ սուտ հաշվետվության (երկրի կենսագործունեության բոլոր ոլորտներում) թագավորման պատճառով։ «Թուղթը» սկսել է ավելի վճռական դեր խաղալ, քան գործերի իրական վիճակը... Այսպես, եթե դրան չի դիմացել այնպիսի հզոր տերություն, ինչպիսին ԽՍՀՄ-ն էր, մի՞թե փոքրիկ Արցախը կամ ամբողջ Հայաստանը կարող են երկար ձիգ տալ՝ հարմարվելով եւ հենվելով աչքակապության, խաբեության եւ ինքնախաբեության վրա։ Ինչո՞ւ են Մոսկվայում տագնապ բարձրացրել այդպիսի բարձր մակարդակով, որովհետեւ գործնական ցուցանիշները շեշտակի հակասության մեջ են մտել «թղթայինի» հետ... Զգացել են այն կոռոզիան, որն սպառնում է պետության հիմքի քայքայումով։ Իսկ մեր գործիչների համար (եւ ոչ միայն կրթության ոլորտի)՝ հեչ, կարծես թե... իրենք Աստծո թեւի տակ են նստած։ Երկրորդ. անհրաժեշտ համարեցի կրկնել ներքոշարադրյալը. Լսեցեք մեկ անգամ եւս եւ աշխատեք լավ հասկանալ. ԼՂՀ բարձրագույն ղեկավարությունը ամենայն վճռականությամբ տրամադրված է հալածել սուտը՝ նրա բոլոր դրսեւորումներով, մեր հասարակության եւ պետության կյանքից։ Իսկ եթե այդ նպատակային խնդիրը դանդաղ տեմպերով է իրականացվում, ապա դրա համար կան օբյեկտիվ պատճառներ, որոնց թվում գլխավորն է հանդիսանում որեւիցե հիմնավոր փոփոխություն չկամենալը քաղաքական, տնտեսական, հենց նաեւ հասարակական գործիչների մեծամասնության կողմից։ Մտքով, տրամաբանությամբ սովորականից քիչ ավելի խորանալու ընդունակի համար պետք է պարզ լինի, որ այդպիսի նահանջն անհնարին է, թերեւս, այն ամենի պատճառով, ինչ տեղի ունեցավ Հայաստանում... Դժգոհությունը ժողովրդի մեջ գոյության իրավունք ունի, բայց ոչ այդ որակով ու չափով։ Ինչպես որ գետն է հորդացման շրջանում ափերից ելնում, այնպես էլ մարդկային գետն է սահմանված շրջանակներից դուրս ելնում, երբ հասարակական կյանքում գերազանցվում է թույլատրելի սահմանը... Եվ այս պատճառով ոչ միայն ԼՂՀ բարձրագույն իշխանությունն է խիստ միջոցներով կարգի բերելու մեր «տունն ու բակը», այլեւ Հայաստանի նորընտիր նախագահը... Այո, դա աներեւակայելի է, դա բարդից էլ բարդ խնդիր է, բայց ԱՅԼ ՈՒՂԻ չկա։ Հարցը կտրուկ է դրված. ԿԱՄ-ԿԱՄ։ Կամ ՀԱՂԹԱՀԱՐԵՑԵՔ ինքներդ ձեզ, կամ՝ ՏԱՆՈՒԼ ՏՎԵՔ երկիրը։

- ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Վերջին լուրերը, Ապրիլ 04, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան 2
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ «Հայաստանի Հանրապետություն», 30 սեպտեմբերի 1997թ. (հատվածներ) ՍՓՅՈՒՌՔԻ ՄԱՍԻՆ Մենք դժվարություններ ունենք Սփյուռքի ...ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ
.
Այսօր, ժամը 15.00-ին, Ստեփանակերտի քաղաքապետարանի պատկերասրահում տեղի կունենա Արցախի կին նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես՝ նվիրված Մայրության եւ գեղեցկության տոնին։ ...ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ
. 6
Սասունի արծիվ զորավար Անդրանիկի անունը սիրելի է հայ ժողովրդի համար, քանզի անվեհեր հայդուկապետի մեջ ցոլանում են իր ազգի ամենից գեղեցիկ ու ազնիվ հատկությունները։ Նա շրջանցեց հանգիստ ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ՝ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջերս շատ է գործածվում աշխատանքային պայմանագիր հասկացողությունը, ինչին հասարակությունը դեռ թերահավատորեն է մոտենում։ Սա մի փորձ է բացահայտելու Աշխատանքային օրենսգրքի՝ հասարակությանն առավել շատ հուզող ...ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՌՈՒՑԵԼ ԵԿԵՂԵՑԻ
.
Բերձորում մարտի 28-30-ը տեղի ունեցած խորհրդաժողովի երկրորդ օրն ուշագրավ էր գործնական աշխատանքով։ Ինչպես հաղորդել ենք, այդ օրը խորհրդաժողովի մասնակիցների մեծ մասը ուղեւորվել է հարավ, ...ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԸ
Մուրադ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Անհնար է գտնել մի ազգ, որն ինչքան էլ հզոր լիներ անցյալում, միշտ ի վիճակի լիներ պահպանելու իր զենքի փառքը եւ սարսափ առաջացնելու հարեւանների մոտ, եթե անբարոյականությունը մուտք է ...ԿՐԿՆԱԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Մեր թերթի երեկվա համարում հրապարկվել է Լ. Գրիգորյանի մի հոդված, ով լրագրողի գործունեությունը «Ազատ Արցախում» համատեղում եւ խմբագրում է «Արցախի համալսարան»-ի ամենամսյա հրատարակությունը։ Ինձ համար դժվար ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
Ապրիլի 3-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վերջերս ուժգին քամու հետեւանքով տուժած բնակավայրերում վերականգնողական ...ՍԵՄԻՆԱՐ` ՆՎԻՐՎԱԾ ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ԽՆԴՐԻՆ
.Մամլո-հաղորդագրություն Ապրիլի 3-ին «Հայկի Սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը անց է կացրել ճանաչողական սեմինար՝ նվիրված միջազգային թրաֆիկինգի կամ աշխարհում մարդկանց վաճառքի կանխարգելման ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՍԻՐՈՇՈՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
.
ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՍԵՐՏ ՇՓՈՒՄՆԵՐ /DAY.AZ-Ի ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎԻ ՀԵՏ/
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

