
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ՄԱՔՍԱԿԵՏԸ 264. ԱՊՐԻԼԻ 2-ԻՆ Բագրատաշենի մաքսային բաժանմունքում ես (զուգընկերոջ հետ) անցա ՀՀ վարչապետի լիազոր ներկայացուցչի պարտականությունների կատարմանը։ Գուցե այնտեղ մեր երեւալը զարմացրեց մաքսատան ծառայողներին, բայց ես նրանց գործողություններում հակակրանք չնկատեցի։ Հավանաբար նրանք գիտեին, որ արմատական փոփոխություններ չեն լինելու եւ մեկ, երկու ամիս անց ամեն ինչ կընթանա բնականոն հունով։ Առաջին օրը մենք պարզապես ստուգեցինք այն մեքենաների բեռները, որոնք հնարավոր էր ստուգել այդ մաքսակետի խղճուկ պայմաններում, բայց բեռները հիմնականում ստուգվում էին տարածաշրջանային մաքսային կառույցներում՝ ըստ նշանակության վայրի։ Իսկ մենք ստիպված էինք բավարարվել հաշիվ - բեռնագրերում նշված բեռների մասին տվյալների գրանցմամբ։ Ապրանքի գրանցման հիման վրա էլ որոշվում էր պետտուրքի չափը։ Ամբողջ գիշեր ինձ տանջում էր այն հարցը, թե փողը որտեղ է թռցվում։ Տարրական տրամաբանությունը հուշում էր, որ պետությանը մուծվելիք գումարի նվազեցման մեքենայություններ արվում են ապրանքի գրանցման պահին. կա՛մ նվազեցվում է ապրանքի քանակը, կա՛մ աղավաղվում դրա տեսակը... Բայց ինչպե՞ս։ Իմ աշխատանքային երկրորդ օրը սկսեցի այդ հարցի պարզաբանումից։ Բախտս բերել էր. գտնվեց մեկը, որը բացեց «ֆիրմայի գաղտնիքը»։ Ամեն ինչ չափազանց պարզ էր, եթե հաշվի առնենք այն գումարները, որ հոսում էին հանրապետությունում հայտնի գործարարների գրպանները։ Մաքսային վերահսկիչ կետում ներկայացվող հաշիվ-բեռնագիրը կեղծ էր. չնչին գումարներով այն դուրս էին գրում վրացական Փոթի նավահանգստում։ Ապրանքի տեսակն ու օրինականությունը հաստատող իսկական փաստաթուղթը կոչվում էր ԻՆՎՈՅՍ եւ տրվում էր այն կազմակերպության կամ ձեռնարկության կողմից, որի մոտ ձեռք էր բերվում այդ ապրանքը։ «Խորամանկությունը» կայանում էր նրանում, որ վարորդը գրանցման համար ներկայացնում էր հաշիվ-բեռնագիրը, այլ ոչ թե ինվոյսը, որը գտնվում էր ապրանքատիրոջ կամ նրա վստահված անձի մոտ։ Մաքսայինները որոշակի գումարի դիմաց կամ «վերեւից» զանգով բավարարվում էին միայն հաշիվ-բեռնագրով... 265. ԵՍ ԱՆՀԱՊԱՂ հրամայեցի, որ բոլոր ավտոմեքենաները կպահվեն այնքան ժամանակ, մինչեւ չներկայացվի գրանցվող ապրանքի ԻՆՎՈՅՍԸ։ Որոշ ավտոմեքենաներ կանգնում էին 3-4 օր՝ հույս ունենալով, որ հարցը կլուծվի «վերեւների» միջոցով։ Սակայն այնտեղից նրանց բացատրեցին, որ վիճակն այնպիսին է, որ պետք է որոշ ժամանակ համբերել։ Եվ նրանց ոչինչ չէր մնում անել, քան՝ համբերել, այսինքն՝ ներկայացնել ինվոյսը եւ մուծել համապատասխան գումարը։ Կաշառելու փորձեր, իհարկե, եղան։ Առաջարկում էին 2-3 հազարական, երբեմն նույնիսկ՝ ամբողջ 7 հազար դոլար։ «Եթե դա լիներ ԽՍՀՄ ժամանակներում, այդքան էլ հիմար չեմ, մեծ ուրախությամբ կվերցնեի այդ ոչ փոքր եւ ինձ այնքան անհրաժեշտ գումարը. մեծ էր երկիրը, հարուստ ու անարդարացի. պաշտոնյաները զվարճանում էին... իսկ իմ մայրն ամբողջ կյանքում չնչին աշխատավարձ է վաստակել... Չնայած այսօր էլ նույն անտերությունն է, թալանն ու անարդարությունը, կներեք՝ սխալ եմ ասում, ավելի վատթար վիճակ է... Բայց այսօր երկիրն աղքատ է, միայնակ, թույլ, եւ նրա առջեւ հասակով մեկ կանգնած է լինել-չլինելու խնդիրը...»։ Ես նրանց այնքան անկեղծ բացատրեցի, այնքան ոգեւորված, որ նրանք չափսոսացին ծախսած ժամանակի ու փողերի ... եւ, ընդհանրապես, իմ՝ այնտեղ հայտնվելու համար։ Բայց չէ՞ որ յուրաքանչյուր գրանցված բեռը նրանց զրկում էր մոտ 30 հազար դոլարից... 266. ԻՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ օրվա կեսը հատկացնում էի քարոզչությանը, այսինքն՝ մեր գործողությունների տեսական հիմնավորմանը։ «Այս ակցիան չի կարող ժամանակավոր լինել,- ասում էի,- եթե մենք Ադրբեջանի հետ զինադադարի ընթացքում վերջ չտանք թալանին եւ կարգուկանոն չստեղծենք տնտեսության մեջ, ապա կկորցնենք այն ամենը, ինչ ձեռք ենք բերել վերջերս։ Բացի այդ, Հայաստանի թույլ վիճակը պատճառ կդառնա նոր պատերազմական գործողությունների համար։ ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԽՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ Ռ.Քոչարյանի կամքից. դրանց հետեւում կանգնած են Լ. Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը, Ս. Բաբայանը եւ ոչ այնքան հայտնի ռազմական եւ քաղաքական գործիչներ...»։ Ես նրանց չէի խաբում։ Ասում էի այն, ինչին անկեղծորեն հավատում էի։ Ես հավատում էի Ս.Բաբայանի տրամաբանական դատողություններին, հավատում էի Հայաստանի ազդեցիկ ղեկավարներից մի քանիսի տարրական հասկացողությանն ու պատասխանատու մտահոգությանը... Հավատում էի երկրում կարգուկանոն հաստատելու ուղղությամբ այդ անձանց մտադրությունների մշտականությանն ու լրջությանը՝ Օրենքի եւ Արդարության հիման վրա։ Հավատում էի, քանի որ չկար մեկ այլ ելք այն փակուղուց, որում հայտնվել էր երկիրը։ Հավատում էի ոչ թե գերագույն ղեկավարության բարոյականությանն ու ազնվությանը (ես այդքան էլ միամիտ չեմ). հավատում էի սովորական մարդկային բանականությանը, ինչը պետք է տագնապ հնչեցնի գոնե վերջին պահերին... ինքնասպանության ճանապարհի վերջին մետրերի վրա, որտեղով քայլում է այդ բանականության տերը։ ... Չէ՞ որ հիմնականում նրանք են պատասխանատու երկրի պաշտպանունակության համար, բայց ի՞նչ պաշտպանունակության մասին կարող է խոսք լինել առանց ֆինանսական միջոցների, առանց ոգեւորված ժողովրդի, առանց ընդհանուր եւ պետական շահերի հանդեպ իշխանությունների արդարացի վերաբերմունքի։ Նրանց համար, ովքեր չեն գիտակցում այս ՊԱՐԶ ՈՒ ՏԱՐՐԱԿԱՆ ճշմարտությունների անհրաժեշտությունը մեր գոյատեւման հարցում, ես երեւի միամիտ եմ թվում, բայց ես միամիտ չեմ, այդ նրանք են... անհասկացող։ 266/1. ԱՅՆ, ԻՆՉ ունենք, ինչ Աստված տվել է, եթե մենք որպես հասարակություն, որպես պետություն եւ ազգ միաբան լինենք, միանգամայն բավական է, որպեսզի Ադրբեջանը չափավորի իր նկրտումները... Բայց մենք հակառակի ականատեսն ենք. Բաքուն տարեցտարի լկտիանում եւ խստացնում է իր դիրքորոշումը։ ՀՕԴՍ ՑՆԴԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՊԱՏՐԱՆՔ 267. Հույսերս ՉԱՐԴԱՐԱՑԱՆ. պարզվեց, որ ես ցանկալին իրականի տեղ եմ դրել։ Չնայած մարդկային բանականությունը կարող է թափանցել հսկայական խորություններ եւ անգամ տիեզերք նվաճել, բայց այն երբեմն «տեղապտույտ է տալիս նույնիսկ հարթ տեղում»։ Տարրական ճշմարտություններն անգամ հաճախ անմատչելի են դառնում նրա համար։ Դրանք բացահայտվում են միայն այն ժամանակ, երբ ուղղակիորեն բախվում են դրանց։ Ապրիլի 10-ին ինձ կանչեցին Երեւան։ Այնտեղ՝ ԼՂՀ ներկայացուցչությունում իրազեկեցին, որ ես ավելի շատ պետք եմ Ստեփանակերտում. խորհրդարանում ինչ- որ լուրջ հարցերի քննարկում է սպասվում։ Պարզ է, որ պատճառն ուրիշ էր. ԼՂՀ ԱԺ-ում այդ ժամանակ ոչ մի լուրջ հարց չքննարկվեց... Թե կոնկրետ ում նախաձեռնությամբ էին ինձ հետ կանչել, էական չէ։ Էականն այն է, որ Հայաստանի եւ ԼՂՀ ղեկավարներից ոչ մեկը չէր պատրաստվում իրական կարգուկանոն հաստատել գոնե այնքան կենսական՝ բյուջե ձեւավորող ոլորտներում, ինչպիսիք են մաքսային եւ հարկային ծառայությունները։ Ղեկավարության իրական մտահոգությունը սահմանափակվում էր այն հարցի պատասխանի որոնումներով՝ «ինչպես պահել սեփական հեղինակությունը եւ հանգստացնել ժողովրդին։ Իսկ նրանք, ովքեր ձգտում են իրական խնդիրների լուծման, հանգում են սեփական Փառքի ամրապնդմանը՝ այդ «աստվածացված եսասիրությանը»։։ 268. ԻՍԿ ԱՄԵՆԱՄԵԾ հիասթափությունը, որ այդ ժամանակ ապրեցի, նոր վարչապետի խիստ անտարբեր վերաբերմունքն էր։ Նա հարկ չհամարեց իմ՝ Ստեփանակերտ գալուց հետո հետաքրքրվել մաքսային ծառայությունում գործերի վիճակի մասին իմ եզրահանգումներով ու դիտարկումներով, չփորձեց պարզել՝ գուցե որեւէ առաջարկ ունեմ։ «Մոռացավ» հանդիպել ոչ միայն ինձ, այլեւ իր մյուս «լիազոր ներկայացուցիչների» հետ։ Չէ՞ որ յուրաքանչյուր մաքսակետ ունի իր առանձնահատկությունները. «Զվարթնոցը» չի կարող «Մեղրի» լինել, Մեղրին՝ «Բագրատաշեն»... Ինչի՞ մասին է դա խոսում. Գործի արդյունավետ կազմակերպման ոլորտում համապատասխան ունակությունների բացակայության մասին։ Ես ընդգծում եմ՝ խոսքը Գործի ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, այլ ոչ թե արհեստական, անբարոյական, կլանային կամ ուժային լուծման մասին է։ Իսկ մարդկանցով շահարկելը, ինչն արդեն քանի տարի՝ ժողովրդի տնտեսապես չքավոր ժամանակաշրջանում, տեսնում ենք նրանց գործողություններում՝ սեփական վիճակի բարելավման (մտրակի եւ քաղցրաբլիթի օգնությամբ) նպատակով, ամեն ոք էլ կարող է՝ բացառությամբ չափազանց հիմարների։ Դա միանգամայն ուրիշ երգ է, որը չի կարող որեւէ կապ ունենալ քաղաքական գործչի համար այնքան անհրաժեշտ որակների հետ, ինչպիսիք են մտքի ինքնատիպությունը եւ կազմակերպչական տաղանդը։ Շարունակելի
- .
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ՄԱՔՍԱԿԵՏԸ 264. ԱՊՐԻԼԻ 2-ԻՆ Բագրատաշենի մաքսային բաժանմունքում ես (զուգընկերոջ հետ) անցա ՀՀ վարչապետի լիազոր ներկայացուցչի պարտականությունների կատարմանը։ Գուցե այնտեղ ...ԵԿԵՔ ԾԻԾԱՂԵՆՔ
Անեկդոտի վարպետ
Ծիծաղի նշանակության մասին գրել են Հիպոկրատից սկսած մինչեւ մեր օրերը։ Մի քանի երկրներում այժմ բացել են հիվանդանոցներ, որտեղ հիվանդներին բուժում են ծիծաղով։ Ծիծաղը դեղ է բոլոր հիվանդությունների ...ԲՈԼՈՐ ԾՐԱԳՐԵՐՆ ԷԼ ԿՅԱՆՔԻ ԿԿՈՉՎԵՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Բերձորում գումարված խորհրդաժողովի առաջին օրվա աշխատանքը հագեցած էր հիմնադրամի նախագահ Ջեյմս Թուֆենկյանի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների ...ԱՆՈՐԱԿ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Ռուսական բուհերի իրավաբանական ֆակուլտետների շրջանավարտների միայն 1/3-ն է որակյալ կրթություն ստանում։ Նման կարծիք է հայտնել ՌԴ կրթության եւ գիտության նախարար Անդրեյ Ֆուրսենկոն՝ ...ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ՀՈՒՅՍԵՐԸ
.
«Լեհաստանի Հանրապետություն» օրաթերթում ս.թ. մարտի 21-ին լույս է տեսել հոդված՝ «Ղարաբաղի հայերի հույսերը» վերնագրով, որի հեղինակն է նույն թերթի միջազգային բաժնի խմբագիր Եժի Հաշչինսկին։ ...ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ՝ ՕԲՅԵԿՏԻՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՄԲ
.
ԼՂՀ կառավարության նիստում Այսօր կայացել է ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որ վարել է վարչապետ Արա Հարությունյանը։ Օրակարգային առաջին հարցով գործադիրը որոշել է ստեղծել «Տոհմային ...ՈՐՈՇ ՔԱՅԼԵՐ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ ՀԵՆՑ ՀԻՄԱ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԼՂՀ բարձրաստիճան ղեկավարության հետ ունեցած հանդիպումից հետո ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը կարճատեւ զրույց ունեցավ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Ինչո՞վ է զբաղվելու Ռ. Քոչարյանը ...ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
.
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ Հանրապետությունում 2008թ. մարտի 31-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 1131.3հա գարնանացան, որը կազմել է 2007թ-ի գարնանացանի ...
ԱՅՍ ՁՈՐԱԿՈՒՄ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՈԳԻՆ Է ԹԵՎԱԾՈՒՄ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՍԻՐՈՇՈՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
.
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
.
ՓՈՂԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՇՎԵԼ,ԱՅԼԵՎ՝ ՍՏՈՒԳԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՍԵՐՏ ՇՓՈՒՄՆԵՐ /DAY.AZ-Ի ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎԻ ՀԵՏ/
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
.
ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
- 1396 Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադառնում է Անդրկովկաս:
- 1657 Ծնվեց գրիչ և տաղերգու, եկեղեցական գործիչ Ավետիք Եվդոկացին Փարիզում:
- 1846 Կ. Պոլսում Պետրոս Մինասյանի (նախագահ) և Մկրտիչ Պեշիկթաշլյանի (քարտուղար) նախաձեռնությամբ հիմնվում է մշակութային «Համազգյաց ընկերությունը»:
- 1861 Մահացավ Խասգյուղի Ներսեսյան վարժարանի հիմնադիրներից Մկրտիչ Ամիրա Ջեզայիրլյանը: (Ծնվ. 1805 թ.):
- 1863 Մշո ս. Կարապետի վանքում Գարեգին Սրվանձտյանցի խմբագրողթյամբ հրատարակվում է «Արծվիկ Տարոնո» պարբերականը. լույս է տեսել 43 համար:
- 1878 Վրաստանի Շուլավեր գյուղում ծնվեց Մովսես Արազին (Հարությունյան)՝ «Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը: (Վախճ.1964թ.-ին)
- 1906 Թիֆլիսում լույս տեսավ բոլշևիկյան «Կայծ» թերթը Ստ. Շահումյանի և Ս. Սպանդարյանի խմբագրողթյամբ: (Օգոստոսին թերթի հրատարակչությունն արգելվեց):
- 1908 Փարիզում ծնվեց է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, սեյսմոլոգ Արմենակ Նազարովը:
- 1909 Իգդիրում ծնվեց Հայաստանի վաստակավոր շինարար Վազրիկ Սեկոյանը:
- 1910 Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) ծնվեց անվանի փողհար, դիրիժոր Ցոլակ Վարդազարյանը:
- 1918 Վանա անկախ կառավարությունը և ժողովուրդը պաշարվելով թուրք և քուրդ ուժերի կողմից նահանջում է Իրաք:
- 1920 Կալինինոյի շրջանի Շահնազար (այժմ՝ Մեծավան) գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր ժամանակների անվանի լեզվաբան Գևորգ Ջահուկյանը:
- 1920 Մարաշի, Հաճընի, Ուրֆայի հայազրկումից հետո քեմալականները պաշարեցին Կիլիկիայի Այնթապ քաղաքը: 15-օրյա հերոսական պաշտպանության շնորհիվ 18 հազար այնթապցի հայեր թեև փրկվեցին բնաջնջումից, սակայն ֆրանսիական զորքերի հեռանալուց և Կիլիկիան քեմալականներին հանձնելուց հետո, 1921 թվականի վերջին ստիպված եղան գաղթել Սիրիա:
- 1921 Բոլշևիկները վերագրավեցին Փետրվարյան ապստամբությամբ ազատագրված Երևանը:
- 1924 Լենինականում ծնվեց Հայաստանի վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Կարապետ (Գարուշ) Կարապետյանը:
- 1928 Երևանում ծնվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան Վլադիմիր Գրիգորյանը, ԽՍՀՄ-ում առաջին թարգմանիչ մեքենայի ստեղծողներից մեկը: (Վախճ. 2001թ.-ին)
- 1930 Ծնվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
- 1933 Ստամբուլում ծնվեց բառարանագիր Բարսեղ Թուղլաճյանը: Կազմել է երկլեզվյան և երեքլեզվյան ընդհանուր և մասնագիտական բառարաններ: Հրատարակել է եռահատոր «Օվկիանոս» հանրագիտական բացատրա-ստուգաբանական բառարանը:"
- 1935 Երևանում բացվում է ռուսական մանկավարժական երկամյա ինստիտուտը:
- 1938 Սկսվեց ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի առաջին գիտական նստաշրջանը:
- 1958 Երևանում կազմակերպվում է գյուղատնտեսության էկոնոմիկայի ու կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտ:
- 1984 Թուրքիայի ճնշման տակ Կանադայի կառավարությունը տեռորի ենթարկեց Տորոնտոն հայտարարելով, որ «հայ տեռորիստները» նախաձեռնել են քաղաքի մետրոյում ռումբի տեղադրել, բայց ռումբ չհայտնաբերվեց: Կանադական ոստիկանության ուժերի կողմից մերժվեց հայտնաբերման իրական փաստը «Ազգային անվտանգության» պատրվակով:
- 1993 Քելբաջարի շրջանի ազատագրման օպերացիայի ընթացքում՝ հայական ուժերի առաջապահ գումարտակը գրավեց Քելբաջար քաղաքը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

