
Հրատարակված է Մարտ 22, 2008
ԳԻՏԵԼԻՔ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
- Մարտի 20-ին մշակույթի եւ երիտասարդության նախարարության երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ «Հաջողության ճանապարհին» խորագրով անցկացված կլոր սեղանի հյուրը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն էր։ Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Ն.Գասպարյանը։ Հանրապետության պետական եւ ոչ պետական բուհերի, ինչպես եւ գյուղատնտեսական քոլեջի ու բժշկական ուսումնարանի ուսանողության ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած այդ հանդիպման նպատակն էր առօրյա հոգս ու խնդիրներով ծանրաբեռնված, մասամբ՝ հուսախաբ երիտասարդներին համոզել, որ հաջողությունն անհասանելի երազանք չէ, այլ քրտնաջան աշխատանքի միանգամայն իրական արդյունք։ Եվ ի՞նչը կարող է հաջողված փորձից ավելի համոզիչ լինել։ Կազմակերպիչների հավաստմամբ՝ պատահական չէր նաեւ առաջին հյուրի ընտրությունը.երիտասարդ տարիքում տնտեսական եւ քաղաքական դաշտում ակնառու հաջողությունների հասած գործիչը, անշուշտ, երիտասարդների հետ զրուցելու թեմաների պակաս չի ունենա։ Հանդիպման սկզբում Ա. Հարությունյանը հակիրճ ներկայացրեց իր անցած ուղին՝ աշակերտական նստարանից մինչեւ հանրապետության վարչապետի պատասխանատու պոստը։ Պատմության սկզբում անսովոր ոչինչ չկար. սովորական, շատ-շատերին հար եւ նման պատմություն էր՝ առօրյա հոգսերով ու դժվարություններով, ինչո՞ւ չէ՝ հույսերով եւ ուրախություններով։ Մեդալակիր շրջանավարտն ուսումը շարունակում է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտում։ Մեկ տարի սովորելուց հետո, սակայն, վերադառնում է հայրենիք. Արցախում փոթորկալի օրեր էին սկսվել։ Բնականաբար, արցախցի երիտասարդն այդ տարիներին իր հիմնական գործն այլ կերպ չէր պատկերացնում, քան հայրենիքը պաշտպանելը։ Զորացրվելուց հետո պայքարը տեղափոխվում է այլ ճակատ։ «Իմ առաջին աշխատանքային փորձը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում էր»,- վերհիշում է վարչապետը։ Քիչ անց նա իր ուժերը փորձում էր արդեն բանկային համակարգում։ Այդ ամենին զուգահեռ՝ սկսել է զբաղվել նաեւ տնտեսությամբ։ Սկզբում ուժերը փորձել է գյուղատնտեսության ոլորտում՝ ցորենի, խաղողի արտադրության մեջ։ «Առաջին մի քանի տարին աշխատում էի վնասով»,- այսօր արդեն ժպիտով է վերհիշում նա՝ գյուղատնտեսության մեջ իրենց ուժերը փորձել ցանկացողներին խորհուրդ տալով չհուսահատվել, անգամ՝ կանխատեսել նախնական անհաջողությունները։ Հատկապես երբ խոսքը գյուղատնտեսության մասին է։ Սակայն դժվարություններն աստիճանաբար նահանջում են։ Իսկ նախկին անհաջողությունները կարեւոր դաս են դառնում երիտասարդ գործարարի համար։ «1999-ից գործարար դաշտում իմ հաջողությունները սկսեցին աճել ոչ թե թվաբանական, այլ երկրաչափական պրոգրեսիայով»-վերհիշում է նա։ Բնականաբար, աստիճանաբար ընդլայնվում են նաեւ գործունեության ոլորտները, որոնց մեջ ավելի ու ավելի է ընդգծվում հատկապես խաղողի վերամշակման ոլորտը։ 2004-ից ակտիվ ներգրավվել է նաեւ քաղաքական դաշտում։ Եղել է նորակազմ «Ազատ հայրենիք» կուսակցության համանախագահը, ապա՝ նախագահը։ Ազգային ժողովի 2005թ. ընտրություններում «Ազատ հայրենիք»-ի հաջողությունները քաղաքական ոլորտում առավել ակտիվ դրսեւորվելու հնարավորություն ընձեռեցին երիտասարդ գործչին։ Իսկ 2007թ. նախագահական ընտրություններից հետո զբաղեցնում է ԼՂՀ կառավարության ղեկավարի պաշտոնը։ Ահա հակիրճ բնութագրականն այն մարդու, ում իրենց հարցերը պետք է ուղղեին սեփական հաջողության բանալին որոնող երիտասարդները։ Իսկ հարցերը շատ եւ երբեմն էլ՝ անսպասելի էին։ Առաջին անհաջողություններից հետո ի՞նչն է երիտասարդ գործարարին ստիպել կրկին ու կրկին շարունակել՝ չնայած առկա դժվարություններին, եւ արդեն որպես վարչապետ, ի՞նչ խորհուրդ կարող է տալ այսօր մեծ կյանքի շեմին կանգնած երիտասարդներին։ «Մեր սերունդն ավելի վաղ հասունացավ»,- վերհիշում է Ա.Հարությունյանը՝ ընդգծելով, որ դա կյանքի, ժամանակի պահանջն էր։ Նրա խոսքերով՝ այն ժամանակ անգամ դպրոցական նստարանից 14-15 տարեկան պատանիները պատկերացնում էին այդ ճակատագրական պահի լրջությունը եւ պատրաստ էին պատասխանատվությամբ ստանձնել գործը։ Բնական է, որ այդ դժվարությունները կոփեցին ավելի կենսունակ, ավելի նպատակասլաց ու համառ սերունդ։ Ուժեղ էր պատասխանատվության զգացումը։ Վերհիշեց իր առաջին «աշխատանքային» փորձը. Երեւանում, ուսանելու օրերին նա եւս շատերի պես ուսումը համատեղում էր գիշերային հերթափոխի աշխատանքի հետ։ «Իսկ մեր այսօրվա երիտասարդն ուզում է հաջողությանը հասնել միանգամից»,- տարակուսանք հայտնեց նա՝ հավելելով՝ ցանկալի է՝ հարմարավետ գրասենյակում նստած։ Երիտասարդների համար այսօր դրսեւորվելու բազմաթիվ ոլորտներ կան, ազատ ոլորտներ, որտեղ մասնագետների խիստ կարիք է զգացվում՝ տնտեսագետներ, գյուղատնտեսներ, արտադրության ամենատարբեր ոլորտների մասնագետներ, ճարտարապետներ, շինարարներ եւ այլն։ Վարչապետի խոսքերով՝ պետք է պարզապես չվախենալ դժվարություններից։ Մյուս կողմից, նրա կարծիքով, պետք է ավելի արդյունավետ օգտագործել ուսանողական տարիների ընձեռած հնարավորությունը եւ հնարավորինս ամրապնդել մասնագիտական կարողությունները։ «Աշխարհն արագ է առաջ շարժվում, պետք է ջանանք ետ չմնալ ընդհանուր զարգացումներից»,- գտնում է Ա. Հարությունյանը։ Ի՞նչ ուղի ընտրի երիտասարդը՝ հնարավորինս կարճ ժամանակում հաջողության հասնելու համար։ Շատերին հետաքրքրող այս հարցը տարբեր ձեւակերպումներով մեկ անգամ չէ, որ հնչեց։ Պատասխանը մեկն էր՝ ըստ իր գիտելիքների եւ կարողությունների, իսկ նշանաբանը՝ շատերին հայտնի. պայքար, պայքար մինչեւ վերջ։ Հանդիպման ավարտին լրագրողների հետ ունեցած զրույցում վարչապետը բարձր գնահատեց նման նախաձեռնությունները՝ վստահեցնելով, որ դրանք ցանկալի են երկուստեք։ Հնարավո՞ր է արդյոք, որ Արցախում եւս ձեւավորվի, այսպես ասած, երիտասարդական կառավարություն։ Ի պատասխան Ա. Հարությունյանը վստահեցրեց, որ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության համապատասխան նախաձեռնության դեպքում իր կողմից եւս կապահովվի պահանջված աջակցությունը։ Իսկ որ նմանատիպ հանդիպումները պարբերական բնույթ կկրեն՝ վստահեցրեցին միջոցառման կազմակերպիչները։ Համենայնդեպս, 2008-ին նախատեսված է նմանատիպ երեք հանդիպում։

- .
Վերջին լուրերը, Մարտ 22, 2008
ԴԱՇՏՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԵՐՐՈՐԴ ՊՐՈՎԱՅԴԵՐԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մարտի 20-ին ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ԼՂՀ օրենքի համապատասխան դրույթները, «Արդի տեխնոլոգիաներ» ...ԳԻՏԵԼԻՔ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
.
Մարտի 20-ին մշակույթի եւ երիտասարդության նախարարության երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ «Հաջողության ճանապարհին» խորագրով անցկացված կլոր սեղանի հյուրը ԼՂՀ վարչապետ ...ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ ԽՈՍՔ
. 9
Սիրելի հայրենակիցնե՛ր, Ձեզ եւ մեզ Մեծ Ավետիս՝ Քրիստոս Հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է Հարությունն Քրիստոսի։ Սիրելինե՛րս, այսօր մեզ՝ հայ քրիստոնյաներիս համար ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻՆ
.
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԱՄԲՈԽԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՌԱՎԵԼ ՍԱՐՍԱՓԵԼԻ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
.
ՀԱՎԵՐԺ ԱՊՐՈՂ ԱՆՈՒՆ
.
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
.
ՃԳՆԱԺԱՄԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
.ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ` ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ՄԵԶ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ Է ՊԵՏՔ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1793 Վենետիկում առաջին անգամ տպագրվեց «Ղազար Փարպեցի»-ն:
- 1853 Կ. Մարքսը գրողմ է «Ազգությունները Թուրքիայում» հոդվածը, որտեղ տեղեկություններ կան տարբեր դավանանքի պատկանող հայերի թվաքանակի, արևմտահայության կրած սոցիալական ու ազգային ճնշումների մասին:
- 1905 Ծնվեց ռումինացի հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր և բանաստեղծ Գեորգու Վերջիլը:
- 1913 Ծնվեց ինժեներ - գնդապետ Սերգեյ Ադավելյանը: Մասնակցել է Տու-104, 114, 124 և 134 ինքնաթիռների ստեղծման և փորձարկման աշխատանքներին, ԽՍՀՄ չորս և ֆրանսիական չորս շքանշանների ասպետ է:
- 1915 Սկսվեց հուշագրերի փոխանակումը Ռուսաստանի արտգործնախարարության և Պետրոգրադի անգլիական ու ֆրանսիական դեսպանությունների միջև: Շուրջ մեկ ամսվա ընթացքում երեք պետությունները կնքեցին գաղտնի համաձայնագիր՝ դաշնակիցների հաղթանակից հետո Թուրքիայի սևծովյան նեղուցները և Ստամբուլը ռուսական կայսրությանը միացնելու մասին: Համաձայնագրողմ ոչ մի խոսք չկար Արևմտյան Հայաստանի մասին:
- 1922 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, շախմատի գծով ԽՍՀՄ սպորտի վարպետ, հանրապետության վաստակավոր գործիչ Լորիս Քալաշյանը:
- 1925 Կոմունիստական կուսակցության Անդրերկրկոմի քարտուղար, Անդրժողկոմխորհրդի նախագահի տեղակալ Ալ. Մյասնիկյանի, Անդրկովկասի արտակարգ հանձնաժողովի (Չեկա) նախագահ Ս. Մոգիլևսկու և ԽՍՀՄ փոստ-հեռագրական ժողկոմի ԱՍՖՍՀ լիազոր Գ. Աթաբեկյանի ողբերգական մահը:
- 1943 Լվովի մարզում գտնվող հայ ռազմագերիներից կազմակերպվեց «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը՝ Սերգեյ Հարությունյանի ղեկավարությամբ:
- 1954 Լույս տեսավ «Ոզնի» երգիծական հանդեսի առաջին համարը:
- 1992 Նուբարաշենում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նորաստեղծ բանակի 1-ին դեսանտագրոհային գնդի երդման արարողությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

