
Հրատարակված է Մարտ 26, 2008
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
- Մարտի 24-ին ԼՂՀ ժամանած ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի նախագահությամբ նույն օրը երեկոյան ԼՂՀ ԿԱ ԱԳԿ պետկոմում անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ԼՂՀ ատլասի ստեղծման աշխատանքներին վերաբերող մի շարք խնդիրներ։ Այդ աշխատանքները սկսվել էին ավելի վաղ։ Մ. Վարդանյանի գլխավորությամբ եւ համապատասխան մասնագետների ընդգրկմամբ ստեղծվել էր խմբագրական խորհուրդ։ Աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, սակայն դեռ բավական անելիքներ կան։ Նախատեսվող ատլասում կներառվեն Արցախի բնաշխարհը, լեռնագրությունը, պատմությունը եւ բազմաթիվ այլ ոլորտներ ըստ ամենայնի ներկայացնող քարտեզներ, ինչպես եւ մայրաքաղաք Ստեփանակերտի եւ շրջկենտրոնների հատակագծերը։ Կանխելով հնարավոր հարցը՝ փաստենք, որ Մ. Վարդանյանի հավաստմամբ՝ Ատլասում ԼՂՀ-ն կներկայացվի Սահմանադրությամբ ամրագրված սահմաններով։ Մարտի 25-ին, ԼՂՀ նախագահի եւ վարչապետի հետ ունեցած հանդիպումներից հետո Մ. Վարդանյանը ԼՂՀ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ մեկնեց Մարտակերտ՝ մասնակցելու ԼՂՀ ԿԱ ԱԳԿ պետկոմի Մարտակերտի ստորաբաժանման նոր շինության հանդիսավոր բացմանը։ Արցախ կատարած այցի վերաբերյալ ավելի մանրամասն զրուցեցինք ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ նախագահի հետ։ -Պարոն Վարդանյան, կարծես արդեն ավարտական փուլում են նախապատրաստական աշխատանքները։ Վերջապես ե՞րբ պատրաստ կլինի ԼՂՀ ատլասը։ - Աշխատանքը նախատեսվում է ավարտել այս տարի։ Այստեղ ձգձգելը տեղին չի լինի։ Ընդամենը պետք է փաստել, որ առաջին անգամ է կազմվում Ղարաբաղի ատլասը, որը կարեւոր է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով։ Բնականաբար, պետք է լինեին նման երկարատեւ քննարկումներ, քանի որ պաշտոնական տեսակետը ներկայացնելուց բացի, ատլասը պետք է ունենա նաեւ գիտական հիմնավորում։ Համենայնդեպս, մինչեւ տարեվերջ այդ աշխատանքները կավարտվեն։ Ատլասը նախատեսվում է հրատարակել հայերեն։ Առաջարկ կա, որ մի որոշակի քանակությամբ հրատարակել նաեւ ռուսերեն կամ անգլերեն թարգմանությունը։ Բայց դա դեռ քննարկումների խնդիր է։ Տարվում են նաեւ տեղանունների հետ կապված որոշակի աշխատանքներ։ Նպատակը պատմական հիմքերի վրա դրանց վերականգնումն ու ավելի բարեհունչ դարձնելն է։ Կհստակեցվեն նաեւ ֆիզիկաաշխարհագրական անվանումները։ - Այստեղ նշվեց, որ ՀՀ-ում զգալի աշխատանքներ են տարվում նաեւ մանրատեղանունների հստակեցման ուղղությամբ։ Այդ առումով որոշակի աշխատանքներ նախատեսվո՞ւմ են նաեւ ԼՂՀ-ում։ - Միանշանակ։ Ասեմ, որ միջկառավարական պայմանագրի շրջանակներում մեր երկու գերատեսչությունների միջեւ եւս կնքված է համաձայնագիր՝ որտեղ հստակ նշված է, թե տարեկան կտրվածքով ինչ աշխատանքներ պետք է իրականացվեն։ Եվ վերը նշված աշխատանքն այս հուշագրով նախատեսված կետերից մեկն է։ Ձեր կողմից շոշափված խնդիրը ներառվում է որպես ծրագրային աշխատանք։ Այսինքն՝ առաջին անգամ ներդնել գրանցման համակարգը, տալ աշխարհագրական անվանումների գրանցման ամբողջական պատկերը։ Հայաստանում 4 տարվա ընթացքում հաշվառեցինք շուրջ 40 հազար անվանումներ, որոնք, կառավարության կողմից հաստատվելուց հետո, տեղադրվեցին մեր քարտեզների վրա։ Հստակեցվեց նաեւ անվանակոչությունների եւ անվանափոխությունների կարգը։ Այդ աշխատանքը գրեթե ամբողջությամբ ավարտված է։ Բայց միաժամանակ ասեմ, որ դա մեկանգամյա աշխատանք չէ։ Մենք հարուստ պատմություն ունեցող երկիր ունենք, եւ հնագիտական պեղումների արդյունքում պարբերաբար նոր փաստեր, նոր հավելումներ են ի հայտ գալիս։ - Շատերին է հետաքրքրում՝ ի՞նչ սահմաններով է ներկայացվել ԼՂՀ-ն այդ ատլասում։ - Դեռ Հայաստանի ազգային ատլասում առանձին էջեր էին հատկացվում Արցախին։ ԼՂՀ ատլասը թույլ կտա առավել հանգամանալի ներկայացնել Արցախը՝ իր աշխարհագրությամբ, տնտեսությամբ, մշակույթով ու պատմությամբ։ Նախատեսվող ատլասում, բնականաբար, ԼՂՀ-ն կներկայացվի այն սահմաններով, որոնք ամրագրված են իր իսկ Սահմանադրությամբ։ - Բնականաբար, միայն ԼՂՀ ատլասի ստեղծման աշխատանքներով չի սահմանափակվում ՀՀ եւ ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի երկու կոմիտեների համագործակցությունը։ Որո՞նք են լինելու համագործակցության հիմնական ուղղությունները 2008-ին։ - Մեր համակարգի կողմից ինչ աշխատանք որ իրականացվում է Հայաստանում, նույն աշխատանքը ներդրվում է նաեւ ԼՂՀ -ում։ Եվ այդ աշխատանքներն իրականացվում են ամենատարբեր ուղղություններով։ Արդեն կան նաեւ ավարտին հասցված աշխատանքներ։ Մասնավորապես, արդեն ամբողջությամբ ավարտին է հասցվել Ղարաբաղի պետական գեոդեզիական ցանցը։ Դա արբանյակային դիրքորոշման կայանների հիման վրա ստեղծված համակարգ է, որը նաեւ միացված է Եվրոպական համակարգին։ Աշխատանքներ են տարվում քարտեզագրման ուղղությամբ, գնահատման ոլորտում։ Աշխատանքներ են իրականացվելու հողաշինարարության բնագավառում, տեղեկատվության ավտոմատացման ոլորտում։ - Այսօր նաեւ ԼՂՀ ԿԱ ԱԳԿՊԿ Մարտակերտի ստորաբաժանման համար նախատեսված նոր շինության բացումն է նախատեսվում։ Գիտենք, որ այս հարցում եւս ՀՀ ԱԳԿ ՊԿ-ն մեծ ավանդ ունի։ - Մեր համագործակցության շրջանակներում ոչ միայն Մարտակերտի, այլեւ բոլոր տարածքային ստորաբաժանումների արդիականացման պարտավորություն ենք ստանձնել։ Այսօր բացվում է ԼՂՀ ԱԳԿ ՊԿ Մարտակերտի տարածքային ստորաբաժանման շենքը։ Դրա շինարարության ու կահավորման համար 30 մլն դրամ ենք տրամադրել։ Տարեվերջին նմանատիպ շենք կկառուցվի Հադրութի տարածքային ստորաբաժանման համար։ Ղարաբաղում, կարծում եմ, դեռ վաղ է նոր գրասենյակների բացման մասին խոսել։ Ավելի կարեւոր է արդեն գործող տարածքային ստորաբաժանումների արդիականացման ապահովումը, ինչը կառույցի աշխատակիցների համար աշխատանքի բավարար պայմաններ, իսկ ԼՂՀ քաղաքացիներին՝ նորմալ ծառայություն կապահովի։

- ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վերջին լուրերը, Մարտ 26, 2008
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
. 2
Հատվածներ Ադրբեջանի նախագահի՝ «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցից -Կա տեղեկատվություն, որ Դուք կարող եք մեկնել Բուխարեստ՝ ՆԱՏՕ-ի ապրիլյան վեհաժողովին։ ...ՎԻԳԵՆ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
ԼՂՀ կառավարության որոշմամբ՝ պետական նպաստ ստանալու իրավունք ունեն ԼՂՀ-ում մշտական հաշվառում ունեցող եւ բնակվող անձինք։ Քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական պաշտպանության ...ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՈՐՈՇ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ` 2007Թ.
.
Ինչպես հաղորդում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից, աշխատանքային ռեսուրսները, ինչը ներառում է տնտեսապես ակտիվ — տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը, ...ԼՂՀ-Ն ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ԱՏԼԱՍԸ
.
ԼՂՀ ատլասի ստեղծման աշխատանքները, որ սկսվել էին 2007-ից, նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում։ ԼՂՀ կատարած այցի շրջանակներում մարտի 24-ին ատլասի ստեղծման աշխատանքներում ներգրավված ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մարտի 24-ին ԼՂՀ ժամանած ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի նախագահությամբ նույն օրը երեկոյան ԼՂՀ ԿԱ ԱԳԿ պետկոմում անցկացված խորհրդակցության ...ՈՐՊԵՍ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Սեփ. լրատվություն
Աննախադեպ ուժեղ քամու հետեւանքով վնասված շենքերի, շինությունների վերականգնման աշխատանքներին աջակցելու նպատակով օրերս ՀՀ-ից Ստեփանակերտ ժամանեցին մի խումբ մասնագետներ։ Ինչպես տեղեկացանք ...ԿԱԶԴԵՆ, ԹԵ ՉԵՆ ԱԶԴԻ՝ ԱՌԱՅԺՄ ՊԱՐԶ ՉԷ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հնարավո՞ր է, արդյոք, որ աննախադեպ քամու պատճառած վնասի կապակցությամբ՝ չնախատեսված ծախսերը թույլ չտան իրականացնել մայրաքաղաքի՝ 2008թ. ծրագրով նախատեսված բնակարանների վերանորոգումը, ...ԻՆՉՈ՞Վ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Էներգահամակարգում առկա հիմնախնդիրների մասին է մեր հարցազրույցը «Արցախէներգո» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Առնոլդ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։ -Ինչո՞վ է պայմանավորված «Արցախէներգո» ...ՔԱՄՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆՆՎՈՒՄ ԵՆ
,
2008 թ. մարտի 21-ին — 22-ին շրջանում տեղի ունեցած ուժեղ քամու հետ—անքով զգալի վնաս է հասցվել շրջանի բնակավայրերի բնակելի տներին, հասարակական, արտադրական նշանակության շենքերին, ...ՀԱԿՈԲ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեւանում ավարտվեց դպրոցականների մաթեմատիկայի օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին Արցախը ներկայացել էր 7 հոգանոց թիմով։ Նրանցից երեքը ներկայացնում էր Ստեփանակերտի ֆիզիկամաթեմատիկական դպրոցը, մեկը՝ N ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
.ՉՃԱՆԱՉՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԽՈՉԸՆԴՈՏԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
.«ՈՐՏԵՂ ԷԼ ԼԻՆԵՆՔ` ՄԵՐ ԱՐՄԱՏՆԵՐԸ ՄԱՅՐ ՀՈՂՈՒՄ ՊԵՏՔ Է ԽՈՐԱՑՆԵՆՔ»
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՀԱՊԱՂԵԼԸ ՆԵՐՈՒՄ ՉՈՒՆԻ
ԱՐԱՐԱՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
.
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
.
ՃԳՆԱԺԱՄԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
.ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ` ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ՄԵԶ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ Է ՊԵՏՔ
.
ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ ԽՈՍՔ
.
ՓՈՂԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՇՎԵԼ,ԱՅԼԵՎ՝ ՍՏՈՒԳԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱԽԱԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
.
ԵՍ ԻՆՉՈՒՄ ԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

