
Հրատարակված է Մարտ 28, 2008
ԳՐՔԻ ՈՒԺԸ
- Դարեր են անցնում, փոխվում են բարքերը, աշխարհի մասին գիտելիքները, փոխվում է եւ գրքերի ընտրությունը։ Շատ հետաքրքիր է հետեւել այն բանին, թե տարբեր ժողովուրդների ու տարբեր հետազոտողների կողմից մարդկային բանականության ինչ արարումներ են ընդգրկվում գլուխգործոցների գանձարանում, բայց ափսոս, որ ես հնարավորություն չունեմ նման տեղեկատվություն ներկայացնելու։ Ընտրանիների շարքում կան նաեւ այնպիսիները, որոնք ոչ ոք իր կամքով չի ընթերցում, ասենք, Մարքսի «Կապիտալը» կամ Դարվինի «Տեսակների ծագումը»։ Բայց այդ գրքերն այնպիսին են, որ անհրաժեշտ է կարդալ գոնե նախաբանը, ուսումնասիրել տեքստի ոճը, իմանալ, թե դրանք ինչ դեր են խաղացել մարդկության պատմության մեջ։ Ահա այս հարցին էլ որոշեցի մի փոքր ուշադրություն դարձնել։ Ինքս դրանցից շատերը չեմ կարդացել։ Սակայն պարտադիր չէ դիտել Պելեի խաղացած ֆուտբոլային խաղը կամ Ֆիշերի շախմատային պարտիաները, որպեսզի վստահ ասենք, որ նրանք լավագույնն են։ Բայց յուրաքանչյուր ստեղծագործության առթիվ ստիպված եմ երկու խոսք ասել եւ հատվածներ մեջբերել դրանցից։ Անկասկած, ես ունեմ աշխարհի մասին իմ սեփական հայացքները, անձնական ճաշակն ու ձգտումները։ Եվ այսպես, քչերը կարող են ժխտել գլխավոր կրոնական գրքերի՝ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ եւ ՂՈՒՐԱՆԻ առաջնակարգ դերը։ 3. Նույնը կարելի է ասել Իսահակ Նյուտոնի «ՆԱՏՈՒՐԱԼԻՍՏԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ» գրքի մասին։ Առաջին երկուսը մեկնաբանության կարիք չունեն։ Իսկ Նյուտոնի գրքին մեկ այլ բնութագիր կտայի։ Այն տեսական մտքի անչափելի ու անհասանելի բարձունք է։ Գիտության զարգացման պատմության մեջ առայսօր նման երեւույթ չի եղել։ Նրանում առկա եզրահանգումներն արմատական հիմք են հանդիսացել ե՛ւ արդյունաբերական, ե՛ւ դրան հետեւած գիտատեխնիկական ու տիեզերական հեղափոխությունների համար։ «Ըստ Նյուտոնի» են աշխատում հաստոցներն ու մեխանիզմները, շարժվում տրանսպորտը, թռչում ինքնաթիռներն ու հրթիռները։ Տիեզերքն ինքը կառուցված է ըստ Նյուտոնի. ձգողականության ուժի օրենքներով է պայմանավորված երկնային մարմինների եւ օբյեկտների՝ մոլորակների, աստղերի, երկնաքարերի խիստ կանխատեսելի շարժումը։ 4. ՀԵՐՈԴՈՏԻ «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» Աշխարհում քիչ են գիտնականներն ու գրողները, ովքեր արժանացել են «հայր» կոչմանը։ Հերոդոտը այդ քչերից մեկն է։ Ցիցերոնի թեթեւ ձեռքով նրան շնորհվել է «պատմության հայր» անունը, եւ այդպես էլ մնացել է մինչեւ մեր օրերը։ Ուրիշը չկա։ Նա ծավալուն պատմություն գրողներից միակը չէր։ Սակայն մինչեւ Հերոդոտը չկար նման ծավալի արձանագրություն, նյութի նման խոր վերլուծություն։ «Նրան առաջինը հաջողվեց հավքի թռիչքի բարձրությունից արծվային հայացքով ընդգրկել իր ժամանակաշրջանին՝ հին աշխարհին հայտնի գրեթե բոլոր ժողովուրդների եւ երկրների անցյալը»։ Հերոդոտի «Պատմությունը» հավասարապես ընդունվում է ե՛ւ որպես լուրջ գիտական, ե՛ւ որպես գեղարվեստական ստեղծագործություն։ 5. Կոնֆուցիուսի «ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԶՐՈՒՅՑՆԵՐ»-ը։ Կոնֆուցիուսը մարդկության կողմից ընդունվում է որպես Չինաստանի խորհրդանիշ, իսկ չինացիների համար՝ առավել քան խորհրդանիշ։ Ուսուցչի մահվանից հետո նրա աշակերտները ժողովել ու համակարգել են նրա՝ անգամ ամենանվազ հայտնի խոսքերը։ Արդյունքում ստացվել է Սուրբ Գրքին համարժեք մի գործ, որը մարդկային մտքի մեծագույն ու ամենահայտնի հուշարձաններից մեկն է։ Նրա մեծությունը նաեւ պարզության մեջ է։ «Հրաշալին այնտեղ է, որտեղ արդարությունն է։ Հնարավորություն ունենալու դեպքում ո՞ր մի խելացի մարդը չի բնակվի նրա սահմաններում»։ «Ուրիշների հանդեպ մի արա այն, ինչ չես ուզում, որ անեն քո հանդեպ»։ Այս խոսքերը նա ասել է Քրիստոսի ծննդից 500 տարի առաջ»։ «Մարդկայնությունն անտեսող մարդը չի կարող երկար ժամանակ մնալ աղքատության մեջ, բայց եւ չի կարող միշտ լինել բարեկեցիկ»։ 6. Պլատոնի «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ»-ը։ Պլատոնը (427-347թթ.) նրա իսկական անունը չէ, այլ կեղծանունը, որը տրվել է նրան լայն ճակատ ունենալու համար ( հունարեն՝ Platos նշանակում է լայնություն)։ Ծնողները նրան անվանել էին Արիստոկլես։ Մարդկության բախտն անասելիորեն բերել է. եթե մյուս անտիկ մտածողներից՝ Ֆալեսից, Հերոկլիտից, Դեմոկրիտից եւ մյուսներից մեզ ոչ մի ամբողջական ստեղծագործություն չի հասել, չհաշված աննշան հատվածները, ապա Պլատոնի գրեթե ամբողջ ժառանգությունը պահպանվել է։ Այն երկխոսությունների ձեւով գրված ստեղծագործություն է։ Որպես գլխավոր գործող անձ՝ հիմնականում հանդես է գալիս Սոկրատեսը, որն անձամբ երբեք ոչինչ գրի չի առել եւ իր բոլոր գաղափարները շարադրել է բանավոր։ Պլատոնի երկխոսությունը վաղուց մտել է համաշխարհային գրականության ոսկե ֆոնդը, իսկ նրա գաղափարները՝ իրենց հաստատուն տեղը գտել փիլիսոփայական մտքի բարձունքներում։ 7. Արիստոտելի «ՄԵՏԱՖԻԶԻԿԱ»-ն։ Արիստոտելի մահվանից ավելի քան 3 դար հետո, երբ կազմվում եւ համակարգվում էր նրա ստեղծագործությունների ամբողջությունը, համակարգողները ի մի են բերել բոլորը, ինչ երբեւէ գրվել է «նախնական փիլիսոփայությամբ»՝ ավարտուն եւ անավարտ նշումներ, նոթեր, դասախոսություններ եւ դրանք տեղավորել ֆիզիկայի մասին շարադրանքից անմիջապես հետո՝ զուտ ձեւականորեն նշելով. «Ta meta ta phithica» (այն, ինչ դրված է «ֆիզիկայից» առաջ)։ Այսպես է ծնվել նոր հասկացությունը, որն անմիջապես ընդունվեց, դեռ ավելին՝ դարձավ փիլիսոփայության հոմանիշ, իսկ Արիստոտելի ուսմունքն ինքը վերածվեց Աստվածաշնչի՝ նրա անթիվ-անհամար երկրպագուների ու հետնորդների համար։ «Մետաֆիզիկան» կարդալն այնքան էլ հեշտ գործ չէ։ Բայց պետք է իմանալ, որ այդ աշխատությամբ գրեթե մեկուկես հազարամյակ կանխորոշվեց եվրոպական ողջ գիտության ուղղությունը։ Արիստոտելը նաեւ մարգարեն է այն գիտության, որն ստացել է Տրամաբանություն անվանումը։ 8. Կոպեռնիկոսի «ԵՐԿՆԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՊՏՈՒՅՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ»Մարդկային քաղաքակրթության պատմությունը կարելի է բաժանել երկու մասի. մինչեւ այս գիրքը եւ այս գրքից հետո։ Մոլորակային համակարգության կենտրոնում դնելով Արեգակը՝ երկրային բանականությունը ամենամեծ հեղաշրջումը կատարեց Տիեզերքի եւ նրանում մարդու տեղի ըմբռնման հարցում։ Հրապարակված գիրքը մահամերձ Կոպեռնիկոսի մահճի մոտ են հասցրել նրա մահվանից մեկ օր առաջ՝ 1543թ. մայիսի 24-ին։ Այդ օրվանից սկսվեց կոպեռնիկոսյան դարաշրջանը՝ գիտության, աստղագիտության, փիլիսոփայության պատմության մեջ։ Լեհաստանը, իրավամբ, կարող է հպարտանալ իր առնվազն երեք ուղեղներով՝ Կոպեռնիկոս, Շոպեն եւ Սկլադովսկայա-Կյուրի։ 9. Ֆրենսիս Բեկոնի «ՆՈՐ ՕՐԳԱՆՈՆԸ» Ֆրենսիս Բեկոնից (1561-1626թթ.) սկսվում է Նոր ժամանակների եվրոպական փիլիսոփայությունը։ Այն օրինաչափորեն դարձել է դրա խորհրդանիշը եւ անկասելիորեն՝ նախակարապետն ու առաջնորդը։ Փիլիսոփայության համար Բեկոնը գրեթե նույնն է, ինչ Կոպեռնիկոսը եւ Գալիլեյը՝ աստղագիտության եւ բնական գիտությունների համար։ Իսկ համաշխարհային մշակույթն ինչո՞վ է պարտական Բեկոնին։ Նա վճռական բողոքականությամբ ու եկեղեցական անվերապահ հեղինակությամբ առաջինն է «ո՛չ» ասել սխոլաստիկ անցյալին՝ որպես գիտության եւ պրակտիկայի հետագա զարգացման գլխավոր արգելակի։ «Ճշմարտությունը Ժամանակի դուստրն է, այլ ոչ թե՝ Հեղինակության»,- ասել է Ֆ. Բեկոնը։ Նա առաջինն էր, որ հստակորեն ուրվագծեց գիտության մայրուղին (որով այն շարժվում է առայսօր), ստույգ փաստերի, փորձի հենարանը։ «Նոր օրգանոնը» գրված է հյութեղ, հարուստ լեզվով, ինչպես գրում էին Շեքսպիրի ժամանակներում։ 10. Ա. Սմիթի «ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 18-րդ դարի տաղանդավոր հեղինակների ստեղծագործություններից «Ժողովուրդների հարստություն» գիրքը ամենանշանակալին ու ազդեցիկն էր այդ ժամանակաշրջանում։ Ա. Սմիթը ծնվել է 1723 թվականին, մահացել 1810 թվականին։ Անգնահատելի է Սմիթի աշխատության դերը տնտեսության զարգացման գործում։ Գրեթե բոլոր դպրոցներն ու ուղղությունները (անգամ՝ միմյանց ժխտող) նրան համարում են իրենց նախահայրը։ Պատճառն այն է, որ «Ժողովուրդների հարստություն» գիրքը տնտեսության մասին գիտության առաջին պարբերական շարադրանքն էր նախորդ երեք դարերի ընթացքում։ «Ժողովուրդների հարստություն» աշխատությունը դարերում կանգուն է՝ ինչպես ապառաժ, որին զարնվելով՝ փշուր-փշուր են լինում ցանկացած տնտեսական գաղափարի ամեհի ալիքները։ Ի դեպ, 1759թ. գարնանը Լոնդոնում լույս է ընծայվել Ադամ Սմիթի «Բարոյական զգացմունքների տեսություն» գիրքը, որից էլ սկիզբ է առել նրա հանրաճանաչությունը։ Գրքում շարադրված նրա սկզբունքներն ու բնորոշումները շատ բանով են համընկնում «Մարդու ներաշխարհի մասին» իմ տեսությանը։ 11. Մաքիավելլիի «ԱՐՔԱՆ»։ Արդեն ավելի քան 4 դար իտալական մեծ մտածողի տրակտատը մագնիսի պես ձգում է տարբեր տրամաչափի եւ մեծության իշխողներին ու քաղաքագետներին։ Գիրքը հավասարապես հետաքրքիր է միապետության եւ հանրապետության կողմնակիցների, դաժան բռնակալների ու փափկասիրտ լիբերալների, պրոֆեսիոնալների եւ դիլետանտների, դեմոկրատների եւ հայրենասերների, առհասարակ բոլորի համար։ Պարզ եւ բոլորի համար հասկանալի ճշմարտությունները Մաքիավելլին մատուցում է անաչառ ու ոչ խորամանկ՝ առաջին իսկ էջերից գրավելով ընթերցողին իր անկեղծությամբ ու պարզությամբ։ «Ինձ չի մտահոգել ոչ վանկի գեղեցկությունը, ոչ բառի ճոխությունն ու հնչեղությունը, որոնցով շատերն են սիրում համեմել իրենց խոսքը։ Ես ցանկացել եմ, որ իմ աշխատանքը կամ մնա անհայտ, կամ ճանաչում ստանա միմիայն նյութի արտասովորությամբ ու կարեւորությամբ։ Նաեւ կուզենայի, որպեսզի հանդգնություն չհամարվի այն, որ ստորին խավի մարդը փորձում է քննարկել եւ ուղղորդել թագավորի գործողությունները։ Ինչպես նկարիչը բնանկար պատկերելիս պետք է իջնի դաշտավայր՝ սարերն ու քարերը հայացքով ընդգրկելու, բարձրանա սարը՝ հարթավայրն իր ողջ տեսադաշտում ներառելու համար, այնպես էլ այստեղ է. հասարակության, պետության ճիշտ կառավարման էությունն ըմբռնելու համար պետք է այն դիտարկել երկու կողմից՝ իշխանական բարձունքներից եւ «ժողովրդական հարթավայրից»։ Մաքիավելլիի մեկ այլ բնութագրական դատողություն. «Ինչն է լավ՝ որ թագավորին սիրե՞ն, թե՞ թագավորից վախենան։ Ասում են, որ ավելի լավ է՝ միաժամանակ վախենան ու սիրեն։ Բայց սերը դժվարությամբ է գոյատեւում վախի հետ, ուստի, եթե ընտրելու հարկ կա, ապա գերադասելի է վախը։ Քանզի մարդկանց մասին ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ նրանք անշնորհակալ են ու փոփոխական, կեղծավոր ու ստախոս, զգույշ ու ագահ։ Քանի դեռ նրանց լավություն ես անում, նրանք քոնն են ամբողջ հոգով, խոստանում են ոչինչ չխնայել քեզ համար՝ ոչ արյուն, ոչ կյանք, ոչ երեխա, ոչ ունեցվածք։ Բայց հենց որ դու ես նրանց կարիքը զգում, անմիջապես երեսները շրջում են քեզնից, եւ վայ այն թագավորին, որը վստահելով իր ենթակաների խոստումներին, ծայրահեղ դեպքի համար ոչ մի միջոց չի ձեռնարկում։ Քանզի ընկերությունը, որ ձեռք է բերվում փողով, այլ ոչ թե հոգու հարստությամբ, կարելի է գնել, բայց հնարավոր չէ պահպանել՝ դժվար պահերին դրանից օգտվելու համար։ Բացի այդ, մարդիկ ավելի շուտ հակված են վիրավորել նրան, ում սիրում են, քան նրան՝ ումից վախենում են։ Քանզի սերը գոյատեւում է երախտագիտության շնորհիվ, ինչը մարդիկ իրենց հիմարության պատճառով կարող են անտեսել հանուն շահի՝ այն դեպքում, երբ վախը պահպանվում է պատժի սպառնալիքով, ինչը շրջանցել հնարավոր չէ»։ Չլիներ իմ տեսությունը՝ ես էլ մեր հայրենիքի բարեկեցության համար մտահոգ շատ-շատերի պես կընդունեի քաղաքական այդ մեծ մտածողի խորհուրդ-դեղատոմսերը։ Մաքիավելլիի նախնական սխալն այն է, որ նա մարդկանց հիմարությունը, ինչն ակնհատ է քաղաքակիրթ հասարակության գործնական կյանքում, ընդունում է որպես ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ։ Մինչդեռ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆ այլ է. մարդիկ նման չեն իրար. կա մարդկային մի փոքրիկ տեսակ, որը բնության կողմից վերարտադրվում է բարեկրթությամբ, բարոյականությամբ, գենետիկական հակվածությամբ օժտված։ Թագավորը կամ կարգավորված պետական մեխանիզմը պետք է բացահայտի նրանց եւ նշանակի պետության կառավարման կարեւոր պաշտոններում՝ ըստ նրանց մտավոր կարողությունների ու հակումների։ Մենք դեռ կվերադառնանք մեծ գրքերին, այդ թվում եւ՝ գեղարվեստական։

- .
Քննարկում
ԱԿԴ գրել է:
Շատ լավ գրել ես ,բայց բացակայում է «Մատեան ողբերգության» աշխատանք :
Թագավորները սիրել են միջակներին ,չեն սիրել տաղանդներին այդ իսկ պատճաչով նրանք՝տաղանդները կամ կյանքից հեռացել են վաղաժամ կամ հեռացել են ցնցոտիներով և անհիշատակ:
Վերջին լուրերը, Մարտ 28, 2008
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
. 15
20.03-1997թ. 255. ՑՆՑՈՂ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ։ Հրամանատարից իմացա, որ Ռ. Քոչարյանին հրավիրել են ՀՀ վարչապետի պաշտոնին։ Ես չթաքցրի ուրախությունս... Նա այստեղ շատ բանում ...ԳՐՔԻ ՈՒԺԸ
. 1
Դարեր են անցնում, փոխվում են բարքերը, աշխարհի մասին գիտելիքները, փոխվում է եւ գրքերի ընտրությունը։ Շատ հետաքրքիր է հետեւել այն բանին, թե տարբեր ժողովուրդների ու տարբեր հետազոտողների ...ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.
Որտեղի՞ց կարող է հայտնվել ցեխը ասֆալտապատ քաղաքում, կարող է հարցնել անծանոթ մարդը, բայց ծանոթ մարդիկ նրան կասեն. ասում եք որտեղի՞ց, այ, օրինակ, Կրկժանի, Մելիք Փաշայի եւ նրան հարակից ...ՄԱՅՐԵՐԻՆ ՇԱՏ ԵՆ ԿԱՐՈՏՈՒՄ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստեփանակերտի «Զանգակ» մանկական կենտրոնը ստեղծվել է 2001թ. ապրիլի 18-ին։ Այսօրվա դրությամբ այստեղ ապրում է 43 երեխա։ Ըստ տնօրեն Աննա Ասատրյանի տեղեկության, մանկատունը գործում էր բարերարների աջակցությամբ, ...ՄԱՆԿԱՎԱՐԺ ԼԻՆԵԼԸ ԴՅՈՒՐԻՆ ԳՈՐԾ ՉԷ
Հոգեբան
Վերջին տարիներին մեզանում կարծես թե բացասական վերաբերմունք է ձեւավորվել ուսուցչի մասնագիտության նկատմամբ։ Համեմատաբար մեծացել է ուսուցիչների արտահոսքը, ինչը լուրջ վտանգի առաջ է ...ՄԵՐ ՔՉԱԽՈՍ, ՄԵՐ ԻՆՔՆԱՄՓՈՓ «ՊՈՒՇԿԱ» ՌԱՖՈՆ
ԷՌՆԵՍՏ ԼԱԼԱՅԱՆ
Մենք նշում ենք մեր համազգային ընդվզումի 20-ամյակը։ Հոբելյանը հաղթանակի, որը, չգիտես ինչու, դարեր ի վեր երես էր թեքել մեր ժողովրդից։ Եվ մեր գլուխներն ենք խոնարհում նրանց հիշատակի ...ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵՑ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿԱՄԻՋՈՑՈՒՄ
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցած ուժեղ քամին իրական փաստի առաջ կանգնեցրեց ինչպես բնակչությանը, այնպես էլ մի շարք ռազմավարական նշանակության օբյեկտների անձնակազմերի՝ տեխնիկական եւ այլ միջոցների ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ «ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՄՈՒԼԸ» ԹԵՄԱՅՈՎ
Ն. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Մարտի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցան «Գրահրատարակչությունը եւ մամուլը ԼՂՀ-ում 2000-2007 թվականներին» թեմայով խորհրդարանական լսումներ, որ նախաձեռնել էին ...ՔԱՄՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
Մուրադ Պետրոսյան
... Մանկական հիվանդանոցում, օրինակ, չկար տարրական վառելիքային շարժիչ, որը կարող էր էլեկտրականություն տալ եւ որը խոսակցական լեզվում անվանում են «դվիժոկ»... Շատ ...ՔԱՇԱԹԱՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՋԱՆՔԵՐՈՎ
.Այսօր Բերձորում մեկնարկում է միջազգային համաժողով` Քաշաթաղի շրջանի զարգացման թեմայով: Համաժողովը կազմակերպել է «Թուֆենկյան» հիմնադրամը` ԼՂՀ կառավարության հետ համատեղ: Համաժողովը ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ե Լ ՈՒ Յ Թ Ը ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ ք.Բերձոր, 28 մարտի 2008թ. Հարգելի ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՄԴՈՒՆԵԼ Է
.
Մարտի 28-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին, Ատրպատականի թեմի առաջնորդ Նշան եպիսկոպոս Թոփուզյանին, Նոր Ջուղայի թեմի ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՄ ԸՄԲՌՆՄԱՄԲ
.
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
.
ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ` ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ՄԵԶ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ Է ՊԵՏՔ
.
ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ ԽՈՍՔ
.
ՓՈՂԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՇՎԵԼ,ԱՅԼԵՎ՝ ՍՏՈՒԳԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱԽԱԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
.
ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
.
ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
.ԵՍ ԻՆՉՈՒՄ ԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

