
Հրատարակված է Մարտ 26, 2008
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
- Հատվածներ Ադրբեջանի նախագահի՝ «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցից -Կա տեղեկատվություն, որ Դուք կարող եք մեկնել Բուխարեստ՝ ՆԱՏՕ-ի ապրիլյան վեհաժողովին։ Եվ ընդհանրապես, շրջանառվում է ՆԱՏՕ-ին հնարավոր ինտեգրման թեման։ Կցանկանայինք իմանալ Ձեր վերաբերմունքը։ - Ադրբեջանը ելնում է այն բանից, որ անդամակցությունը որեւէ կազմակերպության իրականացվում է փոխադարձ համաձայնությամբ։ Մենք չենք պատրաստվում մեզ փաթաթել որեւէ մեկի վզին։ Մենք նաեւ արդյունավետորեն համագործակցում ենք Եվրամիության հետ, եւ ԵԽ նոր հարեւանության ծրագրում Ադրբեջանը՝ եւս, ինչպես Հարավային Կովկասի մյուս երկրները, իրականացնում է այդ ծրագիրը։ Եվ կրկին՝ եվրաինտեգրման պլանում, եթե նախաձեռնությունը ելնի կազմակերպությունից, ապա, իհարկե, հարցը կքննարկենք։ Եթե ոչ, ապա մենք մեզ ոչ մեկի վզին փաթաթել չենք ցանկանում։ Մենք ինքներս ենք ապահովում մեր անվտանգությունը, մենք ինքնաբավ երկիր ենք ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ էներգետիկ առումով։ Ուստի, ելնում ենք այն բանից, որ հարաբերությունները պետք է կառուցվեն իրավահավասարության, փոխադարձ հարգանքի եւ փոխադարձ շահերի հիման վրա։ Առ այսօր ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցության մակարդակը մեզ բավարարում է։ Ինչ կլինի հետագայում, ինչպես կզարգանան իրադարձություններն աշխարհում, ինչպիսին կլինեն գործընթացները մեր տարածաշրջանում՝ դժվար է ասել։ Ուստի, ելնելով այսօրվա իրադրությունից, ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցության մասին հարց չկա։ - Դուք շոշափեցիք ռազմական հարց։ Դուք ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի զինված ուժերի վիճակը։ Ցանկալի է, եթե հնարավոր է, մի քիչ տեղեկանալ սպառազինության գնումների մասին։ Հիշատակվում է ինչ-որ մեծ թիվ՝ մեկ միլիարդի ռազմական բյուջե, եւ ես այնպես եմ հասկանում, որ սպառազինություն գնելու պլանները դա այնպիսի թեմա է, որն ամբողջ աշխարհում ուշադրություն է գրավում։ - Գիտե՞ք, երբեմն մեր ռազմական ծախսերը դուրս են մղվում պետբյուջեի ծախսերի ընդհանուր կոնտեքստից եւ դա այնքան էլ ազնիվ մոտեցում չէ։ Մենք այն բանի կողմնակիցն ենք, որ միշտ լինի օբյեկտիվություն։ Պիտի ասեմ, որ վերջին չորս տարիներին Ադրբեջանի պետբյուջեի ծախսերն ավելացել են 10 անգամ, որը եզակի ցուցանիշ է հանդիսանում. 2003թ. 1,3 մլրդԱՄՆ դոլարից՝ 2008թ. 12 մլրդ դոլար։ Եվ մենք պլանավորում ենք գարնանը դիմել խորհրդարան՝ բյուջեն վերանայելու եւ ավելացնելու առաջարկությամբ։ Ուստի, զարմանալի չէ, որ վերջին 4 տարիներին Ադրբեջանի ռազմական ծախսերը նույնպես զգալիորեն աճել են։ 2007 թվականին դրանք կազմել են 1 մլրդ ԱՄՆ դոլար, 2008 թվականին կկազմեն 1,3 մլրդ, սակայն դա՝ առայժմ, որովհետեւ մենք պլանավորում ենք ավելացնել դրանք։ Այնպես որ, դա օբյեկտիվ գործընթաց է։ Նույնը մենք տեսնում ենք կրթության ոլորտում։ Մեզ մոտ կրթության համար ծախսվում է 1 մլն ԱՄՆ դոլար, չնայած 4 տարի առաջ ծախսվում էր զգալիորեն քիչ։ Այդ ամենը տեղի է ունենում երկրի տնտեսական վիճակին զուգընթաց։ Գումարած՝ մենք գտնվում ենք Հայաստանի հետ պատերազմի վիճակում, մեր հողերը բռնազավթված են։ Բանակցությունները, որոնք մենք վարում ենք ավելի քան 10 տարի, ոչնչի չեն հասցրել։ Իհարկե, դիրքորոշումների որոշ մոտեցման առումով կարելի է խոսել պոզիտիվի մասին. ես չեմ ասում, թե բանակցային գործընթացը լիովին սպառել է իրեն, եղել են եւ պոզիտիվ պահեր, որոշ կետերով մենք առաջ ենք գնացել, առաջին հերթին, Հայաստանի կողմից այն բանի գիտակցման առումով, որ բռնազավթված բոլոր տարածքները պետք է ազատագրվեն, եւ հարցը պետք է որոշվի միայն ու միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Չնայած երբեմն որոշ հայ քաղաքագետներ փորձում են աղավաղել բանակցային գործընթացի եւ վերջնական կարգավորման ձեւաչափի էությունը, բայց այն այսպիսին է. 7 բռնազավթված տարածքների ազատագրում, բոլոր փախստականների եւ հարկադիր վերաբնակների վերադարձ եւ հետագայում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցի որոշում։ Թե ինչպիսին կլինի կարգավիճակը, դա ցույց կտա ապագան։ Իրավիճակը, որի մեջ հայտնվել ենք, եւ մեր հողերի բռնազավթումը, իհարկե, մեզ դրդում է ռազմական ծախսերի ավելացման, որը եւ մենք անում ենք։ Այն երկրների մեջ, որոնցից մենք սպառազինություն ենք գնում, կան նաեւ կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամներ։ Եվ, բնականաբար, մենք տեխնիկա ու զինամթերք ենք գնում ուրիշ երկրներից։ Վերջերս մենք ստեղծեցինք պաշտպանական արդյունաբերություն եւ սկսեցինք ռազմական նշանակության արտադրանքի թողարկումը, որը մենք կընդլայնենք։ Այսօր ունենալով ֆինանսական մեծ պաշարներ՝ բնական է, մենք կարող ենք ստեղծել նոր ոլորտներ։ Մենք նոր ոլորտներ ենք ստեղծում մետալուրգիայի, ալյումինի արդյունաբերության մեջ։ Այդ նպատակների համար կծախսվեն միլիարդավոր դոլարներ։ Այդ գործընթացն արդեն սկսվել է նաեւ մյուս ոլորտներում։ Եվ մենք ստեղծել ու ստեղծում ենք հզոր ռազմարդյունաբերական համալիր, որը կապահովի մեր անվտանգությունն ապագայում։ - Շնորհակալություն, Իլհամ Հեյդարովի՛չ։Վերջին հարցը։ Այնուամենայնիվ, Ձեր մեկնաբանությունը ՄԱԿ-ի բանաձեւի առնչությամբ, եթե կարելի է։ - Մենք շատ ուրախ ենք, որ բանաձեւն ընդունվել է, եւ մենք դրանում չէինք կասկածում։ ...Ինչ վերաբերում է Եվրամիության անդամ երկրներին, ապա, ինչպես մեզ հայտնի է, ընդունվել է ԵԽ երկրներին համախմբող որոշում, որ նրանք ձեռնպահ կմնան քվեարկության ժամանակ։ Եվ քանի որ Եվրամիությունը շատ կարգապահ կազմակերպություն է, այդ թվում՝ արտաքին քաղաքական հարցերում, այդպես էլ տեղի ունեցավ։ Մեզ զարմացրեց այն երկրների դիրքորոշումը, ովքեր դեմ քվեարկեցին, մանավանդ որ, այդ երկրների թվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, որոնք հակամարտության կարգավորման միջնորդներ են հանդիսանում։ Այն բացատրությունները, որ քվեարկությունից հետո տվեցին այդ երկրների պաշտոնական ներկայացուցիչները, դրական բնույթ են կրում։ Համանախագահ երկրները հաստատեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նրանց կողմից մեկ անգամ եւս հայտարարվեց, որ նրանք Լեռնային Ղարաբաղը, որպես անկախ պետություն, չեն ճանաչում։ Ընդհանուր առմամբ, այդ դիրքորոշումը հայտնի էր եւ նախկինում։ Սակայն մենք դա դիտում ենք որպես քվեարկության ժամանակ անհասկանալի եւ, ես կարծում եմ, չմտածված քայլի հետեւանքով, բնականաբար, ադրբեջանական ժողովրդի հոգում մնացած տհաճ նստվածքը հարթեցնելու փորձ։ Ես գտնում եմ, որ, որպես միջնորդներ, այդ երկրները պետք է ձեռնպահ մնային։ Մենք չէինք սպասում, որ նրանք կողմ կքվեարկեին եւ մտածում էինք, որ ձեռնպահ կմնան։ Ուստի, տվյալ իրադրությունում, իհարկե, ապագա բանակցային գործընթացը նաեւ կախված կլինի բանակցային գործընթացի մեջ ներգրավված երկրների եւ միջնորդների միջեւ վստահության մակարդակից։ Կասեմ, որ բանաձեւի դեմ քվեարկումը վստահությունը չի ավելացրել, ընդհակառակը, այն լրջորեն սասանել է։ Բացատրությունները, իբրեւ թե բանաձեւի նախագծում արտացոլված են բանակցային գործընթացի ոչ բոլոր կետերը, անհիմն են, որովհետեւ մեր առաջարկած բանաձեւում կետ կար այն մասին, որ մենք պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, նրա կողմնակցությունը կարգավորման սւզբունքներին։ Եվ նման արդարացումները նկատի են առնված անտեղյակ մարդկանց համար։ Սակայն բանակցային գործընթացի ոգին եւ այն, ինչ քննարկվում է, այն է՝ տարածքային ամբողջականության վերականգնումը, փախստականների վերադարձը, ինչպես նաեւ հակամարտության կարգավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այդ ամենը երբեք չի վիճարկվել Մինսկի խմբի կողմից։ Եթե նրանք ցանկանում են պարզել բանակցային գործընթացի մանրամասները, ապա թող դրանք պարզեն մինչեւ վերջ։ Երբեք չի եղել այն հարցը, թե ինչ-որ հինգ տարի, 10 տարի, 100 տարի հետո հանրաքվեի կամ ժողովրդի կամքի արտահայտման մեկ այլ ձեւով Լեռնային Ղարաբաղն անջատվելու է Ադրբեջանից, չի եղել ու չի լինելու։ Քվեարկությունը ցույց տվեց, որ չնայած համանախագահ երկրներից ոմանք ՄԱԿ-ի անդամների շրջանում ակտիվ լոբբիստական եւ քարոզչական գործունեություն են ծավալել այն հաշվով, որպեսզի վերջիններս միանան իրենց, դա տապալվեց։ Համանախագահ երկրները՝ աշխարհի առաջատար երկրները, միջուկային տերությունները, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները՝ ովքե՞ր են նրանց պաշտպանել։ Վանուա՞տը։ Թե՞ Անգոլան։ Դա միջազգային հասարակայնության տրամադրության ցուցանիշ է, դա այն բանի ցուցանիշն է, որ, այնուամենայնիվ, աշխարհում արդարություն գոյություն ունի։ Ուստի ես կրկին ցանկանում եմ ասել, որ մենք բավարարված ենք քվեարկության արդյունքներով։ Մենք այդ դիրքորոշումից ոչ մի քայլ չենք հեռանա եւ ձգտելու ենք նրան, որ բանակցային գործընթացի հետագա ընթացքը պոզիտիվ հունով գնա։ Եվ, իհարկե, մեզ համար դեռեւս պարզ չէ, թե ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը այդ հարցի առնչությամբ, թե Հայաստանի ղեկավարությունը որքանով է կողմնակից խաղաղ գործընթացին։ Հայկական կողմից փորձ եղավ շփման գծում իրադրության սրման միջոցով հասարակայնության ուշադրությունը շեղել ներքաղաքական գործընթացներից։ Սակայն դա նրանց չհաջողվեց։ Ահա թե ինչու այժմ որոշակի բան ասել բանակցային գործընթացի մասին չենք կարող։ Որքան մենք հասկանում ենք, հայ հասարակությունը պառակտված է, այնտեղ միասնություն չկա, այդ թվում՝ հակամարտության կարգավորման հարցում։ Առկա իրադրությունում մենք պարզապես պետք է դիտենք, թե ինչպես կզարգանան իրադարձություններն այնտեղ, եւ Հայաստանի ղեկավարությունը որքանով ի վիճակի կլինի պատասխանատու որոշումներ ընդունել։ Սակայն ես կարծում եմ՝ նման որոշումներ ընդունելու ժամանակը եկել է։ Եթե նայենք դիմակայության արդյունքներին եւ երկրների զարգացման մակարդակին, ապա դեռ հարց է, թե ով է հաղթող դուրս եկել այդ դիմակայության մեջ։ Պատերազմը չի վերջացել։ Վերջացել է առաջին փուլը։ ...Մեր միջեւ ճեղքումը մեծանում է։ Տնտեսական ներուժը համատեղելի չէ։ Մեր տնտեսությունն իր ծավալով առնվազն չորս-հինգ անգամ գերազանցում է Հայաստանի տնտեսությանը։ Այսօր մենք ունենք մոտ 8 մլրդ ԱՄՆ դոլարի արժութային ռեզերվ, եւ այս տարի դրանք կմեծանան առնվազն երկու անգամ։ Ադրբեջանն այսօր հնարավորություն ունի երկրից նավթ արտահանել երեք նավթամուղներով՝ երեք երկրների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի տարածքներով, ինչպես նաեւ կառուցված է նավթամուղ, որը պատմության մեջ առաջին անգամ մեր գազը դուրս է բերում համաշխարհային շուկա..

- .
Վերջին լուրերը, Մարտ 26, 2008
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
. 2
Հատվածներ Ադրբեջանի նախագահի՝ «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցից -Կա տեղեկատվություն, որ Դուք կարող եք մեկնել Բուխարեստ՝ ՆԱՏՕ-ի ապրիլյան վեհաժողովին։ ...ՎԻԳԵՆ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
ԼՂՀ կառավարության որոշմամբ՝ պետական նպաստ ստանալու իրավունք ունեն ԼՂՀ-ում մշտական հաշվառում ունեցող եւ բնակվող անձինք։ Քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական պաշտպանության ...ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՈՐՈՇ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ` 2007Թ.
.
Ինչպես հաղորդում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից, աշխատանքային ռեսուրսները, ինչը ներառում է տնտեսապես ակտիվ — տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը, ...ԼՂՀ-Ն ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ԱՏԼԱՍԸ
.
ԼՂՀ ատլասի ստեղծման աշխատանքները, որ սկսվել էին 2007-ից, նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում։ ԼՂՀ կատարած այցի շրջանակներում մարտի 24-ին ատլասի ստեղծման աշխատանքներում ներգրավված ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մարտի 24-ին ԼՂՀ ժամանած ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի նախագահությամբ նույն օրը երեկոյան ԼՂՀ ԿԱ ԱԳԿ պետկոմում անցկացված խորհրդակցության ...ՈՐՊԵՍ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Սեփ. լրատվություն
Աննախադեպ ուժեղ քամու հետեւանքով վնասված շենքերի, շինությունների վերականգնման աշխատանքներին աջակցելու նպատակով օրերս ՀՀ-ից Ստեփանակերտ ժամանեցին մի խումբ մասնագետներ։ Ինչպես տեղեկացանք ...ԿԱԶԴԵՆ, ԹԵ ՉԵՆ ԱԶԴԻ՝ ԱՌԱՅԺՄ ՊԱՐԶ ՉԷ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հնարավո՞ր է, արդյոք, որ աննախադեպ քամու պատճառած վնասի կապակցությամբ՝ չնախատեսված ծախսերը թույլ չտան իրականացնել մայրաքաղաքի՝ 2008թ. ծրագրով նախատեսված բնակարանների վերանորոգումը, ...ԻՆՉՈ՞Վ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Էներգահամակարգում առկա հիմնախնդիրների մասին է մեր հարցազրույցը «Արցախէներգո» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Առնոլդ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։ -Ինչո՞վ է պայմանավորված «Արցախէներգո» ...ՔԱՄՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆՆՎՈՒՄ ԵՆ
,
2008 թ. մարտի 21-ին — 22-ին շրջանում տեղի ունեցած ուժեղ քամու հետ—անքով զգալի վնաս է հասցվել շրջանի բնակավայրերի բնակելի տներին, հասարակական, արտադրական նշանակության շենքերին, ...ՀԱԿՈԲ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեւանում ավարտվեց դպրոցականների մաթեմատիկայի օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին Արցախը ներկայացել էր 7 հոգանոց թիմով։ Նրանցից երեքը ներկայացնում էր Ստեփանակերտի ֆիզիկամաթեմատիկական դպրոցը, մեկը՝ N ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԽԱԼԽԻՆ ԳՈԼԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՎՍՏՐԻԱ
.ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆՉԻ ԿԱՐԵԼԻ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂՆԵԼ ՄԻԱՅՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԵՐԻՆ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ«ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
.
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
.
ՃԳՆԱԺԱՄԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
.ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ` ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ՄԵԶ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ Է ՊԵՏՔ
.
ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ ԽՈՍՔ
.
ՓՈՂԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՇՎԵԼ,ԱՅԼԵՎ՝ ՍՏՈՒԳԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱԽԱԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
.
ԵՍ ԻՆՉՈՒՄ ԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

