
Հրատարակված է Մարտ 28, 2008
ՄԵՐ ՔՉԱԽՈՍ, ՄԵՐ ԻՆՔՆԱՄՓՈՓ «ՊՈՒՇԿԱ» ՌԱՖՈՆ
- Մենք նշում ենք մեր համազգային ընդվզումի 20-ամյակը։ Հոբելյանը հաղթանակի, որը, չգիտես ինչու, դարեր ի վեր երես էր թեքել մեր ժողովրդից։ Եվ մեր գլուխներն ենք խոնարհում նրանց հիշատակի առջեւ, ովքեր այսօր մեզ հետ չեն, ում ամուր ոգու, հանդեպ հայրենիքի ունեցած անհաղթելի ուժի շնորհիվ այսօր վայելում ենք այդ հաղթանակը։ Հավերժացած այդ նվիրյալների շարքում ես տեսնում եմ իմ համագյուղացի մի շատ լավ մարդու, որին ճանաչում էի օրորոցից։ Ինչքան եմ տեսել, լսել նրա ընկեր տղաներից, իմ համագյուղացիներից, կենտրոնական բանկի կոլեկտիվի անդամներից, որտեղ նա աշխատել է 1978 թվից որպես վարորդ, եւ նրանց ասածները նաեւ իմ սրտի խոսքն է՝ Ռաֆոյին աստված ստեղծել է մի նպատակով, նա միայն բարություն պիտի աներ, նրա «փեշակը» մարդկանց նեղ օրին հասնելն էր։ Ռաֆոն դա լավ գիտեր եւ ընդունում էր, կարծես իր համար այս աշխարհում դրանից լավ բան չկար։ Քանի անգամ եմ լսել նրանից՝ «Եթե կարողանում ես մարդկանց «հարային հասնել», դրանից էլ լավ բա՞ն»։ «Հարային հասնելու» մղումը չէ՞ր, արդյոք , որ Ռաֆոյին որերորդ անգամ տարավ Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ, Երի շեն, որտեղ ինքնապաշտպանության կռիվներ էին գնում, իսկ մեր հայ եղբայրները զենքից բացի ամեն ինչ ունեին թշնամուն ետ շպրտելու համար։ Ու՞մ պիտի վստահեին զենք հասցնելու գործը, եթե ոչ՝ Ռաֆոյին։ Եվ Դաշուշենի ջոկատի հրամանատար Սամվել Վարդանյանի, մի քանի «կռո տղաների» հետ մասին, որի մեջ էր ապագա գեներալ Սեյրան Օհանյանը, սլացավ Շահումյան։ Մարտերից մեկում զոհվեց Սամվելը, մարտերը շարունակվեցին իր հրամանատարությամբ։ Թուրքերին լավ դաս տվեցին, բայց նորանշանակ հրամանատարը ծանր վիրավորվեց։ Փորձեց բանի տեղ չդնել, ինչպես դրանից առաջ մի քանի անգամ էր արել եւ մնացել շարքում։ Ավա՜ղ, այս անգամ վերքը լուրջ էր, Երեւան պետք է գնար։ «Իմ բախտից բուժումը կարճ տեւեց, եւ որոշ ժամանակ անց ես նորից իմ գործին էի...»։ «Իմ գործին»։ Ի՞նչ գործ էր դա։ Ռաֆոյի կատարած գործը սովորական չէր. եւ մենք՝ նրա աշխատանքային ընկերները, երբեմն հարցնում էինք. «Ռաֆո, բան չես ասում, գիտենք, որ Շահումյանի կռիվներին մասնակցում էիր, բայց ոնց որ ավելի կարեւոր բաներ ես անում, կլինի՞ մենք էլ իմանանք»։ «Կիմանաք, ասում էր, բայց մի շտապեք, հիմա դրա ժամանակը չէ»... Եվ սպասում էինք, որ կռիվը վերջանա, ինչպես պայմանավորվել ենք՝ կգնանք «Կարմիր աղբյուր», սեղան կսարքենք, կտոնենք մեր հաղթանակը, թամադան «սյաք-սյաք» կպատմի, թե Ռաֆոն բանկի «Ուազով» ինչքան զինամթերք է հասցրել կռվող տղաներին, թե ինչպես փեսա Զավենի տանը Սաֆոնովից թաքցրել է Անդրոնին, Արմենին, Սերոբին, «կուճուր» Ռաֆոյին։ Նրանք ընդատակյա էին գործում՝ գիշեր-ցերեկ։ Քույր Արզիկի ուսերին էր նրանց խնամքը, մաքրությունը, հոգատարությունը։ Կպատմեր Ռաֆոն, թե ինչպես «սանմաքրման ենթարկեցին» Կրկժանը, Ջամիլլուն, Ջանհասանը, թե ինչպես ապագա գեներալ Սամվել Կարապետյանի, «Ձկնորս-որսորդ» խանութի տեր Էրիկի, Հակոբ Բաղմանյանի, «բազարի տակի» Ռաֆոյի հետ Խոջալուից թուրք են բռնել, տվել Սամոյին, նա էլ տարել է Աղդամ՝ փոխանակել դահրավեցի Գագոյի (բանակից նոր եկած զինվորի) հետ, կպատմի, թե ինչպես Սերոբի հետ եկել են հանրապետական հիվանդանոցի հերթապահ բժիշկ Արմո Գրիգորյանի օգնությամբ փախցրել ապագա գեներալ Մանվելին, նրա կնոջը՝ Նազիկին, որոնք գտնվում էին կիսամեռ վիճակում եւ հսկվում ավտոմատներով զինված ռուս զինվորների կողմից։ Թե ինչպես նրանց տարան Քռասնի գյուղից հեռու գտնվող ֆերմայում պահեցին, հետո Հայաստանից եկած տղաների միջոցով հասցրին Երեւան։ Գիտեինք, որ մի «հալից ընկած» թնդանոթ բերեց գյուղ, դա հո չե՞ս կարող թաքցնել, բոլորն էլ տեսան։ Բանակ տեսածներն ասացին՝ Ռաֆո, լուրջ մարդ ես, էդ մետալոմը ո՞ր թանգարանից ես թռցրել, իսկ նա թե՝ հետո կտեսնեք։ Եվ քռասնեցի «լիտեյշչիկ» Սահակի տղա Գավրուշա Գեւորգյանը դրանից մահուսարսափ սարքեց։ Մենք լսեցինք, թե այդ մետալոմից թրքացած Շուշիի գլխին ինչպիսի «ողջույններ» տեղացին «պրյամոյ նավոդկայով»։ Այդ ժամանակ դա միակ «պուշկան» էր Ղարաբաղում, ինչի համար էլ «Պուշկա Ռաֆո» մականունը ստացավ։ Ռաֆոյի մահվանից 16 տարի է անցել։ Գնդապետ Ժաննան ասում է, որ դեռ վաղ է Ռաֆոյի արածների մասին խոսելն ու ինձ հասկացնում է, որ ամեն ինչ չէ, որ կարելի է ասել։ Մի՞թե հասկանալի չէ, որ Ռաֆոն հատուկ հանձնարարություններ էր կատարում, որոնց մասին գիտեին Մուրադ Պետրոսյանը, Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը, Սպարտակ Թեւոսյանը, «Կոմանդոսը», Սրբազանը, որն էլ Ռաֆոյին մարտից առաջ կնքեց։ «Մարտական խաչը» հո՞ այնպես չէ, որին հետմահու արժանացել է, ամենաթանկ, ամենալավ նվիրված մարտիկներից մեկն է, պարտաճանաչ, համեստ, կատարածի մասին ոչ մի տեղ չխոսող։ Մասնակցել է շատ գործողությունների, որոնց մանրամասների մասին դեռ վաղ եմ համարում խոսել»,- եզրափակում է Ազգային ժողովի պատգամավոր Ժ. Գալստյանը։ ...Հիմա Արմիկ մայրիկը կանգնել է որդու շիրիմի առաջ ու շշնջում է. « Քո գործն ուրիշ էր, որդիս, եւ պետք չէր, որ բոլորն իմանային, թե ինչ ես անում, ու՞ր ես մեկնում, ե՞րբ ես տուն վերադառնալու։ Ինքս ինձ հարցնում եմ, բայց չեմ կարողանում հասկանալ. ի՞նչ պարտադիր էր, որ դու մասնակցեիր Քարին տակի կռիվներին, ինչո՞ւ 92-ի հունվարի 26-ը քո կյանքի վերջին օրը պիտի լիներ։ Դու գիտեիր, մենք էլ գիտեինք, թե ինչ է նշանակում Քարին տակից կռվել բարձունքում՝ Շուշիում նախօրոք պատրաստված, մինչեւ ատամները զինված թշնամու դեմ։ Ի՞նչ էր նշանակում մի օր առաջ կնոջդ՝ Կարինային, երեք երեխաներիդ՝ 6-ամյա Էդգարին, 9-ամյա Անյուտային, 12-ամյա Իննային քաղաքից Քռասնի տեղափոխելը...»։ Կինը՝ Կարինան, ասում է՝ ես ինչ-որ բան էի կռահում, բայց Ռաֆոյին բան չէի ասում, լռում էի, ինքն էլ, որպեսզի հարցեր չտայինք, էն գլխից ասաց՝ գյուղում տաք է, մի քանի օր մնացեք, տեսնենք «գլուխներս ինչ է գալիս», հնարավոր է որոշ ժամանակ բացակայեմ։ Գյուղ հասնելուց, դեռ դարպասին չհասած ՝ Ռաֆոյի մայրը՝ Արմիկը, աղաչեց, որ գոնե մի գիշեր մնա, իսկ նա թե՝ դա հնարավոր չէ, ինձ սպասողներ կան, ավելի կարեւոր գործ կա։ Ասաց ու գնաց... Ու այլեւս չվերադարձավ, անգամ չհասցրեց հրաժեշտ տալ։ «Որոշ ժամանակ»։ Ու՞ր է թե որոշ ժամանակով բացակայեիր։ Ոչ, Ռաֆո, դու գիտեիր, ներիր ինձ, գիտեիր, թե 92-ի հունվարի 26-ին ինչ կարող էր պատահել քեզ հետ, քո ընկերների հետ։ Հիմա հիշեցի քո խոսքերը՝ Քարին տակում ապրող մարդիկ հերոսներ են։ Պատմելու բան չէ, ո՞նց են դիմանում, «դիռի խաղացնում» մի կիլոմետր վերեւ ամրացած թուրքերին։ 92-ի հունվարի վերջին օրերը... Սգի մեջ էր Քռասնի գյուղը։ Սգի մեջ էին Ռաֆոյի մարտական ընկերները, բոլոր նրանք, ովքեր ճանաչում էին Ռաֆոյին։ Սգի սեւ էր հագել Ռաֆոյի աշխարհը։ Գնաց հավերժության ուրիշների հոգս ու ցավով ապրող, այս երկիրը պաշտող մի լավ մարդ, աննման մի արցախցի... Ստեփանակերտի կենտրոնական բանկի նախկին շենքի մուտքի ձախ պատին ամրացված է Ռաֆոյի հուշաքարը. «Արզումանյան Ռաֆիկ Աշոտի, 1955-1992 թթ։ Խոնարհիր գլուխդ, քո ազատ օրվա լույսը բերողներից է նա, քաջահոգի Ռաֆիկ Արզումանյանը»։ Կարծում եմ՝ ժամանակն է հուշաքարը տեղափոխել այն շենքը, որտեղ այժմ աշխատում է կենտրոնական բանկի կոլեկտիվը։

- ԷՌՆԵՍՏ ԼԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Մարտ 28, 2008
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
. 15
20.03-1997թ. 255. ՑՆՑՈՂ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ։ Հրամանատարից իմացա, որ Ռ. Քոչարյանին հրավիրել են ՀՀ վարչապետի պաշտոնին։ Ես չթաքցրի ուրախությունս... Նա այստեղ շատ բանում ...ԳՐՔԻ ՈՒԺԸ
. 1
Դարեր են անցնում, փոխվում են բարքերը, աշխարհի մասին գիտելիքները, փոխվում է եւ գրքերի ընտրությունը։ Շատ հետաքրքիր է հետեւել այն բանին, թե տարբեր ժողովուրդների ու տարբեր հետազոտողների ...ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.
Որտեղի՞ց կարող է հայտնվել ցեխը ասֆալտապատ քաղաքում, կարող է հարցնել անծանոթ մարդը, բայց ծանոթ մարդիկ նրան կասեն. ասում եք որտեղի՞ց, այ, օրինակ, Կրկժանի, Մելիք Փաշայի եւ նրան հարակից ...ՄԱՅՐԵՐԻՆ ՇԱՏ ԵՆ ԿԱՐՈՏՈՒՄ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստեփանակերտի «Զանգակ» մանկական կենտրոնը ստեղծվել է 2001թ. ապրիլի 18-ին։ Այսօրվա դրությամբ այստեղ ապրում է 43 երեխա։ Ըստ տնօրեն Աննա Ասատրյանի տեղեկության, մանկատունը գործում էր բարերարների աջակցությամբ, ...ՄԱՆԿԱՎԱՐԺ ԼԻՆԵԼԸ ԴՅՈՒՐԻՆ ԳՈՐԾ ՉԷ
Հոգեբան
Վերջին տարիներին մեզանում կարծես թե բացասական վերաբերմունք է ձեւավորվել ուսուցչի մասնագիտության նկատմամբ։ Համեմատաբար մեծացել է ուսուցիչների արտահոսքը, ինչը լուրջ վտանգի առաջ է ...ՄԵՐ ՔՉԱԽՈՍ, ՄԵՐ ԻՆՔՆԱՄՓՈՓ «ՊՈՒՇԿԱ» ՌԱՖՈՆ
ԷՌՆԵՍՏ ԼԱԼԱՅԱՆ
Մենք նշում ենք մեր համազգային ընդվզումի 20-ամյակը։ Հոբելյանը հաղթանակի, որը, չգիտես ինչու, դարեր ի վեր երես էր թեքել մեր ժողովրդից։ Եվ մեր գլուխներն ենք խոնարհում նրանց հիշատակի ...ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵՑ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿԱՄԻՋՈՑՈՒՄ
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցած ուժեղ քամին իրական փաստի առաջ կանգնեցրեց ինչպես բնակչությանը, այնպես էլ մի շարք ռազմավարական նշանակության օբյեկտների անձնակազմերի՝ տեխնիկական եւ այլ միջոցների ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ «ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՄՈՒԼԸ» ԹԵՄԱՅՈՎ
Ն. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Մարտի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցան «Գրահրատարակչությունը եւ մամուլը ԼՂՀ-ում 2000-2007 թվականներին» թեմայով խորհրդարանական լսումներ, որ նախաձեռնել էին ...ՔԱՄՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
Մուրադ Պետրոսյան
... Մանկական հիվանդանոցում, օրինակ, չկար տարրական վառելիքային շարժիչ, որը կարող էր էլեկտրականություն տալ եւ որը խոսակցական լեզվում անվանում են «դվիժոկ»... Շատ ...ՔԱՇԱԹԱՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՋԱՆՔԵՐՈՎ
.Այսօր Բերձորում մեկնարկում է միջազգային համաժողով` Քաշաթաղի շրջանի զարգացման թեմայով: Համաժողովը կազմակերպել է «Թուֆենկյան» հիմնադրամը` ԼՂՀ կառավարության հետ համատեղ: Համաժողովը ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ե Լ ՈՒ Յ Թ Ը ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ ք.Բերձոր, 28 մարտի 2008թ. Հարգելի ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՄԴՈՒՆԵԼ Է
.
Մարտի 28-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին, Ատրպատականի թեմի առաջնորդ Նշան եպիսկոպոս Թոփուզյանին, Նոր Ջուղայի թեմի ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
.
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
.
ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ` ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ՄԵԶ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ Է ՊԵՏՔ
.
ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ ԽՈՍՔ
.
ՓՈՂԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՇՎԵԼ,ԱՅԼԵՎ՝ ՍՏՈՒԳԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱԽԱԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
.
ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
.
ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.ԵՍ ԻՆՉՈՒՄ ԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

