
Հրատարակված է Ապրիլ 02, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
- 268 /1. ՊԱՀԻՑ ՕԳՏՎԵՄ ԵՎ ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ասեմ կադրային քաղաքականության մասին... ՀՀ եւ ԼՂՀ ղեկավարների շուրթերից չի իջնում «արհեստավարժություն» (պրոֆեսիոնալիզմ) բառը։ Նույնիսկ ստեղծել են (եւ՛ այստեղ, եւ՛ այնտեղ) պետական ծառայողների մասնագիտական պիտանիության որոշման գերատեսչություն։ Այնինչ, երկրի արմատական հիմնախնդիրը, կամ այլ կերպ ասած՝ ՊԱԿԱՍՈՐԴԱՅԻՆ տարրը կադրային ոլորտում ոչ թե արհեստավարժությունն է, ոչ թե հմտությունները, գիտելիքներն ու ինտելեկտը, այլ տարրական ազնվությունը, նվիրվածությունը Գործին։ Եթե ինձ մաքսատնային աշխատանքի համար ջոկեին՝ ելնելով, այսպես ասած՝ «մասնագիտական պիտանիությունից», ապա ես երբեք այնտեղ չէի ընկնի... Եվ 300 հազար դոլարին համարժեք այն գումարը, որն ինձ հաջողվեց պետական գանձարան ուղարկել ընդամենը ութ օրում, կհանգրվաներ, ինչպես սովորաբար, մասնավոր գրպաններում։ Եթե բացակայում է ԱԶՆՎՈՒԹՅԱՆ տարրը, ապա արհեստավարժությունը, խելոքությունը կամ գործունյա լինելը (իշխանության այն համակարգում, որը հաստատվել է ԱՊՀ տարածաշրջանում) պետության համար վնասակար հատկանիշների են վերածվում։ Եվ որքան ավելի խելոք, որքան ավելի արհեստավարժ են այդ կադրերը, այնքան ավելի ճարպկորեն են նրանք շրջանցում օրենքը եւ մեծամեծ չաղլիկ կտորներ են պոկում պետական մարմնից... Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ԼԻՆԵԼ 269. ԵՎ ԱՅՍՊԵՍ, Ստեփանակերտ վերադարձա։ Եվ ընկղմվեցի քաղաքական կյանքի սովորական հորձանքի մեջ։ Ոչ այն պատճառով, որ իշխանության, բարեհարմար դասավորվելու էի ձգտում։ Ոչ։ Ես այն մարդկանց տեսակիցն եմ, որոնք չեն կարողանում ապրել՝ պարփակվելով միայն իրենց (եւ իրենց մերձավորների) շահով կամ հոգսերով։ Մենք՝ այդ տեսակի մարդիկս, հասարակական անբարեկարգություններն ընկալում ենք որպես սեփականը, մենք չենք կարողանում հանգիստ «տանը» նստել... չենք կարողանում «իմ տունն իմ ամրոցն է» նշանաբանով . ոչ թե այն պատճառով, որ բանականությամբ հասու ենք դարձել ճշմարտության ուղուն... եւ այլն, այլ այն պատճառով, որ այդպիսին է մեր հոգու կերտվածքը, նա գոհացում է ստանում կամ անդորր է գտնում հենց իսկ այդպիսի կենսակերպից։ 270. Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԷՐ նախագահական պաշտոնից։ Մի ամբողջ ամիս, գուցե եւ ավելի, հրամանատարը համոզում էր նրան... բայց ապարդյուն։ Ինձ անհայտ էին Ա. Ղուկասյանի հրաժարվելու պատճառները, իսկ Ս. Բաբայանը հարկ չհամարեց ինձ մանրամասնություններ ասել։ Նա գիտեր իմ հայացքներն այս կամ այն հանգամանքի նկատմամբ եւ դրան համապատասխան՝ պարբերաչափով էր ինձ հաղորդակից դարձնում իր պլաններին ու գործերին։ Հանրապետության համար անբարենպաստ իրադրություն էր ստեղծվել, եւ ոչ այնքան նրա ներսում, որքան՝ արտաքին աշխարհի համար։ Որոշեցի ինքս խոսել նախագահի պաշտոնից հրաժարվող մարդու հետ։ Ա. Ղուկասյանի հետ ծանոթության առաջին օրից մեր փոխհարաբերությունները, կարելի է ասել, կայուն կերպով բարյացակամ են եղել։ Ինչպես սովորաբար, նա ինձ սիրալիր դիմավորեց, եւ նույնիսկ ասելով . «Եթե դու չգայիր, ես ինքս քեզ զրուցելու կհրավիրեի...» Իմ հարցուփորձին ապագա նախագահը պատասխանեց. «Ես Սամվելի հետ աշխատել չեմ կարող... Նա սովորել է հայհոյել եւ անարգել ամեն մի վերադասի, այն էլ այնպես հրապարակայնորեն ու դիտմամբ, որ հասցետիրոջ ականջին հասնի։ Իմ բնությունն ուրիշ է, իմ նկատմամբ այդպիսի վերաբերմունքը չեմ հանդուրժի. կամ ես պետք է հրազենով մենամարտեմ նրա հետ, կամ էլ ժողովրդին կոչ անեմ պաշտպանել իրենց նախագահին։ Այս երկու տարբերակն էլ կործանարար են Արցախի համար...»։ 271. ՑԱՎՈՔ, ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ իրավացի էր, հրամանատարն ուներ այս թերությունը։ Բայց, մյուս կողմից, չգիտես ինչու, Ս. Բաբայանն ուզում էր հենց նրան տեսնել նախագահի պաշտոնում։ Ես գիտեի միայն մի բան. պետք է ելք գտնել այդպիսի բարձրահունչ եւ ընդհանուր կարեւորություն ունեցող գործում ստեղծված փակուղային իրադրությունից, այդ պատճառով ջանում էի ամեն կերպ ինձ մատչելի հնարավորությամբ վերահամոզել Ա. Ղուկասյանին, եւ առաջին հերթին՝ ճիշտ, իմ կարծիքով, խորհուրդներով։ - Արկադի, եթե դու կարողանաս բոլոր էական եւ սկզբունքային հարցերի վերաբերյալ արդարացի դիրք բռնել, ապա աստիճանաբար քո կողմը կգրավես շատերի համակրանքը, այդ թվում նաեւ Ս. Բաբայանի մերձավոր շրջապատից։ Վստահ եմ,- ասում էի նրան, - որ անձամբ Կ. Բաբայանը (Սամվելի ավագ եղբայրը), ԼՂՀ անվտանգության խորհրդի անդամ, ՆԳՆ ամենազոր նախարարը, նման իրավիճակներում հաճախ է քեզ կողմ լինում։ Եվ Ս. Բաբայանն ինքն էլ հարգանքով կհամակվի քո անձի հանդեպ... եւ կձգտի խուսափել քեզ հետ ավելորդ գժտություններից։ Իսկ դուք, կարծում եմ, լիազորությունների եւ պատասխանատվության տարբեր ոլորտներ կունենանք, չէ որ դու պատվախնդիր չես... Այստեղ ապագա նախագահն ընդհատեց ինձ,- սխալվում ես, ինչու՞ ես չպետք է պատվախնդիր չլինեմ, նույնիսկ շատ պատվախնդիր եմ... 271. ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ իշխանության այդպիսի նկրտումից հետո միայն հասկացա նախագահությունից նրա հրաժարվելու ճշմարիտ պատճառը։ Իմ զարմացական հարցին, թե՝ ուրեմն ստացվում է, որ դու իրական եւ միանձնյա լիդերություն ես ուզու՞մ ,- բա ուրիշ կերպ էլ ո՞նց, եթե ես նախագահ եմ,- ոչ պակաս զարմանքով պատասխանեց նա եւ շարունակեց,- Ռոբերտին, օրինակ, չէ որ մենք ամեն կերպ մեծարել ենք, քանզի լիդերը պետք է հատուկ կարգավիճակում լինի, հեռավորության վրա, մյուսներից անջատ, առավել եւս արտաքին աշխարհի աչքում... Այստեղ մատս կծեցի (մտքում, իհարկե) եւ հերքեցի. - ես այդպես չեմ կարծում, Քոչարյանին էլ երբեք չեմ փառաբանել, քանզի պաշտոնը խելք չի ավելացնում, ընդունակություններ՝ նույնպես. ամեն ինչ իր իսկական գինն ունի, հարկ չկա այն բարձրացնել կամ իջեցնել, առավել եւս՝ երբ ապրանքն աչքի առաջ է, վաղ թե ուշ խաբեությունը կբացվի, եւ այդպիսով ընդհանուր, պետական գործը կտուժի։ Բացի այդ, մեր վիճակում նպատակահարմար է կոլեգիալ ղեկավարության համակարգը, որպեսզի դատավորները հեռախոսազանգերով չաշխատեն, որպեսզի իրավապահ մարմիններն ու այլոք մեկ անձի ցանկություններից կախված չլինեն... ԽԵԼՈՔՈՒԹՅՈՒՆՆ Ի ԶՈՐՈՒ ՉԷ ՓՈԽԵԼ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ 272. ԱՅՍՏԵՂ ԷԼ ՄԵՆՔ ԲԱԺԱՆՎԵՑԻՆՔ՝ ամեն մեկս մնալով իր կարծիքին... Թեեւ հրաժեշտ տալուց ասացի, որ մեկ անգամ էլ իր մոտ կմտնեմ, բայց զգում էի, որ ստում եմ, քանզի թեման շարունակելու անօգուտ լինելն ակնհայտ էր։ ԱԳՆ շենքից դուրս գալով, լրիվ հիասթափության մեջ, գնացի ՊԲ շտաբ։ Առանց մանրամասնությունների մեջ ընկնելու, կարճ եւ հատու, որպեսզի իմ խոսքերը ներգործեն հրամանատարի չափից դուրս ինքնուրույն եւ ինքնավստահ բնույթի վրա, նրան նախազգուշացրի. « Ա. Ղուկասյանն ավելի վատ գլխացավանք է քեզ համար, քան Ռ. Քոչարյանը . մինչեւ հիմա ես լավ չգիտեի նրան, առաջին անգամ այդքան սրտաբաց ու երկարատեւ (2,5 ժամ) զրույց ունեցա նրա հետ։ Հաշվի առ, Սամվել, ես հազվադեպ եմ սխալվում... Խելոք լինելը վատ չէ, բայց իմացիր. խելոքությունը չի կարող կենսական օրինաչափությունները վերացնել, որոնք դու հաճախ արհամարհում ես, հետո վերադառնում դրանց եւ սկսում զոռով կարկատել այն, ինչը յուր ժամանակին լավ չես տեսել։ Բայց մի օր կպարզվի, որ մեզ մոտ՝ Արցախում, ամեն ինչ կարկատաններով է պատած, նույնիսկ կարկատանը կարկատանի վրա է դրված ...» -Մի փիլիսոփայիր, կարճ. ինչի՞ վրա են հիմնված քո հետեւությունները։ -Արկադին ուղղակի հայտարարում է, որ «Նախագահ դառնալով՝ մտադիր չէ իշխանությունը ոչ ոքի հետ կիսել»,-կարճ պատասխանեցի ես, երկար բացատրություններն ավելորդ համարելով։ Սամվելը զարմացած չէր. այդ նույնը, երեւում էր, Ա. Ղուկասյանը նրան է ասել։ Եվ «ապագա գլխացավանքի մասին» նախազգուշացումն էլ հարկ եղածի պես ներգործություն չունեցավ նրա վրա . նա հույս էր դնում իր՝ անդրկուլիսյան գործերում վարպետության վրա , դե, իհարկե, նաեւ իր ձեռքում կենտրոնացրած իրական իշխանության եւ ուժի վրա։ Նայելով ինձ, թե իմ միջով, ինչպես թերի հասկացող մեծ երեխա, կտրուկ ասաց. «Խուճապի մի մատնվիր, ջահել, մենք նրա հետ կպայմանավորվենք, ես այնպես կանեմ, որ իրար կընկնենք...»։ Իր ամենազորության շրջանում Ս. Բաբայանի համար մարդիկ (յուր հոգեբանական հիմքում) վերածվում էին միանմանության, միատեսակության։ Նա հաշվի չի առել կամ չի նկատել ապագա նախագահի չափից ավելի զգայական ինքնասեր բնությունը։ Մարդկային ցեղում կա մի փոքրիկ նրբաշերտ , որի մոտ Ինքնահաստատման զգացումը (կամ բնազդը) գերիշխում է Ինքնապահպանման զգացման վրա։ Իմ կարծիքով, Ա. Ղուկասյանն այդ նրբաշերտից է։ Թե ինչ եւ ինչպես են պայմանավորվել՝ ես տեղյակ չեմ, բայց դժվար չէ կռահել... Պայմանը «կեղծ» է եղել, Ս. Բաբայանը խոստանալը խոստացել է, այսինքն՝ համաձայնություն է տվել Ա. Ղուկասյանի դրած պայմաններին, բայց կատարել դրանք՝ ամենեւին մտադիր չի եղել։ Այսպես թե այնպես, Ա. Ղուկասյանը համաձայնել է եւ նախագահ ընտրվել։ 01.09.97թ. ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄ 273. Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆԸ նախագահական ընտրություններում հաղթեց՝ հավաքելով 89%։ Ես ինքս քվեարկեցի նրա օգտին եւ շատ էի ուզում այդպիսի շշմեցուցիչ արդյունք։ Ուզում էի, քանզի, ի տարբերություն Լ. Տեր-Պետրոսյանի (եւ նույնիսկ Ռ. Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի), Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Ա. Ղուկասյանի դիրքորոշումը նույնպիսի կոշտ եւ հաստատուն էր, ինչպես որ Վ. Սարգսյանինն ու Ս. Բաբայանինը։ Նշանակում է՝ ստեղծվող ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրադրությունում մեծ կարիք կա համաշխարհային հանրակցությանը, ինչպես նաեւ ՀՀ եւ ԱՀ ղեկավարությանն ապացուցելու արցախյան հասարակության համախմբվածության բարձր աստիճանը եւ նրա պաշտպանությունը այն գործիչներին, ովքեր հանդես են գալիս Ղարաբաղյան հիմնախնդրի փուլային լուծման դեմ։ 02.09.97թ. 274. ՀԻՄԱ ԳԼԽԱՎՈՐԸ, ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ, փոխըմբռնումն է ՊԲ հրամանատարի եւ Ա. Ղուկասյանի միջեւ, ինչպես նաեւ նրանց կարողանալը միավորել ամբողջ աշխարհի հայրենասիրաբար եւ ընդդիմադիր տրամադրված հայերին՝ օբյեկտիվ, արդարացի ներքին քաղաքականության ուղիով։ Այսինքն՝ այնպիսի քաղաքականության, որը համապատասխանի ժողովրդական զանգվածների շահերին, եւ, իհարկե, ԼՂՀ սահմանների թափով եւ արագ ամրապնդումը։ ԱՅՍՕՐ Ադրբեջանից ԼՂՀ-ի անկախության հռչակման օրն է։ Գործադիր իշխանությունն այնքան «լճացումային» ձեւով է գործում, իսկ հաճախ էլ ընդհանրապես անգործության մատնվում, որ հեռուստառադիոհաղորդումներն էլ են տրվում սովորական ռեժիմով։ Հեռուստատեսությունը, ինչպես միշտ , սկսում է աշխատել երեկոյան 7.20-ին, փոխարենը՝ որ առավոտվանից լիցք տրվի մարդկանց տրամադրությանը, որ ժողովրդին դիմի երկրի ղեկավարներից որեւէ մեկը, որ ամբողջ հանրապետությունում մարդկանց զգացնեն, որ իրենց համարիսկականից տոն է .. Տոնի զգացողություն չկար, գուցե միայն «աստղերի» գալուստը եւ նրանց ձայները քաղաքի կենտրոնում հնչելը, մեկ էլ երեկոյան հրավառության դղրդյունը։ Կարծես թե Արցախը հենց միայն Ստեփանակերտն է։ Իմ հոգում էլ ահա արդեն քանիերորդ տարին է, ինչպես որ իմ հազարավոր համաքաղաքացիների հոգում, տոնի զգացողություն չկա։ Կառավարության կազմակերպած ոչ մի տոնական միջոցառման չեմ մասնակցել, հենց նրանք էլ ինձ տեսել չեն ցանկացել։ Այդ պարոնների համար ես հարմար մարդ չեմ... Իսկ Ղուկասյանն ի՞նչ. նա էլ նույն սանրի կտավն է։ Պարզապես մեկ աստիճանով ավելի վեր է տեղափոխվել։ Իշխանությունն էլ հո չի փոփոխվել։ Համակարգը մնացել է նույնը։ Համակարգ, որում իշխելը ԲԱՑԱՌԱՊԵՍ անձնական բնույթ է կրում եւ խարսխվում հովանավորչության սկզբունքների վրա... Ոչ մի խոսք չի կարող լինել այդպիսի պետության տեւական հաջողակության եւ արդյունավետության մասին։

- Մուրադ Պետրոսյան
Վերջին լուրերը, Ապրիլ 02, 2008
ՍԱՆԱՏՈՐԱ-ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՈՒՂԵԳՐԵՐԸ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
ՍՈՑԱՊՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ Երեկ սոցապնախարար Նարինե Ազատյանը եղավ ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության գրասենյակում՝ մոտիկից ծանոթանալու ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան 1
268 /1. ՊԱՀԻՑ ՕԳՏՎԵՄ ԵՎ ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ասեմ կադրային քաղաքականության մասին... ՀՀ եւ ԼՂՀ ղեկավարների շուրթերից չի իջնում «արհեստավարժություն» (պրոֆեսիոնալիզմ) ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 5
Այսպես է խնդրել վերնագրել իր շնորհակալական խոսքը Նախագահ Բ. Սահակյանին նախկին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր Սվետլանա Միքայելի Պետրոսյանը։ Ս. Պետրոսյանն ...ԲԱԳՐԱՏ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ: ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՊԱՅՔԱՐԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ
.
1997թ. ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Լ. Խուրշուդյանի խմբագրությամբ լույս տեսավ «Արցախյան գոյապայքարի տարեգրությունը» մեծարժեք աշխատությունը, որում Բ. Ուլուբաբյանը շարունակել է վիպագրել ...ԹԻՎ 8 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
Է. ԲԱԼԱՅԱՆՂեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքի 37-րդ հոդվածով եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական հաստատության ժամանակավոր կանոնադրության» 13-րդ կետով ու հաշվի առնելով ԼՂՀ ...ԱՊՐԻԼԻ 19-Ը` ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՕՐ
.
Ի կատարումն ԼՂՀ վարչապետի «ԼՂՀ-ում ծառատնկման, սանիտարական մաքրման եւ բարեկարգման աշխատանքների միամսյակ անցկացնելու մասին» որոշման` Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը մարտի ...ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
.Արդյունավետ-կայուն պետության գոյության վճռական պայման է հանդիսանում գլխավոր քաղաքական կուսակցությունների առկայությունը՝ ընտրողների շրջանում մեծ եւ, իրոք, մշտական հիմքերի աջակցությամբ։ Այդ ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ /ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ - 97/
Մուրադ Պետրոսյան275. 1997Թ. ՍԿԶԲԻՑ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսեցին ԼՂՀ-ին եւ ՀՀ-ին պարտադրել սկզբունքներ, որոնք պարունակվում էին Լիսաբոնի գագաթնաժողովում ԵԱՀԿ նախագահի հայտարարության ...ՍՈՒՐԲ ԱՎԵՏՈՒՄ
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Ավետել», «Ավետիս տալ»` նշանակում է բարի լուր հաղորդել։ Ահա մի բարի լուրի, մի մեծ իրադարձության ավետման տոնն է մեր Տիրոջ ու Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետման տոնը։ Այս ...ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 31-ին ԼՂՀ իշխանությունների հրավերով Արցախ էր ժամանել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ տիկնոջ հետ։ Բարձրաստիճան հյուրերին օդանավակայանում դիմավորեցին ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐ. ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
.
Ապրիլի 2-ին կայացավ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի աշխատանքներին մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, արտաքին գործերի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՍԻՐՈՇՈՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
.
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
.
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՍԵՐՏ ՇՓՈՒՄՆԵՐ /DAY.AZ-Ի ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎԻ ՀԵՏ/
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ի ՞ՆՉ Է ԷԳՈԻԶՄԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

