
Հրատարակված է Ապրիլ 04, 2008
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՌՈՒՑԵԼ ԵԿԵՂԵՑԻ
- Բերձորում մարտի 28-30-ը տեղի ունեցած խորհրդաժողովի երկրորդ օրն ուշագրավ էր գործնական աշխատանքով։ Ինչպես հաղորդել ենք, այդ օրը խորհրդաժողովի մասնակիցների մեծ մասը ուղեւորվել է հարավ, քանի որ շրջանի այդ հատվածի գյուղատնտեսության եւ, ինչու չէ, սննդի արդյունաբերության զարգացման հնարավորություններն անհամեմատ մեծ են, եւ զարմանալի չէ, որ թե՛ Հայաստանի եւ թե՛ ԼՂՀ-ի լրագրողները միացան վերջիններիս։ Այսպես՝ գյուղ առ գյուղ իջնում էինք դեպի մայր Արաքս։ Եվ եթե ճանապարհի սկզբնական հատվածում գյուղերը հազվադեպ էին պատահում եւ՝ քիչ բնակեցված, ապա հետո, երբ Հակարիի երկայնքով մարգագետիններն ավելի ընդարձակ էին դառնում, գյուղերն ավելի ստվարանում էին բնակչությամբ եւ տարածքով։ Մրգատու այգիները փոխարինվում էին խաղողայգիներով, ապա՝ հացահատիկայինների դաշտերով, իսկ հետո՝ մինչեւ Արաքս, անմշակ հողերի հազարավոր հեկտարներ էին։ Իրոք, որ հնարավորություններն այդ հայկական պատմական հողերի վրա հզոր են եւ, ինչ խոսք, հզոր ներդրումներ պահանջող։ Սակայն մեծարգո հյուրերին զարմանք էին պատճառում ոչ այնքան շրջանի չօգտագործված հնարավորությունները, ինչքան՝ բնակեցված գյուղերի բնակիչների հոգեբանությունը։ Եվ այս առումով խոր իմաստ ենք տեսնում պատմել Իշխանաձորի բնակչության մասին։ Նախ, բոլորս ուրախացանք, երբ հայտնաբերեցինք, որ շրջանի հարավային մասի գրեթե էպիկենտրոնում գտնվող Իշխանաձորում կա բուժկետ, ավելին՝ ամբողջ մի ամբուլատորիա իր բաժանմունքներով՝ ատամնաբուժական, մանկաբարձական, բուժքույրական՝ անձնակազմով, «Շտապ օգնություն» մեքենայով, մաքուր, լուսավոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած սենյակներով։ Կենսականորեն կարեւոր այդ գործն իրականացվեց «Թուֆենկյան հիմնադրամի» կողմից՝ 2005թ., իսկ բուժկետը սկսեց գործել 2006-ից։ Բուժկետի տնօրենը երիտասարդ, եռանդուն մասնագետ է, որը հասկանալի ոգեւորությամբ էր պատմում բուժկետի հիմնման, խնդիրների, պայմանների մասին։ 29-ամյա Վերգինե Սարգսյանի խոսքերով՝ բուժկետն օրական ընդունում է 4-5 հիվանդ՝ Իշխանաձորի եւ մերձակա գյուղերի բնակչությունից։ Այլեւս չարչարվելու հարկ չկա. անհրաժեշտության դեպքում հնարավորություն կա բուժվել գյուղում, իսկ ավելի ծանր դեպքերում՝ Գորիսի, Բերձորի, անգամ մայրաքաղաքի հիվանդանոց հասնելու համար հնարավորույթունն էլ կա։ Տնօրենը հատուկ ջերմությամբ էր խոսում գյուղի բնակչության մասին։ «Եթե ծանր դեպք է լինում, ողջ գյուղը հավաքվում է բուժկետի բակում՝ սպասում իմ պատասխանին։ Բարոյապես դա մեծ ուժ է տալիս, եւ ես շնորհակալ եմ այդպիսի ջերմություն, աջակցություն ստանալու համար»։ Երբ չկար «Շտապ օգնություն» մեքենան (վերջերս շրջանին երկու նման մեքենա տրամադրել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, իսկ շրջվարչակազմի ղեկավար է. Ղեւոնդյանն այդ երկուսից մեկը բաժին է հասցրել Իշխանաձորի բուժկետին), դրան փոխարինում էր գյուղապետի մեքենան. խորին երախտագիտությամբ պատմում է տնօրենը։ Վերգինեն ծնողների հետ բնակվել է Իշխանաձորում 2000 թվականից։ Անասելի դժվարությունների էին բախվում. նոր տեղում չկար ոչ մի պայման։ Իսկ հիմա ե՛ւ տներն են բարելավված, ե՛ւ էլեկտրականություն կա գյուղում, ե՛ւ դպրոց, եւ ահա երկու տարի՝ նաեւ բուժկետ։

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 04, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան 2
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ «Հայաստանի Հանրապետություն», 30 սեպտեմբերի 1997թ. (հատվածներ) ՍՓՅՈՒՌՔԻ ՄԱՍԻՆ Մենք դժվարություններ ունենք Սփյուռքի ...ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ
.
Այսօր, ժամը 15.00-ին, Ստեփանակերտի քաղաքապետարանի պատկերասրահում տեղի կունենա Արցախի կին նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես՝ նվիրված Մայրության եւ գեղեցկության տոնին։ ...ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ
. 6
Սասունի արծիվ զորավար Անդրանիկի անունը սիրելի է հայ ժողովրդի համար, քանզի անվեհեր հայդուկապետի մեջ ցոլանում են իր ազգի ամենից գեղեցիկ ու ազնիվ հատկությունները։ Նա շրջանցեց հանգիստ ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ՝ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջերս շատ է գործածվում աշխատանքային պայմանագիր հասկացողությունը, ինչին հասարակությունը դեռ թերահավատորեն է մոտենում։ Սա մի փորձ է բացահայտելու Աշխատանքային օրենսգրքի՝ հասարակությանն առավել շատ հուզող ...ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՌՈՒՑԵԼ ԵԿԵՂԵՑԻ
.
Բերձորում մարտի 28-30-ը տեղի ունեցած խորհրդաժողովի երկրորդ օրն ուշագրավ էր գործնական աշխատանքով։ Ինչպես հաղորդել ենք, այդ օրը խորհրդաժողովի մասնակիցների մեծ մասը ուղեւորվել է հարավ, ...ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԸ
Մուրադ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Անհնար է գտնել մի ազգ, որն ինչքան էլ հզոր լիներ անցյալում, միշտ ի վիճակի լիներ պահպանելու իր զենքի փառքը եւ սարսափ առաջացնելու հարեւանների մոտ, եթե անբարոյականությունը մուտք է ...ԿՐԿՆԱԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Մեր թերթի երեկվա համարում հրապարկվել է Լ. Գրիգորյանի մի հոդված, ով լրագրողի գործունեությունը «Ազատ Արցախում» համատեղում եւ խմբագրում է «Արցախի համալսարան»-ի ամենամսյա հրատարակությունը։ Ինձ համար դժվար ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
Ապրիլի 3-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վերջերս ուժգին քամու հետեւանքով տուժած բնակավայրերում վերականգնողական ...ՍԵՄԻՆԱՐ` ՆՎԻՐՎԱԾ ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ԽՆԴՐԻՆ
.Մամլո-հաղորդագրություն Ապրիլի 3-ին «Հայկի Սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը անց է կացրել ճանաչողական սեմինար՝ նվիրված միջազգային թրաֆիկինգի կամ աշխարհում մարդկանց վաճառքի կանխարգելման ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՍԻՐՈՇՈՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
.
ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՍԵՐՏ ՇՓՈՒՄՆԵՐ /DAY.AZ-Ի ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎԻ ՀԵՏ/
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

