
Հրատարակված է Մարտ 28, 2008
ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵՑ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿԱՄԻՋՈՑՈՒՄ
- Վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցած ուժեղ քամին իրական փաստի առաջ կանգնեցրեց ինչպես բնակչությանը, այնպես էլ մի շարք ռազմավարական նշանակության օբյեկտների անձնակազմերի՝ տեխնիկական եւ այլ միջոցների բացակայության, ուրեմն եւ՝ բնական աղետներին անպատրաստ լինելու առումով։ Դրանց շարքում կարելի է նշել նաեւ մանկական հանրապետական հիվանդանոցը, որը մինչ այդ չուներ դիզելային շարժիչ՝ արտակարգ իրավիճակներում էլեկտրականության ապահովման համար։ Փաստը առիթ հանդիսացավ ավելի մանրամասն զրուցելու «Արեւիկ» մանկական բուժմիավորում» ՓԲԸ գործադիր տնօրեն Մեսրոպ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ։ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵՑ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿԱՄԻՋՈՑՈՒՄ Գործադիր տնօրենը նախ հավաստիացրեց, որ քամին լուրջ վնասներ չի պատճառել մանկական բուժհիմնարկին. ընդամենը տանիքից մի քանի թիթեղ է պոկվել, ինչպես նաեւ որոշ խնդիրներ են ծագել՝ կապված վերելակի հետ, որոնք կարճ ժամանակահատվածում հիմնարկի ուժերով վերացվել են։ Էլեկտրական հոսանքի հետ կապված խնդիր, հիրավի, ունեցել են, բայց հաջորդ օրն անմիջապես կարողացել են ձեռք բերել դիզելային վառելիքի աշխատող երկու շարժիչ՝ մեկը վիրահատական եւ վերակենդանացման բաժանմունքի, իսկ երկրորդը՝ ընդունարանի եւ մանիպուլյացիայի բաժինների համար։ Մեր այն հարցին, թե ինչո՞ւ բուժհիմնարկը մինչ այդ չուներ պահանջվող շարժիչը, հատկապես, եթե ձեռքբերելն այդքան դժվար խնդիր չէր, բացի այդ, Աստված մի արասցե՝ այդ պահին շտապ վիրահատության կարիք լիներ՝ ի՞նչ պիտի անեին՝ Մեսրոպ Մարգարյանը պատասխանեց. «Մենք կկարողանայինք լուծել նմանատիպ խնդիրները, քանի որ ունենք լիցքավորված էլեկտրական լամպեր, որոնք օգտագործում ենք արտակարգ իրավիճակներում։ Իսկ այսօր արդեն ունենք նաեւ դիզելներ, եւ կարելի է ասել՝ վախենալու բան չունենք։ Ասեմ նաեւ, որ այդ օրերին երեխաների սնուցման հետ կապված հիմնախնդիրներ նույնպես չեն ծագել. դրսում՝ վառարանների վրա ճաշը պատրաստվել եւ ժամանակին մատուցվել է»։ Շարժիչների ձեռքբերմանն աջակցել է ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը։ Սակայն, գործադիր տնօրենի խոսքերով՝ գործը դրանով չի ավարտվում. ԼՂՀ առողջապահության նախարարի հետ արդեն իսկ կա պայմանավորվածություն՝ ավելի հզոր սարքավորում ձերքբերելու, որը հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում ապահովել բոլոր բաժանմունքների էներգամատակարարումը։ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԽՆԴԻՐՆԵՐ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿԸ ՉՈՒՆԻ Ուրիշ ի՞նչ հիմնախնդիրներ ունի «Արեւիկ» մանկական բուժմիավորումը։ Որքանո՞վ է այն կարողանում լիարժեք ծառայել մեր մանուկներին։ Ինչպես հայտնի է՝ բուժհիմնարկի մի մասը վերանորոգվել է «Աիդան Հայաստանին» ֆրանսիական կազմակերպության միջոցներով (նախագահ՝ Ստեփան Բերբերյան), մյուս մասում, որն ընդգրկում է պոլիկլինիկական հատվածը եւ ստացիոնար բաժանմունքի կեսը, ներկայումս սկսված են վերակառուցման-վերանորոգման աշխատանքները։ Դրանք իրականացվում են ռուսաստանցի բարերարների հովանավորությամբ եւ ԼՂՀ նախագահի անմիջական վերահսկողությամբ եւ, ըստ երեւույթին՝ պետք է ավարտվեն մեկ տարվա ընթացքում։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են ինչպես տեղական, այնպես էլ դրսի շինարարների ջանքերով։ Վերջիններս («Արփա-Սեւան» շինարարական կազմակերպությունը) հիմնականում լուծում են շենքի ամրացման հետ կապված խնդիրները։ Ընկերության գործադիր տնօրենը նշեց, որ մանկական առողջապահական հիմնարկը մշտապես գտնվում է հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում եւ բուժաշխատողների բնականոն եւ առավել արդյունավետ գործունեության համար ստեղծված են բոլոր պայմանները։ Բարերարների միջոցներով հիվանդանոցի համար կառուցվել է առանձին կաթսայատուն, որը խստաշունչ ձմռանը իրեն լիովին արդարացրել է՝ ապահովելով հաճելի ջերմություն։ Բացի այդ, բուժմիավորումն ապահովված է մշտական սառը եւ տաք ջրով։ Հիվանդանոցի վերանորոգված մասը, հիրավի, աչք է շոյում։ Կաբինետներից ու սենյակներից յուրաքանչյուրն ապահովված է առանձին սանհանգույցով, բաղնիք-լվացարանով, կահավորված է միանգամայն նոր մահճակալներով ու անհրաժեշտ այլ պարագաներով։ Ճաշասենյակ, խաղասենյակ, հեռուստացույց... Այս ամենն Արցախի երեխաների համար է արված։ Մնում է հուսալ, որ այն կպահպանվի ինչպես հարկն է, յուրաքանչյուրը սրտացավությամբ կվերաբերվի ու կպահպանի՝ ինչպես սեփականը։ «Առաջին հերթին պետք է փոխվի մարդկանց հոգեբանությունը։ Մարդիկ պետք է հասկանան, որ այդ ամենն արվել ու արվում է իրենց երեխաների համար։ Համակարգն օրեցօր զարգանում է, ինչն ակնառու է։ Նվազագույնի են հասցվել մանկական մահացության դեպքերը։ Չնայած դրան, կոլեկտիվն ամենօրյա քրտնաջան աշխատանք է տանում տեղ գտած թերություններն ու բացթողումները վերացնելու ուղղությամբ»,- ասաց Մ. Մարգարյանը։ ՉԿԱ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲՈՒԺՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ Համակարգի ղեկավարության եւ բուժմիավորման տնօրինության ուշադրության կենտրոնում է հիմնարկը ժամանակակից բուժսարքավորումներով հագեցնելու գործը։ Վերանորոգման ծրագրից բացի կա նաեւ կահավորման եւ բուժսարքավորումների ձեռքբերման ծրագիր։ Մ. Մարգարյանի հավաստմամբ՝ ԼՂՀ առողջապահության նախարարության աջակցությամբ մոտ ապագայում կունենան օզոնային ստերիլիզատոր (ախտահանիչ), որն անհրաժեշտ է վիրահատական գործիքները ախտահանելու համար։ «Պահանջարկի հետ զուգընթաց՝ թարմացվում, նորացվում են բուժսարքավորումները։ Դա անվերջանալի, անսահմանափակ գործընթաց է եւ, անշուշտ, շարունակական բնույթ է կրելու»,- ասաց գործադիր տնօրենը։ ՄԱՆԿԱԿԱՆ ԲՈՒԺՄԻԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ Հիմնարկն ունի հինգ՝ մանկական պոլիկլինիկա, վիրաբուժական, վերակենդանացման, մանկաբարձական եւ ախտորոշման (դիագնոստիկ) բաժանմունքներ։ Վերջինը բուժմիավորման նոր բաժանմունքներից է եւ իր մեջ ընդգրկում է էխոկարդիոգրաֆիան, ուլտրաձայնային սոնոգրաֆիան, ռենտգեն ծառայությունը, լաբորատորիան եւ այլ կաբինետներ։ Դիագնոստիկ բաժանմունքը բժշկին հնարավորություն է ընձեռում հնարավորինս արագ եւ ճշգրիտ ախտորոշում կատարել։ Ի դեպ, արդեն 6-րդ տարին է՝ լաբորատորիան գործում է շուրջօրյա։ Բուժհիմնարկն ապահովված է տրանսպորտով։ Վերջին ժամանակներս ավստրալահայ կանանց միության կողմից նվեր ստացած շտապ օգնության մեքենան օգտագործում են նպատակային՝ հանրապետության շրջանների մանուկներին առաջնային բուժօգնություն ցուցաբերելու համար։ Այդ ծրագրի շրջանակներում մարտի 29-ին բժիշկների խումբը կայցելի Շուշիի շրջան, իսկ մինչ այդ եղել են Ասկերանի շրջանում։ Գործընթացը եւս շարունակական բնույթ է կրում։ Հիվանդանոցը 45 մահճակալանոց է, լրիվությամբ ապահովում է պահանջարկը։ Ստացիոնարում բուժվողներն ապահովվում են սննդով։ Բուժումն իրականացվում է հիմնականում անվճար՝ պետպատվերի շրջանակներում։ ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված չափորոշիչներով բուժմիավորումն այսօր հնարավորություն ունի հիվանդանոցի բյուջեն փոքր-ինչ ավելացնել վճարովի ծառայությունների հաշվին։ Ստացված եկամուտների մի մասն ուղղորդվում է սարքավորումների ձեռքբերմանը, մյուս մասը՝ աշխատավարձերին։ Բուժմիավորման գործունեության վերջին տարիների նորություններից մեկն էլ այն է, որ 2006թ. հունվարի 1-ից, համաձայն ԼՂՀ առողջապահության նախարարության եւ Առողջապահության համաշախարհային կազմակերպության որոշման, մինչեւ 18 տարեկաններին սպասարկում է «Արեւիկ մանկական բուժմիավորումը» (մինչ այդ սպասարկում էին մինչեւ 15 տարեկաններին)։ Նորույթն սկզբնական շրջանում որոշակի դժվարություններ էր առաջ բերել բուժանձնակազմի մոտ, հատկապես՝ կապված նախազորակոչային տարիքի պատանիների բուժսպասարկման հետ։ Բայց ըստ տեղամասերի հաշվառվելուց եւ ցուցակները կազմելուց հետո դժվարությունները հաղթահարվել են։ ԿԱԴՐԵՐԻ ԽՆԴԻՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ Վերջին տարիներին մեծ աշխատանք է տարվել բուժհիմնարկը երիտասարդ կադրերով համալրելու եւ նախկինները վերապատրաստելու ուղղությամբ։ Առողջապահությունն այն բնագավառն է, որտեղ ամեն օր բժիշկը պետք է մասնագիտական թարմ տեղեկատվություն ստանա, գտնում է բուժմիավորման ղեկավարը։ Կոլեկտիվը հիմնականում երիտասարդ է, մասնագետներն ավարտել են Երեւանի բժշկական համալսարանը եւ կլինիկական օրդինատուրան։ «Եթե մի քանի տարի առաջ նեղ մասնագետների կարիքը խիստ զգացվում էր, այսօր լուծված է նաեւ այդ խնդիրը։ Ունենք նյարդաբան, սրտաբան, քիթ-ականջ-կոկորդի բժիշկ, անեսթեզիոլոգ-ռեաինիմատոլոգ, մանկական գինեկոլոգ, էնդոկրինոլոգ, աչքի բժիշկ... Մի խոսքով՝ լիարժեք բուժման խնդիր չկա»,- հավաստիացնում է Մ. Մարգարյանը։ Գործադիր տնօրենը գոհունակությամբ նշեց, որ ցանկացած խնդրում ստանում են առողջապահության նախարարության աջակցությունը։

- Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին լուրերը, Մարտ 28, 2008
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
. 15
20.03-1997թ. 255. ՑՆՑՈՂ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ։ Հրամանատարից իմացա, որ Ռ. Քոչարյանին հրավիրել են ՀՀ վարչապետի պաշտոնին։ Ես չթաքցրի ուրախությունս... Նա այստեղ շատ բանում ...ԳՐՔԻ ՈՒԺԸ
. 1
Դարեր են անցնում, փոխվում են բարքերը, աշխարհի մասին գիտելիքները, փոխվում է եւ գրքերի ընտրությունը։ Շատ հետաքրքիր է հետեւել այն բանին, թե տարբեր ժողովուրդների ու տարբեր հետազոտողների ...ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.
Որտեղի՞ց կարող է հայտնվել ցեխը ասֆալտապատ քաղաքում, կարող է հարցնել անծանոթ մարդը, բայց ծանոթ մարդիկ նրան կասեն. ասում եք որտեղի՞ց, այ, օրինակ, Կրկժանի, Մելիք Փաշայի եւ նրան հարակից ...ՄԱՅՐԵՐԻՆ ՇԱՏ ԵՆ ԿԱՐՈՏՈՒՄ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստեփանակերտի «Զանգակ» մանկական կենտրոնը ստեղծվել է 2001թ. ապրիլի 18-ին։ Այսօրվա դրությամբ այստեղ ապրում է 43 երեխա։ Ըստ տնօրեն Աննա Ասատրյանի տեղեկության, մանկատունը գործում էր բարերարների աջակցությամբ, ...ՄԱՆԿԱՎԱՐԺ ԼԻՆԵԼԸ ԴՅՈՒՐԻՆ ԳՈՐԾ ՉԷ
Հոգեբան
Վերջին տարիներին մեզանում կարծես թե բացասական վերաբերմունք է ձեւավորվել ուսուցչի մասնագիտության նկատմամբ։ Համեմատաբար մեծացել է ուսուցիչների արտահոսքը, ինչը լուրջ վտանգի առաջ է ...ՄԵՐ ՔՉԱԽՈՍ, ՄԵՐ ԻՆՔՆԱՄՓՈՓ «ՊՈՒՇԿԱ» ՌԱՖՈՆ
ԷՌՆԵՍՏ ԼԱԼԱՅԱՆ
Մենք նշում ենք մեր համազգային ընդվզումի 20-ամյակը։ Հոբելյանը հաղթանակի, որը, չգիտես ինչու, դարեր ի վեր երես էր թեքել մեր ժողովրդից։ Եվ մեր գլուխներն ենք խոնարհում նրանց հիշատակի ...ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵՑ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿԱՄԻՋՈՑՈՒՄ
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցած ուժեղ քամին իրական փաստի առաջ կանգնեցրեց ինչպես բնակչությանը, այնպես էլ մի շարք ռազմավարական նշանակության օբյեկտների անձնակազմերի՝ տեխնիկական եւ այլ միջոցների ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ «ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՄՈՒԼԸ» ԹԵՄԱՅՈՎ
Ն. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Մարտի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցան «Գրահրատարակչությունը եւ մամուլը ԼՂՀ-ում 2000-2007 թվականներին» թեմայով խորհրդարանական լսումներ, որ նախաձեռնել էին ...ՔԱՄՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
Մուրադ Պետրոսյան
... Մանկական հիվանդանոցում, օրինակ, չկար տարրական վառելիքային շարժիչ, որը կարող էր էլեկտրականություն տալ եւ որը խոսակցական լեզվում անվանում են «դվիժոկ»... Շատ ...ՔԱՇԱԹԱՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՋԱՆՔԵՐՈՎ
.Այսօր Բերձորում մեկնարկում է միջազգային համաժողով` Քաշաթաղի շրջանի զարգացման թեմայով: Համաժողովը կազմակերպել է «Թուֆենկյան» հիմնադրամը` ԼՂՀ կառավարության հետ համատեղ: Համաժողովը ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ե Լ ՈՒ Յ Թ Ը ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ ք.Բերձոր, 28 մարտի 2008թ. Հարգելի ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՄԴՈՒՆԵԼ Է
.
Մարտի 28-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին, Ատրպատականի թեմի առաջնորդ Նշան եպիսկոպոս Թոփուզյանին, Նոր Ջուղայի թեմի ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
.
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
.
ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ` ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ՄԵԶ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ Է ՊԵՏՔ
.
ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ ԽՈՍՔ
.
ՓՈՂԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՇՎԵԼ,ԱՅԼԵՎ՝ ՍՏՈՒԳԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱԽԱԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
.
ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
.
ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.ԵՍ ԻՆՉՈՒՄ ԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

