
Հրատարակված է Մարտ 26, 2008
ՀԱԿՈԲ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ
- Երեւանում ավարտվեց դպրոցականների մաթեմատիկայի օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին Արցախը ներկայացել էր 7 հոգանոց թիմով։ Նրանցից երեքը ներկայացնում էր Ստեփանակերտի ֆիզիկամաթեմատիկական դպրոցը, մեկը՝ N 8 դպրոցը, մեկը՝ Մարտակերտի (N 2 դպրոց), երկուսը՝ Մարտունու (Բերդաշենի եւ Սոսի միջնակարգ դպրոցներ) շրջանները։ Թիմը վերադարձավ՝ իր հետ բերելով մեկ դիպլոմ եւ մեկ գովասանագիր։ Դիպլոմակիրը Մարտակերտի շրջանի N 2 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Հակոբ Իսրայելյանն է, իսկ գովասանագրին արժանացել է ֆիզմաթ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Էրիկ Արզումանյանը։ Թիմի ղեկավար Գառնիկ Իսրայելյանը գոհ է մեր դպրոցակաների ցուցանիշներից։ Նախ՝ Արցախի պատանի մաթեմատիկոսներն առաջին անգամ են այդպիսի թվակազմով ներկայանում օլիմպիադայի եզրափակիչ փուլին։ Երկրորդ՝ չնայած այս տարի պահանջներն ավելի խիստ էին, նշաձողը՝ ավելի բարձր, այնուամենայնիվ, արցախցի երեխաները բոլորն էլ կարողացել են միավորներ վաստակել՝ ի տարբերություն նախորդ տարիների։ Եթե անցած տարի 14-21 միավոր հավաքած մասնակցին տրվում էր երրորդ կարգի դիպլոմ, ապա այս տարի մինչեւ 18 միավոր հավաքածին ոչինչ չի տրվել։ ովասանագրի արժանանալու համար պետք էր վաստակել 19-25 միավոր։ Եվ ամենակարեւորը՝ մեր դպրոցականների վաստակած միավորներն ամբողջական լուծված խնդիրների արդյունք էին։ Գ. Իսրայելյանի խոսքերով՝ թիմում առաջընթաց նկատելի է։ Հակոբն, օրինակ, գերազանցել է իր անձնական ռեկորդը՝ 42 միավորից վաստակելով 28։ Դիպլոմին արժանանալուց բացի Հակոբ Իսրայելյանը հավակնում է մասնակցել Մադրիդում կայանալիք՝ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադային։ Սակայն մինչ այդ նա պետք է հաղթահարի մեկ փորձություն եւս. պետք է անցնի միջազգային օլիմպիական թիմի ձեւավորման նախընտարական փուլը։ Այդ նպատակով ապրիլի 1-ին Երեւանում կլինեն մաթեմատիկայից նախաօլիմպիական հավաքներ, որոնց կմասնակցեն եզրափակիչ փուլում բարձր միավորներ հավաքած դպրոցականները։ Հակոբը եւս ընդգրկվել է այդ կազմում։ Կանցկացվի վեց օլիմպիադա, որոնց արդյունքների գումարով կընտրվեն միջազգային թիմի անդամները։ Մեզ հետ ունեցած զրույցում Հակոբ Իսրայելյանն ու թիմի ղեկավար Գառնիկ Իսրայելյանը հույս ներշնչեցին, որ այս տարի գուցե ունենանք առաջին արցախցի մասնակիցը միջազգային օլիմպիադայում։

- ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վերջին լուրերը, Մարտ 26, 2008
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
. 2
Հատվածներ Ադրբեջանի նախագահի՝ «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցից -Կա տեղեկատվություն, որ Դուք կարող եք մեկնել Բուխարեստ՝ ՆԱՏՕ-ի ապրիլյան վեհաժողովին։ ...ՎԻԳԵՆ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
ԼՂՀ կառավարության որոշմամբ՝ պետական նպաստ ստանալու իրավունք ունեն ԼՂՀ-ում մշտական հաշվառում ունեցող եւ բնակվող անձինք։ Քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական պաշտպանության ...ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՈՐՈՇ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ` 2007Թ.
.
Ինչպես հաղորդում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից, աշխատանքային ռեսուրսները, ինչը ներառում է տնտեսապես ակտիվ — տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը, ...ԼՂՀ-Ն ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ԱՏԼԱՍԸ
.
ԼՂՀ ատլասի ստեղծման աշխատանքները, որ սկսվել էին 2007-ից, նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում։ ԼՂՀ կատարած այցի շրջանակներում մարտի 24-ին ատլասի ստեղծման աշխատանքներում ներգրավված ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մարտի 24-ին ԼՂՀ ժամանած ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի նախագահությամբ նույն օրը երեկոյան ԼՂՀ ԿԱ ԱԳԿ պետկոմում անցկացված խորհրդակցության ...ՈՐՊԵՍ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Սեփ. լրատվություն
Աննախադեպ ուժեղ քամու հետեւանքով վնասված շենքերի, շինությունների վերականգնման աշխատանքներին աջակցելու նպատակով օրերս ՀՀ-ից Ստեփանակերտ ժամանեցին մի խումբ մասնագետներ։ Ինչպես տեղեկացանք ...ԿԱԶԴԵՆ, ԹԵ ՉԵՆ ԱԶԴԻ՝ ԱՌԱՅԺՄ ՊԱՐԶ ՉԷ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հնարավո՞ր է, արդյոք, որ աննախադեպ քամու պատճառած վնասի կապակցությամբ՝ չնախատեսված ծախսերը թույլ չտան իրականացնել մայրաքաղաքի՝ 2008թ. ծրագրով նախատեսված բնակարանների վերանորոգումը, ...ԻՆՉՈ՞Վ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Էներգահամակարգում առկա հիմնախնդիրների մասին է մեր հարցազրույցը «Արցախէներգո» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Առնոլդ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։ -Ինչո՞վ է պայմանավորված «Արցախէներգո» ...ՔԱՄՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆՆՎՈՒՄ ԵՆ
,
2008 թ. մարտի 21-ին — 22-ին շրջանում տեղի ունեցած ուժեղ քամու հետ—անքով զգալի վնաս է հասցվել շրջանի բնակավայրերի բնակելի տներին, հասարակական, արտադրական նշանակության շենքերին, ...ՀԱԿՈԲ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեւանում ավարտվեց դպրոցականների մաթեմատիկայի օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին Արցախը ներկայացել էր 7 հոգանոց թիմով։ Նրանցից երեքը ներկայացնում էր Ստեփանակերտի ֆիզիկամաթեմատիկական դպրոցը, մեկը՝ N ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
.
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
.
ՃԳՆԱԺԱՄԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
.ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ` ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ՄԵԶ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ Է ՊԵՏՔ
.
ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ ԽՈՍՔ
.
ՓՈՂԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՇՎԵԼ,ԱՅԼԵՎ՝ ՍՏՈՒԳԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱԽԱԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
.
ԵՍ ԻՆՉՈՒՄ ԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

