
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արդյունավետ-կայուն պետության գոյության վճռական պայման է հանդիսանում գլխավոր քաղաքական կուսակցությունների առկայությունը՝ ընտրողների շրջանում մեծ եւ, իրոք, մշտական հիմքերի աջակցությամբ։ Այդ աջակցությունը պետք է այնքան կույր ու ոչ քննադատական լինի, այսինքն՝ լցված լինի հավատով, որ քաղաքական ոչ մի (նույնիսկ ամենաակնհայտ) բացթողումներն ու սկանդալները չկարողանան այն էականորեն թուլացնել։ Ընտրողների կողմից նման հավատարմության առկայության դեպքում կուսակցությունը հնարավոր չի լինի ջնջել քաղաքական դաշտից, հետեւապես եւ արդյունավետ ընդդիմության համար հիմք միշտ էլ կլինի։ Իսկ ուժեղ կուսակցությունների բացակայության դեպքում ժողովրդավարությունը, այսինքն, հաջողակ պետությունը գոյատեւելու շանսեր քիչ կունենա կամ չի ունենա։ 1. ԵԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ կազմակերպությունը ստեղծվում է միայն վերեւից, մեխանիկական ճանապարհով, ապա այն չի կարող կենսունակ լինել։ Միայն կոնկրետ գաղափարներով օժտված մարդկանց մեծ քանակը կարող է ստեղծել հիրավի կենսական քաղաքական օրգանիզմ։ Ուստի նոր գաղափարի՝ որպես հնի այլընտրանքի տարածումը առաջնահերթ խնդիր է կուսակցությունների կամ շարժումների հիմնադիրների համար։ Այսինքն, քարոզչական աշխատանքը պետք է նախորդի կազմակերպչականին, քանզի կազմակերպման համար անհրաժեշտ է համապատասխան մարդկային ներուժ։ 2. ԿԱՐՈՂԱՆԱԼ ԳԱՂԱՓԱՐ ձեւավորել դեռ չի նշանակում կարողանալ ղեկավարել։ Ամենահրաշալի տեսությունը կմնա միանգամայն աննպատակ եւ չի կարող որեւէ նշանակություն ունենալ, եթե չգտնվեն մարդիկ, ովքեր կկարողանան այդ գաղափարները հասցնել զանգվածներին։ Եվ ընդհակառակը, թող գործնական ղեկավարները հայտնաբերեն տաղանդավոր առաջնորդների ամենամեծ թափն ու որակները, բայց ինչ օգուտ, եթե չկան համապատասխան խորությամբ տեսաբաններ, ովքեր կկարողանային պատշաճորեն ձեւակերպել պայքարի գաղափարները։ 3. ԵԹԵ ՇԱՐԺՈՒՄՆ իր առջեւ նպատակ է դնում տապալել ներկա համակարգն ու աշխարհակարգը եւ դրանց փոխարեն ստեղծել նորը, ապա ղեկավարների շարքերում պետք է թագավորի պարզությունը հետագա հարաբերություններում։ Իր մարդկային նյութը Շարժումը կամ կուսակցությունը պետք է նախեւառաջ բաժանի երկու մեծ խմբի՝ ա) Շարժման կողմնակիցներ եւ բ) կուսակցության անդամներ։ 4. ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է իր կողմը գրավել կողմնակիցների, կազմակերպության խնդիրն է իր կողմը գրավել կուսակցության անդամների։ Շարժման կողմնակից է համարվում յուրաքանչյուր ոք, ով հայտարարում է Շարժման նպատակներին իր համաձայն լինելու մասին, կազմակերպության անդամ կարող են լինել միայն նրանք, ովքեր պատրաստ են գործով պայքարել այդ նպատակների համար։ 5. ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ համակրանքը Շարժումը նվաճում է քարոզչության ճանապարհով, այսինքն, հստակ եւ պարզ ձեւակերպված դրույթների եւ գաղափարների տարածման ճանապարհով։ Իսկ կազմակերպության խնդիրը կայանում է նրանում, որպեսզի քարոզչության ճանապարհով իր անդամների մեջ արթնացնի նոր կողմնակիցների, որոնցից հետագայում ընտրվում են կազմակերպության անդամներ։ 6. ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ գաղափարի կողմնակից լինելու համար բավական է միայն պասիվ կերպով համակրել, իսկ կազմակերպության անդամ լինելու համար պահանջվում է ակտիվ աշխատանք եւ այդ գաղափարների ակտիվ պաշտպանություն։ Ահա թե ինչու որեւէ գաղափարի 10 կողմնակիցներից միայն մեկը կամ երկուսը կարող են դառնալ կազմակերպության անդամներ։ 7. ԳԱՂԱՓԱՐԻ կողմնակից լինելու համար բավական է միայն ունենալ որոշակի համոզմունք։ Կազմակերպության անդամ դառնալու համար պահանջվում է համարձակություն՝ դրա օգտին հրապարակավ համոզմունք արտահայտելու եւ այն մյուս մարդկանց շրջանում տարածելու, ինչը բնորոշ է միայն մարդկային տեսակի մի փոքր մասին։ 8. ՈՒՍՏԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ խնդիրը հանդիսանում է հոգատարությունն այն մասին, որպեսզի նվաճվեն այդ գաղափարների նորանոր կողմնակիցներ, իսկ կազմակերպության խնդիրը միշտ կմնա շարժման կողմնակիցներից ավելի արժեքավորներին ընտրելու ձգտումը՝ նրանց կուսակցության անդամներ դարձնելու նպատակով։ 9. ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ քարոզչությունը պարտավոր չէ հատուկ հոգ տանել այն մասին, թե նվաճված կողմնակիցներից քանիսն են ընդունակ, հասկացող եւ ազնիվ։ Իսկ կազմակերպությունը, ընդհակառակը, հատուկ զբաղված է նրանով, որպեսզի կողմնակիցների հսկայական զանգվածից ամենախիստ ձեւով ընտրի հատկապես այն տարրերին, ովքեր, իրոք, կարող են ապահովել շարժման հաղթանակը, ովքեր կարող են իրենց հետեւից տանել մարդկանց՝ շնորհիվ իրենց բարոյական հեղինակության։ 10. ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ, որ տաղանդավոր տեսաբանները միայն եզակի դեպքերում են լինում նաեւ տաղանդավոր կազմակերպիչներ։ Տեսաբանի զորությունը ընկած է նախեւառաջ ճշմարիտ վերացական օրենքների ճանաչման ու ձեւավորման հարթությունում, այնինչ, որպես կազմակերպիչ նա պետք է առաջին հերթին հոգեբան լինի։ Կազմակերպիչը պետք է մարդուն ընդունի այնպես, ինչպես կա, ուստի նա պետք է կարողանա թափանցել նրա հոգու խորքը, լավ ճանաչի էությունը։ 11. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ պետք է ընդգրկի մարդկանց առնվազն այնպիսի քանակ, որը պարտադրաբար անհրաժեշտ է պետության մեջ կարեւորագույն դիրքերը գրավելու համար։ Այսինքն, իշխանության գալով, արդեն ունենա պատրաստ կադրեր՝ պետական օրգանիզմի ամենակարեւոր օղակներում նշանակելու համար։ Դա մեզ մոտ ստեղծված իրավիճակի պայմաններում հասարակության եւ պետության արդյունավետ կառավարման միակ միջոցն է։ Իսկ կառավարման արդյունավետ մեխանիզմի բացակայությունը վերջին հաշվով կհանգեցնի պատշաճ բարեկեցության բացակայության, այսինքն, սնանկացման։ 12. ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱՐ ամենամեծ վտանգ է հանդիսանում կազմակերպության անդամների թվի չափազանց արագ եւ ոչ բնականոն աճը։ Քանի դեռ այդ շարժումը հասցնում է ծանր պայքար տանել, հաշվենկատ, մերկապարանոց-եսապաշտական տարրերը սկսում են խուսանավել նրանից։ Իսկ երբ շարժման հաղթանակը դառնում է փաստ կամ երբ հաղթանակն ավելի տեսանելի է դառնում, այդ կազմակերպության շարքերը մտնելու են շտապում բոլորը։ 13. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ոչ քիչ թվով եւ հաղթարշավային թվացող շարժումներ են եղել, որոնք գալով իշխանության, հանկարծ թուլացել են կամ կես ճանապարհին ընդհատել իրենց պայքարն ու մահացել...Դա նշանակում է, որ առաջին հաղթանակներից հետո տվյալ շարժմանն են ձգտել այնքան մեծ թվով անորակ ու անարժան տարրեր, որ նրանք սկսել են գերակշռել կազմակերպության գաղափարական անդամներին։ Նման դեպքերում ամբողջ շարժումը սկսում է ենթարկվել այդ ոչ լիարժեք տարրերի եսասիրական շահերին եւ սկսում կործանել՝ հարմարվելով նրանց ցածր մակարդակին, իսկ շարժման սկզբնական գաղափարի հաղթանակը դառնում է անհնարին։ 14. ԱՅԴ ՊԱՏՃԱՌՈՎ ԷԼ հենց միայն ինքնապահպանման նկատառումներից ելնելով, ցանկացած շարժում պետք է կանխի անդամների ազատ մուտքը իր կազմակերպության մեջ եւ իր շարքերում նոր մարդ ընդունի միայն ծայրահեղ զգուշությամբ եւ ամենամանրակրկիտ ուսումնասիրությունից հետո։
- .
ՍԱՆԱՏՈՐԱ-ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՈՒՂԵԳՐԵՐԸ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
ՍՈՑԱՊՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ Երեկ սոցապնախարար Նարինե Ազատյանը եղավ ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության գրասենյակում՝ մոտիկից ծանոթանալու ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան 1
268 /1. ՊԱՀԻՑ ՕԳՏՎԵՄ ԵՎ ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ասեմ կադրային քաղաքականության մասին... ՀՀ եւ ԼՂՀ ղեկավարների շուրթերից չի իջնում «արհեստավարժություն» (պրոֆեսիոնալիզմ) ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 5
Այսպես է խնդրել վերնագրել իր շնորհակալական խոսքը Նախագահ Բ. Սահակյանին նախկին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր Սվետլանա Միքայելի Պետրոսյանը։ Ս. Պետրոսյանն ...ԲԱԳՐԱՏ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ: ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՊԱՅՔԱՐԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ
.
1997թ. ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Լ. Խուրշուդյանի խմբագրությամբ լույս տեսավ «Արցախյան գոյապայքարի տարեգրությունը» մեծարժեք աշխատությունը, որում Բ. Ուլուբաբյանը շարունակել է վիպագրել ...ԹԻՎ 8 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
Է. ԲԱԼԱՅԱՆՂեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքի 37-րդ հոդվածով եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական հաստատության ժամանակավոր կանոնադրության» 13-րդ կետով ու հաշվի առնելով ԼՂՀ ...ԱՊՐԻԼԻ 19-Ը` ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՕՐ
.
Ի կատարումն ԼՂՀ վարչապետի «ԼՂՀ-ում ծառատնկման, սանիտարական մաքրման եւ բարեկարգման աշխատանքների միամսյակ անցկացնելու մասին» որոշման` Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը մարտի ...ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
.Արդյունավետ-կայուն պետության գոյության վճռական պայման է հանդիսանում գլխավոր քաղաքական կուսակցությունների առկայությունը՝ ընտրողների շրջանում մեծ եւ, իրոք, մշտական հիմքերի աջակցությամբ։ Այդ ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ /ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ - 97/
Մուրադ Պետրոսյան275. 1997Թ. ՍԿԶԲԻՑ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսեցին ԼՂՀ-ին եւ ՀՀ-ին պարտադրել սկզբունքներ, որոնք պարունակվում էին Լիսաբոնի գագաթնաժողովում ԵԱՀԿ նախագահի հայտարարության ...ՍՈՒՐԲ ԱՎԵՏՈՒՄ
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Ավետել», «Ավետիս տալ»` նշանակում է բարի լուր հաղորդել։ Ահա մի բարի լուրի, մի մեծ իրադարձության ավետման տոնն է մեր Տիրոջ ու Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետման տոնը։ Այս ...ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 31-ին ԼՂՀ իշխանությունների հրավերով Արցախ էր ժամանել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ տիկնոջ հետ։ Բարձրաստիճան հյուրերին օդանավակայանում դիմավորեցին ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐ. ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
.
Ապրիլի 2-ին կայացավ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի աշխատանքներին մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, արտաքին գործերի ...
ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԸ` ԹՎԵՐՈՎ ԵՎ ՓԱՍՏԵՐՈՎ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ«ON LINE» ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀՍՏԱԿ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Խմբագրի սյունակԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ` ԱՆՑՆԵ՞Լ ՌՈՒԲԻԿՈՆԸ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՍԻՐՈՇՈՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
.
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
.
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՍԵՐՏ ՇՓՈՒՄՆԵՐ /DAY.AZ-Ի ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎԻ ՀԵՏ/
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

