
Հրատարակված է Մարտ 24, 2008
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՔԱՄԻՆ ԵՎ ՆՐԱ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ
- Դեռեւս մարտի 21-ին հանրապետությունում սկսված ուժեղ քամին առավել ուժգնորեն շարունակվեց հաջորդ օրը՝ մարտի 22-ին։ Այդ օրը կեսօրին քամու ուգնությունը հասավ աննախադեպ չափերի, որն էլ շարունակվեց ամբողջ օրը՝ մինչեւ ուշ երեկո։ Հիդրոօդերեւութաբանների տեղեկատվությամբ՝ դա հարավարեւմտյան քամի էր, որի ուժգնությունը հասնում էր մեկ վայրկյանում 50-ից ավելի մետրի (չափիչ սարքավորման հնարավորությունը 50 մետր է)։ Ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության շրջաններում քամին մեծ վնասներ ու ավերածություններ է պատճառել. լրիվությամբ եւ մասնակի ավերվել են շենքերի տանիքներ, արմատախիլ արվել ծառեր, մի շարք տեղերում փլվել են էլեկտրական սյուները, որի հետեւանքով խափանվել է հոսանքի մատակարարումը, տուժել են գազատար խողովակներ, խաթարվել է ջրամատակարարումը եւ այլն։ Մի խոսքով՝ հանրապետությունում ստեղծվել է արտակարգ իրավիճակ, քանզի այդ ամենի հետեւանքով բնակչությունը երկու օր մնացել է առանց հոսանքի, հացի ու ջրի։ Քամու պատճառած վնասի չափերը դեռեւս ճշտվում են կառավարության կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովի միջոցով։ Իսկ մենք փորձեցինք նախնական տվյալներով պարզել, թե հանրապետության շրջաններից ու բնակավայրերից որն ինչքանով է տուժել։ Բնականաբար՝ ամենից շատ տուժել է մայրաքաղաք Ստեփանակերտը։ Մարտի 24-ի վաղ առավոտյան Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանի մոտ հրավիրված խորհրդակցությունը նվիրված էր բնական աղետի պատճառած վնասներին եւ հետեւանքների վերացման խնդիրներին։ Իսկ մինչ այդ՝ նախորդ օրը, քաղաքապետարանի աշխատակիցները հասցրել էին շրջել քաղաքում եւ տեղեկանալ ստեղծված իրավիճակին, անգամ ձեռնարկել օպերատիվ որոշ միջոցառումներ։ Վ. Միքայելյանի կարգադրությամբ՝ ստեղծվել է հանձնաժողով՝ փոխքաղաքապետ եորգի Հայրիյանի գլխավորությամբ։ Վերջինս խորհրդակցությունից անմիջապես հետո հրավիրեց հանձնաժողովի նիստ, որտեղ համապատասխան հանձնարարականներ տրվեցին անդամներին՝ հնարավորինս արագ տվյալները ճշտելու եւ զեկուցելու համար։ Փոխքաղաքապետի տեղեկատվությամբ՝ նախնական տվյալներով լրիվությամբ ավերվել են 62 եւ մասնակի՝ 92 բազմաբնակարան շենքերի տանիքներ։ Առավել անմխիթար վիճակում է հայտնվել Մ. ոշի 7 շենքը՝ ԱրՊՀ հանրակացարանը, ինչպես նաեւ՝ Մ. Մաշտոցի թիվ 3 եւ 5 շենքերը, Րաֆֆու 11-ը։ Ոչ բարվոք վիճակում են նաեւ . Լուսավորչի 8 եւ 16 շենքերի վիճակը։ Բացի այդ, մայրաքաղաքի 12 հանրակրթական դպրոցներից 7-ը տուժել են առավելագույնս եւ լուրջ հիմնանորոգման կարիք են զգում։ Անհատական տների մասով . Հայրիյանը նշեց, որ լրիվությամբ ավերվել է 40 բնակելի տան տանիք, իսկ 500-ը՝ մասնակի։ Գումարային առումով վնասի կազմած չափերի մասին ստույգ տեղեկություններ տալ առաժմ հնարավոր չէ, փոխքաղաքապետը նշեց, որ այդ մասին կիրազեկվի ավելի ուշ՝ ամեն ինչ ճշտելուց եւ ավարտելուց հետո միայն։ Բնական աղետի հետեւանքների վերացման աշխատանքներն սկսվել են անմիջապես՝ հաջորդ օրը։ Հատկապես քաղաքի մաքրման աշխատանքներին մեծապես օգնել են ԼՂՀ Պաշտպանության բանակը, «Ղարաբաղ Տելեկոմը», հանրապետութան փրկարար ծառայությունը, ինչպես նաեւ՝ քաղաքապետարանի կոմունալ ծառայությունները։ Մեկ օրվա ընթացքում հնարավոր է դարձել քաղաքի կենտրոնական մասը մաքրել տարբեր տեսակի թափոններից։ Շինարարական-վերականգնողական աշխատանքները մայրաքաղաքում նույնպես սկսված են, որոնք իրականացվում են ԼՂՀ քաղաքաշինության նախարարության, առկա շինարարական կազմակերպությունների եւ քաղաքապետարանի բնակարանային շահագործման գրասենյակի ջանքերով։ Վերջինիս արդեն տրամադրվել է 259 ասբեստե շիֆեր, կտրամադրվի եւս 1000-ը։ Տանիքներից թափված թիթեղը հավաքվել եւ մշակման ենթարկելուց հետո նույնպես կտրամադրվի շինարարական կազմակերպություններին՝ օգտագործելու նպատակով։ Հրավիրվել են մասնագետներ (շինարարության գծով)՝ Հայաստանի Հանրապետությունից՝ հնարավորինս սեղմ ժամկետում աղետի հետւեանքները վերացնելու նպատակով։ Քաղաքապետարանն օգնութուն է ակնկալում նաեւ բնակչությունից. շինանյութերը կտրամադրվեն, միայն թե քաղաքացիները նույնպես մասնակցեն՝ համատեղ ջանքերով՝ կարճ ժամանակամիջոցում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, ասում է . Հայրիյանը։ ԱՂԵՏԻ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ՝ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԼՂՀ կառավարությանն առընթեր փրկարար ծառայությունը դեռեւս մարտի 22-ին բերվեց ուժեղացված ռեժիմի, նույնիսկ հետ կանչվեցին արձակուրդում գտնվողները։ Այդ օրը բնակչության կողմից ստացվեց 54 ահազանգ, իսկ մարտի 23-ին՝ գրանցվեց եւս 31-ը։ Մարտի 24-ին վաղ առավոտից փրկարարները շարունակում էին աշխատել։ Ըստ շրջանների՝ քամու պատճառած վնասի պատկերն այսպիսին է. Մարտակերտի շրջանում վնասվել է 153 բնակելի տուն (խոսքը տանիքների մասին է), ընդ որում՝ 1-ը լրիվությամբ։ Լրիվությամբ ավերվել է նաեւ մեկ ակումբի շենքի տանիք, իսկ մասնակիորեն՝ մեկ դպրոցի։ Տուժել է 35 մեղվափեթակ, ավերվել է մեկ խանութ։ Մարտունու շրջանում՝ լրիվությամբ վնասվել է 46 եւ մասնակի՝ 50 բնակելի տան տանիք, մասնակի վնասվել են մեկ մանկապարտեզի, մեկ պահեստի, մեկ բուժկետի, երկու ակումբի, երկու գյուղապետարանի եւ մեկ դպրոցի տանիքները, իսկ երկու դպրոցի տանիք քանդվել է լրիվությամբ։ Փլվել է 5 էլեկտրական սյուն, իսկ Նոր շեն գյուղում փլվել է հուշարձան։ Հադրութի շրջանում փլվել է 18 էլեկտրական սյուն, կիսով չափ ավերվել է երկու դպրոցի, 16 շենքի, 5 բնակելի տան տանիք, իսկ 5-ի տանիքը քանդվել է լրիվությամբ։ Ազոխ գյուղում 7 տան պատեր՝ տանիքի հետ միասին փլվել են։ Ասկերանի շրջանում մասնակի կամ կիսով չափ վնասվել են 91 բնակելի տան, մեկ գյուղապետարանի եւ մեկ ակումբի տանիքները, լրիվությամբ քանդվել են 5 տան, մեկ պահեստի, «Հայագարակ» ՍՊԸ-ի եւ մեկ քարի արտադրամասի տանիքները։ Կոտրվել է երկու գերեզմանաքար, փլվել է 2 էլեկտրական սյուն, այրվել է մեկ ֆերմա։ Եվս մեկ ֆերմայի կտուր վնասվել է մասնակի։ Շուշիի շրջանում մասնակի վնասվել է 32 շենք, մեկ բնակելի տան տանիք լրիվությամբ ավերվել է։ Քարին տակ գյուղում՝ 40 կառույցի տանիք, որից 22-ը՝ բնակելի տան։ յուղում 2100 քառ.մետր տանիք է վնասվել, որից 1200-ը՝ թիթեղյա։ Քաշաթաղի շրջանում վիճակը համեմատաբար բարվոք է։ Լրիվությամբ կամ մասնակի ավերվել է 7 տան տանիք, մեկ տան պատերը տանիքի հետ միասին փլվել է։ Փլվել է նաեւ 4 էլեկտրական սյուն։ Վակունիս գյուղում քանդվել է սանհանգույցը։ Քարվաճառի շրջանում քամին վնասներ չի պատճառել։ Բարեբախտաբար, ամբողջ հանրապետությունում մոլեգնած քամու հետեւանքով զոհեր չեն եղել, 10 հոգի (հիմնականում Ստեփանակերտում) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

- ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին լուրերը, Մարտ 24, 2008
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵՑ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ
.
Մարտի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների եւ աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ ...ՕՊԵՐԱՏԻՎ ԱՐՁԱԳԱՆՔ՝ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼԻՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Որ Շուշիում բավական օպերատիվ են գործել՝ մարտի 22-ի աննախադեպ ուժեղ քամու պատճառած վնասների հետեւանքները գոնե մասամբ վերացնելու համար՝ համոզվեցինք քաղաք մտնելուն պես։ Հասկանալի պատճառներով՝ կանխավ ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՔԱՄԻՆ ԵՎ ՆՐԱ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դեռեւս մարտի 21-ին հանրապետությունում սկսված ուժեղ քամին առավել ուժգնորեն շարունակվեց հաջորդ օրը՝ մարտի 22-ին։ Այդ օրը կեսօրին քամու ուգնությունը հասավ աննախադեպ չափերի, որն էլ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-Ը ԲՈՂՈՔՈՒՄ Է
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ ԼՂՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
.ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆԴԱՇՈՒՇԵՆԸ ՓՈՔՐ ԳՅՈՒՂ Է
Ծովինար ԳՐԻԳՈՐՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻՆ
.
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
.
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
.
ՃԳՆԱԺԱՄԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
.ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ` ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ՄԵԶ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ Է ՊԵՏՔ
.
«ՎԱՇԻՆԳՏՈՆ ՓՈՍՏ»-Ը ՏՊԱԳՐԵԼ Է Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԸ
.
ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ ԽՈՍՔ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1724 Գանձակում պայմանագիր է կնքվում հայ և ադրբեջանցի բնակչության միջև` ընդդեմ թուրքերի:
- 1873 Ծնվեց հայ գրականագետ, մանկավարժ Նիկոլայ Աղբալյանը: (Վախճ. 1947թ.-ին):
- 1894 Յոզղատում կախաղան բարձրացվեց հնչակյան գործիչ Ժիրայրը:
- 1903 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր գեղագետ Հրանտ Ապրեսյանը:
- 1922 Բացվում է ՀԽՍՀ պետական բանկը:
- 1932 Ծնվեց աշխարհահռչակ բռնցքամարտիկ, Եվրոպայի աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն, միջազգային կարգի մրցավար Վլադիմիր Ենգիբարյանը:
- 1934 Ծնվեց ամերիկացի արևելագետ Ռոբերտ Թոմսոնը: Ասորերեն և հայերեն թարգմանությունների համար Քեմբրիջի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: Թարգմանել է Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն»-ը:
- 1988 Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահությունը հակաօրենսդրական և հակասահմանադրական համարելով «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը, որոշում կայացրեց նրա գործունեության դադարեցման մասին:
- 1988 Խորհրդային միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն Արկադի Վոլսկուն նշանակեց Արցախի տարածքի լիազոր ներկայացուցիչ:
- 1992 Եվրոպայի համագործակցության և անվտանգության խորհրդի (ԵՀԱԽ) (այժմ՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն - (ԵՀԱԿ) Հելսինկիի լրացուցիչ ժողովը որոշեց, որ գործող նախագահն այցելի տարածաշրջան՝ Անդրկովկասում զինադադարի հաստատմանը և պահպանմանը նպաստելու համար:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

