
Հրատարակված է Մարտ 25, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
- 243. ՆՈՒՅՆ ՕՐԸ երեկոյան ինձ զանգահարում է Ս. Բաբայանը եւ հրավիրում իր մոտ։ - Ինչո՞ւ քո նամակի մասին ես ուրիշներից եմ իմանում։ - Որովհետեւ դու դեմ կլինեիր եւ նրա հրապարակային տարածում թույլ չէիր տա։ - Իսկ գիտե՞ս, թե ինչ անհարմար դրության մեջ հայտնվեցի, երբ Քոչարյանն ինձ ցույց տվեց քո այդ հայտարարությունը եւ ասաց. «Դու ծանո՞թ ես այս թերթիկների բովանդակությանը»։ Մեծ հաշվով վերցրած՝ Ս. Բաբայանին ոչ այնքան դիպչել էր Ռ.Քոչարյանի գլխավորած գործադիր իշխանության խիստ եւ հրապարակային քննադատությունը, որ պարունակվում էր իմ հայտարարության մեջ, որքան որ այն, թե ոնց կարող էր դա տեղի ունենալ առանց իր գիտության, չէ որ (այսպես թե այնպես) ես մտնում էի նրան մոտ կանգնած անձանց շրջանակի մեջ... Կամ նա տեղյակ է եղել իմ հականախագահական դեմարշին,- ենթադրում էին Ռ.Քոչարյանն ու այլոք,- կամ՝ նա ազդեցություն չունի ինձ վրա։ Ե՛վ առաջինը, ե՛ւ երկրորդը էապես դիպչում էին Ս. Բաբայանի շահերին ու հեղինակությանը, վնաս պատճառում նրա իմիջին՝ Արցախի ուժեղ մարդու իմիջին... ա. ... Բարձրագույն իշխանությունը, ուրիշներից ոչ պակաս, գովերգում է Արցախի անկախությունը, բայց գտնում է, որ անկախ, վիճող, ոչ ամեն ինչում իր հետ կուրորեն համաձայնող քաղաքացիներ չպետք է լինեն։ Համենայն դեպս, նա այդպիսիներին չի հանդուրժում։ Այդպիսիները նրա համար նոնսենս են, ոչ նորմալ երեւույթ, բնության սխալ, այլանդակություն։ բ. ... Եվ իշխանության մեջ խցկվածները երբեք չեն մտածում, որ բեկելով համաքաղաքացիների բարքերը, նրանց հարկադրելով հարմարվել ստի հետ, քծնել վերադաս պաշտոնյաների առաջ, դրանով իսկ իրենք ոչնչացնում են այն գլխավոր նյութը, որից պետք է վերջին արդյունքում կառուցված լինի երկրի Անկախությունը, որը նրանք, ամենքիս հետ միասին, այսպես թե այնպես, սաստիկ ցանկանում են։ Չէ որ երկիրը՝ դա ոչ միայն գյուղերը, քաղաքները, լեռները, անտառները, հովիտներն ու գետերն են, դա նաեւ մարդիկ են... Այդ մարդկանց որակյալության աստիճանից է կախված իրենց երկրի արժանապատվության աստիճանը, նրա անկախության եւ հզորության աստիճանն ու որակը։ 244. ՑԱՎՈՔ, ավտորիտար եւ միապետական ռեժիմների ժամանակ տիրակալները շատ հազվադեպ են գիտակցել սույն աքսիոմը։ Եվ դա բնական է։ Քանզի եսասիրական գենը, որը նախածրագրված է մարդկային կերտվածքի մեջ եւ որով մարդը ղեկավարվում է իր գործողություններում, նրանց մոտ ազատ ընտրության առկայության պայմաններում թույլ չի տալիս (մարդկանց ճնշող մեծամասնությանը) ընդունել վճիռներ, որոնք վնասում են սեփական «Ես»-ի, սեփական «Էգո»-ի շահերը։ Եվ այդ պատճառով կյանքը, փորձը, պրակտիկան մարդկության գիտականորեն զարգացածության մասին բերել են մեկ մարդու կամ մարմնի իշխանությունը սահմանազատելու անհրաժեշտության փաստի ըմբռնմանը։ Հանգեցրել են իշխանության բոլոր թեւերի փոխադարձ զսպումների տեսությանը։ Որպեսզի թույլ չտալ կամ նվազագույնի հասցնել հասարակականի նկատմամբ անձնական շահի (եսասիրական գենի)՝ գերակշռության հասնելու ձգտողության փաստը (հասարակական շահ, որն իր հերթին, հանդես է գալիս որպես անչափավոր ու վնասակար եսասիրական ցանկությունների զսպիչ ու արգելիչ)։ Որպեսզի օրենքներին ու արդարությանը առավելագույն հնարավորություն տալ կյանքում իրացվելու։ 244/1. ՑԱՆԿԱՑԱ ավելի իրազննաբար ասել, որ իմ քննադատությունը (այստեղ եւ ընդհանրապես) իր գլխավոր սայրով ուղղված է ոչ թե Քոչարյան-մարդուն եւ նրա նման այլ նախագահների... Գլխավոր թիրախն ու նպատակը (ոչ միայն իմ քննադատության, այլեւ բոլոր համահավաք դարձած ընդդիմադիր ուժերի, որոնք հասկանում են պահի ծանրությունը) պետք է նշագրված լինի այսպես. ոչ թե պարզապես փոխել անգործուն եւ անարդյունավետ իշխանությունը, այլ փոխել իշխանության քաղաքական համակարգը, փոխել Սահմանադրությունը, որն ի սկզբանե ենթադրում է, ուղղակիորեն կամ անուղղակի կերպով, իշխանության մնացած թեւերի կախվածություն մեկ մարդու իշխանությունից... 245. ԻՍԿ ԴՈՒ ինչպե՞ս դուրս եկար անհարմար դրությունից,- հարցրի Ս. Բաբայանից։ - Շատ հասարակ, բռնեցի ու ասացի. «Այն, ինչ գրել է Մուրադը, դա մեր իրականության կեսն է միայն...»։ Ինչ-ինչ, բայց այդպիսի պատասխան Ռոբերտը չէր սպասել։ Նա բանալիները սեղանին նետեց ու լրիվ շփոթմունքի մեջ միանգամից վրա տվեց. «Դե որ այդպիսի «բարդակ» է, էլ ինչո՞ւ եմ ես այստեղ նստում ... Լավ է՝ փակեմ այս կաբինետը եւ տուն գնամ...»։ Թե ինչպիսին է եղել նրանց հետագա խոսակցությունը՝ ես չկարողացա իմանալ. Ս. Բաբայանն ամենեւին այն պարզամիտներից չէ, որ իր գաղտնիքներն ասի։ Իսկ մեզ ի՞նչ պետք է նրանց խոսակցությունը։ Ինձ, հենց ընթերցողին էլ, երեւի, հետաքրքրում է, թե ինչ ձեռնարկեցին նախագահ Քոչարյանը եւ մնացյալ գործադիր զորագունդը։ Իհարկե, առավել եւս Ռ.Քոչարյանի շշմեցուցիչ արձագանքի մասին Ս. Բաբայանի պատմածից հետո, ես նույնպես, ինչպես որ դուք հիմա կարծում էի՝ եթե ոչ շիկացած երկաթով... ապա, համենայն դեպս, նախագահն անձնական վերահսկողություն կհաստատի, գոնե այս կամ այն մեկ ոլորտի նկատմամբ, եւ առնվազն մի քանի գլուխներ կթռչեն... Բայց, ավա՝ղ։ Ես՝ այն ժամանակ, դուք՝ հիմա, սաստիկ սխալվեցինք։ Գործնական ոչ մի քայլ՝ իմ կողմից առաջ քաշված մեղադրանք-փաստերից ոչ մեկի ուղղությամբ, չկատարվեց։ Ո՛չ այն ժամանակ՝ այն «թեժ» շրջանում, ո՛չ էլ նրա եւ նրանց կառավարման հետագա տարիներին... մինչ օրս՝ 4 տարի անց (բայց չէ՞ որ կամայականությունը ՀՀ-ում բոլոր առումներով շատ ավելի բարձր է, քան ԼՂՀ-ում)։ Այո, այո։ Նորից մի հարցրեք։ Ոչ մի հարցի գծով ոչինչ չձեռնարկվեց, այդ թվում նաեւ «պատերազմի հաշմանդամներից բացարձակ կաշառառության» վերաբերյալ... Այդ ոլորտում իրավիճակը մի փոքր փոխվեց միայն մեկ տարի հետո՝ Սերժ Առուշանյանի սոցապահովության նախարարություն գալուց, ում մեծ դժվարությամբ ու համառությամբ հաջողվեց փոփոխություն կատարել բժշկաաշխատանքային փորձագիտական հանձնաժողովում... 246. ԻԻՆՉ՞Ու նախարարին իր գերատեսչությունում ՝ «մեծ դժվարությամբ ու համառությամբ». .. Որովհետեւ չինովնիկական կաշառքներն ու հովանիությունը» մեզ մոտ եւ մնացյալ ԱՊՀ-ում վաղուց արդեն համակարգային բնույթ են կրում։ Ավելին, դրանց վրա է խարսխվում պետական համակարգը։ Եվ եթե հանկարծ որեւէ մեկն այնտեղ՝ վերեւում երբեւէ ցանկությամբ ու քաջությամբ բռնկվի՝ իրականում, իսկականից մարտահրավեր նետելու «կաշառքներին ու հովանավորություններին», ապա՝ իմ խորհուրդն է. ա) Ոչ մի դեպքում մի սկսեք որեւէ միայն մեկ ոլորտից, բ) Մտքներովդ չանցնի՝ այդ պատերազմն սկսել «հին» ուժերով, գ) Եթե հարձակման անցնենք մեկ կամ երկու ոլորտում, ապա գործի հաջողության համար անհրաժեշտ կլինի խորանալ թշնամու շարվածքի մեջ, բայց մեկ-երկու ուղղությամբ խորանալով, դուք անխուսափելիորեն կդիպչեք մնացած ոլորտների պարագլուխների շահերին (չէ որ համակարգը փոխկապակցված է), ուրեմն, նմանապես անխուսափելիորեն դուք կհայտնվեք նրանց համատեղ - դուրսբերված ուժերի շրջապատման մեջ... Ինչ վերաբերում է «հին ուժերին» , ապա ես նկատի ունեմ, որ իրավակարգի մարմինների ներկայիս կադրերով (առանց որոնց կաշառակերության անհնար է կաշառակերությունը մյուս գերատեսչություններում,- ... հիշեցեք այս բանաձեւը) փորձել պայքարել, իսկ առավել եւս պատերազմ հայտարարել «չինովնիկական կաշառքներին ու հովանիությանը»՝ պարզապես անտրամաբանական է, իսկ կոպիտ, բայց ազնվորեն ասած՝ ապուշություն։ 247. ԳՐՈՒՄ ԵՄ ԱՅՆ ժամանակների իրադարձությունների մասին եւ ցցուն դարձնում այն մասերը, այն գործերը, որոնք Ձեզ, հարգելի ընթերցող, պետք է օգնեն ավելի լավ հասկանալ ու գիտակցել այսօրվա իրողություններն ու հրատապ հարցերը. Ձեզ վերլուծական մտորումների ու եզրակացությունների դրդել ներկայի եւ ապագայի մասին։ Ձեզ դրդել՝ հիմնախնդիրները տեսնել իրենց ամբողջ ծավալով, դրանց մոտենալ ոչ թե մակերեսայնորեն եւ սուբյեկտիվ դիրքերից, այլ խորքով ու օբյեկտիվորեն։ Օրինակ, ես չեմ կարողանում հասկանալ Ձեզ (համարյա բոլորին) եւ, ամբողջությամբ վերցրած՝ ժողովրդին. ինչպե՞ս կարելի է անտարբեր մնալ մի ղեկավարության նկատմամբ, որը հանգիստ է վերաբերվում հասարակության մեջ մշտական շորթումներ կատարող անձանց հետ, մի հասարակության, որտեղ բնակչության կեսից ավելին ապրում է կարիքի մեջ... Երկար տարիներ ի վեր մեր երկրների անփոփոխ եւ փոփոխյալ լիդերները մատը մատին չեն խփել, որպեսզի պատժեն գոնե մի քանի պաշտոնատար կաշառակերի եւ հափշտակիչի... Ե՛վ Դուք, ե՛ւ մեր հասարակայնությունը (համահայկական) այդ ամենից հետո, պետական մեքենայի այդպիսի խոտան կարգաբերումից հետո, զարմանում եք ձեր բախտորոշ հիմնախնդրի նկատմամբ «այս աշխարհի ուԺեղների» (այսինքն՝ եվրակառույցների եւ այլոց) ցուցաբերած մոտեցմամբ... 248. ՀԱՐՑՆ ԱՅՆ ՉԷ, որ ինչ-որ մեկը սաստիկ կամ միջին չափով հարստանում է, իսկ մեկն էլ՝ սաստիկ կամ պարզապես աղքատանում... Ո՛չ։ Աղքատանում է այն, ինչ պետություն է կոչվում։ Հասարակությունը կարգի չի ընկնում որպես ներդաշնակված օրգանիզմ։ Կառուցվում է անարդյունավետ, այլանդակ, գարշելի բան... «Բայց մի՞թե միայն մենք ենք այդպիսին»,- հարց են տալիս «գիտուններից», «մտածողներից» եւ, իհարկե, իշխանավորներից շատերը,-... Մեր հարեւանները հո ավելի լավ չեն, եւ այդ պատճառով, այսինքն, կանցնի։ Բայց նրանք մոռանում են, կամ ձեւացնում են, թե «մոռանում են», կամ էլ պարզապես դեռեւս գլխի չեն ընկել, որ նման դեպքերում վճիռները կայացվում են... ներուժային կերպով ուժեղ երկրի ու ժողովրդի օգտին։ ... Եվ գործը ոչ միայն նավթադոլարների մեջ է։ Ադրբեջանը «քեռիներ» ու «մորքույրեր» ունի, իսկ մենք, ախր, որբ ենք։ 249. ԱՅՈ, ԵՍ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ նրանց հետ, ովքեր չեն ուզում Ռուսաստանը հաշվից դուրս գցել, ըստ իրերի տրամաբանության՝ Ռուսաստանը պետք է կողմնակալ մնա Հայաստանի հանդեպ՝ էական ռազմավարական շահերի համընկման պատճառով, բայց մի՞թե պետությունների ավտորիտար կառավարիչներն այդքան հաճախ են գործում հենց այդ «իրերի տրամաբանության» համաձայն։ Բացի այդ, եւ գլխավորապես, այստեղ իմ խոսքը Ղարաբաղի ճակատագրի մասին էր, այլ ոչ թե ՀՀ-ի։ Արդ, ուրեմն, Ղարաբաղը Ռուսաստանին պետք է, լավագույն դեպքում «անորոշ վիճակում», որպես Ադրբեջանի վրա մշտապես ճնշում գործադրելու գործիք։ Եվ նույնիսկ այդ «լավագույն դեպքում» պետք է իմանալ, երբ քեզ պահում են որպես «հարվածելու դագանակ», ապա վաղ թե ուշ նա՝ այդ դագանակը, ստիպված կլինի, ուզած- չուզած, գործել... Դա՝ լավագույն դեպքում. եւ «լավագույնը» կայանում է նրանում, որ Ռուսաստանը չի համառելու Արցախի վերազինման հարցում ։ Բայց պատերազմը պատերազմ է, նրա մեջ ոչ մի լավ բան չկա... Ավելի լավ կլինի, որ այն չլինի։ Առավել եւս երբ պատերազմական տրամադրություն չկա... Այն սպանել են իշխանություններն ու նոր «արիստոկրատիան»։ Իսկ այն եղե՞լ է արդյոք։ Իհարկե։ Որոշ զոհողության անհրաժեշտության գիտակցված պատրաստակամություն է եղել, հանուն ընդհանուր շահի։ Մարդիկ հավատում եւ հուսով էին... Հավատում էին ազգային սոցիալական համերաշխությանը, իրենց ցեղի ամենից լավը եւ արժանավորը լինելուն։ Այսօր այդ հավատը չկա։ Միայն տխ... միամիտները կարող են անտեսել կամ չիմանալ, որ «Իրականությունը եւ նրա մասին մեր պատկերացումն են ձեւավորում մեր գիտակցությունն ու հոգեբանական նախատրամադրվածությունը»։ 250. ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, երբ ԼՂՀ իշխանությունները, եւ ոչ պակաս էլ՝ ՀՀ-ում, հանգիստ կերպով հարմարվել էին պետական մեքենայի ճռնչացող վիճակին՝ ինքնահոսի թողնելով այն, հրաժարվելով որեւիցե լուրջ եւ օրախնդիր նորոգումից՝ վախենալով բոլորովին քարուքանդ անել այն, Լ. Տեր-Պետրոսյանը պետք համարեց, գտավ, որ եկել է ժամանակը մի փոքր բացել վարագույրն արտաքին քաղաքական գործերի իրական վիճակի վրայից։ 18..02.97թ. ՀՀ ԱԺ նիստում հանդես եկավ Լ. Տեր-Պետրոսյանը։ Նա մի քանի անգամ ընդգծեց Ղարաբաղում հրադադարի փխրունությունը, Հայաստանի վրա համաշխարհային հանրակցության ճնշման ուժեղացումը, հայերի դրության բարդությունը... Ես ժողովրդի միասնության մեջ եմ տեսնում ելքը ներկայիս իրավիճակից եւ համաշխարհային ճնշմանը հաջողությամբ դիմակայելու հնարավորությունը,- ասում էր ՀՀ նախագահը,- մեր կողմից զիջումներն անխուսափելի են, բայց դրանք միակողմանի չեն լինելու, այլ փոխադարձ... եւ այլն, եւ այլն։ ա.«Խեղճ», նա դեռեւս հույս ունի խաղաղ կարգավորման հասնել՝ առանց «քրտնաքամ լինելու», այսինքն՝ առանց տքնաջան եւ հերոսական (նկատի է առնվել՝ հերոսություն ցուցաբերել, պատերազմ հայտարարելով մաֆիոզ-կոռումպացված տարրերին) աշխատանքի՝ ուղղված հայ հասարակության ներքին կարգավորմանը։ բ. Իսկ Միասնության վերաբերյալ այսպես կասեմ. այս բառն, ախր, շատ հաճախ ու թեթեւությամբ են գործածում բոլոր մակարդակների ու տեսակի քաղաքական գործիչները։ Նրանք ինձ հիշեցնում են այն բանաստեղծներին ու կրոնական ուսմունքների հեղինակներին, ովքեր մունետիկություն են անում սիրո, համընդհանուր սիրո մասին։ Նա (եւ նրանք) ինչպես չի հասկանում, որ արատավոր կերպով կազմակերպված հասարակության մեջ ոչ միասնություն կարող է լինել, ոչ օրինականություն, ոչ կարգուկանոն։ Միասնությունն այնտեղ է հնարավոր, որտեղ օրենքն ու արդարությունը հալածված առարկաներ չեն։ Որտեղ իշխանավորներն իրենց համաքաղաքացիների մասին հոգատարությամբ են տոգորված։ Որտեղ հասարակությունն ապրում է համերաշխության եւ փոխօգնության սկզբունքներով, այլ ոչ թե անսանձ անհատապաշտության եւ սեփականության ավազակային բաժանման ու կուտակողության սկզբունքներով՝ ագահ կուտակողության ու սպառողության։ Կուշտը քաղցածին ընկեր չի լինում։ Բովանդակությամբ այդպիսին չի կարող լինել։ Հա՛-հա՛-հա՛,- այստեղ եփած հավի ծիծաղն էլ կգա... Հիմա բովանդակության մասին հիշողն ո՞վ է, անխելք մարդ։ գ. Բարոյահոգեբանական իրադրությունը չշտկելով, երկիրը թողնելով այսպիսի (կամայական) վիճակում՝ համաքաղաքացիներին միասնության կոչելը՝ դա պարզապես խոսամոլություն է... 251. ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, պետք է պատշաճը մատուցել ՀՀ առաջին նախագահին, որն, ի տարբերություն երկրորդի, փականքի տակ չի թաքցրել համաշխարհային հանրակցության կողմից գործադրվող ճնշումը։ Թեպետեւ, մեծ հաշվով վերցրած, առանց նախագահների եւ այլեւայլ «փորձագետների» «հայտնությունների» էլ հայ հասարակայնությանը պետք չէր մի առանձին խորաթափանցությամբ կամ քաղաքական գրագիտությամբ օժտված լինել, որպեսզի հասկանալ. մեր արտաքին-քաղաքական երկնակամարում կուտակվում են ամպրոպաբեր ամպեր, որոնք ոչ կարկտային են, ոչ էլ ստահոդ։ Մի՞թե այդ մասին առավել պարզ կարելի է ասել, քան այն, ինչ 1996 թվականի դեկտեմբերին տեղի ունեցավ Լիսաբոնում՝ ԵԱՀԿ-ի անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը։ Ավելի պարզ՝ էլ ո՞նց... 53 պետությունների բոլոր ղեկավարները, առանց բացառության, քվեարկեցին մի փաստաթղթի օգտին, որը գործնականում լրիվ կրկնում էր կարգավորման վերաբերյալ ադրբեջանական դիրքորշումը։ Մի՞թե նշանակություն ունի, որ այն իրավաբանական ուժ չի ստացել, այն էլ սոսկ այն պատճառով, որ Հայաստանը դեմ է քվեարկել։ Հարցի էությունը նրանում է, որ մեզ առաջին անգամ (հրապարակայնորեն ու հաղթանակից հետո) շարադրվել է, այսպես կոչված՝ համաշխարհային հանրակցության (ի դեմս ԵԱՀԿ-ի անդամ 53 պետությունների ) համատեղ դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է. «Երեք սկզբունք, որոնք պետք է հանդիսանան կարգավորման բաղադրիչ մասերը. - Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականություն, - Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակ՝ համաձայնագրի մեջ որոշված ինքնորոշման հիման վրա, որը Լեռնային Ղարաբաղի համար կապահովի ինքնավարության ամենաբարձր աստիճան Ադրբեջանի կազմում։ - Երաշխավորված անվտանգություն Լեռնային Ղարաբաղի եւ նրա ամբողջ ժողովրդի համար, ներառյալ փոխադարձ պարտավորություններ՝ ապահովելու, որպեսզի բոլոր Կողմերը պահպանեն կարգավորման դրույթները։ Շարունակելի

- ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Վերջին լուրերը, Մարտ 25, 2008
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ
.
Մարտի 22-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել` կապված աննախադեպ քամու հետեւանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ: Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը, ...ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԲԵՐՁՈՐՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐԸ
.
Մարտի 24-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ԼՂՀ մասնաճյուղի տնօրեն Անդրանիկ Գասպարյանին եւ փոխտնօրեն Արմեն Սարգսյանին: Հանդիպման ...ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
. 2
Ամերիկայի հայկական համագումարի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի, Հայաստանյաց ...ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
. 1
Նորայր Դանիելյան։ Երիտասարդ, որ ապրեց ընդամենը 26 տարի։ Մարդ ու քաղաքացի, որ ազգային - ազատագրական գոյապայքարում ստանձնեց հայրենիքի Զինվորի ու հրամանատարի, մահապարտի ու նահատակի դերը։ Բնածի՞ն օժտված էր, ...ՓՈՂԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՇՎԵԼ,ԱՅԼԵՎ՝ ՍՏՈՒԳԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2
կամ՝ ինչպես պաշտպանվել դրամանենգներից Վերջին ժամանակներս մեր հանրապետությունում դրամանենգության փաստ է արձանագրվել։ Թե ով է այդ կեղծարարը, ի՞նչն է դրդել ...ԱՅՍՕՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՏԱՐԵԼԻՑՆ Է
.
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը երեքշաբթի հարգել է մեկ տարի առաջ կյանքից հեռացած երկրի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը։ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գործող վարչապետ — ...ՎԱՂԸ ԿՐԿԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՄՈԼԵԳԻՆ ՈՒԺԵՂ ՔԱՄԻՆԵՐ
. 4
Մարտի 22-ին Արցախում տեւականորեն մոլեգնած քամին հսկայական վնասներ է պատճառել հանրապետության բնակֆոնդին եւ կենսագործունեության բազմաթիվ օբյեկտների։ ԼՂՀ նախագահի կարգադրությամբ անմիջապես ստեղծվել է ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
243. ՆՈՒՅՆ ՕՐԸ երեկոյան ինձ զանգահարում է Ս. Բաբայանը եւ հրավիրում իր մոտ։ - Ինչո՞ւ քո նամակի մասին ես ուրիշներից եմ իմանում։ - Որովհետեւ դու դեմ կլինեիր եւ նրա հրապարակային տարածում թույլ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՇԱՆՏԱԺԻ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Լեոնիդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
.
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
.
ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
ՃԳՆԱԺԱՄԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
.ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ` ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ՄԵԶ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ Է ՊԵՏՔ
.
ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ ԽՈՍՔ
.
ՓՈՂԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՇՎԵԼ,ԱՅԼԵՎ՝ ՍՏՈՒԳԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱԽԱԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1877 Թիֆլիսում ծնվեց քաղաքական, պետական գործիչ Սարգիս (Սերգո) Խանոյանը: 1937 թվականին դարձել է ստալինյան բռնությունների զոհ:
- 1912 Վրաստանի Վարխունո գյուղում ծնվեց բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը: Լուրջ ավանդ ունի հայ-վրացական գրական կապերի սերտացման
- 1929 ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հաստատում է քրդական այբուբենը:
- 1998 Ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գևորգյանը ԱՄՆ-ում պաշտոնապես առաջին անգամ իրականացրեց բժշկի օգնությամբ անբուժելի հիվանդի ինքնասպանություն՝ մահացու քանակի դեղամիջոցներ ներարկելով: Ամերիկյան դատարանի որոշմամբ Գևորգյանի այդ յուրօրինակ «մարդասիրությունը» դատապարտվեց երկարաժամկետ ազատազրկմամբ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

