
Հրատարակված է Մարտ 24, 2008
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵՑ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ
- Մարտի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների եւ աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ Քնարկման թեման երկու օր առաջ՝ մարտի 22-ին, հանրապետության տարածքում տեղի ունեցած բնական աղետի՝ հողմի, պատճառած վնասների եւ դրանց վերացմանն ուղղված համապետական միջոցառումներին օրենսդիր մարմնի մասնակցության հարցն էր։ Նշվեց, որ սաստիկ քամու հետեւանքով զգալի վնաս է հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտի եւ հանրապետության մյուս շրջանների բնակֆոնդին, կենսագործունեության տարբեր ոլորտների ենթակառուցվածքներին։ Աղետին հաջորդած առաջին իսկ ժամերից իրավիճակը լիովին վերահսկվում է իշխանությունների կողմից։ Եվ հանրապետության նախագահի կողմից ստեղծված շտաբի օպերատիվ աշխատանքների շնորհիվ հիմնականում վերականգնվել է կենսաապահովման օբյեկտների ավտոմատ ռեժիմով գործունեությունը։ Ներկայումս գործադիր իշխանության մարմինները տեղերում ուսումնասիրում են վնասի չափերն ու վերականգնողական աշխատանքների ծավալները։ Հարցի շուրջ տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որի արդյունքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներին հանձնարարվեց այս օրերին շրջագայել իրենց ընտրատարածքների համայնքներում, հանդիպումներ ունենալ բնակչության շրջանում եւ, գործադիր իշխանության աշխատանքային հանձնաժողովների հետ սերտ համագործակցության պայմաններում նույնպես մասնակցել պատճառված վնասների ուսումնասիրմանը։ Քննարկվեցին տարերային աղետի հետեւանքների վերացման գործընթացին խորհրդարանի մասնակցության նաեւ այլ ձեւեր ու միջոցներ։

- .
Վերջին լուրերը, Մարտ 24, 2008
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵՑ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ
.
Մարտի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների եւ աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ ...ՕՊԵՐԱՏԻՎ ԱՐՁԱԳԱՆՔ՝ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼԻՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Որ Շուշիում բավական օպերատիվ են գործել՝ մարտի 22-ի աննախադեպ ուժեղ քամու պատճառած վնասների հետեւանքները գոնե մասամբ վերացնելու համար՝ համոզվեցինք քաղաք մտնելուն պես։ Հասկանալի պատճառներով՝ կանխավ ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՔԱՄԻՆ ԵՎ ՆՐԱ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դեռեւս մարտի 21-ին հանրապետությունում սկսված ուժեղ քամին առավել ուժգնորեն շարունակվեց հաջորդ օրը՝ մարտի 22-ին։ Այդ օրը կեսօրին քամու ուգնությունը հասավ աննախադեպ չափերի, որն էլ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ԲԻՇՔԵԿՈՒՄ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆԱՐՑԱԽԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԶՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ
.ԹԵՐԹԸ` ԶԻՆՎՈՐ ԵՎ ՏԱՐԵԳԻՐ
Մուրադ ՊԵՏՐՈՍՅԱՆՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄԻՆ
.ԹԵՐԹԸ` ԿՅԱՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՅԵԼԻ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻՆ
.
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
.
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
.
ՃԳՆԱԺԱՄԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
.ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ` ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ՄԵԶ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ Է ՊԵՏՔ
.
«ՎԱՇԻՆԳՏՈՆ ՓՈՍՏ»-Ը ՏՊԱԳՐԵԼ Է Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԸ
.
ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ ԽՈՍՔ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1724 Գանձակում պայմանագիր է կնքվում հայ և ադրբեջանցի բնակչության միջև` ընդդեմ թուրքերի:
- 1873 Ծնվեց հայ գրականագետ, մանկավարժ Նիկոլայ Աղբալյանը: (Վախճ. 1947թ.-ին):
- 1894 Յոզղատում կախաղան բարձրացվեց հնչակյան գործիչ Ժիրայրը:
- 1903 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր գեղագետ Հրանտ Ապրեսյանը:
- 1922 Բացվում է ՀԽՍՀ պետական բանկը:
- 1932 Ծնվեց աշխարհահռչակ բռնցքամարտիկ, Եվրոպայի աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն, միջազգային կարգի մրցավար Վլադիմիր Ենգիբարյանը:
- 1934 Ծնվեց ամերիկացի արևելագետ Ռոբերտ Թոմսոնը: Ասորերեն և հայերեն թարգմանությունների համար Քեմբրիջի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: Թարգմանել է Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն»-ը:
- 1988 Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահությունը հակաօրենսդրական և հակասահմանադրական համարելով «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը, որոշում կայացրեց նրա գործունեության դադարեցման մասին:
- 1988 Խորհրդային միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն Արկադի Վոլսկուն նշանակեց Արցախի տարածքի լիազոր ներկայացուցիչ:
- 1992 Եվրոպայի համագործակցության և անվտանգության խորհրդի (ԵՀԱԽ) (այժմ՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն - (ԵՀԱԿ) Հելսինկիի լրացուցիչ ժողովը որոշեց, որ գործող նախագահն այցելի տարածաշրջան՝ Անդրկովկասում զինադադարի հաստատմանը և պահպանմանը նպաստելու համար:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

