
Հրատարակված է Մարտ 20, 2008
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՏԱԿԻՆ ՉԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ
- Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներով, եւ մասնավորապես մարտի 1-ի եւ 2-ի ողբերգական իրադարձություններով պայմանավորված` այս շաբաթ ԱԺ արտահերթ նիստում «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցերե ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանը իր խոսքում նշեց, որ, չնայած անհրաժեշտ են փոփոխություններ, բայց ինքը դեմ է տվյալ հիմնախնդրին ռեպրեսիվ մոտեցումներ ցուցաբերելը: «Ես կրկին ստիպված եմ ասելու, որ, ցավոք, մենք հաճախ քննարկում ենք կարեւորագույն խնդիրներ` ելնելով իրավիճակային պահանջներից եւ ստեղծված իրավիճակին փորձում ենք հակազդեցություն ցուցաբերել: Իսկ ստեղծված իրավիճակի վերլուծության մասը բավականին թույլ է: Ինչը նշանակում է, որ այս լուծումներն էլ լինելու են ժամանակավոր եւ վերջնական նպատակին չեն ծառայելու: Վերջապես, այստեղ ներկայացված բոլոր քաղաքական ուժերը եւ նաեւ այն ուժերը, որոնք խորհրդարանից դուրս են, համարում էին, որ Հայաստանում «ունավոր հեղափոխությունե հնարավոր չէ, որովհետեւ մենք ունենք արտաքին սպառնալիքներ, որովհետեւ ժողովուրդը 1700 տարի քրիստոնյա է եւ այլն: Բազմաթիվ քաղաքական ուժեր մատնանշում էին արտաքին գործոնը, ինչոր միջազգային կազմակերպությունների միջամտությունը, Հայաստանում կիրառվել են Ուկրաինայի կամ Վրաստանի օրինակով ծանոթ սցենարներ, եւ այլն, եւ այլն: Որոշ մասով ճիշտ են, բայց չի կարելի ճշմարտության կեսը ասել: Այդ սերմերը պետք է պարարտ հողի վրա ընկնեն: Իսկ այդ պարարտ հողը ժողովրդի դժգոհությունն է: Իսկ հիմա մենք ի՞նչ ենք անում: Մենք նորից դիմում են հարցի լուծման ռեպրեսիվ միջոցների, եւ տպավորություն է ստեղծվում, թե հասարակությունը սպասում է հաջորդ միտինգին, ինչում ես վստահ չեմ, իսկ հասարակությանը ռեֆորմներ են պետքե,- ասաց Վ. Հովհաննեսյանը` նկատելով, որ եթե քաղաքական իրադարձությունները այլ զարգացումներ են ունեցել, եւ եթե որեւէ փոփոխություն է նախատեսվում, ապա ոչ թե պետք է վերացնել խնդրի հետեւանքը, այլ ավելի մեծ ուշադրություն դարձնել խնդրի բուն պատճառին: Իսկ բուն պատճառը, նրա խոսքով, հասարակության մի մասին դժգոհությունն է եւ անվստահությունը: Իսկ մինչ այդ Վ. Հովհաննեսյանը օրինագծի զեկուցող Ռաֆիկ Պետրոսյանից փորձեց պարզել. եթե հանրահավաք է կազմակերպվել, որն ավարտվել է զանգվածային անկարգություններով, որից հետո համապատասխան լիազոր մարմինը որոշ ժամկետով արգելում է նման միջոցառումների անցկացումը, ապա ինչո՞ւ օրենքում հստակ չէ, թե ո՞ւմ կարող է արգելվել: «Օրինակ, եթե մի քաղաքական ուժ, հավաքել է նման հանրահավաք, որն ավարտվել է անկարգություններով, ծեծուջարդով, եւ կան մարդկային զոհեր, ապա այդ դեպքում երկրի բոլոր քաղաքական ուժերի՞ն է արգելվելու խաղաղ ցույց, երթ եւ այլ միջոցառումներ անցկացնելը`, թե՞ միայն այն ուժին, որի կազմակերպած միջոցառումը ինչոր անախորժ հետեւանքների է բերել: Իսկ օրինագծի տեքստից ենթադրվում է, որ արգելքը կարող է վերաբերել բոլորինե, ասաց Վ. Հովհաննեսյանը: Ի պատասխան Ռ. Պետրոսյանը վկայակոչեց տարբեր երկրների օրենքների փորձը: Իսկ այդ փորձը ցույց է տալիս, որ հարցի լուծումը դրվում է տեղական մարմինների վրա, հետեւապես, մեր դեպքում այդ հարցը պետք է լուծի Երեւանի քաղաքապետարանը: «Ես շատ ուրախ եմ, որ դուք ռացիոնալ հատիկ գտաք, բայց ես ձեր նման օպտիմիստ չեմ եւ այդ պատասխանում չտեսա այդ ռացիոնալ հատիկը: Եթե ասվում է, որ արգելքի համար հիմք կարող է հանդիսանալ համապատասխան մարմինների կողմից ներկայացված հավաստի ինֆորմացիան, եւ եթե դա ասում ենք, ապա ինչո՞ւ չենք ուզում հստակ պարզաբանել, որ արգելքը կվերաբերի նրանց, ովքեր այդ խախտումը արել ենե,- նկատեց Վ. Հովհաննեսյանը:

- .
Քննարկում
ԱԿԴ գրել է:
Հարգելի ՀՅԴ բյուրո ,դու շատ անդեմք ես մշտապես ես եհտևում եմ քո ելույթներին , կրավորա կանը չաթից դուրս ես օգտագործում :
Քեզ նման կենսագրություն ունեցողը ահնրաժեշտ է որ խոսի առաջին դեմքից և «օյին աքլորի կարգավիճակից հրաժարվի»,հակառակ դեպքում կդառանաս ԽԾԲ կուսակցություն:
Վերջին լուրերը, Մարտ 20, 2008
ՃԳՆԱԺԱՄԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
.
230. ՈՐՔԱ՜Ն ԿՈՒԶԵՆԱՅԻ այն ժամանակ՝ 1996-ին օգտվել նախագահի թեկնածուին տրված հնարավորությունից եւ հեռուստատեսությամբ հանդես գալ ժողովրդի առաջ ոչ թե 2-3, այլ ամբողջ 60 րոպեով։ Երկու ...Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ԼՂՀ կառավարության 1997թ. դեկտեմբերի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» թիվ 194 որոշման համաձայն՝ ԼՂՀ տարածքում 2008 թվականի մարտի 30-ի կիրակի օրը, ժամը 02.00-ին ...ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
.
Մարտի 18-ին Park Inn հյուրանոցում տեղի ունեցավ գիտագործնական կոնֆերանս՝ «Սպառողների իրավունքների պաշտպանությունը. իրողություններ, հեռանկարներ» թեմայով։ Միջոցառմանը ելույթ ունեցած՝ Ադրբեջանի տնտեսական ...ՆՐԱՆՑՈՎ ՀՊԱՐՏ Է ԱԶԳԸ
.
«Մեծ Ռուսաստանի կանայք» դաշնային ծրագրի շրջանակներում Մոսկվայի՝ 2007 թվականի 100 լավագույն կանանց մեջ իր պատվավոր տեղն է զբաղեցրել մեր հայրենակից Ջուլիետտա Վաղարշակի Պլակսինան ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ԸՆՏԱՆԻՔԸ
.
Ծննդյան 150-ամյակին ընդառաջ Իր գրական գործունեության սկզբից մինչեւ վերջ Ալեքսանդր Շիրվանզադեն ընդգրկել է հայ կյանքի զարգացման կեսդարյա շրջան։ Նա դարձավ ...ՀԻՄՆ ԾԱՂԻԿՆԵՐԻՆ
.
ԱՅՍՊԵՍ ԷՐ ԱՍԵԼ ԻՄ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ Իրենց նրբերանգով, ձեւերով ու բուրմունքով ծաղիկներն ու ծաղկած ճյուղերը մեզ բերում են ուրախություն, արթնացնում երեւակայությունը, ...ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ,ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉԻ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
.
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններից Ադրբեջանի հրաժարվելու դեպքում չի բացառվում, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը: Այսօր կայացած ասուլիսում ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՏԱԿԻՆ ՉԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ
. 1
Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներով, եւ մասնավորապես մարտի 1-ի եւ 2-ի ողբերգական իրադարձություններով պայմանավորված` այս շաբաթ ԱԺ արտահերթ նիստում «Ժողովներ, հանրահավաքներ, ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԵՏԻ ՄԵԼԼՈՐԻՆ ՀԱՆՁՆԵԼ Է «ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼ»
.
Մարտի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է «Բըրս լինկ» /Birth Link/ բրիտանական մարդասիրական կազմակերպության անդամ Կետի Մելլորին: Նախագահը ...ՏՐՎԵՑԻՆ ՆՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ, ՍԱՀՄԱՆՎԵՑԻՆ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը (ՀԾՏՄԿՊՀ) մարտի 20-ին հրավիրած իր բաց, հրապարակային նիստում ինտերնետ հասանելիության ծառայությունների ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻՆ
.
ԱՄԲՈԽԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՌԱՎԵԼ ՍԱՐՍԱՓԵԼԻ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
.
ՎԵՐԱԴԱՐՁ
.
ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
.
ՀԱՎԵՐԺ ԱՊՐՈՂ ԱՆՈՒՆ
.
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
.
ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1750 Կ. Պոլսի Երուսաղեմի պատրիարք Մինաս Արքեպիսկոպոսի կողմից տպագրվեց «Նարեկ»-ի ամբողջական առաջին տպագրողթյունը:
- 1857 Ծնվեց հայ գուսանական երգարվեստի սկզբնավորողներից, երգահան գուսան Շերամը (Գրիգոր Տալյան):
- 1860 Ախալցխայում ծնվեց հայ անվանի նկարիչ, թարգմանիչ և արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցը:
- 1876 Ծնվեց հայ լեզվաբան, բանաստեղծ Հրաչյա Աճառյանը: (Վախճ. 1953թ.-ին):
- 1887 Քութայիսում ծնվեց խորհրդային ականավոր գիտնական Հովսեփ Օրբելին: (Վախճ. 1961թ.-ին):
- 1920 Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Ղարաբաղի վրա:
- 1972 Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

