
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ /ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ - 97/
275. 1997Թ. ՍԿԶԲԻՑ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսեցին ԼՂՀ-ին եւ ՀՀ-ին պարտադրել սկզբունքներ, որոնք պարունակվում էին Լիսաբոնի գագաթնաժողովում ԵԱՀԿ նախագահի հայտարարության մեջ՝ որպես կարգավորման կոնկրետ ծրագրերի հիմք։ Դրանք նախատեսում էին մասնավորապես «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականություն», «Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակ՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա պայմանագրով, որը կապահովի Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման ամենաբարձր մակարդակ՝ Ադրբեջանի կազմում եւ «երաշխավորված Լեռնային Ղարաբաղի ու նրա բնակչության անվտանգությունը, ներառյալ կարգավորման բոլոր դրույթների պահպանման փոխադարձ պարտավորությունը»։ Բնութագրական է, որ Ռուսաստանը, որը կարգավորման սկզբնական փուլերում եղել է նրա հիմնական շարժիչ ուժը, լիովին կորցրել է իր դեմքը՝ միայն կրկնելով արեւմտյան գործընկերների գործողությունները։ 276. 1997Թ. ԱՊՐԻԼԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ կայացած՝ բանակցությունների հերթական փուլը ցույց տվեց, որ Ադրբեջանը խստացրել է իր դիրքորոշումը՝ հենվելով ԵԱՀԿ երկրների աջակցության վրա։ Երեք տարվա տեւողությամբ բանակցությունների ընթացքում այդ փուլը եղավ վերջինը, երբ, սկսած 1994թ. մարտից, հակամարտության բոլոր ԵՐԵՔ կողմերի պատվիրակությունները հանդիպեցին բանակցությունների սեղանի շուրջ՝ Ռուսաստանում եւ արեւմտյան համանախագահ երկրում (Շվեդիա, Ֆինլանդիա)։ 1997թ. ապրիլից հետո հակամարտության կողմերի հետ համանախագահների շփման միակ միջոցը տարածաշրջան (Բաքու-Երեւան -Ստեփանակերտ) կատարած մաքոքային պարբերական այցերն էին եւ հակամարտ կողմերի ղեկավարությունների հետ տեղում անցկացրած բանակցությունները։ 277. «ՀԵՏԼԻՍԱԲՈՆՅԱՆ» ՇՐՋԱՆԻ ՄԵԾԱՐՈՒՄԸ եղան, թերեւս, 1997թ. մայիսն ու սեպտեմբերը։ Մայիսին միջնորդները կողմերին առաջարկեցին փաթեթային տարբերակի նախագիծը։ Ըստ լիսաբոնյան հայտարարության՝ ծրագիրը նախատեսում էր ԼՂՀ-ին «ինքնակառավարման բարձր մակարդակ՝ Ադրբեջանի կազմում»։ Ընդ որում, չնայած Լեռնային Ղարաբաղի պետականության արտաքին մի քանի ատրիբուտների առկայությանը, խոսք էր գնում ոչ թե իրավահավասար, հորիզոնական փոխհարաբերությունների (համադաշնություն, հատուկ պայմանագրային հարաբերություններ), այլ՝ ուղղահայաց հարաբերությունների մասին, որտեղ Ղարաբաղն ուղղակիորեն ենթարկվում է Ադրբեջանի Հանրապետությանը։ Նախագիծը նվազեցնում էր նաեւ ԼՂՀ դերը կարգավորման գործընթացում՝ ռազմաքաղաքական հակամարտության կողմերից մեկի կարգավիճակից հասցնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների օբյեկտի օբյեկտի։ 278. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ՝ արտաքին քաղաքականության գծով պետխորհրդատու Վաֆա Գուլուզադեն 1997թ. ամռանը «Պանորամա» թերթին տված հարցազրույցում, հիմնվելով միջնորդների առաջարկների վրա, Ադրբեջանի համար փոխզիջման շրջանակները որոշարկում էր հետեւյալ կերպ. 1. Հայկական կողմը «ազատում է» Ադրբեջանի վեց շրջանները, որտեղ վերադառնում են ադրբեջանցի փախստականներն ու վերաբնակները՝ հետագայում Շուշի քաղաքը եւ Լաչինն ու «Ադրբեջանի համանուն շրջանները» «ազատելու» պայմանով։ 2. Ադրբեջանական կողմը բացում է հաղորդակցյան ուղիները, այսինքն՝ հանում է Ադրբեջանի եւ Ղարաբաղի շրջափակումը։ 3. «Քաղաքակիրթ պայմաններ է ստեղծում՝ Ադրբեջանի ղարաբաղյան գոտում հայկական փոքրամասնության համար մարդու իրավունքների պահպանմամբ՝ նրա ազգային առանձնահատկությունների հանդեպ հարգալից վերաբերմունքի հիման վրա, ապահովում նրա անվտանգությունը՝ Ադրբեջանի Սահմանադրության երաշխիքների հիման վրա» (առայսօր Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության մեջ չկա որեւէ հոդված կամ կետ, որն այս կամ այն կերպ վերաբերեր Ղարաբաղին). «...Ղարաբաղցիները կլինեն Ադրբեջանի Հանրապետության անկախ քաղաքացիներ եւ կկարողանան գնալ՝ ուր ուզենան եւ ինչպես ուզենան»։ 279. ԱՅՆ ՓԱՍՏԸ, որ Գուլուզադեի կողմից հնչեցված՝ «ադրբեջանական փոխզիջումը» հանդիսանում է Մինսկի խմբի նախագծի իսկական երկվորյակը, ակնհայտ է՝ միայն այն տարբերությամբ, որ «քաղաքակիրթ պայմանների ստեղծում» ասելով միջնորդները հասկանում են կարգավիճակի որոշարկում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Բնականաբար, ծրագիրը մերժեցին հայկական երկու կողմերը։ Բայց այն բացեց շատերի աչքերը, ովքեր հանգստացել էին զինադադարից հետո, գոնե կիսով չափ տեսանելի դարձնելով իրականությունը։ 1997-ի առաջին կիսամյակում հայ հասարակական միտքը եռում էր. երկրորդ կիսամյակից այդ փոթորիկը տարածվեց նաեւ իշխանական կառույցների վրա։ Հենց որ երեւան եկան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոնկրետ առաջարկների կոնկրետ կետեր, ՀՀ եւ ԼՂՀ ղեկավարության միասնական դիրքորոշումը հիմնախնդրի կարգավորման հանդեպ բացահայտեց թիմային խմբի տարաձայնությունները։ Նրանց (ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի) համախմբման տագնապալի ճեղքվածքի դետոնատոր հանդիսացավ Ս. Բաբայանի հարցազրույցը «Մոսկովսկիե նովոստի» թերթին (07.09.97թ.), որը լայն արձագանք առաջ բերեց հայկական ԶԼՄ-ներում։ Մեջբերենք հարցազրույցի համառոտ բովանդակությունը։ 280. «ԼՂՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ նախագահական ընտրություններում հաղթեց արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, որը հավաքեց ձայների ավելի քան 90 տոկոսը։ Նա պատկանում է Ղարաբաղի անկախության երդվյալ կողմնակիցների թվին, եւ նրա ընտրվելը նշանակում է, որ չճանաչված հանրապետությունը դեմ կգնա միջազգային հանրության ճնշմանը, որն ընդունել էր որոշում՝ ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորել «Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է» դրույթի հիման վրա։ Այնուհետեւ թերթը շարունակում է. «... ԼՂՀ պաշտպանության նախարարը կանխատեսում է, որ շուտով այդ դիմակայությունը կարող է վերածվել լայնածավալ պատերազմի»։ Այս եւ մյուս հարցերին «ՄՆ»-ի՝ ՀՀ-ում սեփական թղթակցին պատասխանում է գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը։ - Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան բանակի մարտունակության աստիճանը։ - Բանակը շատ հեռու է այն վիճակից, որ ես պատկերացնում եմ վերջնարդյունքում։ Բայց ես կնշեի ռազմագործողությունների վարման մեծ փորձն ու առանձնահատուկ մարտավարությունը։ Մարտունակության իսկական մակարդակը դրսեւորվում է մարտի դաշտում։ - Երկու տարի առաջ Դուք ասում էիք, որ սպասում եք պատերազմի վերջնական փուլին... - Այո, ասել եմ եւ այսօր էլ կարող եմ կրկնել։ Ադրբեջանի առաջարկները ձեռնտու չեն մեզ, իսկ մերը՝ նրանց... Բաքուն կամ զիջումների կգնա ԼՂՀ-ի՝ Ադրբեջանի ենթակայության հարցում, կամ պատերազմ կսկսի։ Երրորդ ճանապարհ չկա։ Մենք պատրաստվում ենք այդ պատերազմին։ - Պատերազմը կլուծի՞ հիմնախնդիրը։ - Այո, այս անգամ ամեն ինչ պետք է լուծվի վերջնականորեն։ Կամ նրանք՝ մեզ, կամ մենք՝ նրանց։ «Մենք՝ նրանց» ասելով ես ամենեւին էլ նկատի չունեմ, թե մենք կհասնենք Բաքու։ Ուղղակի պետք է վերջակետ դնել այս ամենին։ ...Փաստաթուղթը, որին հնարավոր չէ հասնել այսօր, քաղաքագետները պետք է ստորագրեն ռազմագործողությունների ընթացքում։ - Դուք ի՞նչ պայմաներում եք պատրաստ վերադարձնել գրավյալ տարածքները։ - Քանի դեռ իրավաբանորեն չի որոշարկվել ԼՂՀ կարգավիճակը... Դա Լեռնային Ղարաբաղի նախագահի, ղեկավարության եւ ամբողջ ժողովրդի անբեկանելի կարծիքն է։ Այդ թեմայով բանակցություններ կարելի է տանել միայն այն դեպքում, եթե Բաքուն մոռանա Լաչինի եւ Քելբաջարի մասին։ ԼՂՀ եւ ՀՀ տարածքների միջեւ չպետք է ադրբեջանական սեպ լինի, այլապես մենք անվտանգության ոչ մի երաշխիք չենք ունենա։ Եթե Ադրբեջանը հիշեցնում է այդ տարածքների մասին՝ հերիք չէ, ակնարկում է Շուշիի մասին, ապա մեզ համար պարզ է դառնում, որ նա իրական կարգավորում չի ուզում։ - Այսինքն՝ Քելբաջարի շրջանը վերադարձնելու հնարավորության մասին ընդհա՞նրապես խոսք լինել չի կարող։ - Եթե նույնիսկ հենց այսօր ստանանք առանձին պետության կարգավիճակ, Քելբաջարը վերադարձնելու մասին խոսակցություններն անիմաստ կլինեն։ - Միջնորդներն օգնո՞ւմ, թե՞ խանգարում են կարգավորմանը։ - Իրենց դիրքորոշմամբ նրանք ավելի շատ դրդում են Բաքվին՝ իր տեսակետը ավելի կոշտ պնդելու։ Այո, նրանք անուղղակիորեն օգնում են Բաքվին, բայց եթե այնտեղ գիտակցեն, որ ոչ ոք Ղարաբաղը սկուտեղի վրա չի մատուցի նրանց եւ ընդունեն ավելի իրատեսական դիրքորոշում, ապա Ադրբեջանը պակաս քմահաճ կդառնա։ Իսկ միջնորդների ամենամեծ ձեռքբերումը կարող է դառնալ այն, որ նրանք կարողանան համոզել Բաքվին՝ ուղղակի բանակցություններ սկսելու ԼՂՀ-ի հետ։ - Ձեզ գոհացնո՞ւմ է, արդյոք, Երեւանի դիրքորոշումը կարգավորման հարցում։ Վերջերս Դուք բավական կտրուկ հայտարարել եք, որ ցանկացած հայ քաղաքագետ հիմնախնդրի հանդեպ իր վերաբերմունքը պետք է դրսեւորի ոչ թե խոսքով, այլ՝ գործով։ - Մենք գտնում ենք, որ ՀՀ ղեկավարությունը պետք է կամ հստակ արտահայտի իր դիրքորոշումը, կամ, ընդհանրապես, տեսակետ չհայտնի։ - Երբեւէ մտածո՞ւմ եք պատերազմի վերջին փուլում պարտության հավանականության մասին։ - Չգիտես ինչու, մեր ժողովրդին միշտ համարել են վախկոտ... կամ չափից ավելի խաղաղասեր, բայց մենք ապացուցեցինք հակառակը։ Եթե ժողովուրդն իր առջեւ նպատակ է դրել եւ վստահորեն գնում է մինչեւ վերջ, ապա նա չի պարտվի՝ եթե անգամ դա շատերը կամենան։ 1991-92 թթ. մենք կորցրեցինք Ղարաբաղի տարածքի կեսը, եւ բոլորը մեզ համար կանխագուշակում էին պարտություն, բայց մենք ոչ միայն վերականգնեցինք կորցրածը, այլեւ կարողացանք ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծել։ ...Մի՛ հավատացեք այն ասեկոսներին, թե Ղարաբաղը ծախել են։ Չի լինի մեկը, որը ստորագրի նման փաստաթուղթը, իսկ եթե անգամ ստորագրվի, ապա այդ թուղթը ոչ մի ուժ չի ունենա»։ 281. «ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ս.Բաբայանի հայտարարությունը ամբողջ հայ հասարակայնության ուշադրության կենտրոնում է»,- արձանագրում է «Էպոխա» թերթը 1997թ. սեպտեմբերի 20-ին։ «...Ինչպես գտնում է Ս. Բաբայանը, բանակցությունների սեղանի շուրջ ինչ-որ բան լուծել հնարավոր չէ, իսկ նոր պատերազմը հիմնախնդիրը կլուծի վերջնականորեն ու անդառնալի. կամ նրանք՝ մեզ, կամ մենք՝ նրանց»։ «Եթե մինչեւ գալիք տարվա վերջը, առավելագույնը մինչեւ 1999թ. գարունը կարգավորման շուրջ առաջարկներում սրբագրումներ չմտցվեն, ապա կողմերից մեկը ստիպված կլինի զիջել կամ ռազմագործողություններ սկսել։ Ուրիշ տարբերակ ես չեմ տեսնում»,- եզրափակել է նախարարը՝ ընդգծելով, որ արցախյան կողմն այլեւս զիջելու բան չունի. նա առանց այն էլ անցել է «փոխզիջումների ճանապարհի» իր հատվածը։ Հաշվի առնելով, որ Ս. Բաբայանը, իհարկե, արտահայտվել է զինվորականի ուղղամտությամբ, չի կարելի չնշել, որ նրա հարցազրույցում պարունակվում էր միանգամայն ռացիոնալ պահ, որը վերաբերում էր խաղաղ բանակցություններին եւ, ընդհանրապես, դրանց, որպես պատերազմի տրամաբանական ավարտի, գաղափարին։ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ՁԵՌՔ ԲԵՐՎԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ՝ ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԴՐԱՆՑ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ, կարծես թե արտաքին քաղաքականության հայաստանյան եւ արցախյան «շինարարներին» սովորեցնում է հրամանատարը, հակառակ դեպքում եւս երեք տարի կծախսվի հերթական բանակցությունների վրա... Ի դեպ, նա խորհուրդ է տվել Հայաստանին՝ «կամ հստակ արտահայտել իր դիրքորոշումը, կամ ընդհանրապես ոչինչ չխոսել եւ կողքի կանգնել»,- ամփոփում է «Էպոխան»։ 282. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ Ս. Բաբայանին զանգեց Վազգեն Սարգսյանը.«Լ. Տեր-Պետրոսյանը շատ դժգոհ է քո հայտարարություններից... Նա հանձնարարել է ինձ այդ մասին ասել քեզ։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ընդհանուր առմամբ ես համաձայն եմ քեզ հետ, բայց պետք չէր ուղղակի գրգռել նախագահին, քո վերջին խոսքերն ավելորդ էին...»։ Ինքը՝ Վ.Սարգսյանն այն ժամանակ ենթադրում էր, թե արտաքին քաղաքականության մեջ կատարվող բացասական ամեն բանի պատճառը Ժ.Լիպարիտյանն է՝ այդ հայ Ռասպուտինը։ Դրա հետ կապված՝ այստեղ տեղին է հիշել, որ Վ.Սարգսյանի թռուցիկ, բայց կոշտ հայտարարությունն առ այն, որ Հայաստանում ոչ ոք իրավունք չունի նավթային գործոնը բարձր դասել Լեռնային Ղարաբաղի շահերից, ստիպեց Ժիրայր Լիպարիտյանին՝ Հայաստանի նախագահի արտաքին գործերով գլխավոր խորհրդականին, սեպտեմբերի 15-ին հրաժարական տալ։ Լ.Տեր-Պետրոսյանին թվում էր, թե այդ քայլով հնարավոր կլինի մեղմել Հայաստանի քաղաքական դաշտում եռացող կրքերը, Վ.Սարգսյանի եւ մյուսների զայրույթը։ Լ.Տեր-Պետրոսյանը հեղինակություն էր Վ.Սարգսյանի համար. նա հավատում էր նրան անվերապահորեն, համակողմանի օգնություն ցույց տալիս պետական գործերում նրա դիրքորոշմանը. «ցույց էր տալիս», մինչեւ երեւան եկավ փուլային տարբերակը եւ ՀՀ նախագահի համաձայնությունը՝ այն դնելու խաղաղության մասին վերջնական պայմանագրի հիմքում։ 283. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՄԽ համանախագահներն առաջարկեցին նոր պլան, որն իրենից ներկայացնում է կարգավորման մերժված փաթեթային տարբերակի առաջին մասը։ Այսինքն՝ միջնորդները չէին հրաժարվում նախկին պլանից, ուղղակի որոշել էին այն իրագործել փուլային ձեւով։ Ադրբեջանն անմիջապես այն ընդունեց որպես հիմք։ Հայաստանի ղեկավարությունը, եւ Արեւմուտքի, եւ Մոսկվայի ճնշման տակ, նույնպես համաձայնվեց այն ընդունել որպես հիմք՝ բանակցային գործընթացում, ինչը հանգեցրեց Լ.Տեր-Պետրոսյանի դեմ բողոքի ալիքի բարձրացմանը։ ԼՂՀ իշխանությունները մերժեցին այդ պլանը՝ որպես միակողմանի, որը համապատասխանում էր միայն Ադրբեջանի շահերին, հաշվի չէր առնում Լեռնային Ղարաբաղի շահերը, այդ թվում եւ նրա անվտանգության իրական երաշխիքները վերջնական կարգավորման ողջ ընթացքում։ Ադրբեջանը հեշտությամբ կարող էր ընդհատել հետագա բանակցությունները՝ պատճառաբանելով «Լաչինի եւ Շուշիի հարցերի արդարացի լուծման անհնարինությամբ» (ադրբեջանական պաշտոնյաները քանիցս նման արտահայտություններ էին արել)։ 284. Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, վստահ լինելով իր իրավացիության մեջ եւ կոշտ դիմադրություն չսպասելով Վ.Սարգսյանի, Ռ.Քոչարյանի, Ս.Սարգսյանի կողմից, անհրաժեշտ համարեց սեպտեմբերի 26-ին հրավիրել 5 տարվա ընթացքում երկրորդ մամուլի ասուլիսը տեղական լրագրողների համար եւ հրապարակային քննարկման դնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գծով համանախագահների պլանի սկզբունքները։ Նա ենթադրում էր, որ բնակչության դժգոհ մեծամասնությունը կհամաձայնվի զիջումների՝ հանուն իր սոցիալ - տնտեսական վիճակի բարելավման հնարավորության։
- Մուրադ Պետրոսյան
ՍԱՆԱՏՈՐԱ-ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՈՒՂԵԳՐԵՐԸ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
ՍՈՑԱՊՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ Երեկ սոցապնախարար Նարինե Ազատյանը եղավ ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության գրասենյակում՝ մոտիկից ծանոթանալու ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան 1
268 /1. ՊԱՀԻՑ ՕԳՏՎԵՄ ԵՎ ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ասեմ կադրային քաղաքականության մասին... ՀՀ եւ ԼՂՀ ղեկավարների շուրթերից չի իջնում «արհեստավարժություն» (պրոֆեսիոնալիզմ) ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 5
Այսպես է խնդրել վերնագրել իր շնորհակալական խոսքը Նախագահ Բ. Սահակյանին նախկին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր Սվետլանա Միքայելի Պետրոսյանը։ Ս. Պետրոսյանն ...ԲԱԳՐԱՏ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ: ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՊԱՅՔԱՐԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ
.
1997թ. ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Լ. Խուրշուդյանի խմբագրությամբ լույս տեսավ «Արցախյան գոյապայքարի տարեգրությունը» մեծարժեք աշխատությունը, որում Բ. Ուլուբաբյանը շարունակել է վիպագրել ...ԹԻՎ 8 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
Է. ԲԱԼԱՅԱՆՂեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքի 37-րդ հոդվածով եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական հաստատության ժամանակավոր կանոնադրության» 13-րդ կետով ու հաշվի առնելով ԼՂՀ ...ԱՊՐԻԼԻ 19-Ը` ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՕՐ
.
Ի կատարումն ԼՂՀ վարչապետի «ԼՂՀ-ում ծառատնկման, սանիտարական մաքրման եւ բարեկարգման աշխատանքների միամսյակ անցկացնելու մասին» որոշման` Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը մարտի ...ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
.Արդյունավետ-կայուն պետության գոյության վճռական պայման է հանդիսանում գլխավոր քաղաքական կուսակցությունների առկայությունը՝ ընտրողների շրջանում մեծ եւ, իրոք, մշտական հիմքերի աջակցությամբ։ Այդ ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ /ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ - 97/
Մուրադ Պետրոսյան275. 1997Թ. ՍԿԶԲԻՑ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսեցին ԼՂՀ-ին եւ ՀՀ-ին պարտադրել սկզբունքներ, որոնք պարունակվում էին Լիսաբոնի գագաթնաժողովում ԵԱՀԿ նախագահի հայտարարության ...ՍՈՒՐԲ ԱՎԵՏՈՒՄ
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Ավետել», «Ավետիս տալ»` նշանակում է բարի լուր հաղորդել։ Ահա մի բարի լուրի, մի մեծ իրադարձության ավետման տոնն է մեր Տիրոջ ու Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետման տոնը։ Այս ...ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 31-ին ԼՂՀ իշխանությունների հրավերով Արցախ էր ժամանել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ տիկնոջ հետ։ Բարձրաստիճան հյուրերին օդանավակայանում դիմավորեցին ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐ. ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
.
Ապրիլի 2-ին կայացավ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի աշխատանքներին մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, արտաքին գործերի ...
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՆԱԵՎ ՀՈՒՇՈՒՄ Է.ԹԵ ԻՆՉ ՊԻՏԻ ԱՆԵՆՔ ԱՊԱԳԱՅՈՒՄ
«ԱԱ»ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Հենրի ԱՌՈՒՇԱՆՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻՆ
.ԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ. ՈՒՂԵՆԻՇՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒՄ
Անդրեյ ԱՐԵՇԵՎ
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՍԻՐՈՇՈՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
.
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
.
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՍԵՐՏ ՇՓՈՒՄՆԵՐ /DAY.AZ-Ի ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎԻ ՀԵՏ/
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ի ՞ՆՉ Է ԷԳՈԻԶՄԸ
.
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

