
Հրատարակված է Մարտ 21, 2008
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
- Նախագահական ընտրություններից հետո վերստին կանգնել ենք գորդյան հանգույցի խնդիրը լուծելու առաջ: Այս ուղին, որ ընտրել է Լ—ոնը թիմակիցների հետ մեզ տանում է ... ոչ մի տեղ: 1938 թվականին Սոֆիայում լույս տեսնող «Տարոնի արծիվ» ամսագրում Հայկ Ասատրյանը (Նժդեհի զինակիցը) տպագրել է մի հոդված, որում խոսում է մեր անհամերաշխության հետ—անքների մասին: Նրա կարծիքով, գրեթե ողջ պատմության ընթացքում մարտադաշտերում կրած հաղթանակներից հետո մենք կորցրել ենք համերաշխության զգացողությունը — առաջ տանելով մեր «եսը» պառակտել ազգը, պետությունը: Ահա նրա եզրակացությունը. «...Հայկական «եսը» չկարողացավ բնական իրողություններն ու պատմական անցքերը պատշաճեցնել իր կենսական շահերին...«առարկայական իրականությունները» հաղթահարեցին մեզ»: Ապա զարգացնելով իր միտքը շարունակում է. «Այսօր, մեր կյանքի որ կողմն էլ վերցնենք` գիտականության փոխարեն հանդիպում ենք բանդագուշանքի, մտածումի փոխարեն` հույզի, ձ—ի փոխարեն` քաոսի, կազմակերպվածության փոխարեն` անկանոնության»: Այս տողերը կարծես գրված են այսօր, ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի մասին: Բայց գրվել են ուղիղ 70 տարի առաջ: 70 տարի առաջ, նշված հոդվածում («Վերանորոգչական շարժման սկիզբը») Հայկ Ասատրյանը կոչ է անում հայ ժողովրդին. «Արթնացի՛ր, Հայաստան ... Ուրիշ ժողովուրդներ ոտքի են ելնում վտանգից առաջ, իսկ մենք մրափում ենք աղետից հետո էլ ... Եվ ինչո՞ւ զարմանալ, որ չկարողացանք ռազմագիտական տեսակետից անառիկ մեր բարձրավանդակի վրա օգտագործել ժողովրդի ստեղծագործ ուժը... Ինչո՞ւ դժգոհել աշխարհից, երբ ինքներս խաբվեցինք քաղաքական «առ—տուրների» մեջ: Մեզ անհրաժեշտ է վերացնել այն պատճառները, որ ջլատում են ազգը, որոնք մեզ պահում են մակերեսայնության շրջագծում»: Այդ մտավոր մակերեսայնության պատճառով այսօր կանգնել ենք մի ճանապարհի, որ մեզ տանում է ... դեպի ոչ մի տեղ, մի ճանապարհի, որ ժողովրդին կարող է կանգնեցնել վերջնական հուսալքության առաջ: Ճիշտն ասած ես անկեղծորեն զարմանում եմ այն իրողությունից, որ նախկին պետական գործիչը կարող է այս աստիճանի մակերեսայնանալ — իր «եսը» առաջ տանելու համար ոտնակոխ անել բոլոր սրբությունները: Խոսում է մարդկային գիտակցությո՞ւնը, թե` բնա՞զդը ... Կամ ինչպե՞ս եղավ, որ արկածախնդրությունը վեր դասվեց ազգային շահերից: Նորից անդրադառնանք Հ. Ասատրյանին. «Վերագնահատելով մեր անցյալը` պիտի խոստովանենք, որ ենթակայական մեր բոլոր մեղքերը սրվեցին, դարձան անհաղթելի չարիք նա— այն պատճառով, որ մեր կյանքի ու գործի մեջ գիտականություն չմտցրինք ...»: Որքանո՞վ է այսօրվա իրավիճակը զուգահեռ ընթանում Հայկական հարցին, Մեր ոյությանը: Բացառապես չեն համատեղվում, չեն զուգահեռվում, որովհետ— հայ ժողովրդի անվտանգության հարցը առաջին հերթին պահանջում է հայկական լիարժեք — ամուր պետականության ստեղծում: Իսկ ստեղծված իրավիճակը կրկնակի ապտակ է` հասցված հայ ժողովրդի ճակատագրին: Նախկին նախագահ Լ. Տ. Պ.–ն հայ ազգին արդեն մի անգամ խցկել է ցեխաջուրը: Նրա բացարձակ անտարբերության շնորհիվ ժողովուրդը զանգվածաբար արտագաղթեց իր բնօրրանից, Հայաստանի տնտեսությունը կանգնեց կործանման եզրին: Կա մի խնդիր —ս. ո՞վ — ինչպե՞ս է կախարդել Լ. Տ. Պ.-ին, որ այդքան բարյացակամ է դարձել Թուրքիայի նկատմամբ, այն Թուրքիայի, որն անսքող թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի դեմ, ունենալով մի պարզ ու հստակ նպատակ` Հայաստանի ոչնչացումը: Միթե՞ այս ճշմարտությունը ըմբռնելու համար անհրաժեշտ է նոր թուրքական ներխուժում կամ հայերի նոր կոտորած: Լ—ոնը Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին քաղաքական գործիչն է, որը քարոզում է քիրվայություն անել հակառակորդի հետ (Ադրբեջանի), մի պետության, որի բարձրագույն ղեկավարությունն առիթը բաց չի թողնում արտահայտելու իր տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ, ընդ որում նա—` Եր—անի, մի պետության, որը Ղարաբաղը տեսնում է առանց հայերի: Հիշեցնենք Լ—ոնին — ի գիտություն նրա կողմնակիցների. Թուրքիան — Ադրբեջանը Հայաստանին պատերազմ արդեն հայտարարել են — այն մղվում է տեղեկատվական, հոգեբանական, գաղափարական ու տնտեսական ոլորտներում: Իսկ ընդդիմությունն այդ պատերազմը չտեսնելու է տալիս: Զգուշացնենք նա—. հակառակորդը միմիայն ռազմական առումով է, որ չի ընդհարվում Հայաստանի հետ, — այդ քայլից նրան ետ են պահում բոլորվին այլ պատճառներ (սա խոսակցության այլ թեմա է): Իրապաշտությունն ու գործնապաշտությունը ողջ հայությունից պահանջում են լինել հեռատես: Մեր գերագույն հարցը Հայկական հարցն է, այլ ոչ թե աթոռի համար գզվռտոցը: Մեր բոլոր ճանապարհները, մեր պայքարը պետք է տանեն դեպի այդ Հարցը, որովհետ— մյուս ճանապարհներն ազգին տանում են դեպի ոչ մի տեղ... Ուշքի եկե՛ք, հայեր ...

- Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
Վերջին լուրերը, Մարտ 21, 2008
ԵՍ ԻՆՉՈՒՄ ԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
. 2
26.01.97թ. 238. OPT-ՈՎ (ՌՀՀ-ով) ճապոնական կինոնկար է գնում, գործողությունների ժամանակը 15-րդ դարն է։ Ինչպիսի թեթեւությամբ են մահվան գնում սամուրայները... ...ՆԱԽԱԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
. 7
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - Այսօր արտակարգ դրության վերջին օրն է, կարելի է որոշակի եզրակացությունների գալ անցած 20 օրվա վերաբերյալ եւ այդ պատճառով որոշեցի հանդիպում ունենալ ձեզ հետ: Համոզված ...ՏԱՎԱՐԻ ՄՍԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԽՈԶԻ ՄՍԻ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ 4
Զանազան սննդամթերքների թվում վերջին ժամանակներս մայրաքաղաքում բարձրացել է նաեւ տավարի մսի գինը՝ 1300-ից դառնալով 1500 դրամ։ Թանկացմանը զուգընթաց՝ շուկայում առկա է նաեւ նշյալ մսամթերքի ...ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Մարդու էության բնական մասն է կազմում բարեկարգ կենսակերպի ապահովվումը, հատկապես բարձր տարիքում, երբ ուժերն ու եռանդը նվազում են։ Այդ առումով յուրաքանչյուր պետություն, արտակարգ իրադրություններից ...ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
ԼՂՀ դատաիրավական համակարգի բարեփոխումների, դրանց անհրաժեշտության եւ ԱԺ-ի կողմից ընդունված դատաիրավական բարեփոխումների փաթեթի կարեւորագույն նախագծի եւ այլ հարցերի շուրջ է մեր հարցազրույցը Ազգային ժողովի ...ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ` ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ՄԵԶ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ Է ՊԵՏՔ
. 12
Հարցազրույց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ։ -Սրբազան հայր, Հայ Առաքելական եկեղեցին մարտի 23-ին նշում է Քրիստոսի Հարության օրը ...ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ 12
Նախագահական ընտրություններից հետո վերստին կանգնել ենք գորդյան հանգույցի խնդիրը լուծելու առաջ: Այս ուղին, որ ընտրել է Լ—ոնը թիմակիցների հետ մեզ տանում է ... ոչ մի տեղ: 1938 ...ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
Նախագահական ընտրություններից հետո վերստին կանգնել ենք գորդյան հանգույցի խնդիրը լուծելու առաջ: Այս ուղին, որ ընտրել է Լ—ոնը թիմակիցների հետ մեզ տանում է ... ոչ մի տեղ: 1938 ...ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ ԵՆ
.
Թուրքիայի անվտանգության ծառայության երկու աշխատակիցները հինգշաբթի օրը դատարանում խոստովանել են, որ տեղեկացված են եղել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանելու մտադրության ...ՀՐԱՏԱՊ
. 3
«Սա աննախադեպ եր—ույթ է, քանի որ նախկինում Հայաստանի Հանրապետությունում կոալիցիոն համաձայանգրեր ստորագրել են կոալիցիոն կառավարություն կազմելու մասին, իսկ այսօր մենք քաղաքական կոալիցիա ենք ստեղծում»,-չորս ...ԾՐԱԳՐԵՐ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ԺԱՄԱՆԱԿԻՆ ԿՅԱՆՔԻ ԿՈՉՎԵՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՎԵՆ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
2008 թվականի մարտի 21-ին ԼՂՀ սոցապնախարարության նախարար Նարինե Ազատյանի կողմից հրավիրված խորհրդակցությանը ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական բաժնի, սոցիալական ծառայության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ԴԱՌՆԱԼ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆՇԱՆՏԱԺԻ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Լեոնիդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻՆ
.
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԱՄԲՈԽԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՌԱՎԵԼ ՍԱՐՍԱՓԵԼԻ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
.
ՎԵՐԱԴԱՐՁ
.
ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
.
ՀԱՎԵՐԺ ԱՊՐՈՂ ԱՆՈՒՆ
.
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
.
ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

