
Հրատարակված է Մարտ 22, 2008
ԴԱՇՏՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԵՐՐՈՐԴ ՊՐՈՎԱՅԴԵՐԸ
- Մարտի 20-ին ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ԼՂՀ օրենքի համապատասխան դրույթները, «Արդի տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ին տրամադրել է տվյալների հաղորդման եւ ինտերնետհասանելիության ծառայությունների մատուցման լիցենզիա՝ դրանով իսկ ազդարարելով երրորդ պրովայդերի մուտքը այդ դաշտ։ Այս ոլորտում Արցախում գործում է երկու կազմակերպություն՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն եւ «Արմինկո - ՆԿ» ՍՊԸ-ն։ Ինչպե՞ս է պատրաստվում «Արդի տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ն մտնել դաշտ այն բանի հաշվառումով, որ Արցախը տարածքով եւ ՝ բնակչության թվաքանակով փոքր է համեմատաբար, իսկ դաշտում արդեն գործող երկու խոշոր կազմակերպությունների, առանձնապես՝ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հնարավորությունները մեծ են։ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի նախագահ Վ. Ադամյանի այս հարցադրմանը նիստին՝ որպես շահագրգիռ կողմ ներկա «Արդի տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը պատասխանեց, որ տեխնիկական մասով օպտիկական մալուխի (որով իրենք պատրաստվում են աշխատել) հնարավորություններն ավելի մեծ են, քան մինչեւ այսօր տալիս են վերոհիշյալ կազմակերպությունները։ Իրենց ընկերությունը պատրաստվում է որակով, արագ եւ էժան համացանց տրամադրել բնակչությանը։ Նիստին ներկա՝ «Արմինկո - ՆԿ» ՍՊԸ-ի ներկայացուցչին այնքան էլ պարզ չէր, թե ինչ տեխնիկական հասանելիության մասին է խոսքը, երբ դաշտում առկա երկու լոկոմոտիվները, ի դեմս «Ղարաբաղ Տելեկոմի»՝ իր նոր թվային հեռախոսակայանով եւ «Արմինկո»-ի՝ ինտերնետ ցանցն իր լայնուղի եւ անհաղորդալար մատչելիությամբ, Ստեփանակերտ քաղաքի յուրաքանչյուր ընտանիքի համար հնարավորություն են ստեղծել միանալ ցանցին։ Ինչ մնում է ֆինանսական հասանելիությանը, ընդունելի է, որ ինտերնետի սակագինն Արցախում բավականին բարձր է։ «Արմինկո»-ի ներկայացուցիչը փորձեց բացատրել, թե ինչու։ Նրա խոսքերով՝ այդ ծախսերի առյուծի բաժինը գնում է արտասահմանից կապուղու գնման եւ տրանսպորտային միջոցների վրա։ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի համար դա նոր հեռախոսակայանի տեղակայումն է, «Արմինկո»-ի համար՝ ցանցերի նոր տեսակները։ Այդ նույն օպտոմալուխային ցանցը, ըստ ներկայացուցչի, շուտով «Արմինկո»-ի կողմից էլ կառաջարկվի։ Այսօրվա դրությամբ ԼՂՀ-ում կա 3 կապուղի, մեկը՝ Ավստրալիայից, մյուսը՝ Մոսկվայից, վերջերս եւս մեկը՝ Հայաստանից։ Երկու կապուղիները արբանյակային են, իսկ ցանկացած արբանյակային կապ թանկ է։ Դրանցից էլ՝ բարձր սակագները։ «Այլընտրանքային ի՞նչ կապուղի կառաջադրի նոր պրովայդերը»,- «Արմինկո»-ի ներկայացուցչի այս հարցին «Արդի տեխնոլոգիաներ»-ի ներկայացուցիչը, օգտվելով իր իրավունքից, գերադասեց չպատասխանել՝ չբացահայտելու ձեռնարկատիրական իր գաղտնիքը, ընդամենն ասելով, որ իրենք էլ են պատրաստվում արբանյակային կապուղի վերցնել, բայց՝ ավելի էժան գնով։ «Արմինկո»-ի մեկ այլ ներկայացուցիչ հանձնաժողովին առաջարկեց նոր պրովայդերին տրամադրել քաղաքի որեւէ մաս կամ մեծ գյուղ, որտեղ դեռ ինտերնետ չկա՝ փորձարկելու նրա հնարավորությունները ու դրանից հետո միայն լիցենզիա տրամադրել։ Հանձնաժողովի նախագահին անտրամաբանական թվաց այս տեսակետը, քանզի օրենքը թույլ չի տալիս որեւէ մեկին առանց լիցենզիայի գործունեություն ծավալել։ Եվ միեւնույն ժամանակ ըմբռնելի են նրանց պատճառաբանումները։ Բայց ՀԾՏՄԿ պետհանձնաժողովը այն վայրը չէ, որտեղ պետք է նման բանավեճեր տեղի ունենան։ Կողմերը կարող են լրագրողների մասնակցությամբ ասուլիս հրավիրել եւ նրանց միջոցով հասարակությանը իրենց ծառայությունների մատուցման տարբերակներ առաջարկել։ Հենց բարեխիղճ մրցակցության էությունն այն է, որ ստեղծվում է մի այնպիսի միջավայր, որտեղ վերջում շահում են ծառայություն մատուցողները եւ ամենակարեւորը՝ սպառողները։ Այս տեսակետից Վ. Ադամյանն օրինակ բերեց «Ղարաբաղ Տելեկոմ»-ը, որը հեռահաղորդակցության բնագավառում ունենալով իրեն վերապահված իրավասությունները, կամավոր գնում է զիջումների, որպեսզի այդ ոլորտը ԼՂՀ-ում զարգանա տարածաշրջանի մյուս երկրներին համահավասար։ «Եթե մենք փորձենք կաշկանդել որեւէ կազմակերպության մուտք որեւէ բնագավառ, ապա դա կլինի բոլոր ծրագրերը ձախողելու ամենակարճ ճանապարհը։ Անհրաժեշտ է խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը»,- ասաց Վ. Ադամյանը։ Ստացվում է, որ եթե հանձնաժողովն անսա փաստարկներին, որ շուկան հագեցած է եւ մեկ այլ կազմակերպության մուտք տրամաբանված չէ, դրանով իսկ նա կխփի տնտեսական մրցակցության պաշտպանությանը՝ խրախուսելով անբարեխիղճ մրցակցությունը՝ հնարավորություն տալով գերիշխող եւ մենաշնորհային դիրքը գրավոր կազմակերպությանը (տվյալ դեպքում «Արմինկո»-ին) չարաշահելու իր գերիշխող դիրքը. «Մենք ձեզ գերիշխող ենք ճանաչել, որպեսզի ձեզ պաշտպանենք մեկ այլ գերիշխողից ու նաեւ մնացածներին պաշտպանենք ձեզանից։ Մենք ինքներս ձեզանից պաշտպանելով՝ ձեզ հնարավորություն կտանք բարգավաճելու, ծաղկելու եւ հեղինակություն ձեռք բերելու։ Ես դա ձեզ խոստանում եմ»,- ասաց հանձնաժողովի նախագահը։ Փաստորեն ՀԾՏՄԿ պետհանձնաժողովը նրա համար է ստեղծված, որպեսզի խրախուսի ձեռներեցությունը ու նաեւ պաշտպանի սպառողների շահերը։ Միանգամայն պարզ, հասկանալի գաղափարախոսություն, որ դրված է հանձնաժողովի գործունեության հիմքում։ Ինչքան շատ՝ այնքան լավ։ Մրցակցությունն ինչքան բարեխիղճ լինի, այնքան կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը, եւ գները կիջնեն։ Արդյունքում կշահեն ե՛ւ հասարակությունը, ե՛ւ տվյալ գործունեություն իրականացնող կազմակերպությունը։ Նոր պրովայդերի մուտքը խթան կհանդիսանա, որպեսզի նախորդ երկուսը միջոցներ ձեռնարկեն իրենց տեխնիկական վերազինման եւ նոր տեխնոլոգիաներ ներդնելու ուղղությամբ։ Դրանից հասարակությունը միայն կշահի։ Վ. Ադամյանը շնորհավորեց նոր պրովայդերի մուտքը ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման դաշտ՝ միաժամանակ շնորհավորելով «Արմինկո»-ին ու «Ղարաբախ Տելեկոմ»-ին՝ արժանի գործընկեր ձեռք բերելու համար։

- ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վերջին լուրերը, Մարտ 22, 2008
ԴԱՇՏՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԵՐՐՈՐԴ ՊՐՈՎԱՅԴԵՐԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մարտի 20-ին ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ԼՂՀ օրենքի համապատասխան դրույթները, «Արդի տեխնոլոգիաներ» ...ԳԻՏԵԼԻՔ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
.
Մարտի 20-ին մշակույթի եւ երիտասարդության նախարարության երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ «Հաջողության ճանապարհին» խորագրով անցկացված կլոր սեղանի հյուրը ԼՂՀ վարչապետ ...ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ ԽՈՍՔ
. 9
Սիրելի հայրենակիցնե՛ր, Ձեզ եւ մեզ Մեծ Ավետիս՝ Քրիստոս Հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է Հարությունն Քրիստոսի։ Սիրելինե՛րս, այսօր մեզ՝ հայ քրիստոնյաներիս համար ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻՆ
.
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԱՄԲՈԽԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՌԱՎԵԼ ՍԱՐՍԱՓԵԼԻ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
.
ՀԱՎԵՐԺ ԱՊՐՈՂ ԱՆՈՒՆ
.
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
.
ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
ՃԳՆԱԺԱՄԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
.ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ` ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ՄԵԶ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ Է ՊԵՏՔ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1793 Վենետիկում առաջին անգամ տպագրվեց «Ղազար Փարպեցի»-ն:
- 1853 Կ. Մարքսը գրողմ է «Ազգությունները Թուրքիայում» հոդվածը, որտեղ տեղեկություններ կան տարբեր դավանանքի պատկանող հայերի թվաքանակի, արևմտահայության կրած սոցիալական ու ազգային ճնշումների մասին:
- 1905 Ծնվեց ռումինացի հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր և բանաստեղծ Գեորգու Վերջիլը:
- 1913 Ծնվեց ինժեներ - գնդապետ Սերգեյ Ադավելյանը: Մասնակցել է Տու-104, 114, 124 և 134 ինքնաթիռների ստեղծման և փորձարկման աշխատանքներին, ԽՍՀՄ չորս և ֆրանսիական չորս շքանշանների ասպետ է:
- 1915 Սկսվեց հուշագրերի փոխանակումը Ռուսաստանի արտգործնախարարության և Պետրոգրադի անգլիական ու ֆրանսիական դեսպանությունների միջև: Շուրջ մեկ ամսվա ընթացքում երեք պետությունները կնքեցին գաղտնի համաձայնագիր՝ դաշնակիցների հաղթանակից հետո Թուրքիայի սևծովյան նեղուցները և Ստամբուլը ռուսական կայսրությանը միացնելու մասին: Համաձայնագրողմ ոչ մի խոսք չկար Արևմտյան Հայաստանի մասին:
- 1922 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, շախմատի գծով ԽՍՀՄ սպորտի վարպետ, հանրապետության վաստակավոր գործիչ Լորիս Քալաշյանը:
- 1925 Կոմունիստական կուսակցության Անդրերկրկոմի քարտուղար, Անդրժողկոմխորհրդի նախագահի տեղակալ Ալ. Մյասնիկյանի, Անդրկովկասի արտակարգ հանձնաժողովի (Չեկա) նախագահ Ս. Մոգիլևսկու և ԽՍՀՄ փոստ-հեռագրական ժողկոմի ԱՍՖՍՀ լիազոր Գ. Աթաբեկյանի ողբերգական մահը:
- 1943 Լվովի մարզում գտնվող հայ ռազմագերիներից կազմակերպվեց «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը՝ Սերգեյ Հարությունյանի ղեկավարությամբ:
- 1954 Լույս տեսավ «Ոզնի» երգիծական հանդեսի առաջին համարը:
- 1992 Նուբարաշենում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նորաստեղծ բանակի 1-ին դեսանտագրոհային գնդի երդման արարողությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

