
Հրատարակված է Ապրիլ 03, 2008
ԴԻՊԼՈՄԸ ԳԻՏԵԼԻ՞Ք, ԹԵ՞ ԱՐԺԵՔ
- Թերթի նախորդ համարում խմբագրի սյունակի տակ տպագրված հոդվածը, հիրավի, մտորելու տեղիք է տալիս։ Այսօրվա դրությամբ հանրապետությունում գործող մեկ պետական եւ յոթ մասնավոր բուհերը տարվա կտրվածքով հազարավոր շրջանավարտներ են թողարկում։ Ի տարբերություն խորհրդային տարիների՝ հանրակրթական դպրոցների գրեթե բոլոր շրջանավարտները ձգտում են սովորել բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչը դեռեւս ուսումնատենչ ազգ լինելու մասին չէ, որ հավաստում է։ Նրանց որակի (որպես մասնագետի), գիտելիքների մակարդակի մասին դժվար է ճշմարիտ պատկերացում կազմել։ Մյուս կողմից՝ նման մի փոքր երկրամասում, ինչպիսին Ղարաբաղն է, դժվար թե այդքան աշխատաշուկա գտնվի։ Մնում է ենթադրել, որ շատերը բուհ են ավարտում միայն դիպլոմի համար։ Հանրապետությունում բարձրագույնն ավարտած շրջանավարտների մեծ մասը բաժին է ընկնում Արցախի պետական համալսարանին։ Հենց նրան՝ մայր բուհին է ամենից առաջ վստահված պետության համար որակյալ մասնագետներ, գիտության նվիրյալներ պատրաստելու պատասխանատու գործընթացը։ Ի՞նչ մասնագետներ եւ ինչպիսի որակ է ապահովում այսօր Արցախի պետական համալսարանը։ Ինչպիսի՞ն է ուսման մակարդակը համալսարանում։ Այս մասին փորձեցինք փոքր-ինչ պատկերացում կազմել՝ ուսումնասիրելով 2007-2008 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննությունների արդյունքները ինչպես առկա, այնպես էլ հեռակա բաժիններում։ Արցախի պետական համալսարանի յոթ ֆակուլտետներում միայն առկա բաժնում սովորում է 3 հազար 149 ուսանող։ Ամենամեծ թվաքանակը բաժին է ընկնում բանասիրական ֆակուլտետին՝ 702 ուսանող, այնուհետեւ՝ տնտեսաիրավագիտական ֆակուլտետ՝ 640 ուսանող, հումանիտար՝ 523, քիմկենսաբանական՝ 501, ֆիզիկամաթեմատիկական՝ 403, ագրարային՝ 226 եւ ճարտարագիտական՝ 154։ Նշվածից պարզ է դառնում, որ մեր երկրում բոլոր բնագավառներում մասնագետների պակաս չկա, ընդհակառակը, հազիվ թե այսքան պահանջարկ լինի։ Վերցնենք թեկուզ տարվա կտրվածքով թողարկված տնտեսագետների եւ իրավաբանների թիվը. մի՞թե մենք այսօր այդքան իրավաբանների կամ տնտեսագետների կարիք ունենք։ Անշուշտ, բոլորը չեն, որ մասնագիտությամբ աշխատանք են գտնում։ Ստացվում է, որ այդ մասնագիտությունները պարզապես մոդայիկ են, քանզի ով ասես, որ չի սովորում այդ բաժիններում։ Բայց դրա փոխարեն մեզ լավ գյուղատնտեսներ, շինարարներ են պետք, որոնց թիվը, ցավոք, ինչպես տեսնում եք, համապատասխան բաժիններում շատ քիչ է։ Ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ երիտասարդները չեն ուզում սովորել այդ ուղղությամբ։ Ինչո՞ւ այսօր մեր հանրապետության համար դժվարին օրերին (նկատի ունենք վերջերս ուժեղ քամու պատճառած հետեւանքները) դրսից են օգնության գալիս։ Սրանք հարցեր են, որոնք իրենց հերթին նույնպես մտորելու տեղիք են տալիս, եւ վերոնշյալ ինչու-ներին դեռ կանդրադառնանք։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչպիսին է ուսման առաջադիմությունը համալսարանում, քանիսն են սովորում գերազանց գնահատականներով եւ ինչ հետեւություն կարելի է անել։ Համալսարանի առկա բաժնում գերազանց սովորողների ընդհանուր թիվը կազմում է 631, որի գերակշռող մասը բաժին է հասնում տնտեսաիրավագիտական ֆակուլտետին. 640 ուսանողից 192-ը սովորում է գերազանց գնահատականներով։ Եթե գերազանց սովորողների թվաքանակով մշտապես աչքի է ընկել բանասիրական ֆակուլտետը, ապա վերջինիս համեմատությամբ այս ֆակուլտետում գերազանց սովորողների թիվը նվազել է. 702 ուսանողից՝ 161-ը։ Մյուս ֆակուլտետներում պատկերն այսպիսին է. հումանիտարում՝ 523-ից գերազանց գնահատականներով սովորում է 96-ը, քիմկենսաբանականում՝ 501-ից՝ 105-ը, ֆիզիկամաթեմատիկականում՝ 403-ից՝ 46-ը, ագրարայինում՝ 226-ից՝ 21-ը եւ ճարտարագիտականում 154 ուսանողից գերազանց սովորում է 10-ը։ Բոլոր ֆակուլտետներից միայն «4» եւ «5» գնահատականներով սովորում է 584 ուսանող։ Նշենք նաեւ, որ առաջին կիսամյակում անբավարար գնահատականներ է ստացել 81 հոգի։ Մայր բուհի առկա բաժնի ընդհանուր առաջադիմությունը, ըստ 1-ին կիսամյակի տվյալների, կազմում է 86%։ Համալսարանի հեռակա բաժնում սովորում է 1951 ուսանող, որի գերակշիռ մասը բաժին է հասնում հումանիտար ֆակուլտետին՝ 536 հոգի, իսկ բանասիրականին՝ 321, ճարտարագիտականին՝ 271, քիմկենսաբանականին՝ 270, տնտեսաիրավագիտականին՝ 204, ֆիզիկամաթեմատիկականին՝ 200 եւ ագրարային ֆակուլտետին՝ 149։ Տվյալները ցույց են տալիս, որ առկա բաժնի համեմատությամբ ճարտարագիտական ֆակուլտետի հեռակա բաժնում սովորողների թիվն ավելի մեծ է. 154-ի փոխարեն՝ 271, իսկ հումանիտար ֆակուլտետում 523-ի փոխարեն՝ 536։ Գերազանց գնահատականներով սովորում է 46 ուսանող, իսկ լավ («4» եւ «5»)՝ 158 հոգի։ Անբավարար գնահատական է ստացել 248 ուսանող։ Ընդհանուր առաջադիմությունը հեռակա բաժնում կազմում է 83%։ Ահա այսպիսին են առաջին կիսամյակի ցուցանիշները։ Իսկ պրոռեկտորներ Ստեփան Դադայանի եւ Արտյոմ Աբրահամյանի հավաստմամբ՝ որակական առումով առաջընթացն ակնառու է. նվազել է անբավարար գնահատական ստացողների թիվը, եւ գնալով աճում է գերազանց սովորողներինը։ Ինչ վերաբերում է շրջանավարտների աշխատանքի տեղաբաշխմանը, դա ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության խնդիրն է. պետպատվերի շրջանակներում ավարտածները պարտավոր են մեկնել իրենց շրջաններում աշխատելու, իսկ մյուսները կստանան ազատ դիպլոմ եւ ինքնուրույն կլուծեն աշխատանքի ընդունվելու հարցը։

- ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին լուրերը, Ապրիլ 03, 2008
ԴԻՊԼՈՄԸ ԳԻՏԵԼԻ՞Ք, ԹԵ՞ ԱՐԺԵՔ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Թերթի նախորդ համարում խմբագրի սյունակի տակ տպագրված հոդվածը, հիրավի, մտորելու տեղիք է տալիս։ Այսօրվա դրությամբ հանրապետությունում գործող մեկ պետական եւ յոթ մասնավոր բուհերը տարվա ...ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ. ԱՇԽԱՏՈՂԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ
.
Ընթացիկ տարում ԼՂՀ սոցապնախարարության ղեկավարության մասնակցությամբ ԼՂՀ աշխատանքի պետական տեսչության ներկայացուցիչների կողմից հանրապետության շրջաններում եւ մայրաքաղաք Ստեփանակերտում ...ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ ՆԱԵՎ ՄԵԶ ՀԱՄԱՐ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ապրիլի 2-ին ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստն անդրադառնում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ վերջին շրջանում ...Ս—ԱՆԱ ԼՃՈՒՄ ՈՂՋ 2008 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՐԳԵԼՎԻ ՍԻԳԻ ՈՐՍԸ
.
Ս—անա լճում 2008 թվականին կարգելվի սիգի որսը՝ կապված ձկան այս տեսակի քանակի կտրուկ կրճատման հետ, հաղորդեց ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման բաժնի ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՍԻՐՈՇՈՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
.
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՍԵՐՏ ՇՓՈՒՄՆԵՐ /DAY.AZ-Ի ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎԻ ՀԵՏ/
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.Ի ՞ՆՉ Է ԷԳՈԻԶՄԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1913 Կ. Պոլսի պատրիարքարանը ռուսական դեսպան Գիրսին ներկայացրեց բարենորոգումների իր նախագիծը:
- 1915 Սպանվեց հեղափոխական գործիչ Վանա իշխանը (Նիկոլ Պողոսյան): (Ծնվ. 1883 թ.):
- 1921 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանը «Հայրենիքի փրկության կոմիտեի» տապալման, նրա անդամների ձերբակալման և ամբողջ հանրապետության մեջ խորհրդային իշխանությունը վերականգնելու մասին:
- 1990 Ընդունվեց ԽՍՀՄ-ի օրենք՝ «ԽՍՀՄ-ի կազմից Խորհրդային հանրապետութունների դուրս գալու ընթացակարգի մասին», որն ինքնավար մարզերին թույլ տվեց դառնալ անկախ այն հանրապետությունից, որի կազմում եղել են, եթե տվյալ հանրապետությունը ԽՍՀՄ-ի կազմից դուրս է եկել:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը բանաձև ընդունեց, ապրիլի 24-ը հռչակելով հայ ժողովրդի դեմ գործադրված կոտորածների հիշատակի օր:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

