
Հրատարակված է Ապրիլ 03, 2008
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ. ԱՇԽԱՏՈՂԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ
- Ընթացիկ տարում ԼՂՀ սոցապնախարարության ղեկավարության մասնակցությամբ ԼՂՀ աշխատանքի պետական տեսչության ներկայացուցիչների կողմից հանրապետության շրջաններում եւ մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված սեմինար- խորհրդակցությունները՝ նվիրված աշխատանքային օրենսդրության հարցերին, ակնհայտ դարձրին ոլորտում կուտակված անելիքների մեծ ծավալը։ Արծարծված հարցերի նկատմամբ հետաքրքրությունը բնական է. յուրաքանչյուր քաղաքացի, այսպես թե այնպես, գտնվում է աշխատանքային հարաբերության մեջ։ Ի տարբերություն խորհրդային ժամանակների, որտեղ ամեն ինչ շատ ավելի պարզ էր՝ կապված տնտեսակարգի հետ, ներկայիս շուկայական տնտեսությունն առաջադրում է աշխատանքային հարաբերությունների բազմազան ձեւեր՝ յուրաքանչյուրը՝ համապատասխան իրավական նորմատիվ ակտերով։ Դրանց քաջատեղյակ լինելը ոչ միայն իրավասու մարմիններին ու անձանց, այլեւ շարքային քաղաքացիներին կօգնի ավելի ճիշտ աշխատանքային հարաբերություններ ստեղծել, ինչին, անշուշտ, կնպաստեն նաեւ ոլորտի հարցերի պարբերական լուսաբանումները։ Մեր հարցազրույցը ԼՂՀ աշխատանքի պետական տեսչության պետ Կարեն ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ։ -Ե՞րբ է ստեղծվել աշխատանքի պետական տեսչությունը եւ ի՞նչ նպատակով։ - ԼՂՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 26-ի N 379 որոշման համաձայն, սոցապնախարարության կառուցվածքում ստեղծվել է աշխատանքի պետական տեսչություն առանձնացված ստորաբաժանումը։ 2005թ. մայիսին ընդունվել է «Աշխատանքի պետական տեսչության մասին» ԼՂՀ օրենքը։ Տեսչությունը փաստացի իր գործունեությունը սկսել է ծավալել 2005թ. հուլիսի 1-ից՝ «ԼՂՀ աշխատանքային օրենսգրքի» կիրարկմամբ։ Համառոտ՝ տեսչության ստեղծման նպատակը հետեւյալն է՝ իրականացնել պետական հսկողություն եւ վերահսկողություն աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ։ Այսինքն՝ հսկողություն եւ վերահսկողություն է իրականացնում գործատուի մոտ աշխատանքի ընդունման, աշխատանքային գրքույկների, աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի վարման ու պահպանման կարգի, անօրինական աշխատանքների (թաքնված զբաղվածություն) կատարման, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում աշխատավարձի հաշվառման եւ վճարման նկատմամբ։ Մի խոսքով, նպաստում է աշխատողի իրավունքների ու ազատությունների ապահովմանը։ - Ի՞նչ ձեւով են իրականացվում պետական հսկողությունն ու վերահսկողությունը։ - Ստուգումների եւ ուսումնասիրությունների միջոցով։ Տեսչությունն իրականցնում է նաեւ քաղաքացիների ընդունելություն՝ քննարկում նրանց աշխատանքի իրավունքի խախտման մասին դիմումներն ու բողոքները։ - Ինչպե՞ս են իրականացվում ստուգումները. նախօրոք մշակված պլանո՞վ, ժամանակացույցո՞վ եւ ի՞նչ պարբերականությամբ։ Չէ՞ որ տեսչության գործունեությունը միայն պետական մարմիններով չի սահմանափակվում, այլ նաեւ՝ մասնավոր, որոնց թիվը հասնում է մի քանի հազարի։ - Անշուշտ, ե՛ւ աշխատանքային տարեկան ծրագիր ունենք, ե՛ւ ստուգումների ժամանակացույց՝ հաստատված լիազոր մարմնի՝ սոցապնախարարության կողմից։ Ստուգումները լինում են ծրագրային եւ ըստ անհրաժեշտության։ Ծրագրայինն իրականացվում է տեսչության աշխատանքային պլանի հիման վրա՝ հաստատված ժամանակացույցով։ Իսկ ըստ անհրաժեշտության ստուգումների իրականացման հիմք են ծառայում պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուների, արհեստակցական միությունների, աշխատողների կողմից ստացված ահազանգ-դիմումները՝ կապված աշխատանքային օրենսդրության խախտման հետ։ Տեսչության համար տեղեկատվության աղբյուր են ծառայում նաեւ հարկային պետական ծառայության, պետռեգիստրի, քաղաքաշինության նախարարության, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի տրամադրած տվյալները։ Իր գործունեության ապահովման համար տարեկան մեկ անգամ սահմանված կարգով տեսչությունը գործատուներից ստանում է հաշվետվություն աշխատողների թվի, աշխատավարձի եւ այլնի մասին։ - Կառուցվածքային ի՞նչ ստորաբաժանումներից է բաղկացած տեսչությունը։ - Իրավական վերահսկողության եւ աշխատանքի պայմանների վերահսկողության։ Սակայն պետք է նշեմ, որ դեռեւս մշակման փուլում է աշխատանքային պայմանների՝ առողջության համար աշխատանքի անվտանգ եւ անվնաս պայմանների (անվտանգության տեխնիկայի նորմերի եւ կանոնների պահպանում, պատշաճ լուսավորություն, ջեռուցում, օդափոխություն, սահմանված նվազագույն նորմերից ցածր աղմուկ, աշխատողի առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ գործոններ) վերաբերյալ նորմատիվները։ - Իր գործունեության ընթացքում տեսչությունը քանի՞ ստուգումներ եւ ուսումնասիրություններ է անցկացրել։ - 2005թ. իրականացվել է 49 ծրագրային ստուգում, որոնց արդյունքում արձանագրված խախտումների 5 դեպքի վերաբերյալ գործատուների նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք՝ շուրջ 326 հազար դրամի չափով։ Իսկ ուսումնասիրություններ անց են կացվել երեք կազմակերպություններում, որոնց ընթացքում հայտնաբերված խախտումների մասին գործատուները գրավոր նախազգուշացվել են։ Աշխատողներից ստացված 7 դիմում-բողոքներ՝ գործատուների կողմից աշխատանքային խեղման դեպքում նպաստի չվճարման, աշխատանքից անհիմն ազատելու եւ այլ խախտումների վերաբերյալ, բավարարվել են հօգուտ քաղաքացիների։ 2006թ. իրականացվել է ծրագրային 67 եւ ըստ անհրաժեշտության 4 ստուգում, որոնց արդյունքում արձանագրված խախտումների 12 դեպքի վերաբերյալ գործատուների նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք՝ 460 հազար դրամի չափով։ Իսկ աշխատողներից ստացված 8 դիմում-բողոքները աշխատանքային օրենսդրության խախտումների վերաբերյալ բավարարվել են։ Գնալով աճել է ստուգումների եւ վարչական կարգով տուգանված գործատուների թիվը։ Այսպես, 2007-ին իրականացվել է ծրագրային 224 եւ ըստ անհրաժեշտության 3 ստուգում, որոնց արդյունքում արձանագրված խախտումների 73 դեպքի վերաբերյալ գործատուների նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք՝ մոտ 8 միլիոնի դրամի չափով։ Քաղաքացիներից ստացված 16 դիմում-բողոքները բավարարվել են։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արդեն ստացվել է 9 դիմում-բողոք։ - Ո՞ր կարգի խախտումներն են բնութագրական ըստ պրակտիկայում արձանագրված դեպքերի։ - Փորձը ցույց է տալիս, որ գործատուների կողմից ավելի հաճախ խախտվում են աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի հետեւյալ պահանջները. 1. աշխատանքից ազատվելիս աշխատողներին լրիվ վերջնահաշվարկ չի վճարվում, 2. աշխատողների հետ աշխատանքային պայմանագրեր չեն կնքվում, կամ կնքված աշխատանքային պայմանագրերում բացակայում են օրենսդրությամբ նախատեսված պայմանները, 3. աշխատանքի ընդունման ժամանակ պահանջվող փաստաթղթերից բացակայում են աշխատանքային գրքույկները, 4. յուրաքանչյուր տարվա համար չի տրամադրվում ամենամյա արձակուրդ, իսկ տրամադրման դեպքում վճարումը կատարվում է արձակուրդից վերադառնալուց հետո, 5. աշխատողների աշխատավարձն օրենսդրությամբ սահմանված ժամկետում չի հաշվարկվում եւ չի վճարվում։ Ասեմ, որ վերոհիշյալ ստուգումները եւ ուսումնասիրություններն անց են կացվել միայն Ստեփանակերտ քաղաքում։ - Իսկ ի՞նչ տուգանքներ են նախատեսված խախտումների դեպքում։ - Ըստ ԼՂՀ-ում գործող վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի՝ տեսչությունն իր լիազորությունների շրջանակում նշանակում է վարչական տույժ եւ տուգանք։ Այդ հոդվածների թիվը 13-ն է։ Բերեմ մի քանի օրինակ։ Գործատուի կողմից աշխատավարձը օրենքով սահմանված կարգով չհաշվարկելու եւ չվճարելու դեպքում գործատուն ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ ամբողջ գումարի մեկ քառորդի չափով։ Իսկ առանց պայմանագրի կնքման աշխատող պահելը հանգեցնում է վարչական պատասխանատվության՝ մինչեւ 50 հազար դրամի չափով՝ յուրաքանչյուր վարձու աշխատողի համար։ - Ի՞նչ դժվարություններ կան աշխատանքի տեսչության առաջ, որոնք առաջնահերթ հաղթահարել է պետք։ - Քանի որ տեսչությունը դեռեւս չունի տարածքային ստորաբաժանումներ, մեզ համար շատ դժվար է աշխատանքային օրենսդրության պահանջների վերահսկողության իրականացումը հատկապես շրջաններում։ Անցած երեք տարվա ընթացքում մեզ հաջողվել է օբյեկտների 10%-ում ստուգումներ իրականացնել։ Ստուգումների օպերատիվության ապահովման համար խոչընդոտ է հանդիսանում նաեւ այն փաստը, որ գործատուները հաճախ իրենց գործունեությունն իրականացնում են ոչ այն հասցեում, որտեղ գրանցված են։ Տեսչությունն առայսօր չի իրականացնում աշխատանքային պայմանների գրանցամատյանի հաշվառում՝ կարգի սահմանված չլինելու պատճառով, ինչպես նաեւ՝ դեռեւս սահմանված չեն աշխատանքային գրքույկների եւ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր վարելու կարգերն ու ձեւերը։ Առաջիկայում դրանք կսահմանվեն, դրանց կիրառման կարգը կլուսաբանվի, ինչը բավականաչափ կհեշտացնի մեր գործունեության իրականացումը։ - Կա՞, արդյոք, համագործակցություն ՀՀ համասեռ կառույցի հետ։ - Անշուշտ։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ ԼՂՀ սոցապնախարարությունների միջպետական համագործակցության ծրագրի շրջանակներում անցյալ տարի մեր տեսչությունն իր ողջ կազմով հրավիրվել էր Երեւան՝ փորձի փոխանակման եւ մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով։ ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից ԼՂՀ համանուն կառույցին ցուցաբերվել է տեխնիկական եւ մեթոդական օգնություն։ Արդեն ավանդական է դարձել համատեղ սեմինարների կազմակերպումը։ Նախատեսվում է դրանք անցկացնել եռամսյակը մեկ, որոնցից առաջինը, ինչպես գիտեք, օրերս անցկացվեց Ստեփանակերտում։ - Պատմեցեք, խնդրեմ, ԼՂՀ աշխատանքի տեսչության առաջիկա ծրագրերի ու պլանների մասին։ - Սոցապնախարարությունը ներկայումս աշխատում է ինտերնետային կայքէջի ստեղծման ուղղությամբ, որտեղ կտեղադրվի նաեւ աշխատանքի տեսչության էջը։ Աշխատանքային օրենսդրության վերաբերյալ եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական նորմատիվ ակտեր կտեղադրվեն այդտեղ։ Ցանկացողները ոլորտին վերաբերող իրենց հետաքրքրող տեղեկատվությունը կարող են ստանալ այդտեղից։ Բացի այդ, ընթացքի մեջ է վերոհիշյալ հարցերի վերաբերյալ ուղեցույցի մշակումը։ Այն կհրատարկվի առանձին գրքույկով, եւ ցանկացողները կարող են ձեռք բերել։։ Վերջում խորհուրդ կտայի բոլորին ունենալ Լ ՂՀ աշխատանքային օրենսգիրքը, որը գտնվում է ազատ վաճառքում։ Հարցազրույցը վարեց ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 03, 2008
ԴԻՊԼՈՄԸ ԳԻՏԵԼԻ՞Ք, ԹԵ՞ ԱՐԺԵՔ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Թերթի նախորդ համարում խմբագրի սյունակի տակ տպագրված հոդվածը, հիրավի, մտորելու տեղիք է տալիս։ Այսօրվա դրությամբ հանրապետությունում գործող մեկ պետական եւ յոթ մասնավոր բուհերը տարվա ...ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ. ԱՇԽԱՏՈՂԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ
.
Ընթացիկ տարում ԼՂՀ սոցապնախարարության ղեկավարության մասնակցությամբ ԼՂՀ աշխատանքի պետական տեսչության ներկայացուցիչների կողմից հանրապետության շրջաններում եւ մայրաքաղաք Ստեփանակերտում ...ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ ՆԱԵՎ ՄԵԶ ՀԱՄԱՐ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ապրիլի 2-ին ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստն անդրադառնում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ վերջին շրջանում ...Ս—ԱՆԱ ԼՃՈՒՄ ՈՂՋ 2008 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՐԳԵԼՎԻ ՍԻԳԻ ՈՐՍԸ
.
Ս—անա լճում 2008 թվականին կարգելվի սիգի որսը՝ կապված ձկան այս տեսակի քանակի կտրուկ կրճատման հետ, հաղորդեց ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման բաժնի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Հենրի ԱՌՈՒՇԱՆՅԱՆԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԵՐՈՍ
.Ա. ՍՈՏՆԻՉԵՆԿՈ:
PanARMENIANԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻՆ
.ՍԽՐԱՆՔ ՀԱՆՈՒՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՍԻՐՈՇՈՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
.
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՍԵՐՏ ՇՓՈՒՄՆԵՐ /DAY.AZ-Ի ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎԻ ՀԵՏ/
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ի ՞ՆՉ Է ԷԳՈԻԶՄԸ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1913 Կ. Պոլսի պատրիարքարանը ռուսական դեսպան Գիրսին ներկայացրեց բարենորոգումների իր նախագիծը:
- 1915 Սպանվեց հեղափոխական գործիչ Վանա իշխանը (Նիկոլ Պողոսյան): (Ծնվ. 1883 թ.):
- 1921 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանը «Հայրենիքի փրկության կոմիտեի» տապալման, նրա անդամների ձերբակալման և ամբողջ հանրապետության մեջ խորհրդային իշխանությունը վերականգնելու մասին:
- 1990 Ընդունվեց ԽՍՀՄ-ի օրենք՝ «ԽՍՀՄ-ի կազմից Խորհրդային հանրապետութունների դուրս գալու ընթացակարգի մասին», որն ինքնավար մարզերին թույլ տվեց դառնալ անկախ այն հանրապետությունից, որի կազմում եղել են, եթե տվյալ հանրապետությունը ԽՍՀՄ-ի կազմից դուրս է եկել:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը բանաձև ընդունեց, ապրիլի 24-ը հռչակելով հայ ժողովրդի դեմ գործադրված կոտորածների հիշատակի օր:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

