
Հրատարակված է Ապրիլ 02, 2008
ԲԱԳՐԱՏ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ: ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՊԱՅՔԱՐԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ
- 1997թ. ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Լ. Խուրշուդյանի խմբագրությամբ լույս տեսավ «Արցախյան գոյապայքարի տարեգրությունը» մեծարժեք աշխատությունը, որում Բ. Ուլուբաբյանը շարունակել է վիպագրել Արցախի պատմության նորօրյա հերոսամարտերը: 850 էջանոց այս տարեգրությունը տպագրվել է ազգային եր—ելի մտավորական, Կիլիկյան Աթոռի Ամերիկայի Ար—ելյան շրջանի ու Կանադայի թեմի առաջնորդ Մեսրոպ արք. Աշճյանի հոգածությամբ ու հովանավորությամբ: «Խոհեր Բագրատ Ուլուբաբյանի «Արցախյան գոյապայքարի տարեգրության» առթիվ» հոդվածում Վազգեն Մնացականյանը, ընդգծելով գրքի հազվագյուտ եր—ույթ լինելը, գրել է. «Այս գիրքը հասցեագրված է ամենքին — այն քաղաքացուն, որ ծնվելու է վաղը: Ուրեմն, այն մեզ համար արդեն գործող իրականություն է, իսկ նրա համար՝ ոսկե ժառանգություն: Դժվար, սաստիկ դժվար է ստեղծել այնպիսի մի գիրք, որ իրավունք ունենա ապրել ներկայում, գալիքում — մշտապես երիտասարդ մնա իր անկոտրում ճշմարտության մեջ: Կան գրքեր, որոնք «աչքի մի հարվածով» ընթերցել չես կարող. «Տարեգրությունը» հենց այդպիսին է» («Կանչ», 29 հուլիսի, 1998թ.): Հարկ ենք համարում հատկապես ընդգծել, որ մենք գործ ունենք մեր օրերի եղիշեական տարեգրության հետ, որի հեղինակն արցախյան պայքարի փոթորկված տարիների ոչ միայն ականատեսն էր, այլ— անձնուրաց տարեգիրը: Բ. Ուլուբաբյանի գրքում մանրամասնորեն ներկայացված է արցախյան վեցամյա հերոսամարտի նոր շրջանը (1988թ. փետրվարի 20-ից մինչ— 1994թ. կեսերը), մի շրջան, որն սկզբնավորվեց 1988-ի փետրվարի 20-ի աննախադեպ հուժկու պոռթկումով: «Մեր պատմության մեջ,- գրել է Ուլուբաբյանը,- ոսկե տառերով պիտի գրվի 1988-ի փետրվարի 20-ը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանով ու նրա արտակարգ որոշումով» (էջ 10): Այն պնդումները, թե Արցախյան գոյապայքարի 1988թ. փետրվարի 20-ի պոռթկումն անսպասելի եր—ույթ է եղել, այն էլ՝ հրահրված դրսից՝ հայ դաշնակցական կենտրոններից, պարզապես անհեթեթություններ են: Ո՞ւմ հայտնի չէ, որ տասնամյակներ շարունակ Կրեմլի գրասենյակներում — այլուր տեղյակ էին Լեռնային Ղարաբաղի բնակչության չդադարող բողոքներին, պայքարի տարաբնույթ դրս—որումներին: Լիովին իրավացի էր հեղինակը, երբ այս մասին գրել էր. «Ուրեմն, 88-ի փետրվարն սկսվել է 1918թ. մայիսից, երբ Անդրկովկասի ար—ելյան մասում ստեղծվեց մինչ այդ երբեք գոյություն չունեցած Ադրբեջան, — սա էլ իր նպատակը դարձրեց տիրանալ Արցախ-Ղարաբաղ հայկական մարզին: Արցախը ոտքի ելավ, նետվեց գոյապայքարի, որը շարունակվեց տասնամյակներ, մինչ— 1988-ի փետրվարը: Այս կետում արդեն պայթեց իբր— համազգային վճռի, հանուր հայության ընդվզումի աննախադեպ ու արդար պոռթկում, որը չի կարող չպսակվել հաղթանակով» (էջ 9): Այսօրվա ոչ մեծ հեռավորությունից նոր-նոր են ուրվագծվում այդ շարժման թափն ու ուժգնությունը համահայկական կյանքի դարավոր ճանապարհին: Համազգային շարժման գլուխ անցան ազգային մտավորականության հանրահայտ դեմքերը (Զորի Բալայան, Սիլվա Կապուտիկյան, Վաչե Սարուխանյան, Իգոր Մուրադյան — այլք): Սակայն շուտով, ավա՜ղ, Արցախյան շարժման ալիքների վրայով իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու տենդով բռնված՝ «Հայաստանի համբավավոր մտավորականությանը գռեհկորեն հետին պլան քշեցին… իսկ գործն իրենց ձեռքն էին վերցրել եռանդուն ու անամոթաբար հանդուգն ուժեր» (էջ 31): Այս — այլ մանրամասներ հետագա դեպքերի ու իրադարձությունների շարադրման հյուսվածքում համարձակ ու անվրեպ բնութագրված են — հանձնված պատմության ու ժամանակի դատաստանին: Ոչինչ չի վրիպել քաջատեղյակ տարեգրի ու հմուտ վերլուծաբանի տեսադաշտից: Շրջանառության մեջ դնելով մամուլի (հայկական, ռուսական, ադրբեջանական, այլազգի) հրապարակումները, տեղական, ադրբեջանական, միութենական, միջազգային ռադիոհեռուստատեսային հաղորդումները, պաշտոնական ատյանների փաստաթղթերը, կուսակցական ու պետական որոշումներն ու հրամանագրերը, զանազան խմբավորումների ու անհատ անձանց կոչերն ու հայտարարությունները, հանրահավաքներում ու ասուլիսներում հնչած ելույթները, բազմաթիվ ականատեսների զրույցներն ու տեղեկատվությունները — տարաբնույթ այլ նյութեր՝ Բ. Ուլուբաբյանը գրքում համակողմանիորեն ներկայացրել է Արցախյան ազգային-ազատագրական պայքարի մերօրյա ամբողջական պատմությունը՝ սերունդներին հանձնելով հրազենից շատ ավելի զորեղ մի զենք, ուսանելի ու կիրառելի բազում դասերի փոխկապակցված մի շղթա: Եթե դրան էլ ավելացնենք, որ վերոհիշյալ նյութերի ձեռքբերումը քաոսային ժամանակահատվածում մեծ դժվարությունների հետ էր կապված, մանավանդ այն դեպքում, երբ տարեգիրն առողջական լուրջ խնդիրներ ուներ (1988թ. փետրվարի 20-ի հայտնի դեպքերի օրերին նա գտնվում էր հիվանդանոցում), ապա դժվար չէր լինի հասկանալ հեղինակի կատարած գիտական աշխատանքի արժեքն ու ծանրության աստիճանը: Հետ—աբար, այս աշխատության հեղինակը մեծարանքի է արժանի. անկախ ամեն ինչից՝ նա կորովամիտ մեկնաբան է, հաճախ՝ ծայրահեղ համարձակության հասնող: Փետրվարյան պայթյունից հետո Արցախում, Հայաստանի սահմանամերձ շրջաններում — այլուրեք դեպքերն ու իրադարձությունները գնալով նոր բնույթ ու որակ էին ստանում — իրավիճակն ավելի ու ավելի էր սրվում ու խորանում՝ գոյացնելով բազմակերպ ու բազմաստիճան հակամարտությունների ու հակասությունների մի բարդ շղթա: «Չէ՞ որ այդ ճիվաղի թելադրանքով են կատարվել հակաարցախյան բոլոր մեծ չարագործությունները վերջին հինգ տարիների ընթացքում,- գրում է Բ. Ուլուբաբյանը Գորբաչովի մասին,- — նրա դիվային ծրագրով էր, որ այսպես դժոխային ճանապարհի վերածվեց մեր ազատագրության ու անկախության երթը» (էջ 620): Հեղինակն անթաքույց վրդովմունքով է խոսում նրա վարած թրքամետ քաղաքականության մասին. «Նա նույնիսկ չանսաց մեծահամբավ Ա. Սախարովին, երբ ասում էր, թե ղարաբաղյան խնդիրը վերակառուցման փորձաքարն է: Ոչ միայն արհամարհեց, այլ— Հայաստանը համարեց առաջինը «ապստամբ հանրապետությունների» շարքում, — նրան Լեռնային Ղարաբաղի հետ վիճակվեց դառնալ վերակառուցման պայմաններում ժողովրդավարական շարժումները ճնշելու միջոցների մշակման ու կիրառման պոլիգոն» (էջ 37): Այդ ամենին հաջորդեց արդեն արտոնյալ ազերիների «թրքությունը». Ադրբեջանի հայաբնակ տարածքների հայաթափում, թալան, կողոպուտ, բռնագաղթ, Սումգայիթի, Բաքվի, Գյանջայի, Խոջալլուի — հայաբնակ այլ վայրերի արյունոտ նախճիր, բիրտ շրջափակում, մշակույթի հուշարձանների ոչնչացում, Ադրբեջանի իշխանությունների, ավազակախմբերի ու օմօնի, վարձկան ստահակների միջնադարյան բռնարարքներ ու ցեղասպանություն, խորհրդային բանակի հանցագործ արարքների, մեծ ու փոքր տերությունների խաբուսիկ խաղեր ու սադրանքներ, ադրբեջանական — միութենական լրատվության միջոցների ստահոդ հորինվածքներ, արյունակից մութ ուժերի թիկունքային հարվածներ, հատուկ դրության ստեղծում, հհշ-ական պարագլուխների անխոհեմ ու անհեռանկար քայլեր — այլն, — այլն: Եվ Արցախը համայն հայության հայրենասեր ուժերի հետ մեկտեղ տոկաց ու փշրեց այդ երկաթյա օղակը: Վերազինեց ու վերագտավ իրեն ու փուլ առ փուլ ազատագրեց Մարտակերտի շրջանի բռնազավթված, հրի ու թալանի ենթարկված գյուղերը (ոչ բոլորը), Հադրութի գյուղերը, Արցախի հինավուրց մայրաքաղաք Շուշին: Ոչնչացվեցին մեր հայրենի եզերքներում գոյացած այնպիսի ավազակաորջեր, որպիսին էին Մալիբեյլին, Ղարադաղլուն, Ամիրանլարը, որտեղից հակառակորդն արգելված — չարգելված, արդի ռազմական տեխնիկայով կրակե հեղեղ էր թափվում Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու, Հադրութի, Մարտակերտի — բազմաթիվ այլ բնակավայրերի վրա: Թշնամին խորհրդային բանակի հետ մեկտեղ բռնազավթել էր հյուսիսային Արցախի շեները՝ Գետաշենը, Մարտունաշենը, Ազատը, Շահումյանի ամբողջ շրջանը՝ Գողգոթա սարքելով 20 հազարից ավելի հայ բնակչության համար: Բնակչության անվտանգությունն ապահովելու — ավազակային կրակակետերը ոչնչացնելու նպատակով շուտով ազատագրեցին պատմական Արցախի բնակավայրերը՝ Լաչինը, Քելբաջարը (Քարվաճառը), Աղդամը, Կուբաթլին, Ջեբրայիլը, Ֆիզուլին… Հակիրճ հիշատակված այդ դեպքերն ու եր—ույթները, անցքերն իրենց խորազնին արտացոլումն են գտել Բ. Ուլուբաբյանի գրքում՝ ստանալով արժանի բնութագրումներ ու գնահատումներ: Պատմագետ Ուլուբաբյանը քաղաքագետի նրբանկատությամբ բացահայտում է խորհրդային տարիներին ժողովուրդների բարեկամության կամ ինտերնացիոնալիզմի անունից ճամարտակող Ադրբեջանի իշխող վերնախավը՝ սկսած Նարիմանովից, Բաղիրովից մինչ— Էլչիբեյն ու Ալի—ը, ինչպիսի ստոր քաղաքականություն էին իրագործում ազգային փոքրամասնությունների հանդեպ։ Այս առումով նպատակահարմար ենք գտնում մեջբերել Վազգեն Մնացականյանի «Արցախյան ճշմարտության սխրանքը» հոդվածից մի հատված. «Կա մի հին հասկացություն, որ երբեմն օգտագործվում է, երբ հարկ է լինում ընդգծել խաբեության, խարդախության ու ստորության բարձրագույն աստիճանը: Տրոյական ձի. ահա դրա անվանումը: «Տարեգրության» բազմաթիվ էջերում Ուլուբաբյանը հոգեբանի ստուգությամբ ու փաստերի անսխալ հաջորդականությամբ, ցույց է տվել, որ Ադրբեջանի վերնախավի 70 տարի քարոզած շրթնային բարեկամությունը որպես տրոյական ձի է ծառայել, որի ներսում կուտակած յաթաղանով մոլեգնեց ցեղասպանությունը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շահումյանում, Գետաշենում, Մարտունաշենում: Բայց ցեղասպանության գերանդին քարին առավ Արցախում — հատկապես նրա փառքի ու հերոսության բարձունք Շուշիում» («Ժամանակի քննությունը», 2006, էջ 479): Հայ ազգի թշնամիները շատ ու տարբեր են եղել, եկել ու անհետացել են: Հիմա մեզ դառն ու տխուր բաժին է ընկել ոչ թե ազերի ժողովուրդը, այլ նրա պետական, կուսակցական ոճրագործ վերնախավը: Ադրբեջանի պարագայում պատկերը նույնն է: Դահիճ ժողովուրդներ չկան, կան միայն դրանց խաբող, մոլորեցնող, դեպի դահճության տանող յաթաղանի տեսաբաններ, վարձու ստրուկներ ու բազմաշնորհ խաբեբաներ, որոնց երբեմն հաջողվել է դավադիր խոստումներով, ականապատված հավաստիացումներով, իսկ վերջին 70 տարիներին նա— երկդիմի ինտերնացիոնալիզմով անկեղծության վստահություն շահել: «Տարեգրության» մեջ այդ ամենը անթերի ու նրբին պատասխանատվությամբ Ուլուբաբյանը ցույց է տվել իր խոր ու համոզիչ պնդումներում, մեկնաբանություններում, կանխատեսումներում ու կռահումներում: Եղիշե Չարենցի այն թ—ավոր խոսքը, թե «օրերը ծուխ կդառնան, տարին կմնա», եր—ի նա— Ուլուբաբյանին է ուղեցույց հանդիսացել՝ հեռու մնալ օրերի ծխից — խոսք բացել այն օրերի մասին, որ տարիների ճամփորդ են դարձել: Աշխատության մեջ արտահայտված է այն միտքը, որ Արցախը, վճռորոշ ու անվարան հաղթահարելով Կենտրոնի ու Բաքվի հարուցած արգելքներն ու դժվարությունները, ընթացել է ինքնորոշման իրավունքի կիրառման, ժողովրդավարության, սահմանադրական նորմերի պահպանման ճանապարհով: Դեռ—ս 1991թ. սեպտեմբերի 2-ին, երբ հակամարտությունը շարունակում էր ավելի սուր բնույթ ստանալ, Արցախը Շահումյանի շրջանի հետ մեկտեղ ինքնորոշվեց — պատշաճ կարգուկանոնով հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդը՝ ի տրիտուր Ադրբեջանի ԳԽ՝ ԼՂԻՄ-ի լուծարման վերաբերյալ ընդունած որոշման, որի իրավունքը բոլորովին չուներ, քանի որ մարզը տրոհվող ԽՍՀՄ-ի իրավաժառանգն էր, որպես նրա վարչաքաղաքական ինքնավար տարածքներից մեկը: Իսկ 1991-ի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեով (98 տոկոսից ավելի ձայներով), պահպանելով միջազգային բոլոր չափանիշները, 100-ից ավելի օտարերկրյա դիտորդների մասնակցությամբ հաստատեց սեպտեմբերի 2-ի հայտնի հռչակագիրը: Եվ այժմ ԼՂՀ-ն օրինական պետություն է՝ դրան հատուկ բոլոր կառույցներով, համապատասխան տարբերիչ հատկանիշներով: Պակաս զավեշտական չէ այդ հռչակագրի դեմ հակահարվածը հակառակորդի կողմից. «Նեզավիսիմայա գազետայի» թղթակիցը (Ա. Մեհթի—) հաղորդեց, թե նույն օրվա առավոտյան Ադրբեջանի ԱԽ-ն ընդունել է որոշում, ըստ որի՝ ԼՂՀ հանրաքվեն համարվում է սադրանք — Ադրբեջանի գլխավոր դատախազին հանձնարարվում էր, իբր— «պետական հանցագործների», պատասխանատվության ենթարկել «պաշտոնատար այն անձանց, ովքեր Ղարաբաղի լեռնային մասում կենսագործել են այդ հակասահմանադրական նախաձեռնությունը» (էջ 285-86): Բ. Ուլուբաբյանը «Տարեգրությունում» մեկ անգամ չէ, որ տարբեր առիթներով հիշեցնում է, թե Արցախը միայն տարածք չէ, սոսկ այն չէ, ինչ նշված է աշխարհի քարտեզներում, այլ— հայրենիք՝ հոգ—որ ու մտավոր ինքնուրույնությամբ, իր մեծ ու հպարտ անցյալով: «Տարեգրության» տասնյակ էջեր են հատկացված Արցախ աշխարհի դարավոր հպարտության՝ Գետաշենի հերոսական գոտեմարտերին — այն դահճային խաբեությանը, որով ադրբեջանցի օմօնականներին հաջողվեց հայաթափել Գետաշենը: Պատերազմների պատմության մեջ եզակի խարդախություն է, երբ մարշալի կոչումով մեկը (Յազով) աստղակիր տրոյական տանկերով ներխուժի որ—է գյուղ — ստոր խաբեությամբ տեղահանի նրա բնակիչներին: Շահումյանում, Գետաշենում, Մարտունաշենում կատարվածը պատահական եր—ույթ չէր, այլ հետ—անք այն լայնածավալ ցեղասպանության, որ Ադրբեջանի ղեկավար վերնախավը ծրագրել ու նախապատրաստել էր խորհրդային իշխանության 70 տարիներին: Աշխատությունը դրական ու բացասական իրական կերպարների մի պատկերասրահ է՝ ներկայացված բարդ հարաբերությունների ու հանգույցների խաչմերուկում, Արցախյան գոյապայքարի ճանապարհին: Բ. Ուլուբաբյանի գրքում բնորոշված են հայ ժողովրդի իսկական բարեկամները, հայասեր այլազգիները, որոնք իրենց մեծ նպաստն են բերել, իսկ կենդանի մնացածներն էլ շարունակում են այսօր —ս իրենց օժանդակությունն Արցախյան գոյապայքարին: Դրանցից են հանրահռչակ գիտնական ու փոքր ազգերի մեծ բարեկամ Անդրեյ Սախարովը, բանաստեղծ Ռասուլ Համզաթովը, գրող — հասարակական գործիչ Ինեսա Բուրկովան, հայտնի գրող, քաղաքագետ, հրապարակախոս Անդրեյ Նույկինը, Կիրիլ Ալեքսե—սկին, Վալենտին Օսկոցկին, Սանկտ Պետերբուրգի հեռուստալրագրողուհի Սվետլանա Կուլչիցկայան, «Մեգապոլիս + Էքսպրես» թերթի ֆոտոթղթակից Անդրեյ Ֆյոդորովը, լիտվացի հանրածանոթ լրագրողուհի Մարիետե Կոնտրիմայտեն, մեր ազգի բարի հրեշտակ բարոնուհի Քոքսը, բուլղար հայտնի լրագրողուհի ու կինոռեժիսոր Ցվետանա Պասկալ—ան, քաղաքագետ Վիտալի Դանիլովը եւ ուրիշներ... Գլխատակին պահելու այս գիրքը, արդար—, տարեգրություն չէ սոսկ, այլ 20-րդ դարից 21-րդի դռներից ներս մտնելու պատմական իրավունքի հաստատում զենքով, մշակույթով — խաղաղության առաքելությամբ: Մի ճշմարտություն անհերքելի է. հայոց 20-րդ դարը 21-րդի շեմին մոտեցավ հպարտ ճակատով, նոր ու լուսավոր հոգսերով: Իր դարավոր պատմության ընթացքում Արցախը, հայ ժողովուրդն ընդհանրապես, այնքան մոլեգին բարեկամներ չի ունեցել, որքան այս վերջին տարիներին: Բարեկամների այս նվիրվածությունը ղարաբաղյան արդար գոյապայքարին միաժամանակ ընդունում է նա— ղարաբաղյան պայքարի ճշմարտացի լինելը: Անցյալներում մեր ազգի ազատագրական պայքարն այդքան հոգ—որ ու մտավոր զինակիցներ չի ունեցել: Եվ եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է հիշվի դարեր (իսկ նա հիշվելու է), ապա հիշվելու են նա— հարազատ դարձած այն մարդիկ, որոնք իրենց ազգը հարստացրել են մարդասիրական վեհ ու անձնվեր զգացումներով: «Տարեգրությունը» հետաքրքիր ընթերցանության գիրք է, անվանացանկի շնորհիվ նա—՝ տեղեկատու, ուղեցույց, Արցախյան ազատագրական պայքարի յուրահատուկ հանրագիտարան՝ քաղաքական, ռազմական, մշակութային իրադարձությունների հետաքրքրական մեկնաբանություններով, արժ—որմամբ: Ըստ այդմ էլ անվանի պատմաբան, գրող — հասարակական գործիչ Բ. Ուլուբաբյանի «Արցախյան գոյապայքարի տարեգրությունը» մեծարժեք ու կար—որ ներդրում է հայ պատմագիտության անդաստանում: ՎԱԼՅԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱրՊՀ գրականության եւ լրագրության ամբիոնի դասախոս

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 02, 2008
ՍԱՆԱՏՈՐԱ-ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՈՒՂԵԳՐԵՐԸ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
ՍՈՑԱՊՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ Երեկ սոցապնախարար Նարինե Ազատյանը եղավ ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության գրասենյակում՝ մոտիկից ծանոթանալու ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան 1
268 /1. ՊԱՀԻՑ ՕԳՏՎԵՄ ԵՎ ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ասեմ կադրային քաղաքականության մասին... ՀՀ եւ ԼՂՀ ղեկավարների շուրթերից չի իջնում «արհեստավարժություն» (պրոֆեսիոնալիզմ) ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 5
Այսպես է խնդրել վերնագրել իր շնորհակալական խոսքը Նախագահ Բ. Սահակյանին նախկին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր Սվետլանա Միքայելի Պետրոսյանը։ Ս. Պետրոսյանն ...ԲԱԳՐԱՏ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ: ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՊԱՅՔԱՐԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ
.
1997թ. ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Լ. Խուրշուդյանի խմբագրությամբ լույս տեսավ «Արցախյան գոյապայքարի տարեգրությունը» մեծարժեք աշխատությունը, որում Բ. Ուլուբաբյանը շարունակել է վիպագրել ...ԹԻՎ 8 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
Է. ԲԱԼԱՅԱՆՂեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքի 37-րդ հոդվածով եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական հաստատության ժամանակավոր կանոնադրության» 13-րդ կետով ու հաշվի առնելով ԼՂՀ ...ԱՊՐԻԼԻ 19-Ը` ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՕՐ
.
Ի կատարումն ԼՂՀ վարչապետի «ԼՂՀ-ում ծառատնկման, սանիտարական մաքրման եւ բարեկարգման աշխատանքների միամսյակ անցկացնելու մասին» որոշման` Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը մարտի ...ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
.Արդյունավետ-կայուն պետության գոյության վճռական պայման է հանդիսանում գլխավոր քաղաքական կուսակցությունների առկայությունը՝ ընտրողների շրջանում մեծ եւ, իրոք, մշտական հիմքերի աջակցությամբ։ Այդ ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ /ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ - 97/
Մուրադ Պետրոսյան275. 1997Թ. ՍԿԶԲԻՑ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսեցին ԼՂՀ-ին եւ ՀՀ-ին պարտադրել սկզբունքներ, որոնք պարունակվում էին Լիսաբոնի գագաթնաժողովում ԵԱՀԿ նախագահի հայտարարության ...ՍՈՒՐԲ ԱՎԵՏՈՒՄ
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Ավետել», «Ավետիս տալ»` նշանակում է բարի լուր հաղորդել։ Ահա մի բարի լուրի, մի մեծ իրադարձության ավետման տոնն է մեր Տիրոջ ու Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետման տոնը։ Այս ...ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 31-ին ԼՂՀ իշխանությունների հրավերով Արցախ էր ժամանել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ տիկնոջ հետ։ Բարձրաստիճան հյուրերին օդանավակայանում դիմավորեցին ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐ. ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
.
Ապրիլի 2-ին կայացավ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի աշխատանքներին մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, արտաքին գործերի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻՆ
.ԴՈՒ` ՍԻՐՈՒՆ ՔԱՂԱՔ, ԴՈՒ` ԳԱՐՈՒՆ ՔԱՂԱՔ
Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՍԻՐՈՇՈՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
.
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
.
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՍԵՐՏ ՇՓՈՒՄՆԵՐ /DAY.AZ-Ի ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎԻ ՀԵՏ/
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ի ՞ՆՉ Է ԷԳՈԻԶՄԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

