
Հրատարակված է Մարտ 21, 2008
ՏԱՎԱՐԻ ՄՍԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԽՈԶԻ ՄՍԻ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ
- Զանազան սննդամթերքների թվում վերջին ժամանակներս մայրաքաղաքում բարձրացել է նաեւ տավարի մսի գինը՝ 1300-ից դառնալով 1500 դրամ։ Թանկացմանը զուգընթաց՝ շուկայում առկա է նաեւ նշյալ մսամթերքի պակասը։ Եղածի որակն էլ բնակչությանը չի բավարարում. հաճախ ստիպված ես լինում շրջել խանութից խանութ՝ փոքր-ինչ որակյալ միս գտնելու հույսով... Մինչ այդ բարձրացել էր նաեւ խոզի մսի գինը, որը 1600-ից դարձել է 2000, իսկ մի քանի օր առաջ՝ նույնիսկ 2200 դրամ։ Թե ինչով է պայմանավորված երեւույթը՝ փորձեցինք պարզել՝ զրույցի հրավիրելով ԼՂՀ գյուղնախարարության անասնաբուժական եւ անասնապահական պետական տեսչության պետ Տիգրան Առստամյանին։ Հանրապետության գլխավոր անասնաբույժի կարծիքով՝ տավարի մսի թանկացումը պայմանավորված է այդ մսամթերքի պակասուրդով։ «Ընդհանրապես գարնան շրջանում տավարի մսի պակասությունը միշտ էլ զգացվում է, որովհետեւ ձմռան ամիսներին անասունները կերի պատճառով նիհարում են։ Իսկ այս տարվա ձմեռը, ինչպես հայտնի է, խստաշունչ էր, ինչն էլ, իր հերթին, առավել բացասական ազդեցություն ունեցավ. մարդիկ՝ անասնատերերը (հատկապես ներքին զոնայում արոտի հաշվին անասուն պահողները) պատրաստ չէին նման եղանակների, եւ կերի առատ պաշար չունենալու պատճառով ստիպված էին հարկադիր մորթի ենթարկել անասուններին»,- ասաց Տ. Առստամյանը։ Վաճառակետերում տավարի մսի նվազման մյուս պատճառը, ըստ Տ. Առստամյանի, խոզի մսի պակասուրդն է։ Ինչպես հայտնի է, աֆրիկյան ժանտախտի հետ կապված՝ խոզի գլխաքանակի կտրուկ նվազում է տեղի ունեցել։ Եթե քաղաքացիների մի մասն իր սննդի ռացիոնում նախատեսվող մսամթերքի 50 տոկոսը հատկացնում էր խոզի մսին, 50-ն էլ՝ տավարին, ապա ներկայումս շատերն ստիպված են միայն օգտագործել տավարի միս։ Այսինքն՝ շուկայում աճել է տավարի մսի պահանջարկը։ Խոզի մսի փոխարեն շատերն սկսել են օգտագործել նաեւ ոչխարի միս, որի պակասությունը նույնպես զգացվում է (ոչխարի մսի 1 կգ-ը վաճառվում է 1500 դրամով)։ Ընդհանրապես, շուկայի համար չգրված օրենքի համաձայն՝ այս կամ այն ապրանքի պակասը հանգեցնում է դրա թանկացմանը։ Ինչ խոսք, տավարի մսի էժանացում կամ վերադարձ նախորդ՝ մինչ այդ եղած գներին՝ չենք էլ ակնկալում, քանզի դեռեւս չի եղել դեպք, երբ որեւէ ապրանք թանկանալուց (այդ թվում նաեւ՝ կոմունալ վարձերը) հետո կրկին էժանանա։ Շատերին մտահոգողն այսօր օրգանիզմի համար խիստ անհրաժեշտ այդ մթերքի որակն է։ Գլխավոր անասնաբույժի հավաստմամբ՝ մեկ-երկու ամիս անց, հավանաբար, կփոխվի մսի որակը. դրանում համոզվել են գյուղնախարարության մասնագետների հետ վերջերս կատարած շրջայցի ժամանակ։ ՇԱՐՈՒՆԱԿԵ՞ՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԽՈԶԻ ԽՈՐՈՎԱԾԻՑ Չնայած վաճառակետերում շարունակվում է խոզի մսի վաճառքը, բայց պետք է խոստովանել, որ ոչ բոլորն են այսօր ճաշակում այն։ Կասկածը աֆրիկյան ժանտախտով վարակվածության մասին շատերի գլխից դուրս չի գալիս։ Այսինքն՝ մարդիկ համոզված չեն վաճառվող մսի անարատության մեջ։ Ի՞նչ խորհուրդ կարող է տալ հանրապետության գլխավոր անասնաբույժը քաղաքացիներին. շարունակել ձեռնպահ մնալ խոզի խորովածի՞ց, թե՞ առանց երկյուղելու գնել ու ճաշակել վաճառվող միսը։ Եվ, ընդհանրապես, որտեղի՞ց եւ ինչպիսի՞ միս է հանվում վաճառքի։ «Քանի որ տեղական խոզերի գլխաքանակը բավականին նվազել է, այսօր վաճառքում գտնվող խոզի մսի մի մասը ներկրվում է Հայաստանից, եւ հիմնականում արտասահմանյան է։ Անշուշտ, ունենք նաեւ տեղական միս, որը բերվում է այն շրջաններից, որտեղ չի տարածվել վարակը։ Բացի այդ, վաճառվում է Ստեփանակերտի մսի կոմբինատի կողմից մթերված խոզի միսը, որն իրականացվել է մինչ նոր տարին՝ աֆրիկյան ժանտախտի վարակի բռնկման սկզբնական շրջանում։ Բոլոր մսամթերքներն անասնաբուժասանիտարական զննման են ենթարկվում, այնպես որ՝ բոլորն էլ առանց վախենալու կարող են գնել»,- հավաստիացրեց Տիգրան Առստամյանը։ Ինչ վերաբերում է աֆրիկյան ժանտախտին՝ գլխավոր անասնաբույժը նշեց, որ հիվանդությունը նահանջել է (վերացված են վարակի օջախները, նոր ահազանգեր չկան), չնայած հնարավոր է, որ վայրի խոզերի մոտ դեռեւս անկման դեպքեր լինեն։ ԼՂՀ անտառային տարածքներն այնքան շատ են, որ հնարավոր չէ ստուգել ամեն մի անկյուն։ Այդուհանդերձ՝ դա չի նշանակում, որ խնդիրը պատկան մարմիններին այլեւս չի մտահոգում։ Գյուղնախարարության համապատասխան բաժինն ունի մշակված ծրագիր, ըստ որի, առաջիկայում՝ եղանակի բարելավման ժամանակ, կանցկացվի դիտարկում՝ հանրապետության անտառատարածքները ստուգելու նպատակով։ «Մեզ համար մեծ վտանգ են ներկայացնում անտառատարածքները, քանի որ այնտեղ հնարավոր չէ իրականացնել այն կանխարգելիչ միջոցառումները, ինչ անում ենք համայնքներում՝ անկված խոզերի թաղում, անարյուն մեթոդով ոչնչացում, վարակված օջախների ախտահանում։ Այդ իսկ պատճառով անտառներում միշտ վարակի աղբյուրի թարմացում է տեղի ունենում»,- եզրափակեց Տիգրան Առստամյանը։

- ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քննարկում
hayrenaser գրել է:
ՏԱՎԱՐԻ ՄՍԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԽՈԶԻ ՄՍԻ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ
Menak vernagritz erevume , vor apushutyuna.
karinyan գրել է:
- էլ ինչ հեքիաթ ասես որ չէն հնարի
- էդ հեքիաթները Սովետի վախտ շատ էնք լսել
.
ar man գրել է:
ՏԱՎԱՐԻ ՄՍԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԽՈԶԻ ՄՍԻ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ -
- ինչի դուք խոզի միս էլ է՞ք ուտում ?????
gogo գրել է:
ՏԱՎԱՐԻ ՄՍԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԽՈԶԻ ՄՍԻ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ -
ԽՈԶԻ ՄՍԻ ՊԱԿԱՍ կա Րոբիկին ու Սերժիկին մորթեք, ազգային /կոչվող/ ժողովն էլ հետը:
համ ժողովուրդը կփրկվի, համ էլ ԽՈԶԻ մսի հարցը կլուծվի:
Վերջին լուրերը, Մարտ 21, 2008
ԵՍ ԻՆՉՈՒՄ ԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
. 2
26.01.97թ. 238. OPT-ՈՎ (ՌՀՀ-ով) ճապոնական կինոնկար է գնում, գործողությունների ժամանակը 15-րդ դարն է։ Ինչպիսի թեթեւությամբ են մահվան գնում սամուրայները... ...ՆԱԽԱԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
. 7
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - Այսօր արտակարգ դրության վերջին օրն է, կարելի է որոշակի եզրակացությունների գալ անցած 20 օրվա վերաբերյալ եւ այդ պատճառով որոշեցի հանդիպում ունենալ ձեզ հետ: Համոզված ...ՏԱՎԱՐԻ ՄՍԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԽՈԶԻ ՄՍԻ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ 4
Զանազան սննդամթերքների թվում վերջին ժամանակներս մայրաքաղաքում բարձրացել է նաեւ տավարի մսի գինը՝ 1300-ից դառնալով 1500 դրամ։ Թանկացմանը զուգընթաց՝ շուկայում առկա է նաեւ նշյալ մսամթերքի ...ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Մարդու էության բնական մասն է կազմում բարեկարգ կենսակերպի ապահովվումը, հատկապես բարձր տարիքում, երբ ուժերն ու եռանդը նվազում են։ Այդ առումով յուրաքանչյուր պետություն, արտակարգ իրադրություններից ...ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
ԼՂՀ դատաիրավական համակարգի բարեփոխումների, դրանց անհրաժեշտության եւ ԱԺ-ի կողմից ընդունված դատաիրավական բարեփոխումների փաթեթի կարեւորագույն նախագծի եւ այլ հարցերի շուրջ է մեր հարցազրույցը Ազգային ժողովի ...ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ` ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ՄԵԶ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ Է ՊԵՏՔ
. 12
Հարցազրույց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ։ -Սրբազան հայր, Հայ Առաքելական եկեղեցին մարտի 23-ին նշում է Քրիստոսի Հարության օրը ...ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ 12
Նախագահական ընտրություններից հետո վերստին կանգնել ենք գորդյան հանգույցի խնդիրը լուծելու առաջ: Այս ուղին, որ ընտրել է Լ—ոնը թիմակիցների հետ մեզ տանում է ... ոչ մի տեղ: 1938 ...ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
Նախագահական ընտրություններից հետո վերստին կանգնել ենք գորդյան հանգույցի խնդիրը լուծելու առաջ: Այս ուղին, որ ընտրել է Լ—ոնը թիմակիցների հետ մեզ տանում է ... ոչ մի տեղ: 1938 ...ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ ԵՆ
.
Թուրքիայի անվտանգության ծառայության երկու աշխատակիցները հինգշաբթի օրը դատարանում խոստովանել են, որ տեղեկացված են եղել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանելու մտադրության ...ՀՐԱՏԱՊ
. 3
«Սա աննախադեպ եր—ույթ է, քանի որ նախկինում Հայաստանի Հանրապետությունում կոալիցիոն համաձայանգրեր ստորագրել են կոալիցիոն կառավարություն կազմելու մասին, իսկ այսօր մենք քաղաքական կոալիցիա ենք ստեղծում»,-չորս ...ԾՐԱԳՐԵՐ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ԺԱՄԱՆԱԿԻՆ ԿՅԱՆՔԻ ԿՈՉՎԵՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՎԵՆ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
2008 թվականի մարտի 21-ին ԼՂՀ սոցապնախարարության նախարար Նարինե Ազատյանի կողմից հրավիրված խորհրդակցությանը ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական բաժնի, սոցիալական ծառայության ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻՆ
.
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԱՄԲՈԽԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՌԱՎԵԼ ՍԱՐՍԱՓԵԼԻ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
.
ՎԵՐԱԴԱՐՁ
.
ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
.
ՀԱՎԵՐԺ ԱՊՐՈՂ ԱՆՈՒՆ
.
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
.
ՃԳՆԱԺԱՄԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

