
Հրատարակված է Ապրիլ 01, 2008
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ՀՈՒՅՍԵՐԸ
- «Լեհաստանի Հանրապետություն» օրաթերթում ս.թ. մարտի 21-ին լույս է տեսել հոդված՝ «Ղարաբաղի հայերի հույսերը» վերնագրով, որի հեղինակն է նույն թերթի միջազգային բաժնի խմբագիր Եժի Հաշչինսկին։ Հոդվածագիրը, ընթերցողների ուշադրությունը հրավիրելով խնդրի բուն էությանը, միեւնույն ժամանակ դրսեւորում է հավասարակշիռ եւ անկողմնակալ մոտեցում։ Ստորեւ ներկայացնում ենք հոդվածի համառոտ բովանդակությունը։ Հոդվածի ենթավերնագրում լեհ լրագրողը հարցադրում է անում՝ արդյոք Ղարաբաղը կգնա՞ Կոսովոյի ճանապարհով, այնուհետեւ հղում է կատարում ապրիլին իր նախագահությունն ավարտող ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերին այն մասին, որ եթե Ադրբեջանը բոյկոտի խաղաղ բանակցային գործընթացը, ապա Հայաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Ըստ լեհ լրագրողի, այս դիրքորոշումը պատասխանն է այն բանաձեւին, որն անցյալ շաբաթ Ադրբեջանի նախաձեռնությամբ ընդունվեց ՄԱԿի Աում։ Այնուհետեւ հոդվածում մեջբերվում է Ղարաբաղի նախագահի խորհրդական, քաղաքագետ Դավիթ Բաբայանի կարծիքը նախագահ Քոչարյանի հայտարարության վերաբերյալ. «Քոչարյանի խոսքերը բարի լուր են։ Ակնհայտ է, որ մեր հանրապետության ճանաչումը միայն Հայաստանի կողմից չի հանգուցալուծի մեր բոլոր խնդիրները, սակայն կարող է հանդիսանալ լավ սկիզբ։ Այդ բանաձեւի առաջադրմամբ Բաքուն, ըստ էության, ապացուցեց, որ միտված չէ որեւէ փոխզիջման, այլ շահագրգիռ է հետ գրավելու այդ հողակտորը»։ «Կրկնակի չափորոշիչների դեմ» ենթավերնագրով հոդվածում լեհ լրագրողը համառոտակի ներկայացնում է ղարաբաղյան հակամարտության էությունը։ Հեղինակը նշում է, որ Ղարաբաղի խորհրդարանի բոլոր խմբակցությունները մարտի 12-ին միասնաբար ընդունեցին հայտարարագիր, որում ողջունելով Կոսովոյի անկախության հռչակումը՝ պաշտպանվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ գոհունակություն է հայտնվում այն կապակցությամբ, որ միջազգային հանրությունը ճանաչեց Կոսովոյի բնակչության մեծամասնության իրավունքը։ Հեղինակը գրում է, որ հայտարարագրում նշված է նաեւ տասնյակ տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայ ազգաբնակչության իրավունքների ոտնահարման եւ ազգային խտրականության, իրագործվող էթնիկական զտումների մասին։ Հետեւաբար, ինչպես Սերբիան անվերադարձ կորցրեց Կոսովոն, այնպես էլ Ադրբեջանը կորցրել է իր բոլոր իրավունքները Ղարաբաղի հանդեպ։ Հայտարարագիրը ավարտվում է աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին ուղղված կոչով՝ ձերբազատվել երկակի չափորոշիչներից եւ չսահմանափակվել միայն Կոսովոյի նախադեպով, այլ ճանաչել բոլոր ժողովուրդների իրավունքները։ Շարունակելով հոդվածը՝ հեղինակը նշում է, որ Ղարաբաղի խորհրդարանի ամենախոշոր խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանի կարծիքով, «սպասումները դառնում են իրականություն» արդեն իսկ այն փաստով, որ ԱՄՆը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի անունից զբաղված են խնդրի խաղաղ կարգավորմամբ, «դեմ» քվեարկեցին ՄԱԿում Ադրբեջանի կողմից առաջադրված բանաձեւին։ Լրագրող Հաշչինսկու վկայությամբ՝ Աթանեսյանը համոզված է, որ Ղարաբաղը քայլ առ քայլ ձեռք կբերի իր անկախության ճանաչումն աշխարհում, ինչին կարող է նպաստել հանրապետության ապագայի վերաբերյալ հանրաքվեի անցկացումը։ «Կոսովյան սինդրոմ» ենթավերնագրով հատվածում Հաշչինսկին, սակայն, ասում է, որ 1991թ. արդեն իսկ անց է կացվել մեկ հանրաքվե, ինչը եւ սկիզբ հանդիսացավ մի պատերազմի, որը տարավ 35 հազար մարդկային կյանք եւ 1994-ին ավարտվեց զինադադարի մասին փաստաթղթի ստորագրմամբ։ ԼՂ խորհրդարանի միակ ընդդիմադիր պատգամավոր եւ «Դեմո» թերթի խմբագիր Գեղամ Բաղդասարյանը Հաշչինսկուն տված հարցազրույցում նշել է, որ «Ղարաբաղի ոչ մի բնակիչ չի համաձայնվի հայտնվել Ադրբեջանի կազմում։ Բնակչության կեսը լիակատար անկախության կողմնակից է, իսկ մյուսը՝ Հայաստանի հետ վերամիավորման»։ Հեղինակը նշում է, որ մարտի սկզբին սահմանային գոտում տեղի ունեցավ վերջին տարիների ամենալուրջ բախումը, որի հետեւանքով զոհվեցին ութ ադրբեջանցի եւ վիրավորվեցին երկու հայ զինվորներ՝ հավելելով, որ Բաքվում, սակայն, խոսում են 12 զոհված հայ զինվորների մասին։ «Հաջորդ օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, անհանգստացած կոսովյան սինդրոմով, սկսեց սպառնալ սեպարատիստական տարածքի վերագրավմամբ»։ Լրագրողը նշում է, որ մարտի 4-ին Ալիեւն ասել է. «րավյալ տարածքներն ազատագրելու համար կգնենք ռազմական ինքնաթիռներ եւ անհրաժեշտ զինամթերք»։ Հաշչինսկին վերջում հավելում է, որ Բաքուն խիստ զայրացած է ԱՄՆի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի՝ ՄԱԿում վերոհիշյալ բանաձեւին «դեմ» քվեարկելու փաստով։ Լեհ թղթակցի ղարաբաղյան այցելությունը ավարտվում է ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ հարցազրույցով, որը վերնագրված է՝ «Մենք ի վիճակի ենք մեզ պաշտպանելու»։ Ստորեւ բերում ենք հարցազրույցի թարգմանությունը։ - Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ ոք աշխարհում չի ճանաչել։ Արդյո՞ք Ղարաբաղի հայերը հույս ունեն, որ կանկախանան, ինչպես կոսովյան ալբանացիները։ - Եթե Կոսովոն հանդիսանա նախադեպ, մենք գոհ կլինենք այդ փաստից։ Չենք սպասում, սակայն, որ այսօր կճանաչվի Կոսովոն, իսկ վաղը՝ Ղարաբաղը։ Մենք արդեն վաղուց ենք բռնել անկախության այս ճանապարհը։ Այս ուղղությամբ անում ենք ամենը, ինչ հնարավոր է, այդ թվում նաեւ՝ զարգացնելով մեր քաղաքացիական ինստիտուտները։ Հույս ենք փայփայում, որ միջազգային հանրությունը մի գեղեցիկ օր կգնահատի մեր ջանքերը եւ կճանաչի մեր անկախությունը։ - Որքա՞ն երկար կարող է տեւել դեպի անկախություն տանող այդ ճանապարհը։ - Ոչ մի վայրկյան չէինք ցանկանա սպասել, սակայն քաջ գիտակցում ենք, թե ինչ է կատարվում այսօր աշխարհում։ Ակնկալում ենք, որ Ռուսաստանը եւ ԱՊՀ մյուս երկրներն առաջինը կճանաչեն մեր անկախությունը։ Նշենք, որ դրա համար առկա են բոլոր հիմքերը՝ պատմական, էթնիկական, մարդկային, իրավական։ - Արդյոք չե՞ք ընդունում, որ Լեռնային Ղարաբաղը կարող է հայտնվել Ադրբեջանի սահմաններում՝ ստանալով ինքնավարության ամենաբարձր աստիճանը։ - Դա բացառվում է։ Այդ մասին բազմիցս հայտարարել ենք։ Տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղում ծնվել է մեծ թիվ կազմող մի սերունդ, որ անգամ չգիտի, թե ինչ է նշանակում ապրել Ադրբեջանում։ - Ադրբեջանի նախագահը երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ կարող է ուժով հետ վերցնել Ղարաբաղը։ Մարտի սկզբին տեղի ունեցավ վերջին տարիների ընթացքում ամենալուրջ բախումը սահմանագծում։ Արդյոք չե՞ք վախենում, որ կարող է նոր պատերազմ սկսվել։ - Նման սպառնալիք առկա է ամեն օր։ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ խնդիրը կլուծվի ուժի միջոցով։ Սա խոչընդոտում է խաղաղ բանակցային գործընթացին։ Այնուամենայնիվ, մենք վաղուց պատրաստ ենք ինքնապաշտպանության։ - Քսան տարի առաջ, դեռեւս ԽՍՀՄ-ի ժամանակ, Ղարաբաղի ապստամբությունը Ադրբեջանի դեմ սկսվեց Հայաստանի հետ միավորման նշանաբանով։ Իսկ այժմ ո՞րն է նպատակը՝ անկախությո՞ւնը, թե՞ Հայաստանի հետ միավորվելը։ - Այո, ամենը սկսվեց միավորվելու գաղափարով։ Սակայն հետո բռնեցինք անկախության ուղին։ Թե՛ իշխանությունները եւ թե՛ հասարակությունը։ - Այդ դեպքում ո՞րն է տարբերությունը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ։ Նույն ժողովուրդն է, նույն լեզուն, այստեղ եւ այնտեղ վճարում եք նույն հայկական դրամով, սահման գոյություն չունի։ - Գտնվում ենք միեւնույն տնտեսական դաշտում։ Ունենք միեւնույն տարադրամը, բանկային եւ մաքսային համակարգը։ Բավականին ինտեգրված ենք։ Եվ այդ ինտեգրումը տարեցտարի խորանում է։ - Նպատակը, այսպիսով, մեկ պետություն դառնա՞լն է։ - Ոչ, մեկ տարածք, երկու երկիր։ - Եվ ինչո՞վ դրանք կտարբերվեն։ - Իսկ ինչո՞վ են տարբերվում արաբական երկրները կամ երմանիան՝ Ավստրիայից։

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 01, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ՄԱՔՍԱԿԵՏԸ 264. ԱՊՐԻԼԻ 2-ԻՆ Բագրատաշենի մաքսային բաժանմունքում ես (զուգընկերոջ հետ) անցա ՀՀ վարչապետի լիազոր ներկայացուցչի պարտականությունների կատարմանը։ Գուցե այնտեղ ...ԵԿԵՔ ԾԻԾԱՂԵՆՔ
Անեկդոտի վարպետ
Ծիծաղի նշանակության մասին գրել են Հիպոկրատից սկսած մինչեւ մեր օրերը։ Մի քանի երկրներում այժմ բացել են հիվանդանոցներ, որտեղ հիվանդներին բուժում են ծիծաղով։ Ծիծաղը դեղ է բոլոր հիվանդությունների ...ԲՈԼՈՐ ԾՐԱԳՐԵՐՆ ԷԼ ԿՅԱՆՔԻ ԿԿՈՉՎԵՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Բերձորում գումարված խորհրդաժողովի առաջին օրվա աշխատանքը հագեցած էր հիմնադրամի նախագահ Ջեյմս Թուֆենկյանի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների ...ԱՆՈՐԱԿ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Ռուսական բուհերի իրավաբանական ֆակուլտետների շրջանավարտների միայն 1/3-ն է որակյալ կրթություն ստանում։ Նման կարծիք է հայտնել ՌԴ կրթության եւ գիտության նախարար Անդրեյ Ֆուրսենկոն՝ ...ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ՀՈՒՅՍԵՐԸ
.
«Լեհաստանի Հանրապետություն» օրաթերթում ս.թ. մարտի 21-ին լույս է տեսել հոդված՝ «Ղարաբաղի հայերի հույսերը» վերնագրով, որի հեղինակն է նույն թերթի միջազգային բաժնի խմբագիր Եժի Հաշչինսկին։ ...ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ՝ ՕԲՅԵԿՏԻՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՄԲ
.
ԼՂՀ կառավարության նիստում Այսօր կայացել է ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որ վարել է վարչապետ Արա Հարությունյանը։ Օրակարգային առաջին հարցով գործադիրը որոշել է ստեղծել «Տոհմային ...ՈՐՈՇ ՔԱՅԼԵՐ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ ՀԵՆՑ ՀԻՄԱ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԼՂՀ բարձրաստիճան ղեկավարության հետ ունեցած հանդիպումից հետո ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը կարճատեւ զրույց ունեցավ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Ինչո՞վ է զբաղվելու Ռ. Քոչարյանը ...ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
.
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ Հանրապետությունում 2008թ. մարտի 31-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 1131.3հա գարնանացան, որը կազմել է 2007թ-ի գարնանացանի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՎՈՒԱՄ-Ը,ԱՐԴՅՈ՞Ք, ՄԻ ՏԱՌ ԷԼ Է ԿՈՐՑՆՈՒՄ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿՇԱՆՏԱԺԻ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Լեոնիդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՍԻՐՈՇՈՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
.
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
.
ՓՈՂԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՇՎԵԼ,ԱՅԼԵՎ՝ ՍՏՈՒԳԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՍԵՐՏ ՇՓՈՒՄՆԵՐ /DAY.AZ-Ի ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎԻ ՀԵՏ/
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
.
ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1396 Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադառնում է Անդրկովկաս:
- 1657 Ծնվեց գրիչ և տաղերգու, եկեղեցական գործիչ Ավետիք Եվդոկացին Փարիզում:
- 1846 Կ. Պոլսում Պետրոս Մինասյանի (նախագահ) և Մկրտիչ Պեշիկթաշլյանի (քարտուղար) նախաձեռնությամբ հիմնվում է մշակութային «Համազգյաց ընկերությունը»:
- 1861 Մահացավ Խասգյուղի Ներսեսյան վարժարանի հիմնադիրներից Մկրտիչ Ամիրա Ջեզայիրլյանը: (Ծնվ. 1805 թ.):
- 1863 Մշո ս. Կարապետի վանքում Գարեգին Սրվանձտյանցի խմբագրողթյամբ հրատարակվում է «Արծվիկ Տարոնո» պարբերականը. լույս է տեսել 43 համար:
- 1878 Վրաստանի Շուլավեր գյուղում ծնվեց Մովսես Արազին (Հարությունյան)՝ «Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը: (Վախճ.1964թ.-ին)
- 1906 Թիֆլիսում լույս տեսավ բոլշևիկյան «Կայծ» թերթը Ստ. Շահումյանի և Ս. Սպանդարյանի խմբագրողթյամբ: (Օգոստոսին թերթի հրատարակչությունն արգելվեց):
- 1908 Փարիզում ծնվեց է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, սեյսմոլոգ Արմենակ Նազարովը:
- 1909 Իգդիրում ծնվեց Հայաստանի վաստակավոր շինարար Վազրիկ Սեկոյանը:
- 1910 Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) ծնվեց անվանի փողհար, դիրիժոր Ցոլակ Վարդազարյանը:
- 1918 Վանա անկախ կառավարությունը և ժողովուրդը պաշարվելով թուրք և քուրդ ուժերի կողմից նահանջում է Իրաք:
- 1920 Կալինինոյի շրջանի Շահնազար (այժմ՝ Մեծավան) գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր ժամանակների անվանի լեզվաբան Գևորգ Ջահուկյանը:
- 1920 Մարաշի, Հաճընի, Ուրֆայի հայազրկումից հետո քեմալականները պաշարեցին Կիլիկիայի Այնթապ քաղաքը: 15-օրյա հերոսական պաշտպանության շնորհիվ 18 հազար այնթապցի հայեր թեև փրկվեցին բնաջնջումից, սակայն ֆրանսիական զորքերի հեռանալուց և Կիլիկիան քեմալականներին հանձնելուց հետո, 1921 թվականի վերջին ստիպված եղան գաղթել Սիրիա:
- 1921 Բոլշևիկները վերագրավեցին Փետրվարյան ապստամբությամբ ազատագրված Երևանը:
- 1924 Լենինականում ծնվեց Հայաստանի վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Կարապետ (Գարուշ) Կարապետյանը:
- 1928 Երևանում ծնվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան Վլադիմիր Գրիգորյանը, ԽՍՀՄ-ում առաջին թարգմանիչ մեքենայի ստեղծողներից մեկը: (Վախճ. 2001թ.-ին)
- 1930 Ծնվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
- 1933 Ստամբուլում ծնվեց բառարանագիր Բարսեղ Թուղլաճյանը: Կազմել է երկլեզվյան և երեքլեզվյան ընդհանուր և մասնագիտական բառարաններ: Հրատարակել է եռահատոր «Օվկիանոս» հանրագիտական բացատրա-ստուգաբանական բառարանը:"
- 1935 Երևանում բացվում է ռուսական մանկավարժական երկամյա ինստիտուտը:
- 1938 Սկսվեց ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի առաջին գիտական նստաշրջանը:
- 1958 Երևանում կազմակերպվում է գյուղատնտեսության էկոնոմիկայի ու կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտ:
- 1984 Թուրքիայի ճնշման տակ Կանադայի կառավարությունը տեռորի ենթարկեց Տորոնտոն հայտարարելով, որ «հայ տեռորիստները» նախաձեռնել են քաղաքի մետրոյում ռումբի տեղադրել, բայց ռումբ չհայտնաբերվեց: Կանադական ոստիկանության ուժերի կողմից մերժվեց հայտնաբերման իրական փաստը «Ազգային անվտանգության» պատրվակով:
- 1993 Քելբաջարի շրջանի ազատագրման օպերացիայի ընթացքում՝ հայական ուժերի առաջապահ գումարտակը գրավեց Քելբաջար քաղաքը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

