
Հրատարակված է Մարտ 28, 2008
ՄԱՆԿԱՎԱՐԺ ԼԻՆԵԼԸ ԴՅՈՒՐԻՆ ԳՈՐԾ ՉԷ
- Վերջին տարիներին մեզանում կարծես թե բացասական վերաբերմունք է ձեւավորվել ուսուցչի մասնագիտության նկատմամբ։ Համեմատաբար մեծացել է ուսուցիչների արտահոսքը, ինչը լուրջ վտանգի առաջ է կանգնեցրել ժամանակակից դպրոցին: Իսկ շատ-շատերն էլ շարունակում են մնալ դպրոցում միայն այն պատճառով, որ այլ աշխատատեղ գտնելու հնարավորություն չեն տեսնում: Սակայն ուսուցանելու եւ դաստիարակելու նախկին էնտուզիազմն ու գիտափորձերի, դիտումների, զրույցների եւ այլ հոգեբանամանկավարժական մեթոդների անցկացման ցանկությունը համարյա անհետացել է: Դպրոցից հեռանալու խնդիրը մասնավորապես պայմանավորված է սոցիալ-տնտեսական գործոններով, ժամանակակից պայմաններին կրթադաստիարակչական համակարգի անհամապատասխանությամբ, երիտասարդների մոտ նախկին արժեքների հանդեպ անտարբերությամբ ու, նույնիսկ, քամահրական վերաբերմունքով: Գաղտնիք չէր լինի, եթե ասենք, որ բուհերի մանկավարժական թեքումով ֆակուլտետներում սովորող երիտասարդներից շատ քչերն են, իրոք, ի վիճակի դառնալ լավ մանկավարժներ: Իսկ ահա տարիների ընթացքում այս գործում հմտացածներից ոմանք, ցավոք, չունենալով մտածողության եւ երեւակայության ճկունություն, շարունակում են հնացած մեթոդներով կրթել ու դաստիարակել ժամանակակից սերնդին: Հաճախ մոռացության է մատնվում այն հանգամանքը, որ այն, ինչ արժեքավոր էր 25-30 տարի առաջ, այսօր հնացած է: Ժամանակակից մեթոդները պետք է համապատասխանեն արդի գիտատեխնիկական պահանջներին, տեսականն էլ` ճկունությամբ վերածվի գործնականի: Մինչդեռ, ասենք, մանկավարժական պրակտիկայի ընթացքում հաճախ ենք ականատես եղել, որ գերազանց գնահատականներով սովորող ուսանող-պրակտիկանտը չի կարողանում ճիշտ դասավանդել (մեղմ է ասված) ու կիրարկել ոչ հեռու անցյալում սերտածը: Պատճառները բազմաթիվ են. չեն տիրապետում տեսականը պրակտիկայի վերածելու ունակությանը, չորրորդ պլան են մղում այնպիսի գիտություններով լուրջ զբաղվելու անհրաժեշտությունը, ինչպիսիք են հոգեբանությունը, փիլիսոփայությունը, մանկավարժությունը (ի դեպ, բոլոր մանկավարժական թեքում ունեցող բոլոր գիտություններն էլ, ըստ ծրագրի, բավականին մանրամասնությամբ ուսումնասիրում են նշյալ առարկաները), ինչի հետեւանքով երիտասարդը չի ըմբռնում դասավանդվող առարկայի հիմնական նպատակներն ու սկզբունքները, ինչպես նաեւ այն սուբյեկտի հոգեբանությունը, որին փորձում են ինչ-որ բան սովորեցնել: Առանց այս վերջին հանգամանքի, դասավանդելն ու դաստիրակելն անհնար են: Դա նույնն է, թե հեռուստացույց նորոգող վարպետը լավ տիրապետի իր գործիքներին, բայց ոչինչ չիմանա հեռուստացույցի ներքին կառուցվածքի մասին: Նույն անհեթեթությունն էլ, առանց մարդու անհատականության ճանաչման, ուսուցանելու մեջ է կայանում: Զուր չէ, որ հնում ամենահեղինակավոր ու բարդ աշխատանքներից մեկը համարվում էր ուսուցումը, իսկ մարդկության լավագույն իմաստուններին էլ (Բուդդա, Սոկրատես, Քրիստոս, Մուհամեդ...) ուսուցիչ էին անվանում: Այսպիսով, կցանկանայի նման մի զուգահեռ անցկացնել. գաղտնիք չէ, որ յուրաքանչյուրը տնից դուրս գալուց առաջ անպայման իրեն նայում է հայելու մեջ, որ հանկարծ անկարգ կամ կեղտոտ արտաքինով չներկայանա հասարակությանը: Հակառակ պարագայում՝ արհամարհանքի ու ծիծաղի կարժանանա: Բայց, եթե առաջին տպավորության համար մարդն այդքան մտահոգվում է, ապա չպետք է մոռանա, որ մարդկանց հետ շփվելիս, առավել եւս ուսուցանելիս, պարտավոր է նաեւ լուրջ «մաքրության» ու «կարգի» հրավիրի նաեւ իր ներքինը: Պետք է ստեղծել երեւակայական «հոգետես» հայելի, որը ցույց կտա, թե ինչպես է տնից դուրս գալիս, պատրա՞ստ է, արդյոք, ներկայանալու մարդկանց իր ներքին հոգեբանական պաշարով ու գիտելիքներով, բա՞ն ունի հաղորդելու մատաղ սերնդին... ՍՈՖԻԱ ԲԱԲԱՅԱՆ

- Հոգեբան
Վերջին լուրերը, Մարտ 28, 2008
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
. 15
20.03-1997թ. 255. ՑՆՑՈՂ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ։ Հրամանատարից իմացա, որ Ռ. Քոչարյանին հրավիրել են ՀՀ վարչապետի պաշտոնին։ Ես չթաքցրի ուրախությունս... Նա այստեղ շատ բանում ...ԳՐՔԻ ՈՒԺԸ
. 1
Դարեր են անցնում, փոխվում են բարքերը, աշխարհի մասին գիտելիքները, փոխվում է եւ գրքերի ընտրությունը։ Շատ հետաքրքիր է հետեւել այն բանին, թե տարբեր ժողովուրդների ու տարբեր հետազոտողների ...ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.
Որտեղի՞ց կարող է հայտնվել ցեխը ասֆալտապատ քաղաքում, կարող է հարցնել անծանոթ մարդը, բայց ծանոթ մարդիկ նրան կասեն. ասում եք որտեղի՞ց, այ, օրինակ, Կրկժանի, Մելիք Փաշայի եւ նրան հարակից ...ՄԱՅՐԵՐԻՆ ՇԱՏ ԵՆ ԿԱՐՈՏՈՒՄ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստեփանակերտի «Զանգակ» մանկական կենտրոնը ստեղծվել է 2001թ. ապրիլի 18-ին։ Այսօրվա դրությամբ այստեղ ապրում է 43 երեխա։ Ըստ տնօրեն Աննա Ասատրյանի տեղեկության, մանկատունը գործում էր բարերարների աջակցությամբ, ...ՄԱՆԿԱՎԱՐԺ ԼԻՆԵԼԸ ԴՅՈՒՐԻՆ ԳՈՐԾ ՉԷ
Հոգեբան
Վերջին տարիներին մեզանում կարծես թե բացասական վերաբերմունք է ձեւավորվել ուսուցչի մասնագիտության նկատմամբ։ Համեմատաբար մեծացել է ուսուցիչների արտահոսքը, ինչը լուրջ վտանգի առաջ է ...ՄԵՐ ՔՉԱԽՈՍ, ՄԵՐ ԻՆՔՆԱՄՓՈՓ «ՊՈՒՇԿԱ» ՌԱՖՈՆ
ԷՌՆԵՍՏ ԼԱԼԱՅԱՆ
Մենք նշում ենք մեր համազգային ընդվզումի 20-ամյակը։ Հոբելյանը հաղթանակի, որը, չգիտես ինչու, դարեր ի վեր երես էր թեքել մեր ժողովրդից։ Եվ մեր գլուխներն ենք խոնարհում նրանց հիշատակի ...ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵՑ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿԱՄԻՋՈՑՈՒՄ
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցած ուժեղ քամին իրական փաստի առաջ կանգնեցրեց ինչպես բնակչությանը, այնպես էլ մի շարք ռազմավարական նշանակության օբյեկտների անձնակազմերի՝ տեխնիկական եւ այլ միջոցների ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ «ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՄՈՒԼԸ» ԹԵՄԱՅՈՎ
Ն. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Մարտի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցան «Գրահրատարակչությունը եւ մամուլը ԼՂՀ-ում 2000-2007 թվականներին» թեմայով խորհրդարանական լսումներ, որ նախաձեռնել էին ...ՔԱՄՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
Մուրադ Պետրոսյան
... Մանկական հիվանդանոցում, օրինակ, չկար տարրական վառելիքային շարժիչ, որը կարող էր էլեկտրականություն տալ եւ որը խոսակցական լեզվում անվանում են «դվիժոկ»... Շատ ...ՔԱՇԱԹԱՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՋԱՆՔԵՐՈՎ
.Այսօր Բերձորում մեկնարկում է միջազգային համաժողով` Քաշաթաղի շրջանի զարգացման թեմայով: Համաժողովը կազմակերպել է «Թուֆենկյան» հիմնադրամը` ԼՂՀ կառավարության հետ համատեղ: Համաժողովը ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ե Լ ՈՒ Յ Թ Ը ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ ք.Բերձոր, 28 մարտի 2008թ. Հարգելի ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՄԴՈՒՆԵԼ Է
.
Մարտի 28-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին, Ատրպատականի թեմի առաջնորդ Նշան եպիսկոպոս Թոփուզյանին, Նոր Ջուղայի թեմի ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
.
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
.
ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ` ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ՄԵԶ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ Է ՊԵՏՔ
.
ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ ԽՈՍՔ
.
ՓՈՂԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՇՎԵԼ,ԱՅԼԵՎ՝ ՍՏՈՒԳԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱԽԱԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
.
ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
.
ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.ԵՍ ԻՆՉՈՒՄ ԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

