
Հրատարակված է Մարտ 28, 2008
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
- ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ե Լ ՈՒ Յ Թ Ը ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ ք.Բերձոր, 28 մարտի 2008թ. Հարգելի բարեկամներ Խորհրդաժողովի հարգարժան մասնակիցներ Տիկնայք եւ պարոնայք Այն, որ այսօր դուք այստեղ եք եւ մասնակցում եք այս կարեւորագույն միջոցառմանը, վկայում է, որ մեր քույրերն ու եղբայրները աշխարհի տարբեր ծայրերում անմասն չեն Քաշաթաղի եւ, հետեւաբար, Արցախի ու Հայաստանի ճակատագրից: Քաշաթաղի զարգացմանը նվիրված այս խորհրդաժողովը առաջինն է իր տեսակի մեջ եւ, հուսով եմ, որ այն հիմք կհանդիսանա ապագայում եւս նման միջոցառումների անցկացման համար: Դա կնպաստի շրջանում առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը եւ նրա հետագա զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Թուֆենկյան հիմնադրամին, որը գործուն մասնակցություն է ունեցել այս խորհրդաժողովի մտահղացման ու կազմակերպման մեջ: Քաշաթաղի շրջանը ամբողջ հայ ժողովրդի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող մի միավոր է: Եվ պատահական չէ, որ մեր հակառակորդը մոտ 70 տարիների ընթացքում այս տարածքը դարձրել էր սեպ Հայաստանի եւ Արցախի միջեւ: 1992 թվականի մայիսից կտրականապես փոխվել է շրջանի դերը, եւ այդ ժամանակ ազատագրված մի նեղ հատվածը դարձել է իրոք «կյանքի ճանապարհ» արցախցիների համար: Այսօր Շահումյանի շրջանի հետ միասին Քաշաթաղը հանդիսանում է Արցախը Մայր Հայաստանին կապող հիմնական օղակը: Գիտակցելով Քաշաթաղի թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական կարեւորությունը, նրա ապագայի համար ողջ պատասխանատվությունը, մենք բոլորս միասին պետք է ձեռնամուխ լինենք շրջանի զարգացման գործին, ստեղծենք կայուն ու մրցունակ տնտեսություն, բարձրացնենք բնակչության կենսամակարդակը, բարելավենք մարդկանց կենսապայմանները: Դա է այսօրվա հրամայականը, եւ դա են պահանջում մեր ազգային անվտանգության շահերը: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ Քաշաթաղը մեր հանրապետության առավել շատ դժվարություններ տարած, միաժամանակ ավելի բարենպաստ հնարավորություններ ունեցող շրջաններից մեկն է: Այդ իսկ պատճառով կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել շրջանի առջեւ ծառացած առավել հրատապ խնդիրների վրա: Ամենացավոտ հարցը, որ առկա է այստեղ, ժողովրդագրական իրավիճակն է: Սա հետեւանք է տարբեր հիմնախնդիրների, որոնք ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Պատերազմի հետեւանքները, սոցիալական եւ տնտեսական թույլ զարգացած ենթակառուցվածքները, կառավարման ոլորտում տեղ գտած բացասական երեւույթները, վերաբնակեցման քաղաքականության ոչ ճիշտ իրականացումը խոչընդոտել են շրջանի վերականգնման գործին: Այդ կապակցությամբ կառավարության կողմից արդեն իսկ համապատասխան քայլեր են ձեռնարկվել շրջանում այնպիսի մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ, որտեղ կգերակայեն օրինականության, հայրենասիրության եւ ազգային շահին նվիրվածության սկզբունքները: Դա հուսալի հիմք կհանդիսանա շրջանի հետագա հավասարաչափ եւ կայուն զարգացումն ապահովելու համար: Ուժեղ, զարգացած ու վերաբնակեցված Քաշաթաղի առկայությունը կայուն նախադրյալներ կստեղծի նաեւ ավելի ամրացնելու մեր դիրքերն ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, այնպես էլ ճակատային գծում, դարձնելով այն առավել պաշտպանված ու անվտանգ: Բավական է միայն նշել, որ Արցախը Հայաստանին կապող չորս ճանապարհներից երեքն անցնում են հենց Քաշաթաղով: Մեծ է նաեւ շրջանի նշանակությունը առեւտրային կապերի պահպանման եւ ընդլայնման տեսանկյունից: Ելնելով մեր ազգային ռազմավարության շահերից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունը նպատակ ունի հզորացնել Քաշաթաղի շրջանը` հետեւողականորեն վարելով վերաբնակեցման լուրջ քաղաքականություն եւ իրականացնելով տնտեսական զարգացման տարբեր ծրագրեր: Ես ավելի քան վստահ եմ, որ օգտագործելով Քաշաթաղի շրջանի տնտեսական ներուժն ու հնարավորությունները, կարող ենք հասնել ցանկալի արդյունքի: Որպես հեռանկարային բնագավառներ` այստեղ աչքի են ընկնում գյուղատնտեսությունը, էներգետիկ ոլորտը: Առանձնակի ուշադրություն է պահանջում անասնապահության զարգացման խնդիրը: Շրջանն ունի նաեւ ընդարձակ վարելահողեր, որոնց համապատասխան մշակման դեպքում կարելի է ապահովել տարբեր գյուղատնտեսական կուլտուրաների բարձր բերքատվությունը: Այս համատեքստում չափազանց կարեւոր է ոռոգման համակարգի զարգացումը: Հաշվի առնելով շրջանի հարուստ ջրային պաշարները, խոստումնալից կարող է լինել նաեւ ձկնաբուծության խթանումը: Առկա են նաեւ լավ հնարավորություններ հիդրոէներգետիկ բնագավառի զարգացման համար, մասնավորապես, Հագառի գետի ավազանում: Շրջանի համաչափ զարգացման գործում առանցքային նշանակություն է ստանում ճանապարհաշինությունը: Զարգացած ճանապարհատրանսպորտային ցանցի առկայությունը հնարավորություն կտա ներշրջանային եւ ներհանրապետական կապերի ընդլայնման համար: Այդ առումով անգնահատելի է Բերձոր շրջկենտրոնի դերը: տնվելով շրջանի հյուսիսային եւ հարավային ընդարձակ մասերը, ինչպես նաեւ Հայաստանը եւ Արցախը իրար կապող խաչմերուկում, քաղաքն ունի բոլոր հնարավորությունները դառնալու կարեւորագույն տրանսպորտային հանգուցակետ: Այս ուղղությամբ պետությունն արդեն իսկ նախատեսում է մի շարք ծրագրերի իրականացում: Օրինակ, Բերձորում կկառուցվի ժամանակակից ավտոկայան եւ շուկա: Այս եւ առաջիկա տարիների ընթացքում շոշափելիորեն կավելանա շրջանի զարգացման նպատակով հատկացված միջոցների ծավալը: Քաշաթաղի շրջանի 2008 թվականի բյուջեն կազմում է 3,7 միլիարդ դրամ, ինչը մոտ 40 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Կապիտալ շինարարության համար նախատեսված է 1 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ներդրումների ոլորտում` 400 միլիոն դրամ: Համաչափ զարգացման այս միտումները կպահպանվեն նաեւ հետագայում: Տնտեսության զարգացման բարձր արդյունավետության ապահովման համար կառավարության գործունեության 2008 թվականի ծրագրում առանձնակի ուշադրություն է դարձված փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, այդ թվում` Քաշաթաղի շրջանում: Շրջանի տնտեսական զարգացմանը զուգահեռ նախատեսված է իրականացնել նաեւ բարեփոխումներ` ուղղված բնակչության սոցիալական իրավիճակի բարելավմանը: Այս տարի շրջանի ընթացիկ ծախսերի, այդ թվում` աշխատավարձերի, նպաստների, թոշակների համար հատկացված է 2,5 միլիարդ դրամ: Հանդիսանալով վերաբնակեցվող շրջան` Քաշաթաղն ունի իր յուրահատկությունը. այստեղ պետք է լինեն այնպիսի պայմաններ, որոնք միաժամանակ կնպաստեն ե՛ւ տեղի բնակչության, ե՛ւ վերաբնակիչների ներհոսքի աճին: Արդի պայմաններում շրջանի կայուն զարգացման համար անհրաժեշտ է վերանայել վերաբնակեցման հիմնական մոտեցումները: Ակնհայտ է, որ այն ոգեւորությունը, որն արդյունավետ գործում էր շրջանի ազատագրման սկզբնական փուլում, այսօր պետք է զուգակցվի բազմակողմանի մշակված ծրագրերի հետ: Առաջնային նշանակություն ունեն բնակարանաշինության, դպրոցաշինության, գազիֆիկացման, առողջապահության, խմելու ջրի հիմնախնդիրները: Անթույլատրելի է, որ ավելի քան 3000 քառ.կմ տարածք ունեցող շրջանն ունենա ընդամենը երկու հիվանդանոց, այն էլ ոչ լիարժեք գործող, եւ նույն վիճակում գտնվող երկու բուժկետ: Այս իրավիճակը բարելավելու, շրջանի սոցիալական ոլորտում շոշափելի տեղաշարժ արձանագրելու նպատակով 2008 թվականին Քաշաթաղի առողջապահության եւ կրթության ոլորտներին հատկացվել է համապատասխանաբար 174 միլիոն եւ 950 միլիոն դրամ: Միաժամանակ պետք է նշել, որ պետության առկա միջոցները, ցավոք, բավարար չեն ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող Քաշաթաղի շրջանի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար: Այս գործում մենք չափազանց բարձր ենք գնահատում եւ ակնկալում մեր հայրենակիցների, զանազան կազմակերպությունների եւ հիմնադրամների ակտիվ մասնակցությունն ու գործուն աջակցությունը: Հատուկ ուզում եմ նշել Թուֆենկյան հիմնադրամի բազմաբնույթ գործունեությունը, որը ներառում է առողջապահության, բնակարանաշինության, գյուղատնտեսության, կրթության ոլորտները: «Ագապե» կազմակերպությունը տրամադրում է տարբեր տիպի օգնություն սոցիալապես անապահով ընտանիքներին: «ուրգեն Մելիքյան» հիմնադրամը օգնում է բազմազավակ եւ կարիքավոր ընտանիքներին, ինչպես նաեւ ուսանողներին: «Հայ կրթական միությունը» տարբեր ծրագրեր է իրականացնում կրթության բնագավառում: «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամը, «Հայրենիք» միությունը, «Արփեն» կենտրոնը, «Ղարաբաղ-Տելեկոմ», «Մենք» եւ շատ ուրիշ կազմակերպություններ իրենց նշանակալի ավանդն են ներդնում շրջանի զարգացման գործում: Բարեկամներ, խորին երախտագիտություն եմ հայտնում բոլորիդ` ձեր ազգանպաստ գործունեության համար: Այս տարիներին կատարած ձեր անձնվեր աշխատանքի լավագույն վկայությունը Արցախի ժողովրդի կյանքի բարելավումն է, ինչն արդեն իսկ ակնառու է եւ անհերքելի: Հավատացած եմ, որ համատեղ ուժերով մենք կշենացնենք Արցախի այս գողտրիկ հատվածը, որն ունի համահայկական նշանակություն: Առանց Քաշաթաղի շրջանի հնարավոր չէ Լեռնային Ղարաբաղի` որպես անկախ պետության, լիարժեք զարգացումը եւ անվտանգ գոյատեւումը: Սա պետք է հիշենք բոլորս եւ սրանով առաջնորդվենք մեր բոլոր ձեռնարկումներում: Ամենայն հաջողություն եմ մաղթում բոլորիդ եւ վստահորեն ակնկալում, որ այս խորհրդաժողովը կդառնա եւս մեկ առաջընթաց քայլ` ուղղված Արցախի անվտանգության ամրապնդման, հզորացման ու բարգավաճման հայրենանվեր գործին: Շնորհակալություն:

- .
Վերջին լուրերը, Մարտ 28, 2008
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
. 15
20.03-1997թ. 255. ՑՆՑՈՂ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ։ Հրամանատարից իմացա, որ Ռ. Քոչարյանին հրավիրել են ՀՀ վարչապետի պաշտոնին։ Ես չթաքցրի ուրախությունս... Նա այստեղ շատ բանում ...ԳՐՔԻ ՈՒԺԸ
. 1
Դարեր են անցնում, փոխվում են բարքերը, աշխարհի մասին գիտելիքները, փոխվում է եւ գրքերի ընտրությունը։ Շատ հետաքրքիր է հետեւել այն բանին, թե տարբեր ժողովուրդների ու տարբեր հետազոտողների ...ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.
Որտեղի՞ց կարող է հայտնվել ցեխը ասֆալտապատ քաղաքում, կարող է հարցնել անծանոթ մարդը, բայց ծանոթ մարդիկ նրան կասեն. ասում եք որտեղի՞ց, այ, օրինակ, Կրկժանի, Մելիք Փաշայի եւ նրան հարակից ...ՄԱՅՐԵՐԻՆ ՇԱՏ ԵՆ ԿԱՐՈՏՈՒՄ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստեփանակերտի «Զանգակ» մանկական կենտրոնը ստեղծվել է 2001թ. ապրիլի 18-ին։ Այսօրվա դրությամբ այստեղ ապրում է 43 երեխա։ Ըստ տնօրեն Աննա Ասատրյանի տեղեկության, մանկատունը գործում էր բարերարների աջակցությամբ, ...ՄԱՆԿԱՎԱՐԺ ԼԻՆԵԼԸ ԴՅՈՒՐԻՆ ԳՈՐԾ ՉԷ
Հոգեբան
Վերջին տարիներին մեզանում կարծես թե բացասական վերաբերմունք է ձեւավորվել ուսուցչի մասնագիտության նկատմամբ։ Համեմատաբար մեծացել է ուսուցիչների արտահոսքը, ինչը լուրջ վտանգի առաջ է ...ՄԵՐ ՔՉԱԽՈՍ, ՄԵՐ ԻՆՔՆԱՄՓՈՓ «ՊՈՒՇԿԱ» ՌԱՖՈՆ
ԷՌՆԵՍՏ ԼԱԼԱՅԱՆ
Մենք նշում ենք մեր համազգային ընդվզումի 20-ամյակը։ Հոբելյանը հաղթանակի, որը, չգիտես ինչու, դարեր ի վեր երես էր թեքել մեր ժողովրդից։ Եվ մեր գլուխներն ենք խոնարհում նրանց հիշատակի ...ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵՑ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿԱՄԻՋՈՑՈՒՄ
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցած ուժեղ քամին իրական փաստի առաջ կանգնեցրեց ինչպես բնակչությանը, այնպես էլ մի շարք ռազմավարական նշանակության օբյեկտների անձնակազմերի՝ տեխնիկական եւ այլ միջոցների ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ «ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՄՈՒԼԸ» ԹԵՄԱՅՈՎ
Ն. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Մարտի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցան «Գրահրատարակչությունը եւ մամուլը ԼՂՀ-ում 2000-2007 թվականներին» թեմայով խորհրդարանական լսումներ, որ նախաձեռնել էին ...ՔԱՄՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
Մուրադ Պետրոսյան
... Մանկական հիվանդանոցում, օրինակ, չկար տարրական վառելիքային շարժիչ, որը կարող էր էլեկտրականություն տալ եւ որը խոսակցական լեզվում անվանում են «դվիժոկ»... Շատ ...ՔԱՇԱԹԱՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՋԱՆՔԵՐՈՎ
.Այսօր Բերձորում մեկնարկում է միջազգային համաժողով` Քաշաթաղի շրջանի զարգացման թեմայով: Համաժողովը կազմակերպել է «Թուֆենկյան» հիմնադրամը` ԼՂՀ կառավարության հետ համատեղ: Համաժողովը ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ե Լ ՈՒ Յ Թ Ը ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ ք.Բերձոր, 28 մարտի 2008թ. Հարգելի ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՄԴՈՒՆԵԼ Է
.
Մարտի 28-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին, Ատրպատականի թեմի առաջնորդ Նշան եպիսկոպոս Թոփուզյանին, Նոր Ջուղայի թեմի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ՇՈՒՇԻՈՒՄ
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է...
.ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
.
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
.
ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ` ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ՄԵԶ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ Է ՊԵՏՔ
.
ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ ԽՈՍՔ
.
ՓՈՂԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՇՎԵԼ,ԱՅԼԵՎ՝ ՍՏՈՒԳԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱԽԱԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
.
ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
.
ԵՍ ԻՆՉՈՒՄ ԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
.
ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

