
Հրատարակված է Մարտ 20, 2008
ՏՐՎԵՑԻՆ ՆՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ, ՍԱՀՄԱՆՎԵՑԻՆ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐ
- ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը (ՀԾՏՄԿՊՀ) մարտի 20-ին հրավիրած իր բաց, հրապարակային նիստում ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման գործում գերիշխող եւ մենաշնորհային դիրք գրավող կազմակերպություն ճանաչեց «Արմինկո-ՆԿ» ՍՊԸ-ին։ Դա բխում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի համապատասխան դրույթից։ Բացի այդ, ՀԾՏՄԿ պետհանձնաժողովի նախագահ Վ. Ադամյանի պատկերացմամբ, կազմակերպությանը գերիշխող եւ մենաշնորհային դիրքում ճանաչելը (իսկ այս պահի դրությամբ ԼՂՀ-ում ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցմամբ զբաղվում է 2 կազմակերպություն՝ «Արմինկո»-ն եւ «Ղարաբաղ Տելեկոմ»-ն), տրամաբանված է եւ հիմնավորված, բոլոր առումներով ճիշտ, թեկուզեւ այն տեսակետից, որ դա կառուցողական եւ նպատակահարմար կլինի երկու կազմակերպությունների համար։ Հարցի էությունն այն է նաեւ, որ եթե այն դիտարկվում է տնտեսական մրցակցության պաշտպանության տեսակետից, ապա այս ծառայությունների մատուցման բնագավառում անհրաժեշտ է, որ գերիշխող եւ մենաշնորհային դիրք գրավող ընկերություններն իրենց դիրքը չչարահաշեն՝ չօգտագործեն այլ ուղղություններով։ Օրենքում ամրագրված է, որ գերիշխող եւ մենաշնորհային դիրք գրավող կազմակերպությունները պետք է զերծ մնան նման մոտեցումներից։ Հանձնաժողովը լսեց նաեւ հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների՝ 2008թ. անվանական կազմը եւ կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը հաստատելու հարցը։ Այս հարցը հանձնաժողովը լսում է երկրորդ անգամ։ Պատճառն այն է, որ որոշ կազմակերպհություններ սխալ տեղեկություններ էին ներկայացրել հանձնաժողովին ( ի դեպ, ի վնաս իրենց)։ Հաստատելով այն՝ հանձնաժողովը ուժը կորցրած ճանաչեց ՀԾՏՄԿ պետհանձնաժողովի՝ նույն հարցի վերաբերյալ ս.թ. փետրվարի 7-ին ընդունած որոշումը։ ԼՂՀ-ում ստեղծվել է նոր կազմակերպություն՝ «Արցախհէկ» ՓԲԸ-ն, որը զբաղվում է էլեկտրական էներգիայի արտադրությամբ։ Այն ձեւավորվել է «Արցախէներգո» ՓԲԸ-ի վերակազմավորման արդյունքում, ինչի շնորհիվ հանրապետությունում ունենք էլեկտրական էներգիա արտադրող («Արցախհէկ») եւ էլեկտրաէներգիա ծախսող ու մատակարարող («Արցախէներգո») ընկերություններ։ Նախկին լիցենզիան, որն «Արցախէներգո»-ին հնարավորություն էր տալիս էլեկտրաէներգիա արտադրել, հանձնաժողովի անցած նիստերում վերջինիս կողմից վերադարձվել է, եւ անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի «Արցախհէկ»-ը էլեկտրաէներգիայի արտադրության համար լիցենզիա ստանա, ինչի կապակցությամբ նա դիմել է հանձնաժողովին, որը բավարարեց «Արցախհէկ» ՓԲԸ -ի ներկայացրած հայտը Մարտակերտի շրջանի Թարթառ գետի վրա «Թարթառ» հիդրոէլեկտրակայանում էլեկտրականի էներգիայի արտադրության լիցենզիա (15 տարի գործողության ժամկետով) ստանալու մասին։ Քննարկվեց նաեւ «Արցախէներգո» ՓԲԸ-ի՝ էլեկտրական էներգիայի հաղորդման եւ բաշխման ծառայությունների մատուցման սակագների վերանայման՝ հանձնաժողովին ներկայացրած առաջարկությունը։ Հանձնաժողովը բավարարեց հայտը եւ սահմանեց նոր սակագներ։ Քանի որ սակագների տարբերությունն ազդելու է համայնքային բյուջեի վրա (այն կազմվել է նախկին սակագների հիման վրա), նիստին ներկա՝ Ստեփանակերտի փոխքաղաքապետ . Հայրիյանը հանձնաժողովին առաջարկեց միջնորդություն ներկայացնել կառավարություն՝ համայնքային բյուջետի պակասուրդը լրացնելու համար։ Օրակարգի վերջին հարցը նվիրված էր «Արդի տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ի՝ Ստեփանակերտ քաղաքի տարածքում տվյալների հաղորդման եւ ինտերնետ-հասանելիության ծառայությունների մատուցման անժամկետ լիցենզիա տրամադրելու մասին հայտին, ինչն էլ բավարարվեց։

- ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վերջին լուրերը, Մարտ 20, 2008
ՃԳՆԱԺԱՄԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
.
230. ՈՐՔԱ՜Ն ԿՈՒԶԵՆԱՅԻ այն ժամանակ՝ 1996-ին օգտվել նախագահի թեկնածուին տրված հնարավորությունից եւ հեռուստատեսությամբ հանդես գալ ժողովրդի առաջ ոչ թե 2-3, այլ ամբողջ 60 րոպեով։ Երկու ...Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ԼՂՀ կառավարության 1997թ. դեկտեմբերի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» թիվ 194 որոշման համաձայն՝ ԼՂՀ տարածքում 2008 թվականի մարտի 30-ի կիրակի օրը, ժամը 02.00-ին ...ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
.
Մարտի 18-ին Park Inn հյուրանոցում տեղի ունեցավ գիտագործնական կոնֆերանս՝ «Սպառողների իրավունքների պաշտպանությունը. իրողություններ, հեռանկարներ» թեմայով։ Միջոցառմանը ելույթ ունեցած՝ Ադրբեջանի տնտեսական ...ՆՐԱՆՑՈՎ ՀՊԱՐՏ Է ԱԶԳԸ
.
«Մեծ Ռուսաստանի կանայք» դաշնային ծրագրի շրջանակներում Մոսկվայի՝ 2007 թվականի 100 լավագույն կանանց մեջ իր պատվավոր տեղն է զբաղեցրել մեր հայրենակից Ջուլիետտա Վաղարշակի Պլակսինան ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ԸՆՏԱՆԻՔԸ
.
Ծննդյան 150-ամյակին ընդառաջ Իր գրական գործունեության սկզբից մինչեւ վերջ Ալեքսանդր Շիրվանզադեն ընդգրկել է հայ կյանքի զարգացման կեսդարյա շրջան։ Նա դարձավ ...ՀԻՄՆ ԾԱՂԻԿՆԵՐԻՆ
.
ԱՅՍՊԵՍ ԷՐ ԱՍԵԼ ԻՄ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ Իրենց նրբերանգով, ձեւերով ու բուրմունքով ծաղիկներն ու ծաղկած ճյուղերը մեզ բերում են ուրախություն, արթնացնում երեւակայությունը, ...ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ,ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉԻ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
.
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններից Ադրբեջանի հրաժարվելու դեպքում չի բացառվում, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը: Այսօր կայացած ասուլիսում ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՏԱԿԻՆ ՉԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ
. 1
Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներով, եւ մասնավորապես մարտի 1-ի եւ 2-ի ողբերգական իրադարձություններով պայմանավորված` այս շաբաթ ԱԺ արտահերթ նիստում «Ժողովներ, հանրահավաքներ, ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԵՏԻ ՄԵԼԼՈՐԻՆ ՀԱՆՁՆԵԼ Է «ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼ»
.
Մարտի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է «Բըրս լինկ» /Birth Link/ բրիտանական մարդասիրական կազմակերպության անդամ Կետի Մելլորին: Նախագահը ...ՏՐՎԵՑԻՆ ՆՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ, ՍԱՀՄԱՆՎԵՑԻՆ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը (ՀԾՏՄԿՊՀ) մարտի 20-ին հրավիրած իր բաց, հրապարակային նիստում ինտերնետ հասանելիության ծառայությունների ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻՆ
.
ԱՄԲՈԽԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՌԱՎԵԼ ՍԱՐՍԱՓԵԼԻ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
.
ՎԵՐԱԴԱՐՁ
.
ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
.
ՀԱՎԵՐԺ ԱՊՐՈՂ ԱՆՈՒՆ
.
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
ՃԳՆԱԺԱՄԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1750 Կ. Պոլսի Երուսաղեմի պատրիարք Մինաս Արքեպիսկոպոսի կողմից տպագրվեց «Նարեկ»-ի ամբողջական առաջին տպագրողթյունը:
- 1857 Ծնվեց հայ գուսանական երգարվեստի սկզբնավորողներից, երգահան գուսան Շերամը (Գրիգոր Տալյան):
- 1860 Ախալցխայում ծնվեց հայ անվանի նկարիչ, թարգմանիչ և արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցը:
- 1876 Ծնվեց հայ լեզվաբան, բանաստեղծ Հրաչյա Աճառյանը: (Վախճ. 1953թ.-ին):
- 1887 Քութայիսում ծնվեց խորհրդային ականավոր գիտնական Հովսեփ Օրբելին: (Վախճ. 1961թ.-ին):
- 1920 Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Ղարաբաղի վրա:
- 1972 Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

