
Հրատարակված է Մարտ 28, 2008
ՄԱՅՐԵՐԻՆ ՇԱՏ ԵՆ ԿԱՐՈՏՈՒՄ
- Ստեփանակերտի «Զանգակ» մանկական կենտրոնը ստեղծվել է 2001թ. ապրիլի 18-ին։ Այսօրվա դրությամբ այստեղ ապրում է 43 երեխա։ Ըստ տնօրեն Աննա Ասատրյանի տեղեկության, մանկատունը գործում էր բարերարների աջակցությամբ, բայց 2008թ. հունվարից պետությունը սկսեց հովանավորել։ Այս երեխաներից շատերը հաճախում են դպրոց, մասնակցում մանկատանը կազմակերպվող միջոցառումներին։ Մանկատունն ունի խաղասենյակ. որտեղ երեխաներն իրենց առօրյա հանգիստն են անցկացնում՝ դիտելով հեռուստացույց, լսելով երաժշտություն. գործում է բուժկետ։ «Զանգակ»-ի դրոշին է արժանանում նա, ով մաքուր է պահում իր սենյակը։ Կենտրոնը վերանորոգվել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, այժմ ՀՀ ՊԲ նախարարի առաջին տեղակալ Սեյրան Օհանյանի աջակցությամբ, իսկ կահույք տրամադրել են գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը եւ «Բեյզ Մեթըլս» ընկերությունը։ Օրերս մանկատուն են այցելել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ու սոցապնախարար Նարինե Ազատյանը՝ իրենց հետ բերելով քաղցրավենիք։ Ապագայի հետ կապված իրենց ծրագրերի մասին մեզ հետ կիսվեցին մանկատան փոքրիկները։ Նրանցից շատերը մայր ունեն, բայց քանի որ տուն չունեն եւ սոցիալապես վատ պայմաններում են ապրում, չեն կարողանում երեխաներին ինչպես հարկն է խնամել, ուստի ծնողները նրանց հանձնել են մանկատուն։ Նրանք այստեղ իրենց շատ լավ են զգում. սնվում են օրական չորս անգամ, սակայն ինչպես իրենք են ասում, մոր հոգատարությունն ուրիշ է։ Ինչպես տիկին Աննան է ասում, աշխատում են մեծ սիրով, քանի որ սա իրենց 2-րդ ընտանիքն է, եւ երեխաներին տալիս են այն, ինչից զուրկ են նրանք։ Երեխաները գոհ են, որ ապահովված են գրեթե ամեն ինչով, բայց իրենց ծնողներին շատ են կարոտում։ Մեզ հետ զրույցում երեխաներից շատերը հույս էին հայտնում, որ շուտով ծնողներն իրենց վերցնելու են մանկատնից, այդուհանդերձ, խոստանում էին հեռանալու դեպքում չմոռանալ դաստիարակներին։ Նրանցից շատերը, ճաշակելով առանց ծնողների ապրելու դժվարությունները, որոշել են խնամել նույն ճակատագիրն ունեցող մանուկներին։ Այստեղ կան նաեւ երեխաներ, որ մտավոր խնդիրներ ունեն, որոնց հետ աշխատում են բժիշկները։ Մեզ հետ զրույցում մանկատան տնօրեն Աննա Ասատրյանն ասաց, որ մանկատնից որդեգրման դեպքեր չեն եղել։ Երբեմն գալիս են արտասահմանից, որոնց արմատները Ղարաբաղից են, ցանկություն են հայտնում որդեգրել, բայց մանկատունն այդ իրավունքները չունի։

- ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վերջին լուրերը, Մարտ 28, 2008
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
. 15
20.03-1997թ. 255. ՑՆՑՈՂ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ։ Հրամանատարից իմացա, որ Ռ. Քոչարյանին հրավիրել են ՀՀ վարչապետի պաշտոնին։ Ես չթաքցրի ուրախությունս... Նա այստեղ շատ բանում ...ԳՐՔԻ ՈՒԺԸ
. 1
Դարեր են անցնում, փոխվում են բարքերը, աշխարհի մասին գիտելիքները, փոխվում է եւ գրքերի ընտրությունը։ Շատ հետաքրքիր է հետեւել այն բանին, թե տարբեր ժողովուրդների ու տարբեր հետազոտողների ...ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.
Որտեղի՞ց կարող է հայտնվել ցեխը ասֆալտապատ քաղաքում, կարող է հարցնել անծանոթ մարդը, բայց ծանոթ մարդիկ նրան կասեն. ասում եք որտեղի՞ց, այ, օրինակ, Կրկժանի, Մելիք Փաշայի եւ նրան հարակից ...ՄԱՅՐԵՐԻՆ ՇԱՏ ԵՆ ԿԱՐՈՏՈՒՄ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստեփանակերտի «Զանգակ» մանկական կենտրոնը ստեղծվել է 2001թ. ապրիլի 18-ին։ Այսօրվա դրությամբ այստեղ ապրում է 43 երեխա։ Ըստ տնօրեն Աննա Ասատրյանի տեղեկության, մանկատունը գործում էր բարերարների աջակցությամբ, ...ՄԱՆԿԱՎԱՐԺ ԼԻՆԵԼԸ ԴՅՈՒՐԻՆ ԳՈՐԾ ՉԷ
Հոգեբան
Վերջին տարիներին մեզանում կարծես թե բացասական վերաբերմունք է ձեւավորվել ուսուցչի մասնագիտության նկատմամբ։ Համեմատաբար մեծացել է ուսուցիչների արտահոսքը, ինչը լուրջ վտանգի առաջ է ...ՄԵՐ ՔՉԱԽՈՍ, ՄԵՐ ԻՆՔՆԱՄՓՈՓ «ՊՈՒՇԿԱ» ՌԱՖՈՆ
ԷՌՆԵՍՏ ԼԱԼԱՅԱՆ
Մենք նշում ենք մեր համազգային ընդվզումի 20-ամյակը։ Հոբելյանը հաղթանակի, որը, չգիտես ինչու, դարեր ի վեր երես էր թեքել մեր ժողովրդից։ Եվ մեր գլուխներն ենք խոնարհում նրանց հիշատակի ...ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵՑ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿԱՄԻՋՈՑՈՒՄ
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցած ուժեղ քամին իրական փաստի առաջ կանգնեցրեց ինչպես բնակչությանը, այնպես էլ մի շարք ռազմավարական նշանակության օբյեկտների անձնակազմերի՝ տեխնիկական եւ այլ միջոցների ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ «ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՄՈՒԼԸ» ԹԵՄԱՅՈՎ
Ն. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Մարտի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցան «Գրահրատարակչությունը եւ մամուլը ԼՂՀ-ում 2000-2007 թվականներին» թեմայով խորհրդարանական լսումներ, որ նախաձեռնել էին ...ՔԱՄՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
Մուրադ Պետրոսյան
... Մանկական հիվանդանոցում, օրինակ, չկար տարրական վառելիքային շարժիչ, որը կարող էր էլեկտրականություն տալ եւ որը խոսակցական լեզվում անվանում են «դվիժոկ»... Շատ ...ՔԱՇԱԹԱՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՋԱՆՔԵՐՈՎ
.Այսօր Բերձորում մեկնարկում է միջազգային համաժողով` Քաշաթաղի շրջանի զարգացման թեմայով: Համաժողովը կազմակերպել է «Թուֆենկյան» հիմնադրամը` ԼՂՀ կառավարության հետ համատեղ: Համաժողովը ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ե Լ ՈՒ Յ Թ Ը ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ ք.Բերձոր, 28 մարտի 2008թ. Հարգելի ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՄԴՈՒՆԵԼ Է
.
Մարտի 28-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին, Ատրպատականի թեմի առաջնորդ Նշան եպիսկոպոս Թոփուզյանին, Նոր Ջուղայի թեմի ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
.
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
.
ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ` ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ՄԵԶ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ Է ՊԵՏՔ
.
ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ ԽՈՍՔ
.
ՓՈՂԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՇՎԵԼ,ԱՅԼԵՎ՝ ՍՏՈՒԳԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱԽԱԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
.
ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
.
ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.ԵՍ ԻՆՉՈՒՄ ԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

