
Հրատարակված է Մարտ 21, 2008
ԵՍ ԻՆՉՈՒՄ ԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
- 26.01.97թ. 238. OPT-ՈՎ (ՌՀՀ-ով) ճապոնական կինոնկար է գնում, գործողությունների ժամանակը 15-րդ դարն է։ Ինչպիսի թեթեւությամբ են մահվան գնում սամուրայները... Ճապոնուհին անգլիացուն բացատրում է՝ «մահն ու կյանքը միեւնույն բանն են»... Այդ գաղափարախոսական պարբերությունը Գ. Նժդեհի մոտ այսպես է գրված. «Մեռնելով հանուն խմբի, ցեղի պահպանման, դու կյանք ես տալիս այլոց՝ հարազատներին ու ցեղակիցներին։ Մեռնելով՝ ապրում ես»։ Բայց այդպես պետք է վարվեն ոչ միայն եզակիները, հերոսները, այլեւ բոլորը, ինչպես որ դրան հասել են սպարտացիները կամ սամուրայները։ Սամուրայությունը՝ դա գաղափարախոսություն է, դա արժեքների համակարգ է, դա ապրելակերպ է։ Ինչպես եւ նժդեհականությունը։ Հետեւաբար՝ նման բանը պետք է արմատավորել, կիրառել գործնականում՝ լրացումներ ու փոփոխություններ կատարելով ժամանակակից իրողությունների հաշվառումով։ Իսկ մեր վայ-ղեկավարները գոհանում են անձերի փառաբանումով, նրանց հուշարձաններ դնելով, կազմակերպելով աճյունների վերաթաղումներ, նշելով նրանց ծննդյան ու մահվան օրերը... Էն էլ այդ ամենը կատարվում է ձեւականորեն, որպես տուրք էթիկետին, սովորությանն ու ավանդությանը։ Մեր վայ-լիդերները միտք անգամ չունեն խմբի, հասարակության կամ ազգի ԻՆՔՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ մասին, որը կոչված լիներ ամրապնդելու խումբը, ամրացնելու նրան մեկ ամբողջական օրգանիզմի մեջ միավորող կապերը... 27.01.97p. 239. ՖՐԵՅԴԻՑ հետաքրքիր շատ բաներ եմ կարդացել, բայց դրանցից մեկը որոշել եմ զարգացնել։ «Հոգեւորականները,- գրում է նա,- կարողանում էին զանգվածների մեջ կրոնական հնազանդություն պահպանել սոսկ մարդկային բնությանը՝ իր հետաքրքրություններով, մեծ զիջումներ կատարելու գնով»։ Խոսքը մեղք գործելու թույլատրելիության մասին է՝ հետագա զղջումով ու լիակատար թողությամբ։ Այդ պատճառով քրիստոնեություն դավանող ժողովուրդները, հատկապես եվրոպական ժողովուրդները, Արեւելքի ժողովուրդների համեմատությամբ իրենց միջհամայնքային փոխհարաբերություններում առավել գթազուրկ եւ անհոգի են, իրարից առավել մեկուսացած (իմ տունն իմ ամրոցն է), առավել ապականված ու անառակ. մի խոսքով, առավել հակված են գործնական մեղքի, այսինքն՝ Աստծո, իրենց Եկեղեցու կողմից պատվիրված բարոյական արժեքների խախտմանը։ Ես գտնում եմ, որ քրիստոնեական տեսության հեղինակները, մարդկային բնությունը չիմանալու պատճառով, իրենց ուսմունքի հիմքում ԴԱՆԴԱՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ շատ ՌՈՒՄԲԵՐ են դրել... Եթե նախկինում յուրաքանչյուր ցեղ (ժողովուրդ) կարող էր «գժվել» (այսինքն՝ մշակութային տեսակետից զարգանալ)՝ ինչպես ինքը կկամենար, բարոյահոգեբանական սպառնալիք չներկայացնելով ուրիշ ժողովուրդների, քանզի սահմանները բավականին փակ էին, ապա ներկայումս փակ տարածություններ չկան համացանցի համար, ռադիոյի եւ հեռուստատեսության համար։ Զանգվածային կամ գռեհիկ - այլասերված մշակույթն ամենուրեք թափանցող է դարձել... Դրանում է, օրինակ, իսլամական արմատականության ահագնացող աճի հիմնական պատճառը... - Ձեզնից ո՞վ չի մեղապարտ,- ամբոխին հարցնում է Հիսուսը,- թող որ մի քար նետի այս մեղավոր կնոջ վրա։ - Բոլորը սսկվեցին,- գրում է աստվածաշնչյան հեղինակը։ Ստացվում է՝ բոլորը հանկարծ, մի ակնթարթում հասկացան, որ իրենք հավասարապես մեղավորներ են (հանցավորներ)։ Ստացվում է՝ հանցանքների միջեւ տարբերություն չկա. թե Հայրենիքին, ընտանիքին ես դավաճանել, թե՛ շահի համար մարդկանց ես սպանել, թե՛ անչափահաս երեխաների ես բռնաբարել... - կամ թե հարեւանի հավանոցից ձու ես գողացել եւ այլն։ Իսկ այն կինը, ոչ ավել, ոչ պակաս՝ ավանդաբար ամենապատվելի օրենքն էր խախտել, ամենածանր հանցանքը գործել՝ ամուսնուն էր դավաճանել։ Մինչեւ վերջին ժամանակները սույն հանցանքը բոլոր ժողովուրդների մոտ համարվել է առավել ծանր, քան սպանությունը։ Ահա քրիստոնեական աշխարհայացքի այսպիսի տարրերն էլ (անորոշություն, թուլակամություն, հակաբնական հումանիզմ, համընդհանուր սիրո ուտոպիական նախագիծ), հասցրել են այսօրվան, հավատի ներկայիս ճգնաժամին։ Մի՞թե կարող է այսպիսի վիճակը երկար տեւել։ Ոչ, իհարկե։ Կրոնի հիմնական նպատակն ու գլխավոր արժանիքը պետք է կայանա նրանում, որ կյանքի համար առաջնահերթ կերպով կարեւոր յուրաքանչյուր հարցի նա տա հստակ, ճշգրիտ ու հասկանալի (գոնե մեծամասնությանը) պատասխաններ, որոնք ընդունակ լինեն դիմանալ ժամանակի երկարատեւ քննությանը։ 12.02.97թ. 240. ՆԱԽԱԳԱՀԸ ԱԺ վերադարձրեց այն օրինագիծը, որում խոսվում է «ամսական մեկ նիստ պատգամավորների հարցերին եւ կառավարության անդամների պատասխաններին նվիրելու» անհրաժեշտության մասին՝ հեռուստատեսությամբ նիստի այդ մասի պարտադիր հեռարձակմամբ հանդերձ։ Վարչապետն, իր հերթին, ԱԺ նախագահի միջոցով յուրատեսակ վերջնագիր փոխանցեց մեզ. իբր՝ դուք, ինչ է, խելքներդ հացի հետ եք կերե՞լ, լավ մտածեցեք, ես պետք է ձեր դեմ հանեմ պաշտպանության, ՆԳ, ԱԳ նախարարներին... - Վարչապետին հաղորդիր,- ասացի ես,- թող այլեւս վերջնագրեր ու ահաբեկումներ չուղարկի, մենք թշնամական ամրոց չենք... Եթե ինքն ընտրված է փաստորեն մեկ մարդու որոշմամբ, ապա մեր օգտին հազարներ են քվեարկել։ Թեեւ վերստին օրինագծի օգտին մեծամասնությունը քվեարկեց (19), բայց այն մերժվեց, քանի որ նախագահի արգելքը հաղթահարելու համար անհրաժեշտ է խորհրդարանի ամբողջ կազմի ձայների երկու երրորդը, այսինքն՝ անհրաժեշտ է քսաներկու ձայն։ ա. ԱՀԱ ԹԵ ՈՐՏԵՂ Է թաղված շան գլուխը, ահա թե որտեղից է սկսվում մեր պետականության կամ պարզապես մեր բարեհաջող հասարակական կարգուսարքի հիմքի ծուռը։ Նման իրավիճակներից՝ պատգամավորների կողմից գործադիր իշխանությանը դիմակայությունից խուսափելու համար կառավարությունն ու նախագահը բոլոր արդար ու անարդար միջոցներով ձգտում են, որպեսզի խորհրդարանում ընտրեն իրենց ցանկություններին, իրենց շահերին հլու մարդկանց։ Բայց թե ինչում է կայանում դիմակայության էությունը, ինչ հարցերում է դիմակայություն ծագում՝ դա արդեն նրանց համար երկրորդական հանգամանք է։ Մի՞թե ԼՂՀ-ի՝ որպես պետական կազմավորման օգտին չէ, եթե նախարարների եւ մյուս պաշտոնյաների աշխատանքն ընթանա ժողովրդի համար բաց ռեժիմով։ Ամեն տգետի էլ հասկանալի է, որ՝ «այո»։ Ժողովրդի ու երկրի համար շահեկան է, շահեկան չէ ամենաբարձր պաշտոնները զբաղեցնող անձանց համար։ բ. ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅԴՊԵՍ։ Որովհետեւ նրանք թաքուն գործեր շատ ունեն, նրանց ինչի՞ն է պետք հասարակության կամ անկախ, իրենց կողմից չնշանակված մարդկանց վերահսկողությունը։ Իսկ երկրորդ, մեր ղեկավարների ախորժակներն ու ճաշակները մնացել են կոմունիստավարի։ Այսինքն՝ «եթե ես պետ եմ, ապա ես բոլորից խելոք եմ եւ ոչ ոք իրավունք չունի իմ որոշումը վիճարկել. ոչ դատախազը, ոչ դատարանը, ոչ խորհրդարանը, ոչ ժողովուրդը... Նույնիսկ եթե ինչ- որ բանում ես սխալ եմ դուրս եկել, մեծ դժբախտություն չէ, կատարեցե՛ք իմ վճիռը, քանզի իշխանությունը պետք է անսխալական երեւա»։ Ես էլ եմ ասում, որ լավ է, երբ իշխանությունն անսխալական է, ավելի ճիշտ՝ շատ հազվադեպ է սխալվում, ինչի շնորհիվ նա մնում է ժողովրդի համար հեղինակավոր ու հարգված, եւ դա էլ անչափ անհրաժեշտ տարր է մեր դրությունում, պետական կարգուսարքի հարցում, միջազգային ասպարեզում հանրապետության հեղինակության բարձրացման գործում... Բայց որպեսզի սխալվելդ հազվադեպ լինի, պետք է կամ հանճար լինես, կամ պարզապես շնորհալի (մտավոր ու բարոյական առումով) մարդ, որպեսզի կարողանաս հասկանալ, որ առանց կոլեգիալ քննարկումների, հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում բնակչությանն առանց ակտիվացնելու՝ անխուսափելի են սխալներն ու շեղումները նպատակից։ գ. ՆՐԱՆՔ՝ ինչպես էգոիստ տխմարներ, որոնք անընդունակ են, որոնց հատուկ չէ իրենց անձնական շահը բավարարել ընդհանուր շահը բավարարելու միջոցով։ Նրանք կարծրամիտ են եւ չեն հասկանում, որ ներքին դաշտում իրենց շահածը (անձնական ու կլանային) միլիմետրերի է հավասար, այն դեպքում, երբ ժողովրդի ու երկրի տանուլ տվածը՝ կիլոմետրերի... Իսկ արտաքին դաշտում, միջազգային ասպարեզում՝ ավելի շատ, հարյուրավոր կիլոմետրերի։ Մեր իշխանությունների գործողությունները նման են նրան, թե որ ֆուտբոլի ներքին առաջնությունում բոլոր թիմերում դարպասապահ դնես քո մարդկանց, որպեսզի ցույց տաս, թե «լավագույն» թիմն ինչքան շատ գոլ է խփում հակառակորդին... Բայց, ավա՜ղ, ներեցեք, պարոնայք, անգերազանցելի հարձակվողներ, որ ձեզ կհիշեցնեմ մի փոքրիկ դետալ. ձեր գլխավոր խաղերն այստեղ չեն, այլ այնտեղ՝ արտասահմանում. փոխարենը, որ տանը ուժեղ դարպասապահներով մարզվեք, որպեսզի հարուստ եւ ամրապինդ մարզվածք ձեռք բերեք, դուք բավարարվում եք «հուշաթերթիկով»՝ կեղծիքով ու ստով։ Այդ պատճառով էլ ձեզ մեծ ձախողում է սպասում... այն քննություններում։ Այնտեղ... համաշխարհային քաղաքական դաշտում։ 18.02.97թ. 241. ՀԱՅԱՍՏԱՆԻ խորհրդարանի նիստում հանդես եկավ Լ.Տեր-Պետրոսյանը։ Նա մի քանի անգամ ընդգծեց Ղարաբաղում զինադադարի փխրունության մասին, Հայաստանի վրա համաշխարհային հանրակցության ճնշման ահագնացման մասին, հայերի դրության բարդության մասին միտքը... - Ժողովրդի միասնության մեջ եմ ես տեսնում ելքը ներկա իրավիճակից եւ համաշխարհային ճնշմանը հաջողությամբ դիմակայելու հնարավորությունը,-ասում էր ՀՀ նախագահը,- մեր կողմից զիջումներն անխուսափելի են, բայց դրանք միակողմանի չեն լինելու, այլ՝ փոխադարձ... եւ այլն, եւ այլն։ ա. ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ, ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ... այս բառն ինչպիսի թեթեւությամբ են արտասանում բոլոր մակարդակների եւ բոլոր գույն ու կարգի քաղաքական գործիչները։ Ինչպես բանաստեղծները՝ սիրո մասին։ Կամ էլ՝ կրոնական ուսմունքների հեղինակները... Նա (եւ նրանք) ինչպե՞ս չի հասկանում, որ արատավոր կերպով կազմակերպված հասարակության մեջ չի կարող լինել ոչ միասնություն, ոչ օրինականություն, ոչ կարգուկանոն։ Միասնությունն այնտեղ է հնարավոր, որտեղ օրենքն ու արդարությունը հալածված բաներ չեն հանդիսանում։ Որտեղ ունեւորներն ու իշխանությունը համաքաղաքացիների նկատմամբ հոգատարությամբ են տոգորված։ Որտեղ հասարակությունը համերաշխության եւ փոխօգնության սկզբունքներով է ապրում, այլ ոչ թե սանձազերծ անհատապաշտության եւ սեփականության ավազակային վերաբաժանման ու կուտակողականության սկզբունքներով։ Ագահ կուտակողականության եւ սպառողականության։ բ. Կուշտը սովածին ընկեր չի լինի։ Նա իր բովանդակությամբ այդպիսին լինել չի կարող։ Հա՛-հա՛-հա. այստեղ կովն էլ կարող է քրքջալ...- հիմա բովանդակության մասին մտածողն ո՞վ է, անխելք մարդ։ 242. ԵՐԵՔ ԱՄԻՍ ԱՆՑԱՎ Ռ.Քոչարյանի հաղթական ընտրությունից հետո (ընտրություններին մասնակցածների 20 հոգուց 18-ը նրան է ձայն տվել)։ Ոչ մի փոփոխություն, իսկ թե կա էլ, ապա՝ դեպի վատը։ Օրինակ, հաշմանդամության խումբը որոշելու ժամանակ շորթումները հազվադեպ երեւույթներից վերաճել են սիստեմատիկ երեւույթի... Մի խոսքով, «դանակը ոսկորին է հասել»։ Ես ստիպված էի գրել մի խստաշունչ բաց պատգամավորական նամակ, որը վերնագրեցի այսպես. ԵՍ ԻՆՉՈՒՄ ԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ 1. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ։ Սահմանադրությունը պետականության հիմնական հատկանիշներից մեկն է. այն պետականության, որի մասին հանրապետության ղեկավարներն են սիրում խոսել եւ ապացուցել արտասահմանցիներին։ Բայց ինչո՞ւ մեր, այսպես կոչված՝ լիդերներն այն ընդունել չեն ցանկանում, թեեւ արդեն մեկ տարի է՝ Սահմանադրության մշակման հանձնաժողով է ստեղծված նախագահի գլխավորությամբ, որը ոչ մի անգամ նիստ չի գումարել։ Որովհետեւ առանց Սահմանադրության ժողովրդին կառավարելը հեշտ է. եթե ինչ - որ բան այնպես չէ, կարելի է իսկույն օրենքը փոխել եւ նորը հրապարակել հնազանդ խորհրդարանի միջոցով։ Սակայն սահմանադրության առկայությամբ այնքան էլ հեշտ չէ օրենքը փոխելը կամ այն լրացնելը։ Սահմանադրությունը սահմանափակում է խորհրդարանի գործողությունները, իսկ առանց նրան խորհրդարանն ազատ է ցանկացած օրենք ընդունելու։ Իսկ Սահմանադրության բացակայության գլխավոր պատճառը արտաքին քաղաքական է։ ՀՀ-ի ղեկավարությունը ԼՂՀ-ն չի դիտում որպես իրավաբանորեն Ադրբեջանից անկախ կազմավորում, եւ սկսած 1992 թվականից նա այդ մասին ուղղակիորեն կամ անուղղակի հայտարարում է։ Իսկ մեր ղեկավարությունը, ով՝ լռին ու գիտակցաբար, ով էլ՝ առանց գիտակցելու, իր քաղաքական միամտության պատճառով նպաստում է այդ քաղաքականությանը։

- .
Քննարկում
True Armenian^^ գրել է:
HAYASTANUM ENKAN SHAT MEXIKAKAN YEV BRAZILAKAN SERYALNER TESAN VOR HANRAYIN HERUSTATESUTYUN@ YEV KARAVARUTYUN@ YERKAR BARAK MTACELUC HETO ANCAN GORTSI YEV ASECIN " MENK UMIC ENK PAKAS VOR MENK SERYAL CHUNENANK, YETE MEXIKAKAN SERYALNERUM SER E, BAJANUM, MIACUM, APA MER@ TOX AVELI UJEX LINI VOR AMBOXJ ASHXAR@ CNCVI, TOX BOLOR SERIALUM TSETS U JARD LINI, MARDASPANUTYUN LINI, ZORKER LINI, AVERUM, HRKIZUM, VOR AVELI USHADRUTYUN GRAVI, MI XOSKOV AMEN BNAGAVARN EL MECH@ NKARAHANVI. YEV INCHU CHE MEZ HATUK DERASANNER EL PETK CHEN, MENK BOLOR MER KRIMINALNEROV ARDEN PROFESIONAL DERASANNER ENK" SERJUK@ U ROBIK@ DZERK DZERKI SEXMETSIN YEV GLXAVOR DERER@ IRANK VERTSRIN, PRODUCER EL DODIN NSHANAKETSIN, MONTAJN EL AXVANCHIK HOVSEPYANIN HANDZNETSIN, DZAYNAYIN EFEKTN EL IR VRA VERTSRETS KAKIK HARUTYUNYAN@. HETO HISHECIN VOR GUYNI DZEVAVORUM EL KA, YEV DA EL HANDZNETSIN ARTURIKIN YEV VARTANCHIK OSKANYANIN. MEK @ND MECH EL HAYKAKAN MUXAM@ DRETSIN DHOLI ZARKEROV. VERNAGIRN EL DRETSIN "ARAJ ARAJ AY XOXEK"
hay գրել է:
կեցցես!!!!!
Վերջին լուրերը, Մարտ 21, 2008
ԵՍ ԻՆՉՈՒՄ ԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
. 2
26.01.97թ. 238. OPT-ՈՎ (ՌՀՀ-ով) ճապոնական կինոնկար է գնում, գործողությունների ժամանակը 15-րդ դարն է։ Ինչպիսի թեթեւությամբ են մահվան գնում սամուրայները... ...ՆԱԽԱԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
. 7
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - Այսօր արտակարգ դրության վերջին օրն է, կարելի է որոշակի եզրակացությունների գալ անցած 20 օրվա վերաբերյալ եւ այդ պատճառով որոշեցի հանդիպում ունենալ ձեզ հետ: Համոզված ...ՏԱՎԱՐԻ ՄՍԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԽՈԶԻ ՄՍԻ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ 4
Զանազան սննդամթերքների թվում վերջին ժամանակներս մայրաքաղաքում բարձրացել է նաեւ տավարի մսի գինը՝ 1300-ից դառնալով 1500 դրամ։ Թանկացմանը զուգընթաց՝ շուկայում առկա է նաեւ նշյալ մսամթերքի ...ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Մարդու էության բնական մասն է կազմում բարեկարգ կենսակերպի ապահովվումը, հատկապես բարձր տարիքում, երբ ուժերն ու եռանդը նվազում են։ Այդ առումով յուրաքանչյուր պետություն, արտակարգ իրադրություններից ...ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
ԼՂՀ դատաիրավական համակարգի բարեփոխումների, դրանց անհրաժեշտության եւ ԱԺ-ի կողմից ընդունված դատաիրավական բարեփոխումների փաթեթի կարեւորագույն նախագծի եւ այլ հարցերի շուրջ է մեր հարցազրույցը Ազգային ժողովի ...ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ` ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ՄԵԶ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ Է ՊԵՏՔ
. 12
Հարցազրույց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ։ -Սրբազան հայր, Հայ Առաքելական եկեղեցին մարտի 23-ին նշում է Քրիստոսի Հարության օրը ...ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ 12
Նախագահական ընտրություններից հետո վերստին կանգնել ենք գորդյան հանգույցի խնդիրը լուծելու առաջ: Այս ուղին, որ ընտրել է Լ—ոնը թիմակիցների հետ մեզ տանում է ... ոչ մի տեղ: 1938 ...ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
Նախագահական ընտրություններից հետո վերստին կանգնել ենք գորդյան հանգույցի խնդիրը լուծելու առաջ: Այս ուղին, որ ընտրել է Լ—ոնը թիմակիցների հետ մեզ տանում է ... ոչ մի տեղ: 1938 ...ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ ԵՆ
.
Թուրքիայի անվտանգության ծառայության երկու աշխատակիցները հինգշաբթի օրը դատարանում խոստովանել են, որ տեղեկացված են եղել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանելու մտադրության ...ՀՐԱՏԱՊ
. 3
«Սա աննախադեպ եր—ույթ է, քանի որ նախկինում Հայաստանի Հանրապետությունում կոալիցիոն համաձայանգրեր ստորագրել են կոալիցիոն կառավարություն կազմելու մասին, իսկ այսօր մենք քաղաքական կոալիցիա ենք ստեղծում»,-չորս ...ԾՐԱԳՐԵՐ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ԺԱՄԱՆԱԿԻՆ ԿՅԱՆՔԻ ԿՈՉՎԵՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՎԵՆ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
2008 թվականի մարտի 21-ին ԼՂՀ սոցապնախարարության նախարար Նարինե Ազատյանի կողմից հրավիրված խորհրդակցությանը ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական բաժնի, սոցիալական ծառայության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱԺ ՆԻՍՏՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՓԵՐԼՄՈՒԹԵՐԸ ՄԻԱՑԱՎ ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՄԲԻՆ
Վաշինգտոն, 30 ապրիլի«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
.ԱՐԺԵԶՐԿՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐ. ՆՈՒՅՆ ՋՈՒՐՆ Է` ՆՈՒՅՆ ՋՐԱՂԱՑԸ...
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻՆ
.
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՄ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԱՄԲՈԽԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՌԱՎԵԼ ՍԱՐՍԱՓԵԼԻ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
.
ՎԵՐԱԴԱՐՁ
.
ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
.
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
.
ՀԱՎԵՐԺ ԱՊՐՈՂ ԱՆՈՒՆ
.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
.
ՃԳՆԱԺԱՄԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

