
Հրատարակված է Մարտ 24, 2008
ՕՊԵՐԱՏԻՎ ԱՐՁԱԳԱՆՔ՝ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼԻՆ
- Որ Շուշիում բավական օպերատիվ են գործել՝ մարտի 22-ի աննախադեպ ուժեղ քամու պատճառած վնասների հետեւանքները գոնե մասամբ վերացնելու համար՝ համոզվեցինք քաղաք մտնելուն պես։ Հասկանալի պատճառներով՝ կանխավ ենթադրում էինք, թե այստեղ ավելի զգալի են եղել վնասները։ Սակայն մեկ օր անց, վաղ առավոտյան, երբ մտանք Շուշի, միայն ճամփեզրերից բավական հեռու, ընկած կամ թեքված ծառերն էին հուշում նախընթաց օրվա դաժան քամու փաստը։ Քաղաքին, ընդհանրապես՝ Շուշիի շրջանին, քամու պատճառած վնասների մասին ավելի ամբողջական տեղեկություն ստանալու ակնկալիքով դիմեցինք շրջվարչակազմի ղեկավար Վարդան աբրիելյանին։ Բազմաբնակարան շենքերի մեծ մասի (30-ից՝ 22-ի) տանիքները մասնակի են վնասվել, իսկ 2-ը գրեթե ամբողջությամբ զրկվել են տանիքից, իրազեկեց մեր զրուցակիցը։ Զգալի չափով տուժել են շուրջ մեկուկես տասնյակ հիմնարկ- ձեռնարկությունների տանիքները։ Այդ ընթացքում շրջանում գրանցվել է հրդեհի երկու դեպ՝ գազի հետ կապված մեկ վթար, որը եւս, ինչպես եւ վերը նշված հրդեհի երկու դեպքերը օպերատիվ կերպով կասեցվել է։ «Եթե Ստեփանակերտում միայն կեսօրվա մոտ զգացվեց քամու ուժգնությունը, ապա Շուշիում քամու ուժը զգում էինք դեռ գիշերվանից»,- պատմում է մեր զրուցակիցը։ Շրջանի գյուղերը եւս զգալի չափով վնասներ են կրել։ Շրջվարչակազմի ղեկավարի խոսքերով ՝ վնասի նախնական չափերը պարզ կլինեն արդեն մարտի 24-ի երեկոյան։ Իսկ վնասների վերաբերյալ ավելի հիմնավոր պատկերացում կազմելու համար Շուշիում են նաեւ քաղաքաշինության նախարարության մասնագետները։ Մի փոքր ավելի դժվար էր էլեկտրականության հարցը։ Եթե գազի անխաթար մատակարարումն ապահովվել է, ապա էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնումը բավական լուրջ աշխատանքներ էր պահանջում։ «Շուշիի էլեկտրամատակարարումը վերականգնվել է դեռ երեկ երեկոյան,- տեղեկացրեց պարոն աբրիելյանը։ Առայժմ խնդիրներ կան որոշ համայնքներում. աշխատանքներ են արվում դրանց վերացման ուղղությամբ»։ Հետաքրքրվեցինք նաեւ ժողովրդին հացով ապահովելու խնդրով։ Հաջողվե՞լ է այդ օրերին հաց մատակարարել Շուշիի բնակչությանը. արդյո՞ք, հացի «անսպասելի» թանկացումներ չեն գրանցվել։ Վարչակազմի ղեկավարը բացառեց նման հնարավորությունը՝ վստահեցնելով, որ ոչ միայն այդ, այլ բոլոր ոլորտներում եղել է աչալուրջ հսկողություն։ Բարեբախտաբար ՝ ոչ ոք չի տուժել, չնայած այդ օրերին հիվանդանոցի բուժանձնակազմը, ինչպես եւ արտակարգ իրավիճակների ծառայության եւ այլ կառույցների անձնակազմեր կազմ ու պատրաստ էին։ Իսկ հարցերի հարցը բազում անգամ բարձրացված ու մինչեւ այսօր էլ իր արդիական մնացող շինարարության որակի հարցն է։ «Երբեմն նոր շահագործման հանձնված կառույցների տանիքներն ավելի շատ են վնասվում, քան տասնամյակների հնություն ունեցողները»,- ցավով արձանագրում է շրջվարչակազմի ղեկավարը՝ եւս մեկ անգամ վստահեցնելով, որ հետայսու պահանջվող քայլեր կարվեն նման հնարավորությունները բացառելու համար։

- Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վերջին լուրերը, Մարտ 24, 2008
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵՑ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ
.
Մարտի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների եւ աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ ...ՕՊԵՐԱՏԻՎ ԱՐՁԱԳԱՆՔ՝ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼԻՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Որ Շուշիում բավական օպերատիվ են գործել՝ մարտի 22-ի աննախադեպ ուժեղ քամու պատճառած վնասների հետեւանքները գոնե մասամբ վերացնելու համար՝ համոզվեցինք քաղաք մտնելուն պես։ Հասկանալի պատճառներով՝ կանխավ ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՔԱՄԻՆ ԵՎ ՆՐԱ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դեռեւս մարտի 21-ին հանրապետությունում սկսված ուժեղ քամին առավել ուժգնորեն շարունակվեց հաջորդ օրը՝ մարտի 22-ին։ Այդ օրը կեսօրին քամու ուգնությունը հասավ աննախադեպ չափերի, որն էլ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՎՈՒԱՄ-Ը,ԱՐԴՅՈ՞Ք, ՄԻ ՏԱՌ ԷԼ Է ԿՈՐՑՆՈՒՄ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻՆ
.
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
.
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
.
ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ` ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ՄԵԶ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ Է ՊԵՏՔ
.
ՃԳՆԱԺԱՄԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
.«ՎԱՇԻՆԳՏՈՆ ՓՈՍՏ»-Ը ՏՊԱԳՐԵԼ Է Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԸ
.
ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ ԽՈՍՔ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1724 Գանձակում պայմանագիր է կնքվում հայ և ադրբեջանցի բնակչության միջև` ընդդեմ թուրքերի:
- 1873 Ծնվեց հայ գրականագետ, մանկավարժ Նիկոլայ Աղբալյանը: (Վախճ. 1947թ.-ին):
- 1894 Յոզղատում կախաղան բարձրացվեց հնչակյան գործիչ Ժիրայրը:
- 1903 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր գեղագետ Հրանտ Ապրեսյանը:
- 1922 Բացվում է ՀԽՍՀ պետական բանկը:
- 1932 Ծնվեց աշխարհահռչակ բռնցքամարտիկ, Եվրոպայի աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն, միջազգային կարգի մրցավար Վլադիմիր Ենգիբարյանը:
- 1934 Ծնվեց ամերիկացի արևելագետ Ռոբերտ Թոմսոնը: Ասորերեն և հայերեն թարգմանությունների համար Քեմբրիջի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: Թարգմանել է Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն»-ը:
- 1988 Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահությունը հակաօրենսդրական և հակասահմանադրական համարելով «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը, որոշում կայացրեց նրա գործունեության դադարեցման մասին:
- 1988 Խորհրդային միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն Արկադի Վոլսկուն նշանակեց Արցախի տարածքի լիազոր ներկայացուցիչ:
- 1992 Եվրոպայի համագործակցության և անվտանգության խորհրդի (ԵՀԱԽ) (այժմ՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն - (ԵՀԱԿ) Հելսինկիի լրացուցիչ ժողովը որոշեց, որ գործող նախագահն այցելի տարածաշրջան՝ Անդրկովկասում զինադադարի հաստատմանը և պահպանմանը նպաստելու համար:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

