
Հրատարակված է Մարտ 29, 2008
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՍԵՐՏ ՇՓՈՒՄՆԵՐ /DAY.AZ-Ի ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎԻ ՀԵՏ/
- -Արիֆ մուալիմ, դուք ինչպե՞ս կմեկնաբանեիք այն տեղեկատվությունը, որ Իսրայելի խորհրդարանը համաձայնել է քննարկել, այսպես կոչված, «հայերի ցեղասպանության» հարցը։ - Քննարկումը որոշում ընդունել չի նշանակում։ - Բայց փաստն ինքը ինչպե՞ս կանդրադառնա թուրք -իսրայելական հարաբերությունների վրա։ - Իհարկե, նույնիսկ այդ մասին տեղեկատվությունը հաճելի ապրումներ չի պատճառի Թուրքիային, որը խիստ հիվանդագին կվերաբերվի այդ հարցին։ Բայց Իսրայելն էլ լուրջ մտորումների առիթ ունի։ Նա չափից ավելի սերտորեն է կապված Թուրքիայի հետ, Իսրայելի համար չափազանց մեծ է Թուրքիայի դերը Մերձավոր Արեւելքում՝ չգիտես՝ հանուն ինչի նման ռիսկի գնալու համար։ Չէ՞ որ նման որոշումներ ընդունելիս Իսրայելում այնքան էլ չեն սիրում շտապել։ Նրանք իրենց հարեւաններին, եւ , ընդհանրապես, իսլամական երկրների հետ հարաբերություններում նախընտրում են մանրակրկիտ ու կշռադատված քաղաքականություն։ Իսրայելի համար դա գոյատեւման հարց է։ Եթե ԱՄՆ-ն ձգտում է չափազանց զգույշ լինել Թուրքիայի հետ եւ հաշվի առնել նրա շահերը, ապա Իսրայելի մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող։ Այնպես որ, ամեն ինչ մնում է նախկին մակարդակի վրա, եւ որեւէ այլ բան ակնկալելն անլրջություն եւ միամտություն է։ - Վերջին ժամանակներս Ադրբեջանում ակտիվ եւ համակողմանի քննադատության ենթարկվեցին ԱՄՆ-ն , Ռուսաստանը եւ Ֆրանսիան, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են։ Ի՞նչ եք կարծում, համանախագահների փոփոխության դեպքում կարելի՞ է , արդյոք, էական առաջընթաց սպասել հայ-ադրբեջանական հակամարտության արդարացի կարգավորման հարցում, թե Իսրայելի փորձը քանիցս ցույց է տալիս, որ ցանկացած երկիր մեզ համար խիստ կարեւոր այդ հարցում մնալու է իր համար ձեռնտու դիրքորոշմանը։ - Ես չեմ կարծում, թե մոտակա տարիներին կարելի է դրական ինչ- որ բան սպասել Մինսկի խմբի ներկա համանախագահների գործողություններից ու քաղաքականությունից։ Այսպես կոչված «Պրահայի գործընթացը», որի հիման վրա 2004 թվականից Ղարաբաղի շուրջ բանակցություններ են տարվում, ի սկզբանե արատավոր էր ու սխալ։ Ուստի ինձ ոչ մեկ անգամ է բախտ վիճակվել խոսել եւ գրել բանակցային ներկա գործընթացի վտանգավորության մասին։ Դա ճանապարհ է դեպի փակուղի։ Այդ պատճառով պետք է սկսել նոր փուլ։ Իհարկե, համանախագահների դիրքորոշումից շատ բան է կախված, ուստի հարկ է մտածել համանախագահների կազմի փոփոխության մասին։ Լինենք անկեղծ. երեք համանախագահներից երկուսը (Ֆրանսիան եւ Ռուսաստանը ) գրավում են ոչ չեզոք դիրքորոշում։ Օրինակ, երբ հարց է ծագում Թուրքիայի մասին, անմիջապես հետեւում է պատասխանը՝ դրան դեմ կլինեն հայերը՝ հաշվի առնելով նրանց վերաբերմունքը Թուրքիայի եւ թուրքերի նկատմամբ։ Բայց մի՞թե ավելի լավ է այդ համանախագահների վերաբերմունքը մեր հանդեպ։ Ինչո՞ւ մենք չենք անդրադառնում համանախագահների մասին հարցին։ Ինչու՞ չենք կարող պահանջել ավելի չեզոք համանախագահների մասնակցություն։ Ինչու՞ ենք մենք համաձայնվել որոշ երկրների մենաշնորհին, կենտրոնացել նրանց վրա։ Մինսկի խմբի կազմի մեջ են մտնում 11 երկրներ։ Իտալիան, Գերմանիան կամ Չեխիան ինչո՞վ են պակաս։ Կրկնում եմ՝ ցանկացած երկիր քաղաքական որոշում ընդունելիս միշտ ելնում է, կամ՝ ծայրահեղ դեպքում, պետք ելնի իր ազգային ու պետական շահերից։ Մենք նույնպես պետք է մեզ հետ առնչություն ունեցող հիմնախնդիրներին վերաբերվենք նույն տեսանկյունից։ Ադրբեջանի շահերը մեզ համար պետք է ամենակարեւորը լինեն։ - Մի՞թե ժամանակը չէ, որպեսզի Ադրբեջանը հույս չդնի միայն աշխարհի առաջատար երկրների օգնության վրա, այլ ինքն անձամբ երկխոսություն սկսի Լեռնային Ղարաբաղի հայերի հետ։ - Դա ընդհանրապես մեր ամենամեծ սխալն է։ Մենք վաղուց պետք է ձեռնամուխ լինեինք ղարաբաղահայության հետ՝ եթե ոչ երկխոսության, ապա սկզբի համար՝ գոնե շփումների։ Այնինչ, մենք Լեռնային Ղարաբաղը դարձրել ենք ինչ-որ վիրտուալ գոտի, որի մասին մեզ քիչ բան է հայտնի։ Մենք խուսափում ենք այնտեղ ապրող հայերի հետ շփումներից. անգամ տեղեկատվություն չենք հրապարակում։ Նույնիսկ տարօրինակ է. մի՞թե մեզ համար հետաքրքիր չէ իմանալ, թե մարդիկ այնտեղ ինչպես են ապրում, ինչ հիմնախնդիրներ ունեն։ Եվ չի կարելի մտածել, թե՝ ուր որ է Հայաստանի զորքերը դուրս կգան բռնագրավված տարածքներից, եւ ղարաբաղյան հայերն անհապաղ կնետվեն մեր գիրկը։ Իբր՝ միայն թե հասնենք այդ տարածքներից Հայաստանի զորքերի հեռացմանը։ Ոչ, մենք այսօր արդեն պետք է մտածենք նրանց հետ շփումների կարգավորման մասին։ Չէ՞ որ այնտեղ արդեն մեծացել է նոր սերունդ, որը ադրբեջանցի տեսած չկա, այլ միայն կարդացել ու լսել է նրանց մասին՝ այն էլ՝ ոչ ամենալավը։ Նրանք կամավոր կհամաձայնվե՞ն մտնել Ադրբեջանի կազմի մեջ։ Կասկածելի է։ Սպանե՞նք նրանց։ Իսկ գուցե՞ ինտելեկտուալ աշխատանք սկսենք։ Գուցե համոզելով ու երկխոսությամբ ավելի շատ բանի կհասնենք։ - Իսկ եթե ստույգ՝ այդ ուղղությամբ ի՞նչ աշխատանք պետք է անցկացնել։ - Շփումներ ու երկխոսություն հաստատել լրագրողների եւ ոչ կառավարական կազմակերպությունների մակարդակով։ Պետական մակարդակով նույնպես շատ բան պետք է անել ։ Ավելի լավ է մեր քարոզչությունն անցկացնենք հեռուստատեսությամբ եւ մամուլի միջոցով։ Մեր քարոզչությունն առայժմ կրում է պարզունակ բնույթ եւ ավելի շատ վնաս, քան օգուտ է բերում։ Ժամանակն է հասկանալ, որ ապրում ենք 21-րդ դարում, ինտերնետի եւ նոր մտածողության դարում։

- .
Վերջին լուրերը, Մարտ 29, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
. 16
256. Ի ՄԵԾ ԶԱՐՄԱՆՍ ԻՆԾ, ես գտնվում էի Ռ. Քոչարյանի կազմակերպած հրաժեշտի ճաշկերույթին ոչ մեծաթիվ հրավիրվածների (կառավարության անդամներ եւ բանակի բարձրագույն հրամանատարական կազմը) ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՉԿԱՅԱՑԱԾ ՆԱԽԱԳԱՀԸ 259. - ԱՅՍՊԵՍ ԹԵ ԱՅՆՊԵՍ, գործնականում իշխանությունը Ղարաբաղում կենտրոնացած է քո ձեռքում, համարյա բոլոր տեսակետներից նպատակահարմար է այն ձեւակերպել իրավաբանորեն,- սկսեցի համոզել Ս. ...Ի ՞ՆՉ Է ԷԳՈԻԶՄԸ
. 1
Էգոիզմ ասելով՝ ընդունված է հասկանալ մարդու գործողությունները, հիմնված միմիայն ուրիշների շահերի հաշվին սեփական շահերի բավարարմանը: Սակայն իրականությունը ...ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՍԵՐՏ ՇՓՈՒՄՆԵՐ /DAY.AZ-Ի ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎԻ ՀԵՏ/
.
-Արիֆ մուալիմ, դուք ինչպե՞ս կմեկնաբանեիք այն տեղեկատվությունը, որ Իսրայելի խորհրդարանը համաձայնել է քննարկել, այսպես կոչված, «հայերի ցեղասպանության» հարցը։ - ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՎՈՒԱՄ-Ը,ԱՐԴՅՈ՞Ք, ՄԻ ՏԱՌ ԷԼ Է ԿՈՐՑՆՈՒՄ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿՈՐՔԱՆՈՎ Է ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ԴԱՌՆԱԼ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆՈՒ ՆՈՐԻՑ ԿՀՆՉԵՆ ԱՂՈԹՔԻ ԶԱՆԳԵՐԸ
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
.
ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ ԽՈՍՔ
.
ՓՈՂԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՇՎԵԼ,ԱՅԼԵՎ՝ ՍՏՈՒԳԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՍԵՐՏ ՇՓՈՒՄՆԵՐ /DAY.AZ-Ի ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎԻ ՀԵՏ/
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
.
ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.ԴԱՇՏՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԵՐՐՈՐԴ ՊՐՈՎԱՅԴԵՐԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 554 Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
- 1001 Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
- 1592 Ծնվեց հայ առաջին աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը:
- 1827 Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
- 1899 Կ. Պոլսում ծնվեց հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանը: Մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ էր: Հիմնադրել է Թուրքիայի նավթային բարեգործական ընկերությունը: 1930 թվականին ընտրվել է հայկական բարեգործական ընկերության նախագահ: (Մահացել է 1955 թվականի հուլիսին, Լիսաբոնում:)
- 1912 Թիֆլիսում մահացավ հայ դասական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
- 1918 Ծնվեց հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ամերիկյան ֆիզիկական և մաթեմատիկական ընկերությունների, էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ, Հայաստանի ԳԱ արտասահմանյան անդամ Չարլզ Հրաչ Փափազը:
- 1921 Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: Հայարտունը կրում էր հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:
- 1971 Վախճանվեց հայ բեմի անկրկնելի Զիմզիմովը, Յագոն և Քաջ Նազարը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը (Ոսկանյան):
- 1992 Շուշիից և Ղայբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և ետ շպրտվեցին ելման կետերը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

