
Հրատարակված է Մարտ 25, 2008
ՓՈՂԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՇՎԵԼ,ԱՅԼԵՎ՝ ՍՏՈՒԳԵԼ
- կամ՝ ինչպես պաշտպանվել դրամանենգներից Վերջին ժամանակներս մեր հանրապետությունում դրամանենգության փաստ է արձանագրվել։ Թե ով է այդ կեղծարարը, ի՞նչն է դրդել նրան դիմել հանցավոր քայլին՝ չենք կարող ասել, քանի որ իրավապահների կողմից ամեն ինչ դեռ գաղտնիության մեջ է պահվում։ Բնակչությանն այսօր մտահոգում է դրանից բխող խնդիրը՝ ինչպե՞ս «պաշտպանվել» դրամանենգներից։ Այս մտահոգությամբ էլ դիմեցինք «Արցախբանկ» ՓԲԸ-ի դրամարկղային գործառնությունների խմբի ղեկավար Արմենուհի Մուսայելյանին։ Վերջինս հանգամանալից պարզաբանումներ տալով՝ նշեց, որ դրամի կեղծն ու իսկականը տարբերելու համար առաջին հերթին անհրաժեշտ է իմանալ մի քանի նրբություններ։ Նախ՝ բոլոր թղթադրամները տպագրված են բամբակե թղթի վրա՝ հատուկ մանրաթելերով։ Թղթադրամը պարունակում է դիմանկարը պատկերող ջրանիշ, պաշտպանական ներգծեր, որոնցից մեկը ներդրված է թղթի մեջ, իսկ մյուսը՝ թղթադրամի դարձերեսի վրա երեւացող արծաթափայլ պատուհանների (կետագծերի) մեջ եւ կարդացվում է թվանիշի միկրոտառաշարը։ Բոլոր թղթադրամներն ունեն նաեւ տեսանելի եւ անտեսանելի մանրաթելեր, յուրաքանչյուր թղթադրամը՝ անհատական համարանիշ, որը ուլտրամանուշակագույն լույսի ներքո դիտելիս երեւում է լուսածոր դեղին գույնով թափանցիկ պատկեր։ Մասնագետի խոսքով՝ կեղծ թղթադրամի վրա պատկերը ստացվում է աղավաղված միկրոտառաշար, շոշափելի ներկի շերտ։ Թղթադրամների կեղծումը հիմնականում կատարվում է համակարգիչների, գունավոր տպիչների ու պատճենահանող սարքերի միջոցով։ 5000-անոցներն, օրինակ, ունեն հակապատճենային հատկանիշ. պատճենահանման դեպքում կեղծ թղթադրամի վրա հայտնվում են ուրվապատկերներ։ Այս ամենի հետ մեկտեղ եթե նկատի ունենանք, որ բլոր թղթադրամներն ունեն նաեւ թաքնված պատկեր ու մարգարտափայլ ներկ, ոսկեգույն փայլաթիթեղ ու օպտիկական փոփոխական ներկ, ապա կարելի է արձանագրել, որ դրամանենգները չափազանց մանրակրկիտ աշխատանք են կատարում։ Ընդ որում, վերջին հատկանիշը՝ կարմրամանուշակագույնից կանաչի փոխարկվող օպտիկական ներկը կարող է լինել նրանց թիվ 1 թշնամին, քանի որ կեղծ թղթադրամի վրա գույնի փոփոխություն չի կարող լինել։ «Մարդիկ առաջին հերթին պետք է շոշափեն թղթադրամի այն մասը, որտեղ դիմանկարն է ու գրված թվանշանը։ Իսկական թղթադրամը շոշափելիս կոշտությունը նկատելի է, իսկ կեղծը, ինչ էլ որ անեն՝ հատկապես այդ մասը՝ հարթ, մետաքսանման է լինելու»,- ասաց Ա. Մուսայելյանը։ «Արցախբանկում» դրամի կեղծման փաստերի հետ մասնագետները հազվադեպ են առնչվել, իսկ վերջին տարիներին նման երեւույթները գրեթե բացառվում են։ Սակայն պետք է ասել, որ Հայաստանում դրամանիշերի կեղծման փաստեր մեկ անգամ չեն արձանագրվել, ինչի մասին տեղեկացրել է նաեւ Կենտրոնական բանկը։ Նշենք նաեւ, որ ամենագրագետ հանցագործությունը՝ դրամանենգությունը, ամբողջ աշխարհում անհանգստացնող չափերի է հասել։ Ընդ որում, որքան արդիականանում է տպագրական տեխնոլոգիան, այնքան նորօրյա դրամանենգների գործը հեշտանում է։ Կեղծ թղթադրամների «որակն» այնքան է բարձրացել, որ դրանք սովորական աչքը սկսել է չտարբերել, եւ դրանք հայտնաբերելու համար անպայման պահանջվում է մասնագետի աչք եւ համապատասխան զննող սարքավորում։ Ներկայումս համեմատաբար ամենապաշտպանված թղթադրամներն են ԱՄՆ դոլարը, շվեյցարական ֆրանկը եւ գերմանական մարկը։

- ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քննարկում
ՀԱՅՐԻԿ գրել է:
Նայեք http://fr.youtube.com/watch?v=7mkqDbOEwMQ&feature=related
Here գրել է:- ՀԱՅՐԻԿ
Նայեք http://fr.youtube.com/watch?v=7mkqDbOEwMQ&feature=related
շատ հետաքրքիր վիդեո էր- ՀԱՅՐԻԿ
Վերջին լուրերը, Մարտ 25, 2008
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ
.
Մարտի 22-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել` կապված աննախադեպ քամու հետեւանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ: Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը, ...ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԲԵՐՁՈՐՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐԸ
.
Մարտի 24-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ԼՂՀ մասնաճյուղի տնօրեն Անդրանիկ Գասպարյանին եւ փոխտնօրեն Արմեն Սարգսյանին: Հանդիպման ...ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
. 2
Ամերիկայի հայկական համագումարի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի, Հայաստանյաց ...ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
. 1
Նորայր Դանիելյան։ Երիտասարդ, որ ապրեց ընդամենը 26 տարի։ Մարդ ու քաղաքացի, որ ազգային - ազատագրական գոյապայքարում ստանձնեց հայրենիքի Զինվորի ու հրամանատարի, մահապարտի ու նահատակի դերը։ Բնածի՞ն օժտված էր, ...ՓՈՂԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՇՎԵԼ,ԱՅԼԵՎ՝ ՍՏՈՒԳԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2
կամ՝ ինչպես պաշտպանվել դրամանենգներից Վերջին ժամանակներս մեր հանրապետությունում դրամանենգության փաստ է արձանագրվել։ Թե ով է այդ կեղծարարը, ի՞նչն է դրդել ...ԱՅՍՕՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՏԱՐԵԼԻՑՆ Է
.
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը երեքշաբթի հարգել է մեկ տարի առաջ կյանքից հեռացած երկրի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը։ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գործող վարչապետ — ...ՎԱՂԸ ԿՐԿԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՄՈԼԵԳԻՆ ՈՒԺԵՂ ՔԱՄԻՆԵՐ
. 4
Մարտի 22-ին Արցախում տեւականորեն մոլեգնած քամին հսկայական վնասներ է պատճառել հանրապետության բնակֆոնդին եւ կենսագործունեության բազմաթիվ օբյեկտների։ ԼՂՀ նախագահի կարգադրությամբ անմիջապես ստեղծվել է ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
243. ՆՈՒՅՆ ՕՐԸ երեկոյան ինձ զանգահարում է Ս. Բաբայանը եւ հրավիրում իր մոտ։ - Ինչո՞ւ քո նամակի մասին ես ուրիշներից եմ իմանում։ - Որովհետեւ դու դեմ կլինեիր եւ նրա հրապարակային տարածում թույլ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՋԱՓՆՅԱԿ ԵՎ ՆՈՐ ԱՐԵՇ ԹԱՂԱՄԱՍԵՐ
.ՕՐՏԵԳԱ-Ի-ԳԱՍՏԵՐ /125-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ/
.ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԴԱՐՁՆԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
.ՇՈՒՇԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՐՎԵՍՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
.ՀԱՊԱՂԵԼԸ ՆԵՐՈՒՄ ՉՈՒՆԻ
ԱՐԱՐԱՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
.
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
.
ՃԳՆԱԺԱՄԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
.ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ` ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ՄԵԶ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ Է ՊԵՏՔ
.
ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ ԽՈՍՔ
.
ՓՈՂԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՇՎԵԼ,ԱՅԼԵՎ՝ ՍՏՈՒԳԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱԽԱԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1877 Թիֆլիսում ծնվեց քաղաքական, պետական գործիչ Սարգիս (Սերգո) Խանոյանը: 1937 թվականին դարձել է ստալինյան բռնությունների զոհ:
- 1912 Վրաստանի Վարխունո գյուղում ծնվեց բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը: Լուրջ ավանդ ունի հայ-վրացական գրական կապերի սերտացման
- 1929 ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հաստատում է քրդական այբուբենը:
- 1998 Ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գևորգյանը ԱՄՆ-ում պաշտոնապես առաջին անգամ իրականացրեց բժշկի օգնությամբ անբուժելի հիվանդի ինքնասպանություն՝ մահացու քանակի դեղամիջոցներ ներարկելով: Ամերիկյան դատարանի որոշմամբ Գևորգյանի այդ յուրօրինակ «մարդասիրությունը» դատապարտվեց երկարաժամկետ ազատազրկմամբ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

