
Հրատարակված է Մարտ 26, 2008
ԻՆՉՈ՞Վ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ
- Էներգահամակարգում առկա հիմնախնդիրների մասին է մեր հարցազրույցը «Արցախէներգո» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Առնոլդ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։ -Ինչո՞վ է պայմանավորված «Արցախէներգո» ՓԲԸ-ն «Արցախհէկ»-ի եւ «Արցախէներգո»-ի բաժանելու փաստը։ - Բաժանումն իրականացվել է ԼՂՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 1-ի N 484 «Արցախէներգո» ՓԲԸ-ի կազմալուծման մասին» որոշման հիման վրա։ «Արցախէներգո» ՓԲԸ-ի բաժանումը պայմանավորված է այն բանով, որ վերոնշյալ երկու կառույցները տարբեր գործունեություն են իրականացնում։ Եթե առաջինը զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ, ապա երկրորդը զբաղվում է էլեկտրաէներգիայի առաքմամբ եւ իրացմամբ։ Նույն կառույցի մեջ գտնվելու պայմաններում տարաբնույթ գործունեության իրականացումը կապված էր լուրջ դժվարությունների հետ։Աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման եւ կորուստները կանխելու նպատակով էլ հենց «Արցախէներգո» ՓԲԸ-ն բաժանվեց երկու առանձին կառույցների։ - Ինչո՞վ է հիմնավորված էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը։ - Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը պայմանավորված է «Արցախէներգո» ՓԲԸ-ի ծախսային եւ եկամտային մասի անհամապատասխանությամբ։ Ծախսերի մեծացումը կապված է եւ այն բանի հետ, որ մինչեւ «Արցախէներգո» ՓԲԸ-ի բաժանումը, տեղական արտադրության էլեկտրաէներգիայի արժեքը կազմում էր մոտ մեկ դրամ, այս պահին տեղական արտադրության գնվող էլեկտրաէներգիայի արժեքը կազմում է ավելի քան 3 դրամ։ Հարկ է նշել եւ այն հանգամանքը, որ էներգահամակարգի վիճակը լուրջ կապիտալ ներդրումների կարիք ունի։ «Արցախէներգո» ՓԲԸ-ի բաշխիչ ցանցերը հիմնականում կառուցվել են 60-ական թվականներին եւ հիմնական ֆոնդերի մաշվածության աստիճանը հասնում է 60-70 %-ի։ Սակագների բարձրացման կարեւոր պատճառներից մեկն էլ այն է, որ «Արցախէներգո» ՓԲԸ-ն մատակարարում է ԼՂՀ տարածքի եւ մերձակա շրջանների սպառողներին, որտեղ բնակչության խտությունը շատ ցածր է, հանգամանք, որ մեծ ծախսեր է պահանջում։ - Որքան ինձ հայտնի է, սակագների բարձրացումը վերաբերում է արդյունաբերական նշանակության օբյեկտներին։ Արդյո՞ք դա բացասաբար չի անդրադառնաարտադրությանը. չէ՞ որ դրանց բյուջեն, հատկապես՝ պետական հիմնարկներինը, արդեն հաստատված է, եւ սակագների բարձրացումը կհանգեցնի բյուջեի ծախսային մասի ավելացմանը։ - Պետական բյուջեի եւ սակագների հաստատմամբ զբաղվում են ԼՂՀ կառավարությանն առընթեր համապատասխան գերատեսչությունները։ Սակագների բարձրացումը բացասաբար կանդրադառնա թե ոչ, մենք չենք կարող ասել։ - Ինչպիսի՞ հարաբերակցություն գոյություն ունի տեղական արտադրության էլեկտրաէներգիայի եւ Հայաստանից ներկրվող էլեկտրաէներգիայի միջեւ։ - Տեղական արտադրության էլեկտրաէներգիայի բաժինն, ընդհանուր առմամբ, կազմում է 30-45 %՝ կախված Սարսանգհէկ-ի ջրամբարում ջրի մակարդակից։ - Որքանո՞վ են էլեկտրիֆիկացված հեռավոր շրջանները, մասնավորապես Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանները։ «Արցախէներգո»-ն համագործակցում է, արդյո՞ք, պատկան մարմինների հետ, եւ, եթե այո, ինչպե՞ս է այն իրականացվում։ - Շահումյանի շրջանի բնակավայրերը էլեկտրիֆիկացված են ամբողջովին, իսկ Քաշաթաղի շրջանինը՝ 80 %-ով։ Անհամապատասխանություններ կան տարածքների վերաբնակեցման եւ բնակավայրերի էլեկտրիֆիկացման գծով միջոցառումների միջեւ։ Մասնավորապես՝ փախստականների եւ միգրացիայի վարչության ու «Արցախէներգո» ՓԲԸ-ի միջեւ։ Պետք է նշել, որ այդ հարցերը «Կապիտալ շինարարություն» ՊՈԱԿ-ի եւ «Արցախէներգո» ՓԲԸ-ի միջեւ լուծվում են պատշաճ մակարդակով։ - «Արցախէներգո» ՓԲԸ-ի կառույցները որքանո՞վ են ապահովված մասնագետներով։ Ինչպիսի՞ հիմնախնդիրներ ունի ՓԲԸ-ն այդ ոլորտում։ - «Արցախէներգո» ՓԲԸ-ի կառույցները կադրերով ապահովված են ոչ լիովին։ Մասնավորապես՝ գրեթե ամբողջ ինժեներատեխնիկական կազմն ունի միջինից բարձր տարիք, երիտասարդությունը չի գնում էլեկտրացանցում աշխատելու, քանի որ այդ մասնագիտությունները ներկայումս պատվաբեր չեն եւ ցածր են վարձատրվում։ Կադրերը ձգտում են հիմնականում «Ղարաբաղ Տելեկոմ» եւ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-երին եւ մասնավոր այլ ընկերությունների ու ձեռնարկությունների, որտեղ աշխատավարձն անհամեմատ բարձր է։ ԼՂՀ ուսումնական հաստատությունները չունեն այն մասնագիտությունների գծով ֆակուլտետներ, որոնք անհրաժեշտ են էներգետիկայի համար։ - Ինչպիսի՞ վնասներ է հասցրել փոթորիկը, եւ «Արցախէներգո»-ն ի՞նչ ժամկետում կարող է վերացնել հետեւանքները։ - 2008թ. մարտի 22-ի փոթորիկի հետեւանքով վնասվել են էլեկտրամատակարարման օդային գծերի մեծաթիվ քանակություն. 35 կվ էլեկտրամատակարարման հենասյուն՝ մեկ հատ, 6-10 կվ էլեկտրասյուն՝ 150 հատ եւ 0,4 կվ՝ 195 հատ։ «Արցախէներգո» ՓԲԸ-ն տարերային աղետի հետեւանքներն ի վիճակի է վերացնել մինչեւ 2008թ. մարտի 28-ը։

- ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Մարտ 26, 2008
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
. 2
Հատվածներ Ադրբեջանի նախագահի՝ «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցից -Կա տեղեկատվություն, որ Դուք կարող եք մեկնել Բուխարեստ՝ ՆԱՏՕ-ի ապրիլյան վեհաժողովին։ ...ՎԻԳԵՆ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
ԼՂՀ կառավարության որոշմամբ՝ պետական նպաստ ստանալու իրավունք ունեն ԼՂՀ-ում մշտական հաշվառում ունեցող եւ բնակվող անձինք։ Քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական պաշտպանության ...ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՈՐՈՇ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ` 2007Թ.
.
Ինչպես հաղորդում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից, աշխատանքային ռեսուրսները, ինչը ներառում է տնտեսապես ակտիվ — տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը, ...ԼՂՀ-Ն ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ԱՏԼԱՍԸ
.
ԼՂՀ ատլասի ստեղծման աշխատանքները, որ սկսվել էին 2007-ից, նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում։ ԼՂՀ կատարած այցի շրջանակներում մարտի 24-ին ատլասի ստեղծման աշխատանքներում ներգրավված ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մարտի 24-ին ԼՂՀ ժամանած ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի նախագահությամբ նույն օրը երեկոյան ԼՂՀ ԿԱ ԱԳԿ պետկոմում անցկացված խորհրդակցության ...ՈՐՊԵՍ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Սեփ. լրատվություն
Աննախադեպ ուժեղ քամու հետեւանքով վնասված շենքերի, շինությունների վերականգնման աշխատանքներին աջակցելու նպատակով օրերս ՀՀ-ից Ստեփանակերտ ժամանեցին մի խումբ մասնագետներ։ Ինչպես տեղեկացանք ...ԿԱԶԴԵՆ, ԹԵ ՉԵՆ ԱԶԴԻ՝ ԱՌԱՅԺՄ ՊԱՐԶ ՉԷ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հնարավո՞ր է, արդյոք, որ աննախադեպ քամու պատճառած վնասի կապակցությամբ՝ չնախատեսված ծախսերը թույլ չտան իրականացնել մայրաքաղաքի՝ 2008թ. ծրագրով նախատեսված բնակարանների վերանորոգումը, ...ԻՆՉՈ՞Վ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Էներգահամակարգում առկա հիմնախնդիրների մասին է մեր հարցազրույցը «Արցախէներգո» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Առնոլդ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։ -Ինչո՞վ է պայմանավորված «Արցախէներգո» ...ՔԱՄՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆՆՎՈՒՄ ԵՆ
,
2008 թ. մարտի 21-ին — 22-ին շրջանում տեղի ունեցած ուժեղ քամու հետ—անքով զգալի վնաս է հասցվել շրջանի բնակավայրերի բնակելի տներին, հասարակական, արտադրական նշանակության շենքերին, ...ՀԱԿՈԲ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեւանում ավարտվեց դպրոցականների մաթեմատիկայի օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին Արցախը ներկայացել էր 7 հոգանոց թիմով։ Նրանցից երեքը ներկայացնում էր Ստեփանակերտի ֆիզիկամաթեմատիկական դպրոցը, մեկը՝ N ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԲՆԱԳԱՎԱՌ
.ԱԺ ՆԻՍՏՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆԻ՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆԱՐԺԵԶՐԿՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐ. ՆՈՒՅՆ ՋՈՒՐՆ Է` ՆՈՒՅՆ ՋՐԱՂԱՑԸ...
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ ՊԵՏ. ԲՅՈՒՋԵԻ ՍԵՓ. ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 22.1 %-ՈՎ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
.
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
.
ՃԳՆԱԺԱՄԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
.ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ` ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ՄԵԶ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ Է ՊԵՏՔ
.
ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ ԽՈՍՔ
.
ՓՈՂԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՇՎԵԼ,ԱՅԼԵՎ՝ ՍՏՈՒԳԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱԽԱԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
.
ԵՍ ԻՆՉՈՒՄ ԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

