
Հրատարակված է Ապրիլ 01, 2008
ԲՈԼՈՐ ԾՐԱԳՐԵՐՆ ԷԼ ԿՅԱՆՔԻ ԿԿՈՉՎԵՆ
- Բերձորում գումարված խորհրդաժողովի առաջին օրվա աշխատանքը հագեցած էր հիմնադրամի նախագահ Ջեյմս Թուֆենկյանի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների եւ կազմակերպիչների միջեւ հարց ու պատասխաններով եւ, ավելի շուտ, տեսական բնույթ էր կրում, ապա երկրորդ օրն այն արժեւորվեց պրակտիկ գործունեությամբ։ Այսպես, մարտի 29-ին մասնակիցներին առաջարկվեց բաժանվել երկու խմբի, որոնցից մեկը կմեկնի հարավ՝ ցանկացողների համար խաղողայգիների, հացահատիկայինների զարգացմանն ուղղված ծրագրերի մեջ իր ներդրումը մտցնելու, իսկ մյուսը հյուսիս՝ անասնապահության, այգեգործության, մշակութային ծրագրեր իրականացնելու։ Ուշագրավ է, որ բարերարների հիմնական մասը ցանկացավ ուսումնասիրել շրջանի հարավային հատվածում եղած հնարավորությունները, իսկ դրանք, նշենք, հզոր են, սակայն՝ նաեւ հզոր ներդրումներ պահանջող։ Երրորդ օրը փաստորեն ամփոփվեց երկրորդ օրվա աշխատանքը՝ ինչպես ներդրում կատարելու, այնպես էլ ներդրումների չափերի հստակեցման ուղղությամբ։ Այսպես, համաժողովը սկսվեց Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Էռնեստ Ղեւոնդյանի՝ շրջանի զարգացմանն ուղղված զեկուցումով, որից հետո ծավալվեց հարց ու պատասխան։ Դրանից հետո մասնակիցները բաժանվեցին աշխատանքային խմբերի՝ ըստ կազմակերպիչների կողմից նախատեսված ուղղությունների՝ ենթակառուցվածքային, փոքր բիզնեսի, առողջապահության, կրթամշակութային ուղղվածության, եւ հանգամանալից քննարկումներից հետո հանգեցին որոշ եզրակացությունների։ Մասնակիցների նախաձեռնությամբ որոշվեց համաժողովի աշխատանքն ամփոփել հայտարարությամբ։ «Թուֆենկյան» հիմնադրամի Արցախի մասնաճյուղի տնօրեն Անդրանիկ Գասպարյանի խոսքերով՝ հայտարարությունն իր հիմնական դրույթներով պատրաստ է, սակայն մասնակից կազմակերպությունների վարչության հետ նաեւ որոշ հարցերում շտկումներ մտցնելու անհրաժեշտություն կա, ինչի պատճառով դրա հրապարակման հարցը փոքր-ինչ հետաձգվում է։ Պարոն Գասպարյանը հավաստիացրեց, որ հայտարարության վերջնական տեքստը պատրաստ լինելու դեպքում այն կհրապարակվի ինչպես Արցախում եւ Հայաստանում, այնպես էլ սփյուռքում գործող մամուլում։ Այդուհանդերձ, պարոն Գասպարյանը համաժողովի աշխատանքի արդյունքների մասին լրագրողների մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց։ - Մենք մտահղացում ունեինք համաժողովում ստեղծել խորհուրդ, որի մեջ ամենախոշոր ներդրողների հետ պիտի մտներ նաեւ մեր հիմնադրամը, բայց բոլոր կազմակերպությունների որոշմամբ՝ ամբողջ գործը դրվեց մեզ վրա, այն իմաստով, որ մենք կոորդինացնենք աշխատանքները եւ եկած ներդրումները, խոստումներն ապահովենք վարչակազմի հետ միասին ու գործի դնենք։ Օրինակ, ուրախ եմ տեղեկացնել, որ բիզնեսի զարգացման մասով ստեղծվել է ներդրումային երկու խումբ։ Մեկն ուղղված է գյուղատնտեսության զարգացմանը։ Նախնական խոստում է տրվել, որ կբացվի գինու եւ հյութի գործարան Իշխանաձոր գյուղում, պիտի լուծվի այդ ենթաշրջանում աշխատատեղ բացելու հարցը, ինչպես նաեւ մթերման եւ իրացման խնդիրներն այդ տարածքում։ Ներդրումային երկրորդ խումբը առնվազն 200 հազար ԱՄՆ դոլար է խոստացել. հետագայում գումարը կավելանա։ Այդ միջոցները հիմնականում պիտի ծախսվեն հարավում՝ Արաքսի ափերին խաղողի եւ նռան այգիների ստեղծման վրա։ - Կրթական համակարգի համար «Համազգային» կազմակերպությունն իր վրա է վերցրել կադրերի վերապատրաստման ծրագիրը, որը ներկայացված է մեր փաթեթում։ Ֆրանսիայի «Պրովանս Արմենիկում» կազմակերպությունն իր վրա է վերցրել Կովսականում մարզադաշտ կառուցելու ծրագիրը։ Եղել են այլ խոստումներ, բայց կոնկրետ թվերին տեղյակ չեմ։ Հավանաբար, դրանք պետք է դեռ կոորդինացվեն։ Ամենաողջունելին այն է, որ «Ծառուկյան հիմնադրամը» խոստացել է իր ուսերին վերցնել ենթակառուցվածքների մի խոշոր ոլորտ։ Թվերը չենք ճշտել, քանի որ իրենց մասնագետները պետք է գան, ուսումնասիրեն եւ իրենց աչքով տեսնեն իրականությունն ու որոշեն բոլոր թվերը, ինչպես նաեւ ընտրեն փաթեթում ծրագրված ոլորտներից մեկն, այն է՝ ճանապարհաշինություն, ոռոգման կամ խմելու ջրի համակարգի ստեղծում։ Այս համաժողովում դնում ենք լուրջ աշխատանքի հիմքերը, ինչի արդյունքները կարժեւորվեն 1, 3, 5 տարի անց։ Այստեղ ներկա բոլոր կազմակերպությունները կվերադառնան տուն՝ Սիրիա, Պարսկաստան, Կանադա եւ այլուր եւ իրենց համայնքներին կներկայացնեն փաթեթում ընդգրկված ծրագրերը, որից հետո կապահովեն խոստումները։ Այս փաթեթում ներկայացված ծրագրերի իրականացումը տարիներ է պահանջում։Համոզված եմ, որ բոլորն էլ կյանքի կկոչվեն։

- ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Ապրիլ 01, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ՄԱՔՍԱԿԵՏԸ 264. ԱՊՐԻԼԻ 2-ԻՆ Բագրատաշենի մաքսային բաժանմունքում ես (զուգընկերոջ հետ) անցա ՀՀ վարչապետի լիազոր ներկայացուցչի պարտականությունների կատարմանը։ Գուցե այնտեղ ...ԵԿԵՔ ԾԻԾԱՂԵՆՔ
Անեկդոտի վարպետ
Ծիծաղի նշանակության մասին գրել են Հիպոկրատից սկսած մինչեւ մեր օրերը։ Մի քանի երկրներում այժմ բացել են հիվանդանոցներ, որտեղ հիվանդներին բուժում են ծիծաղով։ Ծիծաղը դեղ է բոլոր հիվանդությունների ...ԲՈԼՈՐ ԾՐԱԳՐԵՐՆ ԷԼ ԿՅԱՆՔԻ ԿԿՈՉՎԵՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Բերձորում գումարված խորհրդաժողովի առաջին օրվա աշխատանքը հագեցած էր հիմնադրամի նախագահ Ջեյմս Թուֆենկյանի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների ...ԱՆՈՐԱԿ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Ռուսական բուհերի իրավաբանական ֆակուլտետների շրջանավարտների միայն 1/3-ն է որակյալ կրթություն ստանում։ Նման կարծիք է հայտնել ՌԴ կրթության եւ գիտության նախարար Անդրեյ Ֆուրսենկոն՝ ...ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ՀՈՒՅՍԵՐԸ
.
«Լեհաստանի Հանրապետություն» օրաթերթում ս.թ. մարտի 21-ին լույս է տեսել հոդված՝ «Ղարաբաղի հայերի հույսերը» վերնագրով, որի հեղինակն է նույն թերթի միջազգային բաժնի խմբագիր Եժի Հաշչինսկին։ ...ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ՝ ՕԲՅԵԿՏԻՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՄԲ
.
ԼՂՀ կառավարության նիստում Այսօր կայացել է ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որ վարել է վարչապետ Արա Հարությունյանը։ Օրակարգային առաջին հարցով գործադիրը որոշել է ստեղծել «Տոհմային ...ՈՐՈՇ ՔԱՅԼԵՐ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ ՀԵՆՑ ՀԻՄԱ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԼՂՀ բարձրաստիճան ղեկավարության հետ ունեցած հանդիպումից հետո ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը կարճատեւ զրույց ունեցավ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Ինչո՞վ է զբաղվելու Ռ. Քոչարյանը ...ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
.
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ Հանրապետությունում 2008թ. մարտի 31-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 1131.3հա գարնանացան, որը կազմել է 2007թ-ի գարնանացանի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ԴԱՌՆԱԼ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆՇԱՆՏԱԺԻ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Լեոնիդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՍԻՐՈՇՈՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
.
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
.
ՓՈՂԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՇՎԵԼ,ԱՅԼԵՎ՝ ՍՏՈՒԳԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՍԵՐՏ ՇՓՈՒՄՆԵՐ /DAY.AZ-Ի ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎԻ ՀԵՏ/
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
.
ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1396 Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադառնում է Անդրկովկաս:
- 1657 Ծնվեց գրիչ և տաղերգու, եկեղեցական գործիչ Ավետիք Եվդոկացին Փարիզում:
- 1846 Կ. Պոլսում Պետրոս Մինասյանի (նախագահ) և Մկրտիչ Պեշիկթաշլյանի (քարտուղար) նախաձեռնությամբ հիմնվում է մշակութային «Համազգյաց ընկերությունը»:
- 1861 Մահացավ Խասգյուղի Ներսեսյան վարժարանի հիմնադիրներից Մկրտիչ Ամիրա Ջեզայիրլյանը: (Ծնվ. 1805 թ.):
- 1863 Մշո ս. Կարապետի վանքում Գարեգին Սրվանձտյանցի խմբագրողթյամբ հրատարակվում է «Արծվիկ Տարոնո» պարբերականը. լույս է տեսել 43 համար:
- 1878 Վրաստանի Շուլավեր գյուղում ծնվեց Մովսես Արազին (Հարությունյան)՝ «Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը: (Վախճ.1964թ.-ին)
- 1906 Թիֆլիսում լույս տեսավ բոլշևիկյան «Կայծ» թերթը Ստ. Շահումյանի և Ս. Սպանդարյանի խմբագրողթյամբ: (Օգոստոսին թերթի հրատարակչությունն արգելվեց):
- 1908 Փարիզում ծնվեց է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, սեյսմոլոգ Արմենակ Նազարովը:
- 1909 Իգդիրում ծնվեց Հայաստանի վաստակավոր շինարար Վազրիկ Սեկոյանը:
- 1910 Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) ծնվեց անվանի փողհար, դիրիժոր Ցոլակ Վարդազարյանը:
- 1918 Վանա անկախ կառավարությունը և ժողովուրդը պաշարվելով թուրք և քուրդ ուժերի կողմից նահանջում է Իրաք:
- 1920 Կալինինոյի շրջանի Շահնազար (այժմ՝ Մեծավան) գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր ժամանակների անվանի լեզվաբան Գևորգ Ջահուկյանը:
- 1920 Մարաշի, Հաճընի, Ուրֆայի հայազրկումից հետո քեմալականները պաշարեցին Կիլիկիայի Այնթապ քաղաքը: 15-օրյա հերոսական պաշտպանության շնորհիվ 18 հազար այնթապցի հայեր թեև փրկվեցին բնաջնջումից, սակայն ֆրանսիական զորքերի հեռանալուց և Կիլիկիան քեմալականներին հանձնելուց հետո, 1921 թվականի վերջին ստիպված եղան գաղթել Սիրիա:
- 1921 Բոլշևիկները վերագրավեցին Փետրվարյան ապստամբությամբ ազատագրված Երևանը:
- 1924 Լենինականում ծնվեց Հայաստանի վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Կարապետ (Գարուշ) Կարապետյանը:
- 1928 Երևանում ծնվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան Վլադիմիր Գրիգորյանը, ԽՍՀՄ-ում առաջին թարգմանիչ մեքենայի ստեղծողներից մեկը: (Վախճ. 2001թ.-ին)
- 1930 Ծնվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
- 1933 Ստամբուլում ծնվեց բառարանագիր Բարսեղ Թուղլաճյանը: Կազմել է երկլեզվյան և երեքլեզվյան ընդհանուր և մասնագիտական բառարաններ: Հրատարակել է եռահատոր «Օվկիանոս» հանրագիտական բացատրա-ստուգաբանական բառարանը:"
- 1935 Երևանում բացվում է ռուսական մանկավարժական երկամյա ինստիտուտը:
- 1938 Սկսվեց ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի առաջին գիտական նստաշրջանը:
- 1958 Երևանում կազմակերպվում է գյուղատնտեսության էկոնոմիկայի ու կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտ:
- 1984 Թուրքիայի ճնշման տակ Կանադայի կառավարությունը տեռորի ենթարկեց Տորոնտոն հայտարարելով, որ «հայ տեռորիստները» նախաձեռնել են քաղաքի մետրոյում ռումբի տեղադրել, բայց ռումբ չհայտնաբերվեց: Կանադական ոստիկանության ուժերի կողմից մերժվեց հայտնաբերման իրական փաստը «Ազգային անվտանգության» պատրվակով:
- 1993 Քելբաջարի շրջանի ազատագրման օպերացիայի ընթացքում՝ հայական ուժերի առաջապահ գումարտակը գրավեց Քելբաջար քաղաքը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

