
Հրատարակված է Ապրիլ 02, 2008
ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ
- Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 31-ին ԼՂՀ իշխանությունների հրավերով Արցախ էր ժամանել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ տիկնոջ հետ։ Բարձրաստիճան հյուրերին օդանավակայանում դիմավորեցին ԼՂՀ նախագահն ու առաջին տիկինը՝ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ։ ԼՂՀ նախագահի նստավայրում կայացած առանձնազրույցից հետո, օրվա երկրորդ կեսին, կառավարության նիստերի դահլիճու.մ կայացավ Ռ. Քոչարյանի եւ Բ.Սահակյանի հանդիպումը ԼՂՀ իշխանության թեւերի ներկայացուցիչների հետ։ Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ ԼՂՀ նախագահը կրկին անգամ երախտագիտություն հայտնեց Արցախի նկատմամբ նրա մշտական եւ ընդգծված ուշադրության համար։ ԼՂՀ նախագահի հրամանագրով ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին շնորհվեց «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան՝ Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների համար։ Այնուհետեւ ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը ներկայացրեց կառավարության կողմից կատարված ու մոտ ապագայում նախատեսվող աշխատանքները։ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ Անդրադառնալով վերջին շրջանում հանրապետությանը պատուհասած աննախադեպ սառնամանիքներին, ապա նաեւ՝ ուժեղ քամուն, կառավարության ղեկավարն անդրադարձավ պատճառած վնասներին ու նաեւ դասերին. սա մի յուրօրինակ փորձ էր նորաստեղծ կառավարության համար, թե ինչպես պետք է վարվել արտակարգ իրավիճակում, ինչ պետք է անել՝ իրավիճակին ավելի արագ տիրապետելու, հանրապետության համար առաջնային նշանակության կառույցների անխափան աշխատանքն ապահովելու համար։ Ա.Հարությունյանը, որպես առաջնային խնդիր, առանձնացրեց ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված քաղաքականության իրագործումը։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է էլեկտրաէներգիային։ Վարչապետի խոսքերով՝ էլեկտրաէներգիայի մատակարարման ներկա ձեւը, ելնելով Ղարաբաղի յուրահատկություններից, երբեմն արդյունավետ եւ ապահով չէ։ Փոխարենը կարող են բավականին լայնորեն կիրառվել էլեկտրամատակարարման մոբիլ կայանները։ Եթե կատարվող ուսումնասիրությունները ցույց տան, որ դա ավելի արդյունավետ է, առանց հետաձգելու կանցնենք այդ նորարարությանը, վստահեցրեց վարչապետը։ Միաժամանակ զարկ կտրվի համեմատաբար փոքր հզորությամբ հէկերի կառուցմանը։ Այդ գործընթացում նախատեսվում է ներգրավել նաեւ մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին, ինչը եւս նորույթ կլինի այս ոլորտի համար։ Վարչապետի խոսքերով՝ ծրագրի նախապատրաստման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, եւ մեկ ամսվա ընթացքում դրա նախագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը։ Դրան զուգահեռ քայլեր կձեռնարկվեն էլեկտրաէներգիայի արտադրությունն ընդլայնելու ուղղությամբ։ Կառավարության ղեկավարն անդրադարձավ նաեւ շինարարության կատարվող եւ նախատեսվող ծավալներին։ ԼՂՀ-ում շինարարությունը 15-20 %-ով ավելի թանկ է արժենում՝ պայմանավորված շինանյութերի հիմնական մասի ներկրման փաստով։ Բնականաբար, առաջնային խնդիր են դարձել տեղում շինանյութի որոշ տեսակների արտադրության կազմակերպումն ու խրախուսումը, եւ արդեն որոշ քայլեր են արվել այդ ուղղությամբ։ Իսկ որ շինարարության ոլորտում անելիքները շատ-շատ են՝ ակնհայտ է. առաջիկա 20-25 տարվա ընթացքում բնակֆոնդի հիմնական մասը վերակառուցելու խնդիր կլինի։ Վարչապետ Ա.Հարությունյանն անդրադարձավ նաեւ ճանապարհաշինության, գյուղատնտեսության ոլորտներին, այդտեղ արդեն ընթացքավորված եւ նախատեսվող ծրագրերին։ Օրենսդրական ոլորտում կատարված աշխատանքներին եւ այդ հարթության մեջ ՀՀ համապատասխան կառույցների հետ համագործակցությանն անդրադարձավ ԼՂՀ ԱԺ նախագահ Ա.Ղուլյանը։ Ներկայումս ԼՂՀ ԱԺ առաջնահերթ խնդիրներից մեկը երկրի օրենսդրությունը մայր օրենքին՝ Սահմանադրությանը համապատասխանեցնելն է, որը պետք է ավարտին հասցվի մինչեւ 2008թ. դեկտեմբերը։ Պարոն Ղուլյանը բարձր գնահատեց նաեւ ՀՀ եւ ԼՂՀ օրենսդիր մարմինների միջեւ ծավալված համագործակցությունը։ Արդեն ապրիլին Ստեփանակերտում նախատեսվում է հերթական հանդիպումը միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում։ ԱԺ նախագահը բարձր գնահատեց նաեւ ԼՂՀ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների միջեւ հաստատված արդյունավետ, կառուցողական համագործակցությունը։ Արցախյան շարժման եւ գոյապայքարի մեջ Ռ. Քոչարյանի ունեցած դերին անդրադարձավ ԼՂՀ գրողների միության նախագահ Վ. Հակոբյանը։ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ՀՍՏԱԿ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ Իր խոսքը ստացած շքանշանի համար շնորհակալությամբ սկսեց ՀՀ նախագահը։ «Վերջին մեկուկես տասնամյակում ավելի շատ ես էի շքանշաններ, պարգեւներ հանձնում»,- կատակեց նա։ Ապա անդրադարձավ ԼՂՀ անցած ուղուն։ Ամեն ինչ սկսվեց հենց այս դահլիճից, վերհիշեց Ռ. Քոչարյանը։ Սա արտահերթ այց էր եւ վերջինը՝ այս կարգավիճակում, նշեց ՀՀ նախագահը՝ վստահեցնելով, սակայն, որ ապագայում եւս հանդիպելու առիթներ, անշուշտ, կլինեն։ «Ես չեմ կարող անտարբեր մնալ իրադարձությունների զարգացմանը՝ հաշվի առնելով, որ հարցը դեռ վերջնական կարգավորում չունի, եւ դեռ մարտահրավերներ կան մեր ժողովրդի առաջ»,- նշեց Ռ.Քոչարյանը։ Զրույցի շարունակությունն անդրադառնում էր տնտեսական ոլորտին։ Պարոն Քոչարյանը կարեւորեց հատկապես ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը՝ վստահեցնելով, որ առկա հարցերի մեծ մասը դրա արդյունքում ինքնըստինքյան կլուծվի։ Սակայն այդ հարցում պահանջվում է հետեւողականություն եւ հստակ ծրագրավորում. «Այսօր նախագահ Բ. Սահակյանի հետ քննարկումների ժամանակ իմ հիմնական շեշտադրումը հետեւյալն էր. ինչի մասին որ խոսում ենք, արդյո՞ք, համապատասխան գերտեսչությունում հստակ ծրագրերի տեսքով ձեւակերպում ունե՞ն, թե՝ ոչ»։Հենց դա պետք է լինի միջնաժամկետ ծրագրերի առանցքում, որոնք ամեն տարի պետք է արտացոլվեն պետական բյուջեում, համոզմունք հայտնեց նա։ Եվ դա պետք է տեսանելի ու հասանելի լինի բնակչությանը՝ տվյալ տարում ի՞նչ է նախատեսվում այս կամ այն ոլորտում։ Հայաստանում ծրագրավորման նման մակարդակի արդեն հասել ենք, վստահեցրեց Ռ.Քոչարյանը. «Եվ երբ մի քանի տարի առաջ հաջողվեց հասնել դրան, ես զգացի, որ արդեն ոչ թե կարկատան ենք դնում խնդիրների վրա, այլ սկսել ենք հիմնովին հարցեր լուծել»։ ԼՂՀ տնտեսության զարգացման հարցում եւս կարեւորվեց նման մոտեցումը։ «Եվ եթե իրազեկման հարցը պատշաճ մակարդակով լուծված լինի, հասարակությունն ինքը կդառնա այդ ծրագրերի մասնակիցը»։ Նման մոտեցման պարագայում տնտեսական զարգացումը, բնականաբար եւ երկրի զարգացումը, արագ թե դանդաղ, կունենա հստակ ուղղվածություն։ ՀՐԱԺԵՇՏ՝ ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ Ռ. Քոչարյանն անդրադարձավ նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացին։ «Ստեղծվում է նոր իրավիճակ։ Աշխարհում ինչ - որ բաներ փոխվում են։ Կա Կոսովոյի նախադեպը, կան Ադրբեջանի ջանքերը՝ ԵԱՀԿ շրջանակներից բանակցային գործընթացները ՄԱԿ տեղափոխելու ուղղությամբ։ Կան ռազմատենչ հայտարարություններ, որոնք պարտադրում են ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին որոշակի շտկումներ մտցնել իրենց մոտեցումների մեջ՝ կապված ե՛ւ ազգային անվտանգության, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հետ։ Ինձ համար այս երկու հարցն իրարից անջատել ուղղակի հնարավոր չէ»։ Անդրադառնալով Հայաստանի ետընտրական զարգացումներին եւ մարտի սկզբի դեպքերին՝ Ռ. Քոչարյանը կարեւորեց տարվելիք քաղաքականությունը՝ հետագայում նման երեւույթները բացառելու համար. «Այն, ինչ կատարվեց Հայաստանում, ցույց է տալիս, որ պետական հիմքերն ամրապնդելու լրացուցիչ քայլեր պետք է ձեռնարկվեն։ Պետականությունը եւ ժողովրդավարությունը իսկապես կարիք ունեն պաշտպանվելու ամբոխավարությունից»։ Պետականության եւ նրա բաղկացուցիչ մաս կազմող կառույցների պաշտպանվածության ապահովումը, հավանաբար, առավել կհստակեցվի օրենսդրական դաշտում համապատասխան փոփոխություններով։ Քրեորեն պատժելի արարք պետք է դիտվի ժողովրդի տարբեր հատվածների մեջ թշնամանք սերմանելը, ինչն առավել քան վտանգավոր է Սփյուռք եւ Ղարաբաղ ունեցող ազգի համար, պետական կառույցը վնասելու փորձերը եւ մի շարք այլ քայլեր։ Նախկինում անգամ չէինք մտածում, թե նման անհրաժեշտություն կզգացվի, խոստովանում է Ռ. Քոչարյանը։ «Պետք է այնպես անել, որ այս իրադարձություններից ավելի ամուր դուրս գանք, եւ չեմ կասկածում, որ այդպես էլ կլինի՝ ավելի ամուր պետական հիմքերով, ավելի մեծ փորձով»։ «Ամեն դեպքում ես լավատեսական տրամադրությամբ եմ ղեկը թողնում հաջորդ նախագահին»,- ամփոփեց նա։

- Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վերջին լուրերը, Ապրիլ 02, 2008
ՍԱՆԱՏՈՐԱ-ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՈՒՂԵԳՐԵՐԸ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
ՍՈՑԱՊՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ Երեկ սոցապնախարար Նարինե Ազատյանը եղավ ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության գրասենյակում՝ մոտիկից ծանոթանալու ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան 1
268 /1. ՊԱՀԻՑ ՕԳՏՎԵՄ ԵՎ ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ասեմ կադրային քաղաքականության մասին... ՀՀ եւ ԼՂՀ ղեկավարների շուրթերից չի իջնում «արհեստավարժություն» (պրոֆեսիոնալիզմ) ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 5
Այսպես է խնդրել վերնագրել իր շնորհակալական խոսքը Նախագահ Բ. Սահակյանին նախկին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր Սվետլանա Միքայելի Պետրոսյանը։ Ս. Պետրոսյանն ...ԲԱԳՐԱՏ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ: ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՊԱՅՔԱՐԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ
.
1997թ. ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Լ. Խուրշուդյանի խմբագրությամբ լույս տեսավ «Արցախյան գոյապայքարի տարեգրությունը» մեծարժեք աշխատությունը, որում Բ. Ուլուբաբյանը շարունակել է վիպագրել ...ԹԻՎ 8 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
Է. ԲԱԼԱՅԱՆՂեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքի 37-րդ հոդվածով եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական հաստատության ժամանակավոր կանոնադրության» 13-րդ կետով ու հաշվի առնելով ԼՂՀ ...ԱՊՐԻԼԻ 19-Ը` ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՕՐ
.
Ի կատարումն ԼՂՀ վարչապետի «ԼՂՀ-ում ծառատնկման, սանիտարական մաքրման եւ բարեկարգման աշխատանքների միամսյակ անցկացնելու մասին» որոշման` Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը մարտի ...ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
.Արդյունավետ-կայուն պետության գոյության վճռական պայման է հանդիսանում գլխավոր քաղաքական կուսակցությունների առկայությունը՝ ընտրողների շրջանում մեծ եւ, իրոք, մշտական հիմքերի աջակցությամբ։ Այդ ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ /ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ - 97/
Մուրադ Պետրոսյան275. 1997Թ. ՍԿԶԲԻՑ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսեցին ԼՂՀ-ին եւ ՀՀ-ին պարտադրել սկզբունքներ, որոնք պարունակվում էին Լիսաբոնի գագաթնաժողովում ԵԱՀԿ նախագահի հայտարարության ...ՍՈՒՐԲ ԱՎԵՏՈՒՄ
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Ավետել», «Ավետիս տալ»` նշանակում է բարի լուր հաղորդել։ Ահա մի բարի լուրի, մի մեծ իրադարձության ավետման տոնն է մեր Տիրոջ ու Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետման տոնը։ Այս ...ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 31-ին ԼՂՀ իշխանությունների հրավերով Արցախ էր ժամանել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ տիկնոջ հետ։ Բարձրաստիճան հյուրերին օդանավակայանում դիմավորեցին ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐ. ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
.
Ապրիլի 2-ին կայացավ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի աշխատանքներին մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, արտաքին գործերի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
Ա. ՍՈՏՆԻՉԵՆԿՈ:
PanARMENIANԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ...
Դավիթ Բաբայան,քաղաքագետ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՍԻՐՈՇՈՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
.
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
.
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՍԵՐՏ ՇՓՈՒՄՆԵՐ /DAY.AZ-Ի ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎԻ ՀԵՏ/
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ի ՞ՆՉ Է ԷԳՈԻԶՄԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

