
Հրատարակված է Ապրիլ 03, 2008
ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ ՆԱԵՎ ՄԵԶ ՀԱՄԱՐ
- Ապրիլի 2-ին ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստն անդրադառնում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ վերջին շրջանում արձանագրված տարածաշրջանային եւ համաշխարհային առումով հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի համատեքստում։ ԼՂՀ ԱԺ նախագահի, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների եւ պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ գումարված նիստում նշված թեմայի վերաբերյալ ամփոփ զեկույցով հանդես եկավ արտաքին գործերի նախարար եորգի Պետրոսյանը։ Նիստի ավարտից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում արտաքին գործերի նախարարը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը պատասխանեցին լրագրողների հարցերին։ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ Կայացած քննարկումը Վ. Աթանեսյանը որակեց որպես 2006թ. ղարաբաղյան հարցի շուրջ ԼՂՀ ԱԺում կայացած խորհրդարանական լսումների տրամաբանական շարունակություն։ «2006թ. ապրիլի խորհրդարանական լսումների արդյունքում Ազգային ժողովն ընդունել է, այսպես ասած, միջանկյալ եզրակացության։ Վերջնական եզրակացություն դեռ ընդունված չէ, մանրամասնեց նա։ - Հաշվի առնելով փոխված իրավիճակը՝ անհրաժեշտություն կա, որ ԼՂՀ ԱԺն, որպես ներկայացուցչական մարմին, իր վերջնական ամբողջական տեսակետն արտահայտի բանակցային գործընթացի շուրջ»։ Ընդ որում՝ այդ կարգի միջոցառումները կշարունակվեն։ «Չի բացառվում, որ Ազգային ժողովն անցկացնի համապարփակ լսումներ՝ ընդունելով վերջնական եզրակացություն, որը կարտահայտի ԱԺում ներկայացված քաղաքական ուժերի եւ ողջ օրենսդիր մարմնի միանշանակ մոտեցումը»։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավարի համոզմամբ՝ դա զգալի չափով կօժանդակի նաեւ գործադիր իշխանության համապատասխան քայլերին. «Գործադիր մարմինն իր գործողություններում ավելի ազատ կլինի, եթե ունենա երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմնի երաշխավորված, միանշանակ կարծիքը»։ Մեզ հետաքրքրող թեմայի շրջանակներում իր ուրույն տեղն ունի այսպես կոչված Կոսովոյի միջադեպը։ Արտգործնախարարի խոսքերով, վերը նշված քննարկումներում եւս այդ հարցը կարեւոր տեղ էր զբաղեցնում։ Այդ նախադեպի եւ ղարաբաղյան խնդրի հետ դրա համատեղելիության վերաբերյալ տարաբնույթ կարծիքներ են առկա։ Սակայն, որ այն կարող է նախադեպ լինել սկզբունքների հարաբերակցության տեսակետից՝ միանշանակ է։ Լրագրողների հարցերի մեկ այլ խումբն անդրադառնում էր Ադրբեջանի դիրքորոշման մեջ արձանագրված տեղաշարժերին. մի կողմից նրա փորձերը ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացը ԵԱՀԿ-ից ՄԱԿ տեղափոխելու ուղղությամբ, մյուս կողմից՝ ղարաբաղաադրբեջանական շփման գծում սահմանային միջադեպերի ակտիվացմամբ։ Ադրբեջանը ձգտում է համաձայնության մի այնպիսի տարբերակի, որը լիովին կբավարարի նրա պահանջները՝ բացառելով փոխզիջումային որեւէ տարբերակ, այդ առթիվ նշեց արտաքին գործերի նախարարը՝ հավելելով, որ նման պարագայում հարկ է, որ հայկական կողմերը եւս վերանայեն իրենց դիրքորոշումը։ Արտգործնախարարի համոզմամբ՝ դրա հիմքում Ադրբեջանի վախն է հենց նույն Կոսովոյի նախադեպից, ինչը նրան ստիպում է նման ագրեսիվ դիրք բռնել՝ բացահայտ մեղադրանքներ ուղղելով գրեթե բոլորին, ովքեր այս կամ այն չափով առընչվում են բանակցային գործընթացին։ «Իմ կարծիքով, Ադրբեջանը դարձել է իր սեփական քաղաքականության գերին։ Այդ առումով մենք գիտենք ինչպես պատասխանել եւ ունենք համարժեք պատասխանի հնարավորություն», գտնում է .Պետրոսյանը։ ԱՄԵՆԻՑ ԱՌԱՋ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ Կհամապատասխանեցվի՞, արդյոք, ԱԺ կողմից ընդունվելիք վերջնական եզրակացությունը ՀՀի մոտեցումների հետ։ «Չեմ կարծում, թե ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման ճանապարհին մենք պետք է յուրաքանչյուր քայլ համաձայնեցնենք Հայաստանի իշխանությունների հետ, ի պատասխան լրագրողի հարցի, նշեց Վ. Աթանեսյանը։ Սա ԼՂՀ ժողովրդի կամքի արտահայտությունն է՝ հաստատված հանրաքվեների միջոցով։ Եվ մենք, որպես ժողովրդի ներկայացուցիչներ, պարտավոր ենք իրականացնել նրա կամքը։ ... Որպես բարձրագույն ներկայացուցչական մարմին Ազգային ժողովը պարտավոր է իրականացնել ժողովրդի կամքը, որն ամրացված է Սահմանադրության մեջ. Լեռնային Ղարաբաղը անկախ, ինքնիշխան պետություն է»։ Հնարավո՞ր է, որ ԼՂՀն դառնա աշխարհաքաղաքական գործոն։ «Ես գտնում եմ, որ ԼՂՀն արդեն իսկ գործոն է, ի պատասխան հնչած հարցի՝ վստահեցրեց պարոն Աթանեսյանը։ Եվ որեւէ մեկը չի կարող դա անտեսել։ Այն, ինչ որ իրողություն է այսօր՝ հրադադարի ռեժիմը, պահպանվում է կողմերի բարի կամքի դրսեւորմամբ։ Իսկ այդ կողմերից մեկը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է, որը հավասարի իրավունքով ստորագրել է հրադադարի հաստատման ռեժիմը։ ... Իսկ որտեղ պատասխանատվություն, այնտեղ էլ իրավունք։ Ոչ ոք ԼՂՀին չի զրկել միակողմանի քայլերի դիմելու իրավունքից»։ Ներկայումս (եւ մինչ այսօր) դրսեւորած խաղաղասիրական, հավասարակշիռ պահվածքի նպատակը, ըստ բանախոսի, խաղաղ կարգավորման գործընթացին դյուզն ինչ անգամ չխաթարելն է։ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ ՆԱԵՎ ՄԵԶ ՀԱՄԱՐ Սակայն իրավիճակը փոխվում է եւ բոլորովին էլ ոչ ղարաբաղյան կողմի մեղքով։ «Այսօր Ադրբեջանը թյուր պատկերացում ունի բանակցային գործընթացի նկատմամբ ղարաբաղյան կողմի դիրքորոշման մասին։ ... Այն, ինչ ընդունելի է հակառակորդի համար՝ մեզ համար անընդունելի է։ Առավելագույնը ստանալու համար Ադրբեջանն այսօր ճնշումներ է գործադրում՝ ենթադրելով, թե մադրիդյան սկզբունքները ղարաբաղյան կողմի համար արդեն իսկ ընդունելի են։ Բայց դա բառիս բուն իմաստով թյուրըմբռնում է։ Ղարաբաղյան կողմը երբեք, ոչ մի մակարդակով չի վստահեցրել, որ մադրիդյան սկզբունքներն իր համար լիովին ընդունելի են։ Այդ սկզբունքներն ի սկզբանե անընդունելի են ղարաբաղյան կողմի համար», եւ այդ անհամաձայնության հիմքում Վ.Աթանեսյանը տեսնում է այն փաստը, որ մադրիդյան որոշ սկզբունքներ չեն համապատասխանում ժողովրդավարական ճանապարհով ընդունված ԼՂՀ Սահմանադրությանը։ «Որքանով որ Ադրբեջանը, առաջնորդվելով իր Սահմանադրությամբ, պայքարում է իր տարածքային ամբողջականության համար՝ դրա համար օրինական հիմքեր չունենալով, ԼՂՀ ժողովուրդը կրկնակի անգամ ավելի պայքարում է՝ ներկա, փաստացի սահմաններում ԼՂՀի ճանաչմանը հասնելու համար», ամփոփեց նա։ Անդրադառնալով նույն հարցին՝ արտաքին գործերի նախարարը նշեց, որ չհաշված դիվանագիտական որոշ ձեւակերպումներ, լիովին կիսում է նախորդ բանախոսի տեսակետների մեծ մասը։ Մյուս կողմից, նրա համոզմամբ, ԼՂՀն իր ներքին կայացման արդյունքում արդեն իսկ հասել է լուրջ բնագծերի։ Եվ մեջ բերեց օրերս նախագահի կողմից հնչեցված համոզմունքը, թե ԼՂՀն ներկայումս ոչ թե գոյատեւման, այլ զարգացման խնդիր ունի։ «Եթե ամեն ինչ չէ համաձայնեցված, ուրեմն ոչինչ էլ համաձայնեցված չէ», անդրադառնալով բանակցությունների ընթացքին եւ ձեռքբերումներին՝ նկատեց արտգործնախարարը։ Ինչ վերաբերում է գլխավոր սկզբունքներին, ապա .Պետրոսյանը նկատեց, որ ԼՂՀ ժողովրդի ազատությունն ու ԼՂՀ անկախությունը քննարկման առարկա լինել չեն կարող։ «Մենք դա ընդունել եւ ամրագրել ենք մեր Սահմանադրությունում»։ Ինչեւէ, այս թեմայի շուրջ քննարկումներն այդքանով չեն սահմանափակվի, հանդիպման ավարտին վստահեցրեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը՝ տեղեկացնելով, որ ապրիլին միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում ակնկալվում են ՀՀ խորհրդարանականների այցը Արցախ, եւ հավանական է, որ բանակցային գործընթացին առնչվող հարցերը եւս ներառվեն նախատեսվող քննարկումներում։

- ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վերջին լուրերը, Ապրիլ 03, 2008
ԴԻՊԼՈՄԸ ԳԻՏԵԼԻ՞Ք, ԹԵ՞ ԱՐԺԵՔ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Թերթի նախորդ համարում խմբագրի սյունակի տակ տպագրված հոդվածը, հիրավի, մտորելու տեղիք է տալիս։ Այսօրվա դրությամբ հանրապետությունում գործող մեկ պետական եւ յոթ մասնավոր բուհերը տարվա ...ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ. ԱՇԽԱՏՈՂԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ
.
Ընթացիկ տարում ԼՂՀ սոցապնախարարության ղեկավարության մասնակցությամբ ԼՂՀ աշխատանքի պետական տեսչության ներկայացուցիչների կողմից հանրապետության շրջաններում եւ մայրաքաղաք Ստեփանակերտում ...ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ ՆԱԵՎ ՄԵԶ ՀԱՄԱՐ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ապրիլի 2-ին ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստն անդրադառնում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ վերջին շրջանում ...Ս—ԱՆԱ ԼՃՈՒՄ ՈՂՋ 2008 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՐԳԵԼՎԻ ՍԻԳԻ ՈՐՍԸ
.
Ս—անա լճում 2008 թվականին կարգելվի սիգի որսը՝ կապված ձկան այս տեսակի քանակի կտրուկ կրճատման հետ, հաղորդեց ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման բաժնի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՃՈՒՌԱԿԸ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆՈՒ ԿԵՐՊԱՐԱՆՔՈՎ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՍԻՐՈՇՈՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
.
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՍԵՐՏ ՇՓՈՒՄՆԵՐ /DAY.AZ-Ի ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎԻ ՀԵՏ/
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ի ՞ՆՉ Է ԷԳՈԻԶՄԸ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1913 Կ. Պոլսի պատրիարքարանը ռուսական դեսպան Գիրսին ներկայացրեց բարենորոգումների իր նախագիծը:
- 1915 Սպանվեց հեղափոխական գործիչ Վանա իշխանը (Նիկոլ Պողոսյան): (Ծնվ. 1883 թ.):
- 1921 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանը «Հայրենիքի փրկության կոմիտեի» տապալման, նրա անդամների ձերբակալման և ամբողջ հանրապետության մեջ խորհրդային իշխանությունը վերականգնելու մասին:
- 1990 Ընդունվեց ԽՍՀՄ-ի օրենք՝ «ԽՍՀՄ-ի կազմից Խորհրդային հանրապետութունների դուրս գալու ընթացակարգի մասին», որն ինքնավար մարզերին թույլ տվեց դառնալ անկախ այն հանրապետությունից, որի կազմում եղել են, եթե տվյալ հանրապետությունը ԽՍՀՄ-ի կազմից դուրս է եկել:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը բանաձև ընդունեց, ապրիլի 24-ը հռչակելով հայ ժողովրդի դեմ գործադրված կոտորածների հիշատակի օր:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

