
Հրատարակված է Ապրիլ 01, 2008
ԱՆՈՐԱԿ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
- Ռուսական բուհերի իրավաբանական ֆակուլտետների շրջանավարտների միայն 1/3-ն է որակյալ կրթություն ստանում։ Նման կարծիք է հայտնել ՌԴ կրթության եւ գիտության նախարար Անդրեյ Ֆուրսենկոն՝ ՌԴ գլխավոր դատախազության եւ կրթության նախարարույթան կոլեգիայի համատեղ նիստում, որը տեղի ունեցավ մարտի 27-ին։ Նրա խոսքերով, շրջանավարտների եւս մեկ երրորդը կարող են «ձգել» իրենց գիտելիքները, եթե զբաղվեն լրացուցիչ կրթությամբ։ Շրջանավարտների մնացած մասը «անորակ մասնագետներ» են, ասել է Ա. Ֆուրսենկոն։ Իր հերթին ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան տեղեկացրել է, որ երկրում «անորակ» իրավաբաններ հիմնականում պատրաստում են «սնկերի պես աճած»՝ ոչ պրոֆիլային բուհերի մասնավոր համալսարաններն ու մասնաճյուղերը։ Յու. Չայկան «համալսարանական խոտանը» համեմատել է այն խոտանի հետ, որն արտադրվում է երկրի կենսագործունեության մյուս ոլորտներում։ Նա կտրականապես հանդես է եկել բուհերի, դեկանատների եւ ամբիոնների նկատմամբ քրեական պատասխանատվության կիրառման օգտին՝ «անորակ արտադրանք» թողարկելու համար, որը պաշտոնական փաստաթղթով (դիպլոմ) որակվում է որպես օգտագործման համար պիտանի։ Չէ որ գոյություն ունեն օրենքներ, որոնք պատիժ են նախատեսում, ասենք, անորակ երշիկի արտադրության կամ դիտավորյալ (անփույթ) անորակ բուժօգնություն ցույց տալու համար... ԱՅՍՊԻՍԻՆ Է ԻՐԵՐԻ ՎԻՃԱԿԸ Ռուսաստանում։ Իսկ մեզ մո՞տ։ Մենք այդ ռուսների հետ համեմատվելու ոչինչ չունենք... Համենայն դեպս նման կարծիքը գոյության իրավունք ունի, եթե հենվենք տեսական փաստարկների վրա, իբր մեզ մոտ ահազանգ չի հնչեցվում այդ հիմնախնդրի մասին, որը գոյություն ունի ԱՊՀ բարձրագույն կրթության ողջ համակարգում՝ ԽՍՀՄ փլուզման ժամանակներից չեն անցկացվում լսումներ, սեմինարներ եւ այլն, հասարակական քննարկման Չեն դնում եւ հարց չի ծագում՝ «անորակ արտադրանքի» համար քրեական պատասխանատվություն մտցնելու մասին... Ընդհակառակը, եթե լսելու լինենք մեր համալսարանական մի շարք գործիչների, ապա մեզ կթվա, թե արդեն մի ոտքը դրել ենք եվրոպական «կրթական դաշտում»։ Նման լավատեսական տրամադրությունը, ավելի ճիշտ՝ դրա տարածումն ու գովազդը, եթե անգամ ինչ-որ չափով թույլատրելի է, ապա միայն որպես գովազդային արտադրանք՝ արտաքին լսարանի, բայց ոչ երբեք՝ սեփական համաքաղաքացիներին հիմարի տեղ դնելու համար... Մեզ մոտ՝ ներքին «տեղեկատվական շուկայում», առավել եւս վերլուծական որոնումներում (ինչին պետք է ենթարկվեն մեր հանրապետության կյանքի բոլոր կողմերն ու ոլորտները) մենք պետք է ելնենք իրականում ստեղծված իրավիճակից ու փաստերից։ Պետական պաշտոնյաներին եւ մյուս գրոծիչներին, որոնց համար անհասականալի է իմ միտքը, կրկնեմ ավելի պարզ կերպով։ Դուք կուզենայի՞ք բժշկից լսել ԿԵՂԾ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ձեր երեխայի մասին, որը ահավոր ցավերի մեջ գալարվում է անկողնում։ Իհարկե, ոչ։ Այդ դեպքում ինչո՞ւ եք ... նման անտարբերությամբ վերաբերվում ԿԵՂԾ ախտորոշմանը՝ Արցախի, մեր հայրենիքի ցավին ու հիվանդություններին... ԵՍ ՄԻ ԲԱՆ ԳԻՏԵՄ. այստեղ խոսքերով գործին չես օգնի. սա այն դեպքն է, երբ պետք է կիրառել կոշտ, դաժան միջոցներ՝ հիմնավորված նպատակահարմարության։ Դե եթե Ռուսաստանը գլխավոր դատախազի շուրթերով խոսում է մեղավորներին խիստ քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին, ապա մեր փոքրիկ հանրապետությանը վաղուց են պետք նման միջոցներ։ Քանի դեռ գոյություն ունի ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ եւ նրա ծնած ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, միամտություն է հուսալ , թե «հիվանդը» կբուժվի. հակառակը, առողջն էլ կհիվանդանա ։ Շուտով ԱրՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ. տեսեք, թե ինչ հերթ է այնտեղ գոյացել.. Բայց եթե գործեր դաժան օրենքը, որը քրեորեն կպատժեր «անորակ արտադրանք» թողարկելու համար, ապա վստահ եմ, որ այդ նշանակալի եւ հանրապետության ճակատագրի համար պատասխանատու այդ հիմնարկը գլխավորելու «որսորդներ» մեծ դժվարությամբ կգտնվեին։

- ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Վերջին լուրերը, Ապրիլ 01, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ՄԱՔՍԱԿԵՏԸ 264. ԱՊՐԻԼԻ 2-ԻՆ Բագրատաշենի մաքսային բաժանմունքում ես (զուգընկերոջ հետ) անցա ՀՀ վարչապետի լիազոր ներկայացուցչի պարտականությունների կատարմանը։ Գուցե այնտեղ ...ԵԿԵՔ ԾԻԾԱՂԵՆՔ
Անեկդոտի վարպետ
Ծիծաղի նշանակության մասին գրել են Հիպոկրատից սկսած մինչեւ մեր օրերը։ Մի քանի երկրներում այժմ բացել են հիվանդանոցներ, որտեղ հիվանդներին բուժում են ծիծաղով։ Ծիծաղը դեղ է բոլոր հիվանդությունների ...ԲՈԼՈՐ ԾՐԱԳՐԵՐՆ ԷԼ ԿՅԱՆՔԻ ԿԿՈՉՎԵՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Բերձորում գումարված խորհրդաժողովի առաջին օրվա աշխատանքը հագեցած էր հիմնադրամի նախագահ Ջեյմս Թուֆենկյանի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների ...ԱՆՈՐԱԿ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Ռուսական բուհերի իրավաբանական ֆակուլտետների շրջանավարտների միայն 1/3-ն է որակյալ կրթություն ստանում։ Նման կարծիք է հայտնել ՌԴ կրթության եւ գիտության նախարար Անդրեյ Ֆուրսենկոն՝ ...ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ՀՈՒՅՍԵՐԸ
.
«Լեհաստանի Հանրապետություն» օրաթերթում ս.թ. մարտի 21-ին լույս է տեսել հոդված՝ «Ղարաբաղի հայերի հույսերը» վերնագրով, որի հեղինակն է նույն թերթի միջազգային բաժնի խմբագիր Եժի Հաշչինսկին։ ...ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ՝ ՕԲՅԵԿՏԻՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՄԲ
.
ԼՂՀ կառավարության նիստում Այսօր կայացել է ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որ վարել է վարչապետ Արա Հարությունյանը։ Օրակարգային առաջին հարցով գործադիրը որոշել է ստեղծել «Տոհմային ...ՈՐՈՇ ՔԱՅԼԵՐ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ ՀԵՆՑ ՀԻՄԱ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԼՂՀ բարձրաստիճան ղեկավարության հետ ունեցած հանդիպումից հետո ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը կարճատեւ զրույց ունեցավ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Ինչո՞վ է զբաղվելու Ռ. Քոչարյանը ...ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
.
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ Հանրապետությունում 2008թ. մարտի 31-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 1131.3հա գարնանացան, որը կազմել է 2007թ-ի գարնանացանի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳԻՐ
.«ԹԵՎԵՐ»-Ը ԺԱՄԱՆԱԿԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԱՐՍԵՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՈՎ
PanARMENIAN.NetԹՈՂՆԵԼ ԲԱՐԻ ՀԵՏՔ
Էմմա ԲԱԼԱՅԱՆՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂ ՉՈՒՆԻ
Էվիկա ԲԱԲԱՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՍԻՐՈՇՈՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
.
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
.
ՓՈՂԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՇՎԵԼ,ԱՅԼԵՎ՝ ՍՏՈՒԳԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՍԵՐՏ ՇՓՈՒՄՆԵՐ /DAY.AZ-Ի ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎԻ ՀԵՏ/
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
.
ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1396 Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադառնում է Անդրկովկաս:
- 1657 Ծնվեց գրիչ և տաղերգու, եկեղեցական գործիչ Ավետիք Եվդոկացին Փարիզում:
- 1846 Կ. Պոլսում Պետրոս Մինասյանի (նախագահ) և Մկրտիչ Պեշիկթաշլյանի (քարտուղար) նախաձեռնությամբ հիմնվում է մշակութային «Համազգյաց ընկերությունը»:
- 1861 Մահացավ Խասգյուղի Ներսեսյան վարժարանի հիմնադիրներից Մկրտիչ Ամիրա Ջեզայիրլյանը: (Ծնվ. 1805 թ.):
- 1863 Մշո ս. Կարապետի վանքում Գարեգին Սրվանձտյանցի խմբագրողթյամբ հրատարակվում է «Արծվիկ Տարոնո» պարբերականը. լույս է տեսել 43 համար:
- 1878 Վրաստանի Շուլավեր գյուղում ծնվեց Մովսես Արազին (Հարությունյան)՝ «Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը: (Վախճ.1964թ.-ին)
- 1906 Թիֆլիսում լույս տեսավ բոլշևիկյան «Կայծ» թերթը Ստ. Շահումյանի և Ս. Սպանդարյանի խմբագրողթյամբ: (Օգոստոսին թերթի հրատարակչությունն արգելվեց):
- 1908 Փարիզում ծնվեց է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, սեյսմոլոգ Արմենակ Նազարովը:
- 1909 Իգդիրում ծնվեց Հայաստանի վաստակավոր շինարար Վազրիկ Սեկոյանը:
- 1910 Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) ծնվեց անվանի փողհար, դիրիժոր Ցոլակ Վարդազարյանը:
- 1918 Վանա անկախ կառավարությունը և ժողովուրդը պաշարվելով թուրք և քուրդ ուժերի կողմից նահանջում է Իրաք:
- 1920 Կալինինոյի շրջանի Շահնազար (այժմ՝ Մեծավան) գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր ժամանակների անվանի լեզվաբան Գևորգ Ջահուկյանը:
- 1920 Մարաշի, Հաճընի, Ուրֆայի հայազրկումից հետո քեմալականները պաշարեցին Կիլիկիայի Այնթապ քաղաքը: 15-օրյա հերոսական պաշտպանության շնորհիվ 18 հազար այնթապցի հայեր թեև փրկվեցին բնաջնջումից, սակայն ֆրանսիական զորքերի հեռանալուց և Կիլիկիան քեմալականներին հանձնելուց հետո, 1921 թվականի վերջին ստիպված եղան գաղթել Սիրիա:
- 1921 Բոլշևիկները վերագրավեցին Փետրվարյան ապստամբությամբ ազատագրված Երևանը:
- 1924 Լենինականում ծնվեց Հայաստանի վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Կարապետ (Գարուշ) Կարապետյանը:
- 1928 Երևանում ծնվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան Վլադիմիր Գրիգորյանը, ԽՍՀՄ-ում առաջին թարգմանիչ մեքենայի ստեղծողներից մեկը: (Վախճ. 2001թ.-ին)
- 1930 Ծնվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
- 1933 Ստամբուլում ծնվեց բառարանագիր Բարսեղ Թուղլաճյանը: Կազմել է երկլեզվյան և երեքլեզվյան ընդհանուր և մասնագիտական բառարաններ: Հրատարակել է եռահատոր «Օվկիանոս» հանրագիտական բացատրա-ստուգաբանական բառարանը:"
- 1935 Երևանում բացվում է ռուսական մանկավարժական երկամյա ինստիտուտը:
- 1938 Սկսվեց ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի առաջին գիտական նստաշրջանը:
- 1958 Երևանում կազմակերպվում է գյուղատնտեսության էկոնոմիկայի ու կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտ:
- 1984 Թուրքիայի ճնշման տակ Կանադայի կառավարությունը տեռորի ենթարկեց Տորոնտոն հայտարարելով, որ «հայ տեռորիստները» նախաձեռնել են քաղաքի մետրոյում ռումբի տեղադրել, բայց ռումբ չհայտնաբերվեց: Կանադական ոստիկանության ուժերի կողմից մերժվեց հայտնաբերման իրական փաստը «Ազգային անվտանգության» պատրվակով:
- 1993 Քելբաջարի շրջանի ազատագրման օպերացիայի ընթացքում՝ հայական ուժերի առաջապահ գումարտակը գրավեց Քելբաջար քաղաքը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

