
Հրատարակված է Մարտ 29, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
- ՉԿԱՅԱՑԱԾ ՆԱԽԱԳԱՀԸ 259. - ԱՅՍՊԵՍ ԹԵ ԱՅՆՊԵՍ, գործնականում իշխանությունը Ղարաբաղում կենտրոնացած է քո ձեռքում, համարյա բոլոր տեսակետներից նպատակահարմար է այն ձեւակերպել իրավաբանորեն,- սկսեցի համոզել Ս. Բաբայանին։ Այդպիսի վճիռ կայացնելու օգտին իմ բերած փաստարկները նրան ստիպեցին խորհել։ Երկու-երեք ժամ զրուցելուց հետո նա ասաց.«Կմտածեմ։ Հարկավոր է լավ մտածել»։ Ինձ թվաց, թե հարցը լուծված է։ Այդ նույն օրն ինձ զանգում է Զորի Բալայանը, Լ.Պետրոսյանի ապագա նախագահությունից անհանգստացած, ում թեկնածությունը պաշտպանում են Ռ. Քոչարյանը, Լ. Տեր-Պետրոսյանն ու բարձրագույն աստիճանավորներից ուրիշներ, եւ զրույցի հրավիրում իր մոտ։ - Ինձ հաղորդել են, որ դու որոշ ազդեցություն ունես Ս. Բաբայանի վրա։ Ուրեմն՝ լսիր։ Լ. Պետրոսյանը ոչ մի դեպքում նախագահ չպետք է լինի,- ուղղակիորեն, առանց դիվանագիտական խորամանկությունների՝ իր վրդովմունքն արտահայտեց ամենահաս Զ. Բալայանը եւ ավելացրեց,- ես լինելու եմ Սամվելի մոտ, բայց դու էլ քո կողմից աշխատիր... - Զորի՛կ, քո անհանգստությունն իզուր է։ Սամվել Բաբայանն է նախագահ լինելու, բավական է՝ ինչքան ուրիշներին է նշանակել, ժամանակն է, որ ինքն ուղղակի պատասխանատվություն կրի երկրի ներքին դրության համար, որը հիմա շատ անուրախ է։ Իմ խոսքերը նրան ապշեցրին. չէ՞ որ այդպիսի տարբերակ նրա մտքում անգամ գոյություն չի ունեցել... - Իսկ ինքն ուզո՞ւմ է։ - Այո,- պատասխանեցի ես, եւ նրան շարադրեցի այն նույն փաստարկները, այդ թվում նաեւ՝ իմ գլխավոր փաստարկը, որը ես ի ցույց չէի դրել Ս. Բաբայանի առաջ, քանզի նրա վրա ներգործող դեր չէր խաղա, իսկ գուցե եւ ընդհակառակը, խրտնեցներ նրան։ Ինչ որ մտածում էի, բացեցի Զ. Բալայանի առաջ։ 260. ԻՍԿ ԱՀԱ, թե ինչ էի մտածում։ Տնտեսական, ֆինանսական եւ կադրային հարցերի մեծ մասը Ս. Բաբայանն էր տնօրինում, բայց՝ կուլիսների հետեւից։ Այդ պատճառով էլ այդ ոլորտներում ձախողումների դեպքում, ինչը հաճախ էր պատահում, նա ուղղակի պատասխանատվություն չի կրում եւ լուրջ հետեւություններ չի անում՝ ենթագիտակցորեն իմանալով իր պաշտոնապես-անձնապես լինելու մասին. ոչնչի եւ ոչ մեկի առաջ։ Սակայն լինելով նախագահ՝ նա ուղղակի պատասխանատվություն կզգար յուրաքանչյուր ոչ ճիշտ որոշման եւ, ամբողջությամբ վերցրած՝ հանրապետության սոցիալ-տնտեսական դրության համար, ժողովրդի բարոյահոգեբանական ոգու անկման համար, պատերազմի հաշմանդամների խմբերը որոշելու ժամանակ նրանցից կատարվող շորթումների համար, ծայրահեղ կարիքավորների համար ճաշարան (գոնե մեկը) չլինելու համար, Սահմանադրություն չլինելու համար եւ շատ ու շատ այլ բաների համար, որոնցից մեր ազատության համար բխող վտանգին նրանք պատշաճ ուշադրություն չեն դարձնում... Իհարկե, հարցը նրանում չէ, թե նրան կպատժեն, այլ նրանում, որ ժողովրդի մեջ նրա վարկանիշը կընկնի, որը բավականին բարձր է եղել հետպատերազմական առաջին տարիներին, հատկապես ԼՂՀ-ի սահմաններից դուրս՝ ՀՀ-ում եւ Սփյուռքում։ Իսկ դա նրա ինքնագոհ, ինքնասեր բնավորության համար, նրա անզուսպ իշխանատենչության, իսկ ավելի ճիշտ՝ սահմաններ չճանաչող բացարձակ իշխանությունը մեծացնելու կամքի, նրա մեծ պլանների համար վատթարագույն պատժին է հավասար։ Մի խոսքով, նախագահական պաշտոնը, իմ կարծիքով, պետք է լրջացներ, անջրպետեր նրան բացասական շատ անկաշկանդություններից, որոնք նա թույլ էր տալիս իրեն... գտնվելով վարչապետերի ու նախագահների հարաբերական ստվերի տակ։ Գործունեության զուլալ դաշտ դուրս կբերեր նրան... 261. ԻՄ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ Զ. Բալայանին դուրս չբերեցին հազիվ նշմարվող ներքին-խոհուն վիճակից... Դա նրա պլանների մեջ չէր մտնում։ Թե այնուհետեւ ինչ ձեռնարկեց Զ. Բալայանը՝ ես չգիտեմ, գիտեմ միայն մի բան. նա, ինչպես եւ Ս. Բաբայանը, միշտ իր խաղն է խաղում՝ ինքն իրեն եւ ուրիշներին համոզելով, որ իր բոլոր գործողությունները բխում են Ղարաբաղի ամենաբարձր շահերից... Ես ինչ եմ մտածում Զ. Բալայանի մասի՞ն։ Կարելի է ասել՝ այն նույնը, ինչ որ մտածում են նրան ոչ հեռվից ճանաչողներից շատերը։ Համենայն դեպս, իմ կարծիքը համառոտակի այսպես կարտահայտեմ. նա եղել է (հիրավի եւ արժանիորեն) Ղարաբաղյան շարժման երկրորդ փուլի ամենագլխավոր սկզբնավորողներից մեկը, պատմությունը չպետք է նորովի գրել, չի էլ կարելի։ Նա հիմա էլ, իսկականից, ամբողջ հոգով Ղարաբաղով է հիվանդ։ Այս թեմայում նա չի կեղծում։ Սակայն... Սակայն անձնուրացության եւ բարոյահոգեբանական անաղարտության աստիճանը, որը հատուկ է հեղափոխականների «Մոնթեմելքոնյանական» տիպին (ճշմարտության հաղթանակի համար մարտնչողների) եւ, որը պարտադիր կերպով պետք է հատուկ լինի ԳԱՂԱՓԱՐԸ կենսագործող լիդերներին, նրա մոտ ավելի ցածր է։ «Անձնական շահի» բաժինը թեպետեւ չի գերակշռում Զ. Բալայանի գործողություններում, այնուամենայնիվ, նրա մոտ նկատելի է։ Ինչն էլ անթույլատրելի է նրա կարգավիճակը, նրա դիրքն ունեցող մարդկանց գործունեության մեջ։ Բայց դրա հետ միասին պետք է խոստովանել, որ նրա տքնանքներն ու ջանքերը՝ ուղղված Արցախի հիմնախնդրի լուծմանը, առայսօր էլ հսկայական են։ Հատուկենտ են նրանք, ովքեր ունեն այդպիսի վաստակ. ե՛ւ աշխատանքի ծավալով, ե՛ւ էներգիայի ծախսումով։ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԳ ԱՌԱՎ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՎՐԱ 262. ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ԱՆՑ հրաանատարն ինձ ասում է, որ որոշել է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, իսկ նախագահի պաշտոնը թողնում է Ա. Ղուկասյանին։ - Իսկ ի՞նչ կարծիք կա Երեւանում։ - Քոչարյանը հավանություն է տվել այս տարբերակին։ Որոշ ժամանակ հետո պարզ դարձավ, որ «իդեալական» տարբերակը օճառի պղպճակի պես պայթել է։ Երեւանում չեն համաձայնել վարչապետի եւ պաշտպանության նախարարի պաշտոնների համատեղմանը։ Ս. Բաբայանին ասել են՝ ընտրիր, կամ, կամ... Եվս որոշ ժամանակ անց պարզվեց, որ Ա. Ղուկասյանը հրաժարվում է նախագահ դառնալ։ Բայց այդ մասին՝ հետո, քանզի այն ժամանակ ինձ հարկ եղավ վտանգավոր գործուղման մեկնել՝ համակարգային կոռուպցիա խափանելու։ Բայց մի՞թե կոռուպցիայի դեմ պայքարի համար հատուկ օրենքներ են պետք։ Ստում են։ Նրանք ստում են։ Բավական է... չկա ոչ քաղաքական, ոչ իրավաբանական կամք, իսկ գեղջկավարի ասած՝ պարզապես ցանկություն չկա։ Ինչո՞ւ չկա։ Որովհետեւ ոչ ոք ինքն իր դեմ կամ իր մերձավոր շրջապատի դեմ որոշումներ չի ընդունել։ Դրա համար պետք է ապուշ լինել։ Բա էն ժամանակ ո՞նց է, ապուշնե՞ր են եղել։ Չէ-չէ։ Այն իրադրությունը վաղանցիկ է եղել։ Ասենք՝ հերթականությամբ։ 26.03. 97թ. ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄ 263. ԱՊՐԻԼԻ 1-ին ես պետք է մեկնեմ Բագրատաշեն։ Այդ մասին այսօր Ս. Բաբայանն ասաց։ Նրանց՝ Վ. Սարգսյանի, Ս. Բաբայանի եւ Ռ. Քոչարյանի միջեւ պայմանավորվածություն է եղել, որ առաջին հերթին նոր վարչապետը իր գործունեությունը կսկսի մաքսատնային կետերում վերահսկողության ուժեղացումից։ Ս. Բաբայանն իր վրա է վերցրել կադրերով ապահովումը։ Ինձ՝ որպես ամենափորձառու անշահասերի, նա առաջարկեց ամենադժվար եւ ամենախոշոր տեղամասը։ Մեր գործառույթի մեջ է մտնում ՀՀ վարչապետի լիազոր ներկայացուցչի մանդատով վերահսկողությունը այն ամենի նկատմամբ, ինչ վերաբերում է մաքսատնային գործերին։ Հրամանատարը նաեւ ասաց, որ Ռ. Քոչարյանը զանգահարել է եւ դժգոհել մաքսատնային ու հարկային ոլորտներում լիակատար բարձիթող վիճակից։ - Ես առանց նրա զանգի էլ գիտեմ մաքսատնային գործերի վիճակի մասին... Այդ պատճառով էլ նրանց առաջարկեցի՝ եթե ուզում եք կարգի գցել տնտեսական գործերը, ապա պետք է սկսել հենց մաքսատանը կարգուկանոն հաստատելուց։ Այնպես որ, իմացիր,- ինձ ասում է նա,- շատ լուրջ առաջադրանքի ես գնում, ձեր ջանքերից է կախված Հայաստանի նոր վարչապետի իմիջի ամրապնդումը... Բոլոր խոշոր գործադարձուները շրջանցում են մաքսային մուծումները, վճարում են պետք եղածի 5-րդ, նույնիսկ 10-րդ մասը... Իսկ վարչապետի իմիջից կախված է Ղարաբաղի մեր ներքին գործերի նկատմամբ ուշադրության աստիճանը։ (Շարունակելի)

- .
Վերջին լուրերը, Մարտ 29, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
. 16
256. Ի ՄԵԾ ԶԱՐՄԱՆՍ ԻՆԾ, ես գտնվում էի Ռ. Քոչարյանի կազմակերպած հրաժեշտի ճաշկերույթին ոչ մեծաթիվ հրավիրվածների (կառավարության անդամներ եւ բանակի բարձրագույն հրամանատարական կազմը) ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՉԿԱՅԱՑԱԾ ՆԱԽԱԳԱՀԸ 259. - ԱՅՍՊԵՍ ԹԵ ԱՅՆՊԵՍ, գործնականում իշխանությունը Ղարաբաղում կենտրոնացած է քո ձեռքում, համարյա բոլոր տեսակետներից նպատակահարմար է այն ձեւակերպել իրավաբանորեն,- սկսեցի համոզել Ս. ...Ի ՞ՆՉ Է ԷԳՈԻԶՄԸ
. 1
Էգոիզմ ասելով՝ ընդունված է հասկանալ մարդու գործողությունները, հիմնված միմիայն ուրիշների շահերի հաշվին սեփական շահերի բավարարմանը: Սակայն իրականությունը ...ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՍԵՐՏ ՇՓՈՒՄՆԵՐ /DAY.AZ-Ի ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎԻ ՀԵՏ/
.
-Արիֆ մուալիմ, դուք ինչպե՞ս կմեկնաբանեիք այն տեղեկատվությունը, որ Իսրայելի խորհրդարանը համաձայնել է քննարկել, այսպես կոչված, «հայերի ցեղասպանության» հարցը։ - ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
.
ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ ԽՈՍՔ
.
ՓՈՂԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՇՎԵԼ,ԱՅԼԵՎ՝ ՍՏՈՒԳԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՍԵՐՏ ՇՓՈՒՄՆԵՐ /DAY.AZ-Ի ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎԻ ՀԵՏ/
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
.
ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.ԴԱՇՏՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԵՐՐՈՐԴ ՊՐՈՎԱՅԴԵՐԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 554 Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
- 1001 Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
- 1592 Ծնվեց հայ առաջին աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը:
- 1827 Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
- 1899 Կ. Պոլսում ծնվեց հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանը: Մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ էր: Հիմնադրել է Թուրքիայի նավթային բարեգործական ընկերությունը: 1930 թվականին ընտրվել է հայկական բարեգործական ընկերության նախագահ: (Մահացել է 1955 թվականի հուլիսին, Լիսաբոնում:)
- 1912 Թիֆլիսում մահացավ հայ դասական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
- 1918 Ծնվեց հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ամերիկյան ֆիզիկական և մաթեմատիկական ընկերությունների, էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ, Հայաստանի ԳԱ արտասահմանյան անդամ Չարլզ Հրաչ Փափազը:
- 1921 Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: Հայարտունը կրում էր հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:
- 1971 Վախճանվեց հայ բեմի անկրկնելի Զիմզիմովը, Յագոն և Քաջ Նազարը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը (Ոսկանյան):
- 1992 Շուշիից և Ղայբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և ետ շպրտվեցին ելման կետերը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

