
Հրատարակված է Մարտ 25, 2008
ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
- Նորայր Դանիելյան։ Երիտասարդ, որ ապրեց ընդամենը 26 տարի։ Մարդ ու քաղաքացի, որ ազգային - ազատագրական գոյապայքարում ստանձնեց հայրենիքի Զինվորի ու հրամանատարի, մահապարտի ու նահատակի դերը։ Բնածի՞ն օժտված էր, թե՞ ժամանակն արագ հասունացրեց. հեղինակություն էր. ուսանողության շրջան, Քաջավան գյուղի հիմնադրում, որպես պաշտպանական բնագիծ, ազերական բանտ (1991-ի հոկտեմբերից մինչեւ 92-ի ապրիլ), հետո՝ վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատար, ապա Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար։ Ներքոհիշյալ գրառումները չեն ամբողջացնում նրա դիմանկարը, պարզապես էսքիզներ են, որում բացահայտվում են նրա անկոտրում կամքը, բնավորության խորապես մարդկային գծերը, կազմակերպչական ունակությունները, հմայքը, ասպետականությունը։ Ադրբեջանի գլխավոր դատախազի առջեւ դրված է քրեական գործը։ - Անուն, ազգանուն, հայրանուն։ -Դանիելյան Նորայր Էդուարդի։ - Ծննդյան թվական։ - 1967։ - Մասնագիտությունդ։ - Մանկավարժ։ Մաթեմատիկ։ - Սա մանկավարժական ինստիտո՞ւտ է, թե՞ ռազմական ուսումնարան...,- գլխավոր դատախազը ձեռքը զայրացած զարկեց սեղանին։ Մինչ այդ՝ հարցաքննության էին մտել Մհերը, Արթուրը, Ալիկը, մանկավարժականի մյուս կադրերը, եւ դատախազի համբերությունը հատել էր։ Հետո Նորիկը խցում պատմում էր, քահ-քահ ծիծաղում, ու ծիծաղից ցնցվում. «Սրամիտ է, տղերք, ես ու իմ Աստված, սրամիտ է»։ Նորայր Դանիելյանը կալանավորվել էր նաեւ 1989 թվականին։ Գաիբովը հիշեցրեց։ Տղան հիշեց. Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը փակվել էր։ Պայթուցիկ նյութերով չորս շշեր Նորայրը թաքցրել էր զուգարանում եւ գնացել Մարտակերտ։ Վարուժանը, Իսահակը, Աշոտը պատահական հայտնվեցին սենյակում։ Լույսը վառած՝ զրուցում էին։ Փողոցում պարեկները նկատում ու բարձրանում են։ - Ձեռքներդ վե՛ր։ Դեպի պա՛տը։ Խուզարկություն։ Տղաներին կալանում եւ տանում են ֆիլտրման կայան։ Երեկոյան Նորիկը գալիս է Ստեփանակերտ, իմանալու կատարվածի մասին, գնում ներկայանում է Մոսկվայից եկած հատուկ քննչական խմբի աշխատողին։ - Շշերը ես եմ թաքցրել։ Քննիչի աչքերը զարմանքից լայնանում են։ - Նման շշեր օգտագործվել են Կրկժանում՝ ազերիների տները հրկիզելու ժամանակ։ - Այո։ Բայց Սումգայիթից հետո։ Ես եմ պատրաստել, որ թույլ չտանք Սումգայիթը այստեղ էլ կրկնվի։ Աղջիկները վախենում են, նրանց պաշտպանելու համար է։ Եթե ... - Եթե ի՞նչ... - Եթե ազերիները հարձակվեն։ - Ցույցերին մասնակցո՞ւմ էիր։ - Ոչ։ Չեմ մասնակցել։ - Ստեց տղան, չուզենալով անկեղծության չափն անցնել։ Նա զգում էր քննիչի համակրանքը։ - Չպարծենաս, թե ինձ խաբեցիր։ Իմ տղան էլ ուսանող է։ Դու մեծ մարդ ես դառնալու, գիտնական կամ ... Գուցե եւ հանցագործ էլ դառնաս,- քննիչը խոսում էր կեսկատակ-կեսլուրջ։ Նորայրը 10 օրվա կալանքից հետո ազատ արձակվեց։ Գաիբովի խիստ ձայնը. - Մեր հացը ուտում եք, մեր ջուրը խմում, մեր դեմ պայքարում։ Նորիկ.- Ես այստեղ եմ ծնվել։ Գաիբով.- Մենք Ղարաբաղի գյուղերը վերացնում ենք, դու նոր գյո՞ւղ ես սարքում։ Գյուղի անվան տակ ավազակախումբ ես պահել։ Գլխավորն էլ դու ես, ավազա՛կ։ Նորիկ.- Զենք ենք պահել, որ կարողանանք հանգիստ դաս տալ։ Մեղադրանքը. ոստիկանության աշխատողներին դիմադրություն ցույց տալու, անօրեն զենք պահելու, ավազակության, բանդիտիզմի, ազգամիջյան կրքերի բորբոքման համար ... 10 տարվա ազատազրկում։ * * * Բանտի հսկիչներն էյֆորիայի մեջ են։ - Մերոնք նոր գյուղեր են վերցրել։ Օրերի հարց է մնացել, Ղարաբաղի վերջը եկել է,- ասաց հսկիչն ու փակեց ակնատը։ «Սոբեսեդնիկ» հանդեսից պատռված մի կտոր էր ընկել կալանավորների ձեռքը, որտեղ գրված էր «Կոլցո» ռազմագործողության մասին։ - Տղերք, ես կգժվեմ, եթե իմ Մարտակերտը վերցնեն։ - Նորիկը բռնեց գլուխը։ - Ի՞նչ է կատարվում դրսում։ Մի՞թե պայքարի բոլոր միջոցները սպառվել են։ Չէ՞որ մեր անտառները, մեր աշխարհագրական դիրքը հնարավորություն են տալիս երկար պայքարելու։ Տարուց ավելի տղաները բանտում էին։ Հանկարծ դրսից հառաչանքների եւ մուրճի հարվածների խուլ ձայներ լսվեցին։ Նորիկը ընդոստ վեր թռավ։ - Տղերք, նոր էտապ են բերել։ Խցի դուռը բացվեց եւ խոշտանգված մի մարմին շպրտեցին ներս։ Բերդաձորցի Պետրոսյան Հրաչիկն էր, որին Նորիկը գիտեր, ճանաչում էր. ուսանողական խմբով գնացել էին օգնելու ինքնապաշտպանությանը։ Մականունը «Անվախ» էր։ Տղաներն ուշքի բերեցին, եւ մի քանի ժամից հետո պատմեց. Բերդաձորի ենթաշրջանն այլեւս չկա։ Ազերիների ձեռքին են նաեւ Հադրութի շրջանի 12 գյուղերը։ Ռազմագործողությունն սկսվել է Գետաշենից եւ Մարտունաշենից։ Ղարաբաղի ամբողջ տարածքում զանգվածային ձերբակալություններ են կատարվում։ Հրաչիկն ասաց, որ խորհրդային զորքերի դեմ անզոր գտնվեցին։ - Հասկանո՞ւմ եք, տղերք, Ղարաբաղը չլինի՝ ես կգժվեմ։ - Նորիկը պատեպատ էր խփվում։ Գիշերը վրա հասավ եւ գրգռված նյարդերին հանգստություն չբերեց։ Հայրը չոքեց դեմը։ Ձեռքներին պահած ուներ սեւ, կաշվե կազմով գիրք։ Տղան, կոպերը զոռով բացելով, կարդաց տառերը՝ «Աստվածաշունչ»։ - Վերցրո՜ւ... վերցրո՜ւ... - Հոր ձայնը դարձավ պաղատագին։ - Կվառեն, ափսոս է, ախր։ - Վերցրու, տղաս։ Այստեղ էլ են վառում։ Տղան ձեռքը մեկնեց։ Մի ուրվական կանգնեց հոր ու իր միջեւ։ Մի աչքը՝ կույր, մութ խոռոչ, մյուսը՝ մեծ, կլոր, եզան աչքի նման։ Ուրվականը հանեց ձեռնոցը եւ շպրտեց։ Տղան օդի մեջ բռնեց ձեռնոցը ու շպրտեց ուրվականի երեսին. - Դի՛ր ձեռնոցներդ։ Տեսնում եմ՝ եղունգներիդ տակ արյուն կա։ Ուրվականը սատանայորեն խնդաց։ Նորիկ. - Դու ո՞վ ես, բարեկա՞մ, թե թշնամի։ - Բարեկամ, սիրելիս, բարեկամ։ - Ու ձեռքը դրեց պարզած «Աստվածաշնչի» վրա։ - Մենք հետո կհանդիպենք։ Ուշ կհանդիպենք... - Դու ո՞վ ես,- ձեռքը մեկնեց ուրվականի երեսից քաշելու դիմակը։ Եղունգները խրվեցին տախտակամածի փայտի մեջ։ Քրտինքի սառը կաթիլները պատել էին ճակատը։ * * * Տղաներին հերթով հանում էին ու ստիպում չոքեչոք քայլել։ Նորիկը քայլում է իր սովորական օրորուն քայլվածքով։ Հսկա մուրճն իջնում է մեջքին։ Հարվածից գլորվում է ու ռետինե գնդակի պես վեր ցատկում։ - Չոքի՛ր, ասում եմ,- հսկիչը կատաղած նորից է հարվածում։ Նորիկի քայլվածքը դառնում է ավելի ձիգ։ - Հետդարձ։ - Մուրճը նորից իջնում է մեջքին։ Նորիկը հաշվում է քայլերն ու հասնում խցին։ Հիշեց ուսանողական երիտասարդական միության դռնփակ նիստը։ - Եթե մեր մեջ կա մեկը, որ զգում է՝ չի դիմանալու, թող իր մեջ կամք գտնի ու հեռանա։ Պատերազմը մեզ համար արդեն սկսված է եւ առջեւում մեծ փորձություններ են սպասվում,- ելույթն ավարտեց Նորայրը։ Նա կասկածում էր Արմենի փխրուն խառնվածքի վրա, բայց Արմենը ե՛ւ հոգով, ե՛ւ ֆիզիկապես բոլորից պինդ դուրս եկավ։ Հերթով տանում են Արարատին, Ալիկին, Կարենին, Արմենին... Ոչ ոք չոքած չի քայլում։ Խցի մեջ պառկած են տղաները։ Լսվում են տնքոցներ ու հառաչանքներ։ Նորիկը ձեռքերով սեղմում է գլուխը. - Կդիմանա՞ն տղաները... Գուցե ենթարկվե՞ն... - Ի՞նչ գիտես՝ չեն դիմանա, թող ամեն մարդ իր տեղը պատասխան տա,- ասաց Լեւոնը, բայց մտքում ինքնիրեն մտածում էր՝ կդիմանա՞, արդյոք։ Հերթը Վիկտորինն էր։ Քայլում է անհողդողդ, դեմքին մի տեսակ սառը, բթավուն արտահայտությամբ։ - Չոքի՛ր։ Գյավուր։ - Հսկիչի հարվածից Վիկտորի ձեռքը կոտրված կախվում է։ Խցի մեջ տնքոցներ են լսվում, իսկ Նորիկի դեմքին՝ իրեն հատուկ հմայիչ ու հաղթական արտահայտությունը։ Ծոծրակին ուժեղ ցավ է զգում։ Սրտխառնոց, գլխապտոյտ, ականջներում՝ վշշոց։ Աչքերը փակում է։ Ուրվականը նորից մոտենում է։ Ապակեփայլ աչքերով։ Սեւ, թավշե ձեռնոցներով։ Նորայրը հեռվում նկատում է հոր՝ Էդուարդի խաժ աչքերը։ Հոր մոտ կանգնած է մայրը՝ նազելի, հրեշտակի կերպարանքով. «Զգո՜ւյշ, որդիս, զգույշ»,- ու մոր կերպարանքը կոտորակվում, փշրվում է։ Որտեղի՞ց հայտնվեց եղբայրը՝ Նելսոնը ու ձեռքերը մեկնեց Նորայրին. - Առ քո ուզածը, եղբայրս, բլուզ եւ գուլպաներ։ - Բայց ինչո՞ւ երկուսն էլ սեւ,- հարցրեց։ - Դո՞ւ չէիր խնդրել։ Ուրվականը մատը տնկեց. - Դո՛ւ... Դո՛ւ... Դո՛ւ... Դու դիվային հմայք եւ ուժ ունես։ - Դու առաջինը չես, որ նկատել ես։ - Բայց ես վերջինը կլինեմ, որ կտեսնեմ քեզ այնտեղ գնալուց առաջ։ - Որտե՞ղ։ -Երկնքի արքայություն։ - Բայց ես արդեն ճամփա եմ ընկել։ - Ոչ։ Սա այն չէ։ Էստեղից դուրս ես գալու։ - Համոզվա՞ծ ես։ - Համոզված եմ։ Դու դիվային կամք ունես։ Ես կհետեւեմ քեզ։ Ես կկոտրեմ քո կամքը։ Քո ուժը։ Քո հմայքը։ - Բայց դու թուրք չես։ - Գուշակեցիր։ Վերջին վայրկյանդ իմ ձեռքին է... * * * Նորայրին տանում են հարցաքննության։ Գերմանական «Շպիգել» պարբերականի թղթակիցը. - Ղարաբաղի հարցի լուծումն ինչպե՞ս ես պատկերացնում, ո՞ւմ կազմի մեջ։ - Եթե ինձնից կախված լիներ՝ աշխարհի սահմանները կջնջեի ու խաղաղություն կհաստատեի՝ գառը՝ գայլի, օձը՝ թռչունի հետ, ամենուր եւ ամենքը՝ խաղաղ, համերաշխ... - Պատասխանեց, հասկանալի է, խուսանավելով, բայց ինքնավստահ, գրագետ ռուսերենով, ինքն էլ զգալով, որ կաշառում է մտքի ու հոգու ներքին մեծ ուժով։ - Հետաքրքիր միտք էր, ասաց գերմանացին ու գրի առավ։ Հետո պահանջեց ուտելիք բերել։ - Խնդրեմ։ Օգտվե՛ք։- Սկուտեղի վրա՝ նուռ, նարինջ ու խնձոր։ Կալանավորը, որ քաղցած էր՝ արժանապատվորեն հրաժարվեց։ Թղթակիցը «Մարլբորո»-ի տուփը դրեց կալանավորի առջեւ։ Նորիկը վերցրեց ու գրպանը դրեց։ Երեկոյան հսկիչի միջոցով փոխանակեց 10 տուփ «Աստրա»-ի հետ։ * * * Նյարդայնացած քայլում է խցում։ Ուրեմն, մտածմունքների մեջ է։ - Տղաներ, ձեւը գտա։ Պիտի լողանանք։ Երկրորդ ամիսն է բաղնիք չէին տարել։ Թիթեղե ամանները դրեցին մարտկոցների վրա, ջուրը գոլացավ, ու տղաները գիշերը թաքուն «լողացան»։ - Սա հո իսկական առողջարան է, տղերք,- մանկականորեն հրճվում է Նորիկը։ * * * Հանել են աշխատեցնելու։ Զուգարանի քանդած, կեղտոտ ու գարշահոտ աղյուսները պիտի տեղափոխեն։ Նորայրը մի կողմ քաշվեց։ Դագանակը շաչեց մեջքին։ - Պիտի տանե՛ս։ - Չե՛մ տանի։ - Պիտի տանե՛ս,- մուրճի տափակ ու լայն բերանը իջավ Նորայրի դեմքին եւ քթից արյուն ժայթքեց։ Երկու հսկիչ մոտեցան, եւ կալանավորը թավալվեց գետնին։ Մի քանի վայրկյան անց բարձրացավ, սրբեց արյունը, շիտակ ու համարձակ նայեց հսկիչին՝ չեմ տանի։ - Պիտի տանես։ Պիտի տանես։- Հեւում է թուրքը, եւ քրտինքի կաթիլները հոսում են ճակատից։ Զայրույթից դիմագծերը ծռմռվել են։ Կալանավորի մարմինը ջղաձիգ գալարվում է գետնին։ Թուրքը նստեց փայտերի կույտին ու փնչացնում է. - Կմեռցնեմ կամ քարերը պիտի տանի։

- .
Քննարկում
ARSEN գրել է:
ара толаве герос ангарц чсаркек мере гнацела лав тгеки зеров мераци етевиц чем хоса чемече героса
Վերջին լուրերը, Մարտ 25, 2008
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ
.
Մարտի 22-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել` կապված աննախադեպ քամու հետեւանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ: Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը, ...ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԲԵՐՁՈՐՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐԸ
.
Մարտի 24-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ԼՂՀ մասնաճյուղի տնօրեն Անդրանիկ Գասպարյանին եւ փոխտնօրեն Արմեն Սարգսյանին: Հանդիպման ...ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
. 2
Ամերիկայի հայկական համագումարի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի, Հայաստանյաց ...ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
. 1
Նորայր Դանիելյան։ Երիտասարդ, որ ապրեց ընդամենը 26 տարի։ Մարդ ու քաղաքացի, որ ազգային - ազատագրական գոյապայքարում ստանձնեց հայրենիքի Զինվորի ու հրամանատարի, մահապարտի ու նահատակի դերը։ Բնածի՞ն օժտված էր, ...ՓՈՂԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՇՎԵԼ,ԱՅԼԵՎ՝ ՍՏՈՒԳԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2
կամ՝ ինչպես պաշտպանվել դրամանենգներից Վերջին ժամանակներս մեր հանրապետությունում դրամանենգության փաստ է արձանագրվել։ Թե ով է այդ կեղծարարը, ի՞նչն է դրդել ...ԱՅՍՕՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՏԱՐԵԼԻՑՆ Է
.
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը երեքշաբթի հարգել է մեկ տարի առաջ կյանքից հեռացած երկրի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը։ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գործող վարչապետ — ...ՎԱՂԸ ԿՐԿԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՄՈԼԵԳԻՆ ՈՒԺԵՂ ՔԱՄԻՆԵՐ
. 4
Մարտի 22-ին Արցախում տեւականորեն մոլեգնած քամին հսկայական վնասներ է պատճառել հանրապետության բնակֆոնդին եւ կենսագործունեության բազմաթիվ օբյեկտների։ ԼՂՀ նախագահի կարգադրությամբ անմիջապես ստեղծվել է ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
243. ՆՈՒՅՆ ՕՐԸ երեկոյան ինձ զանգահարում է Ս. Բաբայանը եւ հրավիրում իր մոտ։ - Ինչո՞ւ քո նամակի մասին ես ուրիշներից եմ իմանում։ - Որովհետեւ դու դեմ կլինեիր եւ նրա հրապարակային տարածում թույլ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՅՍ ՁՈՐԱԿՈՒՄ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՈԳԻՆ Է ԹԵՎԱԾՈՒՄ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆԹԵՐԹԸ` ԿՅԱՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՅԵԼԻ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
.
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
.
ՃԳՆԱԺԱՄԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
.ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ` ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ՄԵԶ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ Է ՊԵՏՔ
.
ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ ԽՈՍՔ
.
ՓՈՂԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՇՎԵԼ,ԱՅԼԵՎ՝ ՍՏՈՒԳԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱԽԱԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1877 Թիֆլիսում ծնվեց քաղաքական, պետական գործիչ Սարգիս (Սերգո) Խանոյանը: 1937 թվականին դարձել է ստալինյան բռնությունների զոհ:
- 1912 Վրաստանի Վարխունո գյուղում ծնվեց բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը: Լուրջ ավանդ ունի հայ-վրացական գրական կապերի սերտացման
- 1929 ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հաստատում է քրդական այբուբենը:
- 1998 Ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գևորգյանը ԱՄՆ-ում պաշտոնապես առաջին անգամ իրականացրեց բժշկի օգնությամբ անբուժելի հիվանդի ինքնասպանություն՝ մահացու քանակի դեղամիջոցներ ներարկելով: Ամերիկյան դատարանի որոշմամբ Գևորգյանի այդ յուրօրինակ «մարդասիրությունը» դատապարտվեց երկարաժամկետ ազատազրկմամբ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

