
Հրատարակված է Մարտ 20, 2008
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ԸՆՏԱՆԻՔԸ
- Ծննդյան 150-ամյակին ընդառաջ Իր գրական գործունեության սկզբից մինչեւ վերջ Ալեքսանդր Շիրվանզադեն ընդգրկել է հայ կյանքի զարգացման կեսդարյա շրջան։ Նա դարձավ հայ գրականության ավանդույթների ժառանգորդներից մեկը. սովորեց անցյալից եւ իր բարձր վաստակով դարձավ ոչ միայն իր ժամանակի, այլեւ գալիքի ուսուցիչը։ Կանգնած լինելով ժամանակի գեղարվեստական առաջադեմ մտքի բարձրության վրա, յուրացնելով հայ եւ համաշխարհային գրականության նվաճումները՝ Շիրվանզադեն ստեղծեց խորապես ազգային երկեր, որոնք իրենց սոցիալական խոր բովանդակությամբ, հոգեբանական ուժով ու արվեստով հարազատ են ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ մյուս ժողովուրդների համար։ Շիրվանզադեն (Ալեքսանդր Մինասի Մովսիսյանը) ծնվել է 1858թ. ապրիլի յոթին, Շամախի քաղաքում։ Նրա կյանքն անցել է փորձությունների, խիզախ որոնումների ու մաքառման ճանապարհով։ Այսօր մեկ դարից ավելի հեռավորությունից, երբ վերհիշում ենք անցյալի մռայլ ժամանակները, աներեւակայելի ստեղծագործություն է թվում գրողի անցած ճանապարհը, որ նրան բերեց հավերժական փառք։ Գրական մականունն առաջացել է Շիրվան (դաշտավայր է հայրենի քաղաքի մոտ) եւ զադե (թարգմանաբար նշանակում է՝ որդի) բառերից։ Նրա հայրը բարձրահասակ, խստադեմ, կապույտ աչքերով մի մարդ էր, «իսկ եւ իսկ Բարխուդարը՝ «Նամուսի» մեջ»,- հիշում է գրողը։ Զորեղ կամքի տեր, անողոք ու խիստ այդ մարդը մաքուր էր իր բարքի ու աշխատանքի մեջ եւ խիստ արդարամիտ, որի պատճառով էլ վայելում էր համաքաղաքացիների հարգանքը։ Երեխաները (Շիրվանզադեն ուներ երկու քույր՝ Խանումն ու Աննմանը, եւ մի եղբայր՝ Գաբրիելը, որը վախճանվեց 1870թ.) մեծանում էին տատի ու մոր խնամքի ներքո։ Տատը նույնպես խստադեմ, քաջասիրտ ու վիթխարի ուժի տեր մի կին էր, սիրած թոռնիկի՝ Ալեքսանդրի երեւակայությունը վառում էր հեքիաթներով ու առասպելներով։ Արտաքին ու հոգեկան գեղեցկություններով էր օժտված նրա մայրը. «Մորս Անունն էր Օվսաննա։ Դա մի միջահասակ, քնքուշ կազմվածքով կին էր՝ գեղեցիկ, թանձր ու գանգուր մազերով։ Քաղաքում նրան անվանում էին «սիրուն Սոնա»։ Նա ոչ միայն դեմքով էր սիրուն, այլեւ՝ հոգով, սրտով, վարքուբարքով։ Ողջ իր կյանքի ընթացքում Շիրվանզադեն չի մոռացել հոր կերպարը. գրողն իր հպարտությամբ, արդարասիրությամբ եւ անկոտրում հատկությամբ հիշեցնում է հորը։ Նույնիսկ օտարություն ուղարկելիս հայրը չի համբուրում նրան. «Այդ լռին եւ ինքնամփոփ մարդը երբեք իր հայրական սերը չի արտահայտել սովորական գուրգուրանքով»։ Այդպիսի բնավորության, ճաշակի եւ մտայնության տեր մարդը, հարկավ, չէր կարող հաջողություն ունենալ առեւտրական ասպարեզում, որի համար էլ նա չի կարողանում «նոր մարդոց» շարքը մտնել, խորտակվում է։ Այդ նոր մարդկանցից մեկն էր Շիրվանզադեի հորեղբայրը, որ «ատելով աշխատանքը»՝ սիրում էր վայելել կյանքի հաճույքները»։ Թղթախաղը, հարբեցողությունը, կնամոլությունը. ահա թե ինչով էր նա լցնում իր օրերը։ Մռայլ հոր ու փչացած հորեղբոր կողքին Շիրվանզադեն կանգնեցնում է մոր «սրբապատկերը»։ Այդ անգրագետ կինը հալվում-մաշվում էր ընտանեկան վեճերի ժամանակ, բայց ընդհանուր առմամբ՝ «խաղաղության հրեշտակ» էր, որի համար էլ մինչեւ կյանքի վերջը պահպանեց ընտանեկան կյանքի միությունը։ Որդիների կռվի պատճառով տառապում էր տատը՝ ուստա Մինասի մայրը, բայց զսպում էր իր զգացմունքները, գիտեր պահել ընտանիքի պատիվը։ Բարձրահասակ , հաղթանդամ, թիկնավետ այս կինը ստացել էր «ղաչաղների հոգեհան» մականունը։ Ալեքսանդրի հորեղբոր մահից հետո իրար հետեւից ընտանիքի գլխին թափվեցին մի շարք դժբախտություններ։ Նախ՝ 1872թ. երկրաշարժը գրեթե հիմքից ավերեց նրանց տունը, ընտանիքն ստիպված տեղավորվեց խոհանոցում եւ ախոռատանը, որ մի հրաշքով փրկվել էր ավերումից։ Ապա մի քանի ամիս անցած՝ մեռավ տատը, որ զգալի կորուստ էր թոռների համար։ Այնուհետեւ մեռավ Գաբրիել անունով չորս տարեկան եղբայրը, որին հետեւեցին հոր անսպասելի սնանկությունը եւ կատարյալ չքավորությունը։ Ծանր կյանքում խեղդվող պատանու համար փրկարար մի կանչ եղավ մորաքրոջ՝ Մարիամ Աբելյանի որդու՝ Ներսես Աբելյանի խորհուրդը Բաքու գնալու մասին։ Արխալուղը հագին, մորթե գդակով, պարսկական շորեր հագած գավառացի պատանու հայացքի առաջ փռվում է համայն հայության հույսերի քաղաքը։ Աբելյանների ընտանիքը զարմանալի ընթերցասեր էր. բոլորն այստեղից-այնտեղից բերում էին լրագրեր, գրքեր, որոնք Շիրվանզադեն հափշտակությամբ կարդում էր։ Կյանքը գավառական պատանու աչքում աստիճանաբար սկսում է ստանալ հատուկ գունավորում։ Շիրվանզադեի երախայրիքը «Գործակատարի հիշատակարանից» գործն է, որ տպագրվում է «Մշակ»-ում՝ նոր էջ բացելով հայրենի գրականության մեջ։ 1883թ. Շիրվանզադեն հրապուրվում է հեղափոխական ոգով տոգորված տասնինը տարեկան մի օրիորդով։ Դա Սոֆիա Ռակովսկայան էր, որն ավարտելով գիմնազիան, պատրաստվում էր մեկնել Մոսկվա՝ ուսումը շարունակելու եւ հեղափոխական կյանք մտնելու համար։ Թեեւ սերը փոխադարձ էր, բայց Ռակովսկայան գնում է իր փայփայած գաղափարների ճանապարհով։ «Օրիորդ Ռակովկսկայան ուղեւորվեց Մոսկվա։ Բաքուն դատարկվեց ինձ համար»։ 1883թ. օգոստոսին Շիրվանզադեն թեւավոր հույսերով մեկնում է Թիֆլիս՝ նվիրվելու գրականությանը։ Շուտով գրական-մշակութային միջավայրն ամբողջովին կլանում է նրան։ Մեկը մյուսի հետեւից լույս տեսան բազմաթիվ նոր գործեր՝ վիպակներ, վեպեր, պատմվածքներ։ 1885թ. վճռական տարի եղավ Շիրվանզադեի անձնական, գրական եւ հասարակական կյանքում։ Նախորդ տարվա աշնանը նա ծանոթացավ գնդապետ Զաքարիա Լորիս-Մելիքյանի դստեր՝ Նինայի հետ, որը հայտնի հարուստի կին էր եղել եւ ամուսնուց բաժանվել էր նրա կասկածելի վարքի պատճառով։ Ծանոթությունը փոխվեց մտերմության եւ սիրո։ Արհամարհելով եկեղեցական օրենքներն ու ավանդույթները, Շիրվանզադեն քաղաքացիական կարգով ամուսնացավ Նինա- Լորիս Մելիքյանի հետ, որը դարձավ գրողի լավագույն ընկերն ու բարեկամը՝ կյանքի դժվարին ճանապարհին։ 1905թ. հոգնելով հանրային եւ գրական տվայտանքներից՝ Շիրվանզադեն գնում է արտասահման։ «Թիֆլիսն այլեւս ոչ մի հրապույր չուներ ինձ համար։ Ես ձանձրանում էի ու գիտեի, որ ձանձրույթը մտքի ու հոգու ցեցն է»,- գրում է նա։ Արտասահման գնալու մի այլ զորավոր պատճառ էլ կար. որդիները՝ Ռուբենը եւ Արմենը, ավարտել էին միջնակարգ դպրոցը, հարկավոր է հոգալ նրանց ուսման շարունակության մասին։ Շուտով դպրոցը պետք է ավարտեր նաեւ դուստրը՝ Մարգարիտը։ Փարիզում նրանց դիմավորեց Նինայի եղբայրը։ Պետք է նկատել, որ մանուկ հասակից ոսկին եւ հարստությունը Շիրվանզադեի համար դարձել էին հեքիաթի կապույտ թռչուն, որի հետեւից որքան վազում, այնքան առաջից էր թռչում։ Վերջապես վազողը ձեռք է վերցնում թռչողից եւ իրեն նվիրում գրականությանը, թեպետ մինչեւ իր կյանքի վերջը մեծ արվեստագետն անցավ վայրիվերումներով լի տառապալից ճանապարհ։ Շիրվանզադեն այն կարծիքին է, որ՝ «Երբ մի ստեղծագործող կարիք չունի իր եւ իր մերձավորների վաղվա ապրուստի մասին մտածելու, երբ նա ունի ավելին՝ հարստություն, շատ անգամ թուլանում է նրա աշխատասիրության ու եռանդի ուժը, ուրեմն եւ, ստեղծագործելու փափագը»։ Ստեղծածով եւ ունեցածով գոհ էր Շիրվանզադեն, սակայն նրա երջանիկ հարկի տակ աստիճանաբար՝ լուռ ու անշշուկ սողոսկում էր դժբախտության թունավոր օձը։ Բանն այն էր, որ կրտսեր որդին՝ Արմենը, որը սովորում էր իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսում, օր օրի նիհարում էր՝ դառնալով ինքնամփոփ ու մտահոգ։ 19-ամյա գեղեցիկ, ընդունակ, աշխատասեր ու աշխույժ պատանու հետ ծնողները մեծ հույսեր էին կապել։ Շուտով նա դարձավ միանգամայն լռակյաց ու անուշադիր դեպի շրջապատը։ Կարծես մի սեւ ձեռք փակել էր նրա հոգու, մտքի, անգամ լսելիքի դռները։ Իր գոյության ամբողջ իմաստը Շիրվանզադեն պարփակել էր երեք զավակների մեջ։ Նրանց ապագա երջանկության հավատով լի՝ նա մեծագույն համբերությամբ կրել է կյանքի դառնությունները եւ հայ գրողի հազար ու մի զրկանքները։ Ու տեսնելով կնոջ տառապանքները՝ նրա կսկիծն ու ցավն ավելի էր խորանում։ Որպես սիրող եւ հոգատար հայր՝ նա չէր խնայում ոչինչ՝ անվանի բժիշկներ, սանատորիաներ, դեղեր, զբոսանքներ բնության գրկում։ Բայց վիճակը վատթարանում էր, եւ եկավ նաեւ այն դժբախտ ժամանակը, երբ այլեւս անհնար էր որդուն տանը խնամել։ Հայրենիք վերադառնալը հետաձգվեց նախ Արմենի հիվանդության պատճառով, երկրորդ՝ Ռուբենը դեռ չէր ավարտել Լիեժի համալսարանը, իսկ Մարգարիտը՝ Ֆենելոնի լիցեյը։ Շիրվանզադեն հայրենիք վերադարձավ 1910թ., բայց նրա հոգում կար մի անփարատ վիշտ, որ կրում էր որպես լուռ ցավ։ Երբ որեւէ մեկը նրան պատմում էր իր վիշտը, նա ուշադիր լսում էր, տխրաթախիծ ասում. «Ամեն ոք կրում է իր խաչը»։ Թվում էր՝ ժամանակի ընթացքում հաշտված պիտի լիներ որդու վիճակի հետ, բայց ցավը շարունակ միանում էր հոգում, եւ նա հերոսաբար տանում էր իր «խաչը»։ Ու երբ տարիներ անց ստացավ Արմենի մահվան հեռագիրը, այդ օրվանից նա բոլորովին փոխվեց. պարթեւ հասակը, հպարտ կեցվածքն ընդունեց մի տեսակ անօգ տեսք, ինչպես ճարտարապետական կոթողն է խախտվում ու ծովում՝ փլվելու պատրաստ։ Այդ ծանր վշտի հետ միասին իր անկար վիճակն արդեն մեծ սրտնեղություն էր պատճառում նրան, բայց նա չէր ուզում ցույց տալ, որ կյանքի չար թշնամին եկել է, եւ առաջացած տարիքն իր ավերն է գործում։ Եվ նա մեռավ դարձյալ ապրելու ու ստեղծագործելու անմար տենչով։ Շիրվանզադեն, որպես մեծություն, իրոք, պատկանում է ոչ միայն Հայաստանին, այլեւ ամբողջ Անդրկովկասին, քանի որ իր երկրում ավելի շատ, քան որեւէ գրող, արտացոլել է Անդրկովկասի ժողովուրդների կյանքն ու հարաբերությունը, նրանց իղձերն ու նպատակները։ ՍԻՐՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱրՊՀ ավագ դասախոս, բանասիրական գիտ. թեկնածու.

- .
Վերջին լուրերը, Մարտ 20, 2008
ՃԳՆԱԺԱՄԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
.
230. ՈՐՔԱ՜Ն ԿՈՒԶԵՆԱՅԻ այն ժամանակ՝ 1996-ին օգտվել նախագահի թեկնածուին տրված հնարավորությունից եւ հեռուստատեսությամբ հանդես գալ ժողովրդի առաջ ոչ թե 2-3, այլ ամբողջ 60 րոպեով։ Երկու ...Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ԼՂՀ կառավարության 1997թ. դեկտեմբերի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» թիվ 194 որոշման համաձայն՝ ԼՂՀ տարածքում 2008 թվականի մարտի 30-ի կիրակի օրը, ժամը 02.00-ին ...ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
.
Մարտի 18-ին Park Inn հյուրանոցում տեղի ունեցավ գիտագործնական կոնֆերանս՝ «Սպառողների իրավունքների պաշտպանությունը. իրողություններ, հեռանկարներ» թեմայով։ Միջոցառմանը ելույթ ունեցած՝ Ադրբեջանի տնտեսական ...ՆՐԱՆՑՈՎ ՀՊԱՐՏ Է ԱԶԳԸ
.
«Մեծ Ռուսաստանի կանայք» դաշնային ծրագրի շրջանակներում Մոսկվայի՝ 2007 թվականի 100 լավագույն կանանց մեջ իր պատվավոր տեղն է զբաղեցրել մեր հայրենակից Ջուլիետտա Վաղարշակի Պլակսինան ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ԸՆՏԱՆԻՔԸ
.
Ծննդյան 150-ամյակին ընդառաջ Իր գրական գործունեության սկզբից մինչեւ վերջ Ալեքսանդր Շիրվանզադեն ընդգրկել է հայ կյանքի զարգացման կեսդարյա շրջան։ Նա դարձավ ...ՀԻՄՆ ԾԱՂԻԿՆԵՐԻՆ
.
ԱՅՍՊԵՍ ԷՐ ԱՍԵԼ ԻՄ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ Իրենց նրբերանգով, ձեւերով ու բուրմունքով ծաղիկներն ու ծաղկած ճյուղերը մեզ բերում են ուրախություն, արթնացնում երեւակայությունը, ...ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ,ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉԻ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
.
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններից Ադրբեջանի հրաժարվելու դեպքում չի բացառվում, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը: Այսօր կայացած ասուլիսում ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՏԱԿԻՆ ՉԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ
. 1
Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներով, եւ մասնավորապես մարտի 1-ի եւ 2-ի ողբերգական իրադարձություններով պայմանավորված` այս շաբաթ ԱԺ արտահերթ նիստում «Ժողովներ, հանրահավաքներ, ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԵՏԻ ՄԵԼԼՈՐԻՆ ՀԱՆՁՆԵԼ Է «ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼ»
.
Մարտի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է «Բըրս լինկ» /Birth Link/ բրիտանական մարդասիրական կազմակերպության անդամ Կետի Մելլորին: Նախագահը ...ՏՐՎԵՑԻՆ ՆՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ, ՍԱՀՄԱՆՎԵՑԻՆ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը (ՀԾՏՄԿՊՀ) մարտի 20-ին հրավիրած իր բաց, հրապարակային նիստում ինտերնետ հասանելիության ծառայությունների ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻՆ
.
ԱՄԲՈԽԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՌԱՎԵԼ ՍԱՐՍԱՓԵԼԻ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
.
ՎԵՐԱԴԱՐՁ
.
ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
.
ՀԱՎԵՐԺ ԱՊՐՈՂ ԱՆՈՒՆ
.
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
.
ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1750 Կ. Պոլսի Երուսաղեմի պատրիարք Մինաս Արքեպիսկոպոսի կողմից տպագրվեց «Նարեկ»-ի ամբողջական առաջին տպագրողթյունը:
- 1857 Ծնվեց հայ գուսանական երգարվեստի սկզբնավորողներից, երգահան գուսան Շերամը (Գրիգոր Տալյան):
- 1860 Ախալցխայում ծնվեց հայ անվանի նկարիչ, թարգմանիչ և արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցը:
- 1876 Ծնվեց հայ լեզվաբան, բանաստեղծ Հրաչյա Աճառյանը: (Վախճ. 1953թ.-ին):
- 1887 Քութայիսում ծնվեց խորհրդային ականավոր գիտնական Հովսեփ Օրբելին: (Վախճ. 1961թ.-ին):
- 1920 Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Ղարաբաղի վրա:
- 1972 Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

