
Հրատարակված է Մարտ 21, 2008
ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
- ԼՂՀ դատաիրավական համակարգի բարեփոխումների, դրանց անհրաժեշտության եւ ԱԺ-ի կողմից ընդունված դատաիրավական բարեփոխումների փաթեթի կարեւորագույն նախագծի եւ այլ հարցերի շուրջ է մեր հարցազրույցը Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յուրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ։ - Պարոն Հայրապետյան, ԼՂՀ դատաիրավական համակարգում իրականացվել են բարեփոխումներ։ Որո՞նք են նման քայլի դիմելու պատճառները եւ ե՞րբ մտահղացվեց բարեփոխումներ կատարելու ծրագիրը։ -Դատաիրավական համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը զգացվել է ԼՂՀ անկախության հռչակման առաջին իսկ օրերից։ Սակայն ռազմական գործողությունների պարագայում եւ հետպատերազմյան սկզբնական ժամանակաշրջանում արմատական բարեփոխումների կատարումը հնարավոր չէր։ Ուստի նորաստեղծ պետության առջեւ ծառացած օրինականության պահպանմանն ուղղված խնդիրների լուծման համար մեզ հաջողվեց միայն հնարավորինս համապատասխանեցնել խորհրդային իշխանությունից ժառանգած համակարգը։ Դատաիրավական համակարգի ավելի լուրջ բարեփոխումներ իրականացվել են 1998- 2002թթ.։ Սակայն միանգամայն օբյեկտիվ պատճառներով, որոնք բխում էին բազմաթիվ կարեւոր ծրագրերից, այդ թվում՝ նոր դատական համակարգի ստեղծման գործում ֆինանսական միջոցների տնտեսման անհրաժեշտությունից, այդ գործընթացը կիսատ է մնացել, որը, ցավոք, թույլ չի տալիս լիարժեք եւ արդյունավետ արդարադատություն իրականացնել։ Ամեն դեպքում պետք է ընդունենք, որ նախկինում կիրառված մոտեցումները մեզ թույլ են տվել մեզ գործի մեջ տեսնել դատական իշխանության տարբեր մոդելներ, համեմատել դրանք այլ երկրներում գործող համակարգերի հետ (զուգահեռներ անցկացնելով առաջին հերթին ՀՀ-ում գործող դատաիրավական համակարգի հետ) եւ հանգել ԼՂՀ դատաիրավական համակարգի նոր փուլի անհրաժեշտությանը։ Եվ պատահական չէ, որ 2006 թ. ընդունված ԼՂՀ Սահմանադրության մեջ, երկար քննարկումներից ու բանավեճերից հետո, ամրագրվել են բոլորովին նոր սկզբունքներ, որոնց շրջանակներում էլ նախատեսվում է իրականացնել բարեփոխումները։ - Իսկ ինչպիսի՞ մոդելներով է գործում ներկայիս գործող դատաիրավական համակարգը։ - Ներկայիս գործող համակարգը ներառում է երկու դատական կառույց՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության մեկ դատարան եւ Գերագույն դատարան։ Գերագույն դատարանում իրականացվում է արդարադատություն՝ վերաքննության ու վճռաբեկության կարգով, ինչպես նաեւ Սահմանադրական արդարադատություն։ Եթե Գերագույն դատարանի յուրաքանչյուր անդամ իրավասու լիներ հանդես գալ որպես միայն մեկ ատյանի դատավոր՝ վերաքննիչ, վճռաբեկ կամ սահմանադրական, սա, իհարկե, կնպաստեր գործերի օբյեկտիվ եւ անաչառ քննմանը։ Բայց նման բաժանում «Դատարանակազմության մասին» գործող օրենքը չի նախատեսում, իսկ դրա իրականացումը գործնականում հնարավոր չէ դատարանի կազմը փոքրաթիվ լինելու պատճառով։ - Դրանո՞վ է, արդյոք, պայմանավորված վերջերս ԼՂՀ նախագահի կողմից ստեղծված դատաիրավական համակարգի բարեփոխումների հայեցակարգը մշակելու եւ անհրաժեշտ օրենսդրական փաթեթը նախապատրաստելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծումը։ - Վերն ասածիս շարունակությունն էլ հենց այն է, որ այժմ բոլոր գործերը վերաքննության կարգով Գերագույն դատարանում կոլեգիալ քննության փոխարեն քննվում են միանձնյա, այսինքն՝ միեւնույն դատավորն այդ գործերով հանդես է գալիս վճռաբեկ ատյանում, իսկ Գերագույն դատարանի բոլոր անդամները՝ Սահմանադրական ատյանում։ Այստեղից պարզ է, որ թեկուզ միայն զուտ օբյեկտիվ պատճառները թույլ չեն տա, որպեսզի հասարակության կողմից վստահություն առաջանա դատական իշխանության նկատմամբ։ Վերլուծությունները ցույց են տվել, որ վերջին տարիների ընթացքում վերաքննիչ ատյանի կողմից քրեական եւ քաղաքացիական գործերով ընդունած վերջնական որոշումներով անփոփոխ է թողնվել առաջին ատյանի բողոքարկված որոշումների մոտ 50 %-ը։ Այսինքն՝ գործով ձեռք բերված նույն փաստերին առաջին ատյանի դատավորը եւ վերաքննիչ ատյանի միանձնյա գործ քննած դատավորը տալիս են տարբեր, իրարամերժ գնահատականներ եւ դա՝ վերաքննության կարգով քննված գործերի թվի գրեթե կեսի չափով։ Իսկ Գերագույն դատարանի կազմում երկու դատական ատյանի առկայությունը հանգեցրել է նրան, որ վերաքննիչ ատյանի որոշումների չնչին մասն է բողոքարկվում վճռաբեկ ատյանում։ Վճիռներն ու դատավճիռները վճռաբեկության կարգով բողոքարկելու փոխարեն մարդկանց զգալի մասը ստիպված է արդարություն փնտրել արդարադատական կարգով՝ դիմելով հանրապետության նախագահին, Ազգային ժողովին եւ կառավարությանը։ Սրանք են այն հիմնական պատճառները, որոնք հիմք հանդիսացան հանրապետության նախագահի կողմից ստեղծելու աշխատանքային խումբ՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների հայեցակարգ մշակելու եւ անհրաժեշտ օրենսդրական փաթեթը նախապատրաստելու նպատակով։ - Մարտի 12-ին ԱԺ-ի կողմից ընդունված դատաիրավական բարեփոխումների փաթեթից ո՞ր նախագիծն է կարեւորագույնը եւ ի՞նչ է դրանով նախատեսվում։ - Աշխատանքային խմբի կողմից հավանություն ստացած դատաիրավական համակարգի բարեփոխություններին ուղղված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվեց ս.թ. մարտի 12-ի նիստում։ Փաթեթում ընդգրկված օրինագծերից կարեւորագույնը «Դատարանակազմության մասին» ԼՂՀ օրենքի նախագիծն է։ Ըստ նախագծի՝ նախատեսվում է մինչեւ 2008 թվականի հունիսի 1-ը ստեղծել ընդհանուր իրավասության առաջին ատյանի մեկ դատարան՝ դատարանի նախագահի եւ ինը դատավորի կազմով. վերաքննիչ դատարան՝ դատարանի նախագահի եւ 6 դատավորի կազմով. Գերագույն դատարան՝ դատարանի նախագահ՝ 6 դատավորի կազմով։ Հետագայում նախատեսվում է Գերագույն դատարանի՝ վճռաբեկ եւ Սահմանադրական պալատների ստեղծում, որով էլ կտարանջատվեն վճռաբեկության կարգով իրականացվող արդարադատության եւ Սահմանադրական արդարադատության գործառույթները։

- ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Վերջին լուրերը, Մարտ 21, 2008
ԵՍ ԻՆՉՈՒՄ ԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
. 2
26.01.97թ. 238. OPT-ՈՎ (ՌՀՀ-ով) ճապոնական կինոնկար է գնում, գործողությունների ժամանակը 15-րդ դարն է։ Ինչպիսի թեթեւությամբ են մահվան գնում սամուրայները... ...ՆԱԽԱԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
. 7
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - Այսօր արտակարգ դրության վերջին օրն է, կարելի է որոշակի եզրակացությունների գալ անցած 20 օրվա վերաբերյալ եւ այդ պատճառով որոշեցի հանդիպում ունենալ ձեզ հետ: Համոզված ...ՏԱՎԱՐԻ ՄՍԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԽՈԶԻ ՄՍԻ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ 4
Զանազան սննդամթերքների թվում վերջին ժամանակներս մայրաքաղաքում բարձրացել է նաեւ տավարի մսի գինը՝ 1300-ից դառնալով 1500 դրամ։ Թանկացմանը զուգընթաց՝ շուկայում առկա է նաեւ նշյալ մսամթերքի ...ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Մարդու էության բնական մասն է կազմում բարեկարգ կենսակերպի ապահովվումը, հատկապես բարձր տարիքում, երբ ուժերն ու եռանդը նվազում են։ Այդ առումով յուրաքանչյուր պետություն, արտակարգ իրադրություններից ...ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
ԼՂՀ դատաիրավական համակարգի բարեփոխումների, դրանց անհրաժեշտության եւ ԱԺ-ի կողմից ընդունված դատաիրավական բարեփոխումների փաթեթի կարեւորագույն նախագծի եւ այլ հարցերի շուրջ է մեր հարցազրույցը Ազգային ժողովի ...ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ` ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ՄԵԶ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ Է ՊԵՏՔ
. 12
Հարցազրույց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ։ -Սրբազան հայր, Հայ Առաքելական եկեղեցին մարտի 23-ին նշում է Քրիստոսի Հարության օրը ...ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ 12
Նախագահական ընտրություններից հետո վերստին կանգնել ենք գորդյան հանգույցի խնդիրը լուծելու առաջ: Այս ուղին, որ ընտրել է Լ—ոնը թիմակիցների հետ մեզ տանում է ... ոչ մի տեղ: 1938 ...ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
Նախագահական ընտրություններից հետո վերստին կանգնել ենք գորդյան հանգույցի խնդիրը լուծելու առաջ: Այս ուղին, որ ընտրել է Լ—ոնը թիմակիցների հետ մեզ տանում է ... ոչ մի տեղ: 1938 ...ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ ԵՆ
.
Թուրքիայի անվտանգության ծառայության երկու աշխատակիցները հինգշաբթի օրը դատարանում խոստովանել են, որ տեղեկացված են եղել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանելու մտադրության ...ՀՐԱՏԱՊ
. 3
«Սա աննախադեպ եր—ույթ է, քանի որ նախկինում Հայաստանի Հանրապետությունում կոալիցիոն համաձայանգրեր ստորագրել են կոալիցիոն կառավարություն կազմելու մասին, իսկ այսօր մենք քաղաքական կոալիցիա ենք ստեղծում»,-չորս ...ԾՐԱԳՐԵՐ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ԺԱՄԱՆԱԿԻՆ ԿՅԱՆՔԻ ԿՈՉՎԵՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՎԵՆ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
2008 թվականի մարտի 21-ին ԼՂՀ սոցապնախարարության նախարար Նարինե Ազատյանի կողմից հրավիրված խորհրդակցությանը ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական բաժնի, սոցիալական ծառայության ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻՆ
.
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԱՄԲՈԽԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՌԱՎԵԼ ՍԱՐՍԱՓԵԼԻ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
.
ՎԵՐԱԴԱՐՁ
.
ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
.
ՀԱՎԵՐԺ ԱՊՐՈՂ ԱՆՈՒՆ
.
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
.
ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

