
Հրատարակված է Ապրիլ 04, 2008
ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԸ
- Անհնար է գտնել մի ազգ, որն ինչքան էլ հզոր լիներ անցյալում, միշտ ի վիճակի լիներ պահպանելու իր զենքի փառքը եւ սարսափ առաջացնելու հարեւանների մոտ, եթե անբարոյականությունը մուտք է գործել իր շարքերը եւ ավերում է կարգուկանոնի կապերը, երբ նա (անբարոյականությունը) այնքան է գլուխ բարձրացրել, որ թույլ է տալիս հանդես գալ բացահայտ, առանց քաշվելու։ Ինչում է ասածիս իմաստը։ Թե ուզում եք հող չտալ, թե ուզում եք Արցախը դե-յուրե անկախանա, թե ուզում եք պատերազմ չլինի՝ բարի եղեք պայքարել անբարոյականության դեմ։ Մի կողմ թողեք դիմումները, հռչակագրերը, լսումները, պատմական թե իրավական փաստերի մեջբերումները եւ այլն։ Չեմ ասում, թե դրանք պետք չեն... Պետք են, բայց՝ ոչ առաջնահերթ։ Մեր միակ առաջնահերթ ճանապարհն ուժի, ուժի եւ նորից ուժի մեջ է։ Իսկ ուժի հասնել առանց արդարության, բարոյականության սկզբունքները մեր պետության հիմքում դնելու՝ անհնարին է։ Իսկ ի՞նչ ենք հասկանում «արդարության, բարոյականության սկզբունքներ» ասելով։ Արդարությունը բարոյականության հիմքն է։ Արդարությունը, իմ հասկացողությամբ, ոչ թե մի իրադրության ազնիվ գերադասումն է մյուսներից, ոչ թե նեղ կենցաղային արժեք է, այլ ՕԲՅԵԿՏԻՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆՆ արտացոլող կանոն է։ (Մի՞թե այդքան դժվար է հասկանալ, որ «անհրաժեշտություն» կոչվածի հանդեպ արհամարհական վերաբերմունքի դեպքում հնարավոր չէ հասնել հաջողության՝ ժամանակի երկար կամ միջին հատվածում)։ Ոչ թե «ազատությունը» կամ «սերը», ոչ թե «վերացական հումանիզմը» կամ «մարդու իրավունքները», ոչ թե «կարեկցանքը» կամ «գթասրտությունը» պետք է հռչակվեն մարդու եւ մարդկության բարձրագույն նպատակ եւ ձգտում, այլ՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ։ Ինքը՝ ժողովրդավարական համակարգը, այս կամ այն հասարակության մեջ դրական է (մարդկանց եւ պետության համար) այնքանով, որքանով նրանում իրականացվում են արդարության տարրերը։ Ես առավել քան համոզված եմ, որ դիվանագիտության դերը տարածքային հակամարտությունների լուծման հարցում երկրորդական է, այն ամբողջովին կախված է հակամարտող կողմերի ներքին վիճակից, այն բանից, թե այս կամ այն կողմի նյութական եւ բարոյական իրավիճակն ինչպես է արտացոլված մյուսների, եւ առաջին հերթին՝ հակառակորդի հանրության գիտակցության մեջ։ Ասածս ավելի հասկանալի դարձնելու նպատակով դիմեմ մի պարզ օրինակի։ Որեւէ գույք վաճառելիս (բնակարան, խնձորի այգի կամ ավտոմեքենա) մեր ուզած գինը ստանալու համար ո՞ր ճանապարհը մեզ կբերի հաջողության՝ կապիտալ վերանորոգման ու բարելավման քրտնաջան աշխատա՞նքը, թե՞ ճարպիկ, քաղցրալեզու մարդկանց վրա հույս դնելը, որոնց խնդիրն է ապացուցել նշված գնի արդարությունը։ Կարծում եմ՝ պարզից էլ պարզ է՝ 12 տարվա ընթացքում քրտնաջան աշխատանքը կանի այն, ինչ չի անի ամենաերկար, ամենաքաղցր լեզուն։ Դիվանագիտության հնարավորությունները, թեկուզեւ նախարարների աստիճանով, հավասար են զրոյի, եթե երկրի բարոյահոգեբանական վիճակը (եւ նույնիսկ նյութականը) չի համապատասխանում առջեւում դրված ՆՊԱՏԱԿԻՆ։ Ահա քանի սերունդ. նախարարներ, վարչապետեր, դիվանագետներ գլուխ են ջարդում Երուսաղեմի խնդրի լուծման շուրջ եւ՝ ապարդյուն։ Ոչ ոք ոչ մի տեղ չի տեսել ու չի լսել, որ որեւէ տարածքային հակամարտություն լուծված լինի դիվանագիտության միջոցով։ Հակամարտող կողմերի միջեւ իրական խախաղություն հաստատելու համար անհրաժեշտ պայմաններ է հանդիսանում երեք վիճակ. 1. Երբ կողմերից որեւէ մեկի հանրության գիտակցությունը գալիս է իր թույլ լինելու համոզվածությանը։ 2. Երբ երկու կողմերի հանրության գիտակցությունը գալիս է այն համոզմունքին, որ անհնարին է հաղթել հակառակ կողմին։ 3. Երբ բավարար հզորություն ունեցող երրորդ կողմը ճնշում է գործադրում կողմերից որեւէ մեկի կամ էլ՝ հենց երկուսի վրա։ Իսկ եթե նշված երեք դրություններից ոչ մեկը դեռ ի հայտ չի եկել, ապա ռազմական գործողությունը վաղ թե ուշ անխուսափելի է։ Եվ դա կրկնվելու է այնքան ժամանակ, մինչեւ նշված դրություններից որեւէ մեկը դառնա հնարավոր։ Ինչո՞ւ է ավելի քան կես դար շարունակվում արաբա-իսրայելական հակամարտությունը։ Որովհետեւ թե՛ արաբական, թե՛ իսրայելական հանրության գիտակցության մեջ դեռեւս շարունակում է տիրել հավատն իր ուժերի, իր անպարտելիության հանդեպ։ Իսկ վերը նշված երեք դրություններից ո՞ր մեկն է առկա հայ-ադրբեջանական հակամարտության մեջ։ Ոչ մեկը։ Երկու ժողովուրդների գիտակցության մեջ տիրում է համոզմունքը. «Մենք ճիշտ ենք եւ բավարար ուժ ունենք հաղթանակի հասնելու համար»։ Եվ եթե հանրային գիտակցությունը առանց արմատական փոփոխության ենթարկվելու սկսի խաղաղության շենքը կառուցել, ապա նա արժանանալու է Պաղեստինի խաղաղության ճակատագրին։ Եվ այսպես, ո՞րն է իմ մտահոգությունը, իմ նպատակը. այսքան երկար տարիներ, երկար պայքար տանելով՝ ընդամենը մի բան՝ ձեզ, մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությանը, մեր իշխանության գերակշիռ մեծամասնությանը համոզել, որ մեր արտաքին խնդիրները լուծվում են ԱՅՍՏԵՂ։ Այսինքն, մեր իրականությունն անխտիր ենթակա է արմատական փոփոխությունների։ Եթե ոչ ամբողջ Հայաստանը, ապա գոնե՝ փոքր Ղարաբաղը։ Միմիայն դա է Արցախի ազատության ճանապարհը։

- Մուրադ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Վերջին լուրերը, Ապրիլ 04, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան 2
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ «Հայաստանի Հանրապետություն», 30 սեպտեմբերի 1997թ. (հատվածներ) ՍՓՅՈՒՌՔԻ ՄԱՍԻՆ Մենք դժվարություններ ունենք Սփյուռքի ...ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ
.
Այսօր, ժամը 15.00-ին, Ստեփանակերտի քաղաքապետարանի պատկերասրահում տեղի կունենա Արցախի կին նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես՝ նվիրված Մայրության եւ գեղեցկության տոնին։ ...ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ
. 6
Սասունի արծիվ զորավար Անդրանիկի անունը սիրելի է հայ ժողովրդի համար, քանզի անվեհեր հայդուկապետի մեջ ցոլանում են իր ազգի ամենից գեղեցիկ ու ազնիվ հատկությունները։ Նա շրջանցեց հանգիստ ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ՝ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջերս շատ է գործածվում աշխատանքային պայմանագիր հասկացողությունը, ինչին հասարակությունը դեռ թերահավատորեն է մոտենում։ Սա մի փորձ է բացահայտելու Աշխատանքային օրենսգրքի՝ հասարակությանն առավել շատ հուզող ...ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՌՈՒՑԵԼ ԵԿԵՂԵՑԻ
.
Բերձորում մարտի 28-30-ը տեղի ունեցած խորհրդաժողովի երկրորդ օրն ուշագրավ էր գործնական աշխատանքով։ Ինչպես հաղորդել ենք, այդ օրը խորհրդաժողովի մասնակիցների մեծ մասը ուղեւորվել է հարավ, ...ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԸ
Մուրադ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Անհնար է գտնել մի ազգ, որն ինչքան էլ հզոր լիներ անցյալում, միշտ ի վիճակի լիներ պահպանելու իր զենքի փառքը եւ սարսափ առաջացնելու հարեւանների մոտ, եթե անբարոյականությունը մուտք է ...ԿՐԿՆԱԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Մեր թերթի երեկվա համարում հրապարկվել է Լ. Գրիգորյանի մի հոդված, ով լրագրողի գործունեությունը «Ազատ Արցախում» համատեղում եւ խմբագրում է «Արցախի համալսարան»-ի ամենամսյա հրատարակությունը։ Ինձ համար դժվար ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
Ապրիլի 3-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վերջերս ուժգին քամու հետեւանքով տուժած բնակավայրերում վերականգնողական ...ՍԵՄԻՆԱՐ` ՆՎԻՐՎԱԾ ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ԽՆԴՐԻՆ
.Մամլո-հաղորդագրություն Ապրիլի 3-ին «Հայկի Սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը անց է կացրել ճանաչողական սեմինար՝ նվիրված միջազգային թրաֆիկինգի կամ աշխարհում մարդկանց վաճառքի կանխարգելման ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՆՐԱՆՔ ԿԵՐՏԵԼ ԵՆ ԱՅՍ ՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐԸ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇՈՒՏՈՎ ԿՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԻ ՀԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂ ՉՈՒՆԻ
Էվիկա ԲԱԲԱՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՍԻՐՈՇՈՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
.
ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՍԵՐՏ ՇՓՈՒՄՆԵՐ /DAY.AZ-Ի ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎԻ ՀԵՏ/
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

