
Հրատարակված է Մարտ 26, 2008
ՎԻԳԵՆ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ
- ԼՂՀ կառավարության որոշմամբ՝ պետական նպաստ ստանալու իրավունք ունեն ԼՂՀ-ում մշտական հաշվառում ունեցող եւ բնակվող անձինք։ Քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական պաշտպանության բաժնի պետի պաշտոնակատար Վիգեն Բաղրամյանի տեղեկատվությամբ՝ 2008թ. հունվարի 1-ից հանրապետությունում գործող համապատասխան որոշումներով իրականացվում են մի շարք նպաստների վճարումները։ Նորաստեղծ ընտանիքներին նախատեսած ամուսնության միանվագ նպաստ ստանալու համար քաղաքապետարանի առողջության եւ սոցիալական պաշտպանության բաժին է դիմել 577 հոգի, որից 462-ն արդեն ստացել են սահմանված գումարը։ Հունվար ամսին դիմած 210 զույգի նպաստները տրամադրվել են փետրվարի 15-ին. համապատասխանաբար էլ՝ փետրվարին դիմողները ստացել են մարտ ամսին։ Արդեն վճարվել է 75 մլն 600 հազար դրամ։ Այսօրվա դրությամբ՝ վերոնշյալ բաժնին դիմած 115 հոգի իրենց նպաստները կստանան ապրիլին։ Գործընթացը շարունակվում է։ Դիմում ներկայացրած յուրաքանչյուր անձի համար ստեղծվում է անձնական գործ, այնուհետեւ հայտ է ներկայացվում սոցապնախարարություն, որն ուսումնասիրվելուց հետո հատկացվում է համապատասխան գումարը։ Հայտերը սոցապնախարարություն են ուղարկվում ամիսը մեկ։ Դիմումի հետ մեկտեղ զույգը պետք է ներկայացնի նաեւ ամուսինների անձնագրերի, ամուսնության վկայականի ու սոցիալական քարտերի պատճենները, տեղեկանք բնակության վայրից։ Երեխայի ծննդյան կապակցությամբ 70 հազար դրամի չափով միանվագ նպաստ ստանալու նպատակով դիմել է 211 հոգի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դիմել էր 185-ը։ Նպաստի վճարումներն իրականացվում են ամիսը երկու անգամ՝ երեխայի ծնվելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում։ Առավել կարիքավոր ընտանիքներին աջակցություն ցույց տալու, ինչպես նաեւ մինչեւ 18 տարեկան երեխաներին նշանակված վճարումների չափերը 2008թ. հունվարի 1-ի դրությամբ ավելացել են։ Հաշմանդամ երեխաներին տրամադրվող նպաստի չափը 8500 դրամ է։ Միայնակ մոր երեխային տրամադրվում է 10-հազարական, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին՝ 20-հազարական դրամ։ Միակողմանի ծնողազուրկ երեխաների նպաստի չափը սահմանվել է 10-հազարական դրամ, իսկ ալիմենտ ստացող երեխաներինը՝ 5-հազարական։ Փոփոխվել է առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամ երեխաներին տրամադրվող նպաստի չափը։ Առաջին խմբի հաշմանդամ երեխաները կստանան 9- հազարական դրամ, իսկ երկրորդ խմբինը՝ 5500-ական դրամ։ Չորս եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքի յուրաքանչյուր երեխային սահմանված նպաստի չափը 5500 դրամ է, միայնակ մայրերին՝ 5000 դրամ։ Մինչեւ 2 տարեկան երեխան խնամող անձանց տրամադրվում է 4500-ական դրամ, իսկ մինչեւ 1 տարեկան երեխաներին մանկական սննդով ապահովելու համար՝ 6000-ական դրամ։ Վ. Բաղրամյանի տեղեկատվությամբ՝ այսօրվա դրությամբ գրանցված է 2794 նպաստառու։ Հունվար, փետրվար, մարտ ամիսներին կատարվել են 103 մլն 216 հազ. դրամի չափով նպաստների վճարումներ։ ԼՂՀ ժողովրդագրական իրավիճակը բարելավելու եւ բազմազավակ ընտանիքների բարեկեցությունը բարձրացնելու նպատակով ԼՂՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն, ընտանիքում ծնված յուրաքանչյուր 3-րդ եւ 4-րդ երեխայի անվամբ բացված են նպատակային ժամկետային ավանդներ։ 2008թ. հունվարի 1-ի դրությամբ ընտանիքում ծնված 3-րդ երեխայի դեպքում «Արցախբանկ» ՓԲԸ-ում երեխայի անվամբ բացվել է 500 հազար դրամի չափով ժամկետային ավանդ, իսկ երեխայի մորը հատկացվում է միանվագ գումար՝ 500 հազար դրամի չափով։ 4-րդ եւ հաջորդ երեխաների ծնվելու դեպքում բացվում է 700 հազար դրամի չափով ավանդ, համապատասխանաբար՝ երեխայի մորն էլ տրվում է միանվագ գումար՝ 700 հազար դրամի չափով։ ԼՂՀ պետական բյուջեի հաշվին 5 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքին օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց տրամադրվում է ամենամսյա դրամական օգնություն՝ յուրաքանչյուր երեխայի հաշվին՝ 1200 դրամ։ Մեր զրուցակցի տեղեկատվությամբ՝ քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական պաշտպանության բաժին նման օգնություն ստանալու համար դիմել է 32 հոգի, իսկ ավանդների տեսքով փոխանցված գումարների չափը 13 մլն 500 հազար դրամ է։ Հունվար-փետրվար ամիսներին 8մլն դրամ է տրամադրվել գործազուրկի կարգավիճակ ունեցող 260 նպաստառուի։ Սոցիալական քարտեր ստանալու նպատակով յուրաքանչյուր ամիս դիմում է մոտավորապես 500 հոգի. բոլորն էլ սահմանված ժամկետում բավարարվում են։

- ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Վերջին լուրերը, Մարտ 26, 2008
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
. 2
Հատվածներ Ադրբեջանի նախագահի՝ «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցից -Կա տեղեկատվություն, որ Դուք կարող եք մեկնել Բուխարեստ՝ ՆԱՏՕ-ի ապրիլյան վեհաժողովին։ ...ՎԻԳԵՆ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
ԼՂՀ կառավարության որոշմամբ՝ պետական նպաստ ստանալու իրավունք ունեն ԼՂՀ-ում մշտական հաշվառում ունեցող եւ բնակվող անձինք։ Քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական պաշտպանության ...ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՈՐՈՇ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ` 2007Թ.
.
Ինչպես հաղորդում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից, աշխատանքային ռեսուրսները, ինչը ներառում է տնտեսապես ակտիվ — տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը, ...ԼՂՀ-Ն ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ԱՏԼԱՍԸ
.
ԼՂՀ ատլասի ստեղծման աշխատանքները, որ սկսվել էին 2007-ից, նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում։ ԼՂՀ կատարած այցի շրջանակներում մարտի 24-ին ատլասի ստեղծման աշխատանքներում ներգրավված ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մարտի 24-ին ԼՂՀ ժամանած ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի նախագահությամբ նույն օրը երեկոյան ԼՂՀ ԿԱ ԱԳԿ պետկոմում անցկացված խորհրդակցության ...ՈՐՊԵՍ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Սեփ. լրատվություն
Աննախադեպ ուժեղ քամու հետեւանքով վնասված շենքերի, շինությունների վերականգնման աշխատանքներին աջակցելու նպատակով օրերս ՀՀ-ից Ստեփանակերտ ժամանեցին մի խումբ մասնագետներ։ Ինչպես տեղեկացանք ...ԿԱԶԴԵՆ, ԹԵ ՉԵՆ ԱԶԴԻ՝ ԱՌԱՅԺՄ ՊԱՐԶ ՉԷ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հնարավո՞ր է, արդյոք, որ աննախադեպ քամու պատճառած վնասի կապակցությամբ՝ չնախատեսված ծախսերը թույլ չտան իրականացնել մայրաքաղաքի՝ 2008թ. ծրագրով նախատեսված բնակարանների վերանորոգումը, ...ԻՆՉՈ՞Վ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Էներգահամակարգում առկա հիմնախնդիրների մասին է մեր հարցազրույցը «Արցախէներգո» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Առնոլդ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։ -Ինչո՞վ է պայմանավորված «Արցախէներգո» ...ՔԱՄՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆՆՎՈՒՄ ԵՆ
,
2008 թ. մարտի 21-ին — 22-ին շրջանում տեղի ունեցած ուժեղ քամու հետ—անքով զգալի վնաս է հասցվել շրջանի բնակավայրերի բնակելի տներին, հասարակական, արտադրական նշանակության շենքերին, ...ՀԱԿՈԲ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեւանում ավարտվեց դպրոցականների մաթեմատիկայի օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին Արցախը ներկայացել էր 7 հոգանոց թիմով։ Նրանցից երեքը ներկայացնում էր Ստեփանակերտի ֆիզիկամաթեմատիկական դպրոցը, մեկը՝ N ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
.
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
.
ՃԳՆԱԺԱՄԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
.ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ` ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ՄԵԶ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ Է ՊԵՏՔ
.
ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ ԽՈՍՔ
.
ՓՈՂԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՇՎԵԼ,ԱՅԼԵՎ՝ ՍՏՈՒԳԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱԽԱԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
.
ԵՍ ԻՆՉՈՒՄ ԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

