
Հրատարակված է Մարտ 28, 2008
ՔԱՄՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
- ... Մանկական հիվանդանոցում, օրինակ, չկար տարրական վառելիքային շարժիչ, որը կարող էր էլեկտրականություն տալ եւ որը խոսակցական լեզվում անվանում են «դվիժոկ»... Շատ օբյեկտներում չկային հակահրդեհային տարրական միջոցներ՝ բահ, ավազ եւ այլն։ Միաժամանակ պետք է գովեստով նշել բանակային եւ արտակարգ իրավիճակների ծառայության ստորաբաժանումների օգնությունն ու գործողությունները։ Օպերատիվ կերպով հավաքագրվել է քաղաքապետարանի ամբողջ ներուժը՝ ե՛ւ տեխնիկական, ե՛ւ մարդկային։ Իհարկե, պետք է արժանին մատուցել եւ հանրապետության ղեկավարությանը։ Նույն օրը ղեկավարությունը՝ Նախագահի գլխավորությամբ վաղ առավոտից ծանոթացավ մայրաքաղաքում տիրող իրավիճակին՝ այցելելով կենսական կարեւորություն ներկայացնող օբյեկտները, ինչպես նաեւ տարերքից ավելի շատ տուժած շենքերն ու փողոցները։ Այնուհետեւ նրանք մեկնել են Մարտունու, Հադրութի եւ Ասկերանի շրջաններ։ Նախագահ Բ.Սահակյանի հետ ունեցած իմ զրույցի ընթացքում այն հարցին, թե հանրապետությունն ինչպես դիմագրավեց տարերային աղետի փորձությանը, Նախագահը պատասխանել է. «Ընդհանուր առմամբ, կարելի է արձանագրել, որ ե՛ւ հանրապետության ղեկավարությունը, ե՛ւ համապատասխան պետհիմնարկներն օպերատիվ ձեւով են արձագանքել աննախադեպ աղետին։ Այդ դժվար, կարելի է ասել, դաժան գործնական քննությունը վերհանեց մեր գործունեության բոլոր ոլորտների թույլ կողմերը։ Բացահայտեց ոչ միայն տնտեսական ու կազմակերպչական բացթողումները, այլեւ մեր դրական ձեռքբերումները։ Ես ընդհանուր առմամբ գոհ եմ բանակային ստորաբաժանումների, հակահրդեհային եւ արտակարգ իրավիճակների ծառայություններից։ Դժգոհ եմ կապի վիճակից. մասնավորապես, ծառացել է այն հարցը, թե ինչու նման դեպքերում, երբ էլեկտրականություն չի լինում, հնարավոր չէ օգտվել ռադիոկապից՝ ժողովրդի հետ կապը պահելու համար։ Անթույլատրելի է բնակչությանը տարերային կամ մեկ ուրիշ աղետի հետ թողնել մեն-մենակ։ Իշխանությունը պարտավոր է աջակցել համաքաղաքացիներին, ուղղորդել նրանց բարոյահոգեբանական տրամադրությունները՝ հատկապես դժվար պահերին... Դրանով էր պայմանավորված իմ որոշումը՝ դուրս գալ «ժողովրդի մոտ» եւ մայրաքաղաքում, եւ Մարտունի քաղաքում, եւ գյուղերում... Ես հիշում եմ Ստեփանակերտի ռմբակոծության ժամանակ Զինեւիչի ուսանելի խոսքերը. «Գլխավորն այն է, որ վաղ առավոտյան հավաքվեն ռմբակոծության բոլոր հետքերը, քանզի այդ դեպքում բնակչությունը, դուրս գալով տնից եւ իր շուրջբոլորը մաքրություն տեսնելով՝ հանգիստ վիճակում կլինի... Մեզ համար գլխավորը մարդկանց բարոյահոգեբանական վիճակն է. այն ոչ մի դեպքում չպետք է ճնշված լինի։ Այդ հարցը չլուծելն ավելի վնասարար է, քան՝ ռումբերի հասցրած վնասը»։ Ես գործում եմ, եւ կշարունակեմ գործել՝ հետեւելով այդ սկզբունքին, այսինքն՝ ժողովուրդը պետք է զգա ու հավատա, որ ինքը գտնվում է իշխանությունների մշտական տեսադաշտում, նրա հոգատարության տակ։ Այստեղ ուզում եմ ընդգծել՝ իշխանությունների արդարացի հոգատարության տակ...» Այնուհետեւ Նախագահը շոշափեց ներկայիս ամեահրատապ հարցը.«Հոգատարություն, ուշադրություն եւ արդարություն իրականում երեւան են գալիս այնտեղ, որտեղ կա փոխադարձություն։ Այս սկզբունքները որքան պարտադիր են երկրի ղեկավարության համար, նույնքան պարտադիր են եւ քաղաքացիների համար։ Տարբերությունն այն է, որ նախաձեռնությունն ու առաջին քայլերը պետք է բխեն իշխանությունների կողմից։ Ներկա պահին խոսքն այն մասին է, որ բնակչության մի մասը, գուցե եւ մեծամասնությունը, ճիշտ չեն ընկալում պետության դերը տարերքից տուժած քաղաքացիներին օգնություն ցույց տալու հարցերում. հիմնականում դա շենքերի տանիքների վերականգնում է կամ վերանորոգումը։ Նույնիսկ հարուստ պետություններն ի վիճակի չեն ամբողջովին իրենց վրա վերցնել այս կամ այն աղետից տուժածների օգնության հետ կապված ծախսերը։ Մենք ո՛չ հարուստ երկիր ենք, բացի այդ՝ ռազմական հիմնախնդիրներ ունենք հարեւան պետության հետ։ Ուրեմն, պետությունը պարտավոր է օգնության ձեռք մեկնել այն քաղաքացիներին, ովքեր դասվում են անապահով, սակավակարող խմբերին։ Սակայն օգնություն հայցողների ցուցակում գրանցվել են գրեթե բոլորը, ում բնակարաններն ու կառույցները վնասվել են փոթորիկից։ Ապահով ֆերմերները, բարձր աշխատավարձ ունեցող ծառայողները, միջին հնարավորություններով գործարարներն ու կոմերսանտները, պարզապես հարուստ մարդիկ ոչ միայն չպետք է պետությունից օգնություն խնդրեն, այլեւ պարտավոր են (ե՛ւ բարոյական, ե՛ւ իրավական առումով) իրենք օգնել իրենց հարեւաններին, ծայրահեղ դեպքում՝ գոնե մոտ ազգականներին։ Այս ամենը հասարակության հետ ինչպես գաղափարախոսական, այնպես էլ քարոզչական աշխատանքի բացակայության հետեւանք է։ Ես համաձայն եմ, որ այդ հարցը հանրապետության ղեկավարության գործունեության մեջ պետք է դառնա առաջնահերթ խնդիրներից մեկը։ Հասարակույթան մեջ անհապաղ պետք է ներդրվի ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ սկզբունքը»։ «Պետք է ընդգծել,-վերջում ասաց Նախագահը,- որ բոլոր պատասխանատու անձինք, ովքեր մեղավոր են իրենց անմիջական պարտականությունների հանդեպ անփույթ վերաբերմունքի համար, ինչը ջրի երես հանեց փոթորիկը, արդարացիորեն կպատժվեն։ Դա հատկապես վերաբերում է շինարարական կազմակերպություններին, ընկերություններին եւ պաշտոնյաներին։ Ես առայսօր չեմ կարողանում հանգստանալ այն փաստից, որ քամին պոկել է նաեւ այն շենքերի տանիքները, որոնք վերանորոգվել են 1,2 կամ 3 տարի առաջ, առավել եւս՝ նորակառույց շենքերինը...»։

- Մուրադ Պետրոսյան
Վերջին լուրերը, Մարտ 28, 2008
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
. 15
20.03-1997թ. 255. ՑՆՑՈՂ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ։ Հրամանատարից իմացա, որ Ռ. Քոչարյանին հրավիրել են ՀՀ վարչապետի պաշտոնին։ Ես չթաքցրի ուրախությունս... Նա այստեղ շատ բանում ...ԳՐՔԻ ՈՒԺԸ
. 1
Դարեր են անցնում, փոխվում են բարքերը, աշխարհի մասին գիտելիքները, փոխվում է եւ գրքերի ընտրությունը։ Շատ հետաքրքիր է հետեւել այն բանին, թե տարբեր ժողովուրդների ու տարբեր հետազոտողների ...ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.
Որտեղի՞ց կարող է հայտնվել ցեխը ասֆալտապատ քաղաքում, կարող է հարցնել անծանոթ մարդը, բայց ծանոթ մարդիկ նրան կասեն. ասում եք որտեղի՞ց, այ, օրինակ, Կրկժանի, Մելիք Փաշայի եւ նրան հարակից ...ՄԱՅՐԵՐԻՆ ՇԱՏ ԵՆ ԿԱՐՈՏՈՒՄ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստեփանակերտի «Զանգակ» մանկական կենտրոնը ստեղծվել է 2001թ. ապրիլի 18-ին։ Այսօրվա դրությամբ այստեղ ապրում է 43 երեխա։ Ըստ տնօրեն Աննա Ասատրյանի տեղեկության, մանկատունը գործում էր բարերարների աջակցությամբ, ...ՄԱՆԿԱՎԱՐԺ ԼԻՆԵԼԸ ԴՅՈՒՐԻՆ ԳՈՐԾ ՉԷ
Հոգեբան
Վերջին տարիներին մեզանում կարծես թե բացասական վերաբերմունք է ձեւավորվել ուսուցչի մասնագիտության նկատմամբ։ Համեմատաբար մեծացել է ուսուցիչների արտահոսքը, ինչը լուրջ վտանգի առաջ է ...ՄԵՐ ՔՉԱԽՈՍ, ՄԵՐ ԻՆՔՆԱՄՓՈՓ «ՊՈՒՇԿԱ» ՌԱՖՈՆ
ԷՌՆԵՍՏ ԼԱԼԱՅԱՆ
Մենք նշում ենք մեր համազգային ընդվզումի 20-ամյակը։ Հոբելյանը հաղթանակի, որը, չգիտես ինչու, դարեր ի վեր երես էր թեքել մեր ժողովրդից։ Եվ մեր գլուխներն ենք խոնարհում նրանց հիշատակի ...ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵՑ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿԱՄԻՋՈՑՈՒՄ
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցած ուժեղ քամին իրական փաստի առաջ կանգնեցրեց ինչպես բնակչությանը, այնպես էլ մի շարք ռազմավարական նշանակության օբյեկտների անձնակազմերի՝ տեխնիկական եւ այլ միջոցների ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ «ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՄՈՒԼԸ» ԹԵՄԱՅՈՎ
Ն. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Մարտի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցան «Գրահրատարակչությունը եւ մամուլը ԼՂՀ-ում 2000-2007 թվականներին» թեմայով խորհրդարանական լսումներ, որ նախաձեռնել էին ...ՔԱՄՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
Մուրադ Պետրոսյան
... Մանկական հիվանդանոցում, օրինակ, չկար տարրական վառելիքային շարժիչ, որը կարող էր էլեկտրականություն տալ եւ որը խոսակցական լեզվում անվանում են «դվիժոկ»... Շատ ...ՔԱՇԱԹԱՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՋԱՆՔԵՐՈՎ
.Այսօր Բերձորում մեկնարկում է միջազգային համաժողով` Քաշաթաղի շրջանի զարգացման թեմայով: Համաժողովը կազմակերպել է «Թուֆենկյան» հիմնադրամը` ԼՂՀ կառավարության հետ համատեղ: Համաժողովը ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ե Լ ՈՒ Յ Թ Ը ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ ք.Բերձոր, 28 մարտի 2008թ. Հարգելի ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՄԴՈՒՆԵԼ Է
.
Մարտի 28-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին, Ատրպատականի թեմի առաջնորդ Նշան եպիսկոպոս Թոփուզյանին, Նոր Ջուղայի թեմի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԹԵՐԹՆ ԻՐ ԱՆԺԽՏԵԼԻ ՆՊԱՍՏՆ ՈՒՆԻ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿՈՒՄ
Կոմիտաս ԴԱՆԻԵԼՅԱՆԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Էմմա ԲԱԼԱՅԱՆԱՐՑԱԽՅԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻՆ
Միքայել ՀԱՋՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
.
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
.
ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ` ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ՄԵԶ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ Է ՊԵՏՔ
.
ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ ԽՈՍՔ
.
ՓՈՂԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՇՎԵԼ,ԱՅԼԵՎ՝ ՍՏՈՒԳԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱԽԱԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
.
ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
.
ԵՍ ԻՆՉՈՒՄ ԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
.
ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

