
Հրատարակված է Ապրիլ 01, 2008
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ՝ ՕԲՅԵԿՏԻՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՄԲ
- ԼՂՀ կառավարության նիստում Այսօր կայացել է ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որ վարել է վարչապետ Արա Հարությունյանը։ Օրակարգային առաջին հարցով գործադիրը որոշել է ստեղծել «Տոհմային կայան» ՓԲԸ՝ հաստատելով համապատասխան կանոնադրություն։ Անասնապահության ասպարեզում կատարվող այդ քայլը, վարչապետի պարզաբանմամբ՝ չի նշանակում հետընթաց նախկին՝ խորհրդային տնտեսվարմանը։ Նոր ցեղատեսակների բուծումն ու պահպանությունը պահանջում են յուրահատուկ ստանդարտներ, որ հնարավոր է ապահովել մասնագիտացված կայանների միջոցով։ Չի բացառվում, որ ներկրվելիք տոհմային կենդանիների բուծումը վերապահվի նաեւ անհատ ֆերմերներին, եթե նրանք երաշխավորեն անհրաժեշտ պայմաններ։ Անասնապահությունը զարգացնելու նոր հնարավորություն է ստեղծվում՝ հավաստիացրել է Ա.Հարությունյանը։ Գործադիրի որոշմամբ՝ Ակադեմիկոս Թախթաջյանի անվան բուսաբանական այգին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայությունից հանվել եւ հանձնվել է Ստեփանակերտի քաղաքապետարանի տնօրինմանը։ Վարչական այդ փոփոխության առթիվ կառավարության ղեկավարը նշեց, որ մայրաքաղաքում կանաչապատման աշխատանքները համակարգելու անհրաժեշտություն կա, բուսաբանական այգին մեկուսացած է այդ գործընթացից. վերջինիս վարչական նոր ենթակայությունը քաղաքապետարանին հնարավորություն կտա համատեղելու ջանքերը կանաչապատման գործում։ Կառավարությունը «Նախորդ տարիներից առաջացած պարտքերի մարում» բյուջետային տողով 5 մլն 290 հազար 395 դրամ է հատկացրել «Ալրաղաց» ՓԲԸ-ի պարտքի դիմաց վճարումներ իրականացնելու համար։ Նախատեսված գումարը կտրամադրվի 6 խոշոր պարտատերերի։ Մի այլ որոշմամբ՝ գործադիրը ԼՂՀ կառավարության պահուստային ֆոնդից երեք միլիոն դրամ է հատկացրել ԼՂՀ դատախազությանը՝ ՀՀ-ում իրականացվող փորձաքննությունների դիմաց ծախսերը փոխհատուցելու նպատակով։ Նիստում հավանության է արժանացել ՀՀ պետական բուհերում ԼՂՀ-ին հատկացվելիք 2008-2009 ուստարվա ընդունելության մասնագիտությունների եւ պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) եւ բուհերի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքներով (վճարովի) տեղերի մասին որոշումը։ Նշված ուստարվա համար հայաստանյան բուհերում Արցախին կհատկացվի 60 անվճար եւ 17 վճարովի տեղ։ Կրթական ոլորտին է առնչվում գործադիրի ընդունած նաեւ մյուս որոշումը. ըստ այդմ սահմանվել է ԼՂՀ ուսումնական հաստատություններում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդման կարգը։ Որոշմամբ՝ 2008-2009 ուստարվա սկզբին հանրակրթական հաստատությունների բոլոր աշակերտները պետք է ենթարկվեն բժշկական զննման եւ դրա արդյունքով բաժանվեն հիմնական, նախապատրաստական եւ հատուկ խմբերի՝ համաձայն ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված չափորոշիչների։ Աշակերտների բժշկական զննումը կանցկացնեն տարածքային պոլիկլինիկաների բժիշկները։ Կառավարության նիստում շահագրգիռ քննարկման առարկա է դարձել մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից ներկայացված՝ ԼՂՀ 2008թ. պետբյուջեի միջոցներով հրատարակվելիք գրքերի ցանկի մասին որոշման նախագիծը։ Հնչած նկատառումները վերաբերում էին հեղինակային կազմին, գրքերի գեղարվեստական արժեքայնությանը, տպաքանակին, բաշխման կարգին եւ այլն։ Վարչապետ Ա.Հարությունյանը, մասնավորապես, նշել է, որ հարկ է պահպանել մեկ հեղինակից միայն մեկ գիրք տպագրելու սկզբունքը, հետամուտ լինել միայն լավագույն գործերի հրատարակմանը։ Հանձնարարվեց վերանայել ու լրամշակել առաջարկվող գրացանկը։ ՀՀ-ում ճանաչված, թվով 6 բարձր կարգի մասնագետ-երաժիշիների հետ համատեղ համերգային ծրագրերի իրականացման ու տեղի մասնագետների վերապատրաստման նպատակով կառավարությունը որոշել է պահուստային ֆոնդից ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել 9 մլն 455 հազար դրամ՝ ապահովելու «Ջազ նվագախումբ» համույթի ծախսերը։ ործադիրը հավանություն է տվել «Զենքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին։ Հիմնականում առաջարկվում են խմբագրական բնույթի փոփոխություններ։ Գործադիրը մի շարք որոշումներ է ընդունել ճանապարհային երթեւեկության կազմակերպման, ճանապարհատրանսպորտային պատահարների եւ տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, համարանիշերի, տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվության եւ տվյալ ոլորտին առնչվող այլ հարցերի վերաբերյալ։ ԼՂՀ ոստիկանության կողմից մի այլ առաջարկությամբ՝ գործադիրը հաստատել է ոստիկանության քրեակատարողական վարչության՝ քրեակատարողական տեսչության տարածքային մարմինների գործունեության կարգը։ Ըստ այդմ՝ կարգավորվում են ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ժամանակ ավագ տեսուչների գործողությունները, որ պետք է արտահայտվեն տուգանքի ձեւով։ Նիստում ընդունված երկրորդ օրինագիծը ԼՂՀ «Հողային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին է։ Դրանց անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ օրենսգիրքը «Քաղաքացիական օրենսգրքին» համապատասխանեցնելու պահանջով։ Կառավարությունը որոշել է Ստեփանակերտ քաղաքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացիների սեփականություն հանդիսացող 0.49 հեկտար գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ նշանակության կատեգորիայից փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման նպատակով։ Գործադիրն ընդունել է այլ նորմատիվային փաստաթղթեր եւս։ Օրակարգային վերջին հարցը ԼՂՀ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի 2007թ. կատարած աշխատանքների մասին հաշվետվությունն էր։ Հանդես եկավ շրջվարչակազմի ղեկավար Վ.եւորգյանը։ Նրա հաղորդումն ամփոփ տեղեկություններ է պարունակում առ այն, թե անցած տարվա ընթացքում ընդհանուր առմամբ ինչ աշխատանքներ են կատարվել շրջվարչակազմի, պետական այլ օղակների եւ հումանիտար կազմակերպությունների կողմից։ Վարչապետ Ա.Հարությունյանը նկատել տվեց, որ անհրաժեշտ է զեկուցել այն մասին, թե հաշվետու ժամանակաշրջանում որոշակի ինչ գործ է կատարել հենց շրջվարչակազմի ղեկավարն անմիջաբար։ «Պետք է փոխել հաշվետվությունների բնույթը, խոսել կոնկրետ գործերից ու բացթողումներից»,- նշել է կառավարության ղեկավարը։ Նիստի ավարտին հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարները եւ Ստեփանակերտի քաղաքապետը տեղեկատվություն հաղորդեցին մարտի 22-ին Արցախում մոլեգնած քամու հետեւանքով արձանագրված վնասների վերականգնողական աշխատանքների ընթացքի մասին։ Անցած օրերին տեղական եւ հայաստանյան մասնագիտական ուժերը առավելաբար զբաղվել են Ստեփանակերտի բազմաբնակարան շենքերի, հանրապետության վնասված դպրոցների եւ հասարակական այլ նշանակության օբյեկտների տանիքների վերականգնմամբ։ Հետագա օրերին ծավալուն աշխատանքներ կիրականացվեն նաեւ առանձնատների մասով. բնակիչներին կտրամադրվեն անհրաժեշտ շինանյութեր, եւ նրանք նույնպես կլծվեն վերականգնողական աշխատանքներին։ Քաղաքաշինության նախարար Ա.Մամունցը հայտնեց, որ ստացված հայտերը վերջնականապես ճշտվում են, եւ պետական օժանդակություն կհասնի բոլոր այն օբյեկտներին ու տներին, որտեղ իսկապես լրացուցիչ օժանդակության կարիք կա։

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 01, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ՄԱՔՍԱԿԵՏԸ 264. ԱՊՐԻԼԻ 2-ԻՆ Բագրատաշենի մաքսային բաժանմունքում ես (զուգընկերոջ հետ) անցա ՀՀ վարչապետի լիազոր ներկայացուցչի պարտականությունների կատարմանը։ Գուցե այնտեղ ...ԵԿԵՔ ԾԻԾԱՂԵՆՔ
Անեկդոտի վարպետ
Ծիծաղի նշանակության մասին գրել են Հիպոկրատից սկսած մինչեւ մեր օրերը։ Մի քանի երկրներում այժմ բացել են հիվանդանոցներ, որտեղ հիվանդներին բուժում են ծիծաղով։ Ծիծաղը դեղ է բոլոր հիվանդությունների ...ԲՈԼՈՐ ԾՐԱԳՐԵՐՆ ԷԼ ԿՅԱՆՔԻ ԿԿՈՉՎԵՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Բերձորում գումարված խորհրդաժողովի առաջին օրվա աշխատանքը հագեցած էր հիմնադրամի նախագահ Ջեյմս Թուֆենկյանի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների ...ԱՆՈՐԱԿ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Ռուսական բուհերի իրավաբանական ֆակուլտետների շրջանավարտների միայն 1/3-ն է որակյալ կրթություն ստանում։ Նման կարծիք է հայտնել ՌԴ կրթության եւ գիտության նախարար Անդրեյ Ֆուրսենկոն՝ ...ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ՀՈՒՅՍԵՐԸ
.
«Լեհաստանի Հանրապետություն» օրաթերթում ս.թ. մարտի 21-ին լույս է տեսել հոդված՝ «Ղարաբաղի հայերի հույսերը» վերնագրով, որի հեղինակն է նույն թերթի միջազգային բաժնի խմբագիր Եժի Հաշչինսկին։ ...ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ՝ ՕԲՅԵԿՏԻՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՄԲ
.
ԼՂՀ կառավարության նիստում Այսօր կայացել է ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որ վարել է վարչապետ Արա Հարությունյանը։ Օրակարգային առաջին հարցով գործադիրը որոշել է ստեղծել «Տոհմային ...ՈՐՈՇ ՔԱՅԼԵՐ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ ՀԵՆՑ ՀԻՄԱ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԼՂՀ բարձրաստիճան ղեկավարության հետ ունեցած հանդիպումից հետո ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը կարճատեւ զրույց ունեցավ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Ինչո՞վ է զբաղվելու Ռ. Քոչարյանը ...ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
.
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ Հանրապետությունում 2008թ. մարտի 31-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 1131.3հա գարնանացան, որը կազմել է 2007թ-ի գարնանացանի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՇԱՆՏԱԺԻ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Լեոնիդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՈՒ ՆՈՐԻՑ ԿՀՆՉԵՆ ԱՂՈԹՔԻ ԶԱՆԳԵՐԸ
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՍԻՐՈՇՈՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
.
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
.
ՓՈՂԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՇՎԵԼ,ԱՅԼԵՎ՝ ՍՏՈՒԳԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՍԵՐՏ ՇՓՈՒՄՆԵՐ /DAY.AZ-Ի ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎԻ ՀԵՏ/
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
.
ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1396 Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադառնում է Անդրկովկաս:
- 1657 Ծնվեց գրիչ և տաղերգու, եկեղեցական գործիչ Ավետիք Եվդոկացին Փարիզում:
- 1846 Կ. Պոլսում Պետրոս Մինասյանի (նախագահ) և Մկրտիչ Պեշիկթաշլյանի (քարտուղար) նախաձեռնությամբ հիմնվում է մշակութային «Համազգյաց ընկերությունը»:
- 1861 Մահացավ Խասգյուղի Ներսեսյան վարժարանի հիմնադիրներից Մկրտիչ Ամիրա Ջեզայիրլյանը: (Ծնվ. 1805 թ.):
- 1863 Մշո ս. Կարապետի վանքում Գարեգին Սրվանձտյանցի խմբագրողթյամբ հրատարակվում է «Արծվիկ Տարոնո» պարբերականը. լույս է տեսել 43 համար:
- 1878 Վրաստանի Շուլավեր գյուղում ծնվեց Մովսես Արազին (Հարությունյան)՝ «Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը: (Վախճ.1964թ.-ին)
- 1906 Թիֆլիսում լույս տեսավ բոլշևիկյան «Կայծ» թերթը Ստ. Շահումյանի և Ս. Սպանդարյանի խմբագրողթյամբ: (Օգոստոսին թերթի հրատարակչությունն արգելվեց):
- 1908 Փարիզում ծնվեց է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, սեյսմոլոգ Արմենակ Նազարովը:
- 1909 Իգդիրում ծնվեց Հայաստանի վաստակավոր շինարար Վազրիկ Սեկոյանը:
- 1910 Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) ծնվեց անվանի փողհար, դիրիժոր Ցոլակ Վարդազարյանը:
- 1918 Վանա անկախ կառավարությունը և ժողովուրդը պաշարվելով թուրք և քուրդ ուժերի կողմից նահանջում է Իրաք:
- 1920 Կալինինոյի շրջանի Շահնազար (այժմ՝ Մեծավան) գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր ժամանակների անվանի լեզվաբան Գևորգ Ջահուկյանը:
- 1920 Մարաշի, Հաճընի, Ուրֆայի հայազրկումից հետո քեմալականները պաշարեցին Կիլիկիայի Այնթապ քաղաքը: 15-օրյա հերոսական պաշտպանության շնորհիվ 18 հազար այնթապցի հայեր թեև փրկվեցին բնաջնջումից, սակայն ֆրանսիական զորքերի հեռանալուց և Կիլիկիան քեմալականներին հանձնելուց հետո, 1921 թվականի վերջին ստիպված եղան գաղթել Սիրիա:
- 1921 Բոլշևիկները վերագրավեցին Փետրվարյան ապստամբությամբ ազատագրված Երևանը:
- 1924 Լենինականում ծնվեց Հայաստանի վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Կարապետ (Գարուշ) Կարապետյանը:
- 1928 Երևանում ծնվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան Վլադիմիր Գրիգորյանը, ԽՍՀՄ-ում առաջին թարգմանիչ մեքենայի ստեղծողներից մեկը: (Վախճ. 2001թ.-ին)
- 1930 Ծնվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
- 1933 Ստամբուլում ծնվեց բառարանագիր Բարսեղ Թուղլաճյանը: Կազմել է երկլեզվյան և երեքլեզվյան ընդհանուր և մասնագիտական բառարաններ: Հրատարակել է եռահատոր «Օվկիանոս» հանրագիտական բացատրա-ստուգաբանական բառարանը:"
- 1935 Երևանում բացվում է ռուսական մանկավարժական երկամյա ինստիտուտը:
- 1938 Սկսվեց ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի առաջին գիտական նստաշրջանը:
- 1958 Երևանում կազմակերպվում է գյուղատնտեսության էկոնոմիկայի ու կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտ:
- 1984 Թուրքիայի ճնշման տակ Կանադայի կառավարությունը տեռորի ենթարկեց Տորոնտոն հայտարարելով, որ «հայ տեռորիստները» նախաձեռնել են քաղաքի մետրոյում ռումբի տեղադրել, բայց ռումբ չհայտնաբերվեց: Կանադական ոստիկանության ուժերի կողմից մերժվեց հայտնաբերման իրական փաստը «Ազգային անվտանգության» պատրվակով:
- 1993 Քելբաջարի շրջանի ազատագրման օպերացիայի ընթացքում՝ հայական ուժերի առաջապահ գումարտակը գրավեց Քելբաջար քաղաքը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

