
Հրատարակված է Մարտ 20, 2008
ՃԳՆԱԺԱՄԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
- 230. ՈՐՔԱ՜Ն ԿՈՒԶԵՆԱՅԻ այն ժամանակ՝ 1996-ին օգտվել նախագահի թեկնածուին տրված հնարավորությունից եւ հեռուստատեսությամբ հանդես գալ ժողովրդի առաջ ոչ թե 2-3, այլ ամբողջ 60 րոպեով։ Երկու անգամ 30-ական րոպե ժողովրդին պատմել ճշմարտությունը երկրում տիրող իրավիճակի մասին, խոսել ոչ այնքան իրավիճակի, որքան՝ դրանից դուրս գալու ելքի մասին... Տարրական դատողությունը պահանջում է, որպեսզի մենք, որ դժգոհ էինք իշխանությունից ու նրա վարած քաղաքականությունից, ներկայացնեինք միասնական թեկնածուի։ Այդ մասին իմ ծրագրային դրույթներում ես պատիվ (եւ 10 րոպե ժամանակ) ունեցա արտահայտվել Արցախի հեռուստատեսությամբ։ Ահա այդ ելույթի ամբողջ տեքստը։ Բարի երեկո, սիրելի համաքաղաքացիներ։ Ժամանակը սուղ է, եւ ես հակիրճ կարտահայտվեմ։ Սկսեմ այն բանից, որ ինքս մտադիր էի առաջադրվել նախագահի թեկնածու, սակայն պարզվեց, որ իմ ծրագիրը շատ բանով համահունչ է Բորիս Առուշանյանի ծրագրին, եւ որպեսզի ներկա ղեկավարության քաղաքականությունից դժգոհ ուժերն ապարդյուն չծախսվեն, որոշեցի կոչ անել իմ բոլոր կողմնակիցներին՝ իրենց ձայնը տալ Բ. Առուշանյանի օգտին։ Մենք՝ միացյալ ընդդիմադիր ուժերս, գտնում ենք, որ ներկա ղեկավարության ներքին քաղաքականությունն իր հիմքում հակասում է մեր հիմնական նպատակին, հետեւապես մեծ վտանգ է ներկայացնում երկրի եւ ժողովրդի ապագայի համար։ Փորձեմ բացատրել. 1. Մենք զիջում ենք հակառակորդին՝ մարդկային եւ նյութական պաշարների ծավալներով։ 2. Սեփական ճակատագրի ու հողի տերը դառնալու մեր ձգտումները հակասության մեջ են միջազգային հանրության շահերի հետ. վերջինս անընդհատ պնդում է այդ մասին եւ վերջիվերջո կսկսի իր ոչ ուժային հզորությամբ ճնշում գործադրել Հայաստանի, միաժամանակ եւ, մեզ վրա։ 3. Միակ ուժը, որ ի վիճակի կլինի դիմակայել այդ ամենին, կարող են լինել ժողովրդի Միասնությունը եւ նրա բարոյահոգեբանական ոգին (Չեչնիան դրա ապացույցն է)։ 4. Սակայն ժողովրդի միասնություն հնարավոր է միայն այն հասարակության մեջ, որտեղ կա Արդարության եւ Սոցիալական Համերաշխության (այսինքն՝ քաղաքացիների միջեւ փոխադարձ հոգատարություն՝ ամրագրված բարոյական եւ իրավական նորմերով) իրական զգացողություն։ 5. Սակայն մեր ղեկավարությունն ընտրել է տրորված ճանապարհ. պատճենում է ԱՊՀ երկրների քաղաքականությունը, ինչը ոչնչով հարմար չէ ազատության կես ճանապարհին գտնվող փոքրաթիվ ժողովրդի համար։ 6. Հանրապետության ղեկավարությունն իրավունք չունի անցկացնել քաղաքականություն, որը թուլացնում է հասարակությանը, քաղաքացիներին խորթացնում իշխանություններից... եւ մեկը մյուսից։ 7. Եթե մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը մեր հիմնախնդրի հանդեպ դիրքորոշման մեջ բացառություն անի, ապա մենք ինքներս պետք է դառնանք բացառիկ, վարենք ոչ ստանդարտ, առավելագույն նպատակասլաց ներքին քաղաքականություն։ Ասեմ ավելին, մենք նաեւ պետք է փոխենք մեր ավանդական հոգեբանական միտքը։ Օրինակ. - Շքեղությունը օրենքի եւ հասարակական կարծիքի ուժով պետք է դառնա մեծ հոգս։ - Շռայլությունը հասարակության բարոյահոգեբանական գիտակցության մեջ պետք է ներդրվի եւ հաստատվի որպես հանցագործություն Հայրենիքի նկատմամբ։ - Ես կոչ չեմ անում ոչ նյութական կամ սոցիալական հավասարության, ոչ էլ կուլակաթափման։ Իմ նպատակն է, որքան մեծ միջոցներ մնան դրանց տերերի ձեռքին, այնքան դրանք ավելի շատ կներդրվեն արտադրության մեջ կամ բանկային ոլորտում. ահա քեզ ներդրումների աղբյուր, որի մասին աղաղակում են գրեթե ամեն ժամ։ Բայց որքան հսկայական միջոցներ է ծախսում սովորական մահկանացուն. - Ուռճացված հարսանիքների եւ այլ հանդիսությունների համար։ - Թաղման, քառասունքի, տարելիցի, գերեզմանաքարերի վրա։ - Քանի՜-քանի հարյուր կովեր հանգիստ կորոճային եւ խոտը կաթի, կարագի, պանրի վերամշակելու՝ քայլող արտադրամասեր կլինեին։ 231. ԻՍԿ Ո՞ՐՆ Է, հարգելի հեռուստադիտողներ, իմ պատկերացմամբ, այն մեխանիզմը, որը կարող է հասարակության մեջ ստեղծել սոցիալական համերաշխության իրական զգացողություն, այսինքն՝ միմյանց նկատմամբ հոգատարության անհրաժեշտության գիտակցում, ինչը մեզ կդարձնի մեկ ընտանիք, մեկ հանրակցություն, որը կարող է լուծել ցանկացած հիմնախնդիր։ Լավ օրենքներն ու որոշումներն ինքնին հասարակական խմորումների մեր ժամանակներում կլինեն մեռելածին։ Դրանց գործունակությունը կախված է այն բանից, թե ով կիրագործի դրանք։ Դրության ելքը կադրերի մեջ է։ Կադրերի ընտրության հարցում գլխավոր չափանիշը պետք է լինի բարոյականությունը, բարեկրթությունը։ Ժողովրդի մեջ նման մարդկանց անվանում են արդարացի, ազնիվ, բարի։ ... Նրանք նույն խմորից են հունցված, ի ծնե օժտված Բարու, Պարտքի հանդեպ հակվածության։ Հիշեցեք, երկվորյակ Ռութ եւ Ռաքել քույրերին։ Նրանցից մեկը կախարդի նման չար է, մյուսը՝ հրեշտակի պես բարի։ Մինչդեռ նրանք ծնվել ու դաստիարակվել են նույն ընտանիքում, հաճախել նույն դպրոցը, կենսափորձ ձեռք բերել նույն միջավայրում։ Ուրեմն, ինչո՞ւմ է բանը։ Բանն այստեղ գենետիկական հակումների մեջ է, վերուստ շնորհված հոգեւոր որակների մեջ։ Ռութը ի ծնե օժտված է բարությամբ, իսկ Ռաքելը՝ չարությամբ։ Ամեն մի գյուղ, հիմնարկ, փողոց, թաղամաս, կոլեկտիվ ճանաչում է իր ռութերին ու ռաքելներին։ - Կադրերի ընտրության գործում պետք է ներգրավել ժողովրդին, այլ ոչ թե վերեւում նստած, կյանքից կտրված՝ համախոհների շրջապատում որոնել եւ ընտրել կադրերին։ - Ժողովրդի մեջ եւ ժողովրդի օգնությամբ պետությունը ( ի դեմս իր բարձրագույն պաշտոնյաների) մարդկանց պետք է ընտրի ըստ բարոյական որակների, հետո միայն տեղավորի ըստ անձնական, մտավոր եւ մասնագիտական կարողությունների։ Միայն այդ ճանապարհով, մեթոդով ու միջոցով կարող ենք հասնել նրան, ինչի մասին խոսում եւ գրում են բոլորը՝ գործազուրկից մինչեւ պատգամավորի ու նախագահի թեկնածուներ։ Այսինքն՝ պետական գանձարանի պակասը կլրացվեր վճարման ենթակա գումարով, դատարանները, դատախազությունը, ՆԳՆ-ն կդառնային համեմատաբար օբյեկտիվ ու արդարացի, կոռուպցիան, կաշառակերությունը եւ բյուրակրատիան կհասնեին նվազագույնի, բանակը կդառնար առավելագույնս մարտունակ, ժողովուրդը կսկսեր ապրել որպես մի մեծ ընտանիք, ժողովրդի մեջ կվերածնվեր 1988-ի բարոյական ոգին՝ ամենահատու զենքը, անկախությունը Ադրբեջանից վերջնականապես կհաստատվի արցախյան հողում։ 22.11.1996թ. 232. ԵՎ ԻՆՉՊԻՍԻ՞Ն եղավ ընտրությունների հանրագումարը։ Հանրապետության միջինով՝ քսանից սոսկ մեկն է քվեարկել մեր օգտին։ Իմ հարազատ գյուղում՝ էլ ավելի վատ՝ 187-ից 6 ձայն։ Նույնն է տեղի ունեցել Բ. Առուշանյանի հայրենի գյուղում՝ Ռեւում... Գերազանց է գործել ՄՏՐԱԿԻ ԵՎ ՔԱՂՑՐԱԲԼԻԹԻ սկզբունքը. «հնազանդների համար ջուր կքաշենք, ցածր տոկոսով վարկ կտանք եւ այլն, անհնազանդները կզրկվեն ամեն ինչից»։ ՃԳՆԱԺԱՄԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ Օրագրային գրառումներից 03.01.97թ. 233. ԱՅԴՊԵՍ ԷԼ ձյուն չեկավ, Նոր տարին դիմավորեցինք առանց ձյան։ Երրորդ օրն է՝ տնից դուրս չեմ գալիս։ Հանգստանում եմ։ Զվարճանալու տրամադրություն չունեմ... Պետք է ապուշ կամ միամիտ հիմար լինել, որպեսզի իմանալով, թե մեզ ինչ է սպասում առջեւում, զվարճանքի տրվել։ Ամբողջ օրը հեռուստացույց եմ նայել եւ ընթերցել։ Բայց այդպես էլ չկարողացա կենտրոնանալ ու գրել, երեւում է՝ լրիվ մեկուսանալ է պետք... հեռուստացույցից էլ, ամեն ինչից էլ։ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ կարելի է հեռանալ, մեկուսանալ, բայց ինչպե՞ս հեռանալ «Ղարաբաղյան հիմնախնդրից», այն մինչ օրս էլ այնպես է նստած իմ ուղեղում, ինչպես որ ինը տարի առաջ էր։ Բա ինչո՞ւ ուրիշները... Ուրիշները՝ ուրիշ են։ Նրանք վերահաս վտանգը չեն տեսնում։ Նրանց թվում է, թե հիմնական աշխատանքն ավարտված է. գլուխը կուլ տված՝ պոչն է մնացել։ Իսկ ես բոլորովին ընդհակառակն եմ տեսնում... Խորհրդային գավառում որտեղի՞ց կարող է լինել համաշխարհային քաղաքականության հանկարծական բարդություններից գլուխ հանող քաղաքագետ, որը կարողանա այսօրվա հարցերը զննել՝ շատ չկտրվելով օրինաչափությունների համատեքստից, որին ենթարկված են պատմական գործընթացն ու նրա մանրամասները։ Համարյա բոլոր տաղանդավորները գավառներից փոխադրվել են կենտրոն։ Բացի այդ, խորհրդային դարաշրջանում քաղաքականությամբ հրապուրվելը թույլատրվել է միայն կուսակցական գաղափարախոսության շրջանակներում։ Քաղաքականությամբ Մոսկվան կամ Մոսկվայում են զբաղվել։ 07.01.97թ. 234. ԱՆՑՈՂԱԿԻ մտա աշխատանքի վայր. համարյա ոչ ոք չկար։ Ասում են՝ մինչեւ հունվարի 23-ը մեզ մոտ՝ պատգամավորներիս համար, արձակուրդ է։ Եթե պատգամավորները երեք ամսով արձակուրդի են ուղարկվում, էլ ինչո՞ւ է ամեն տարի հրամանագիր հաստատվում ռազմական դրությունը երկարաձգելու մասին։ Չէ՞ որ ռազմական դրության իմաստը նրանում է, որ ավելի լարված աշխատել, ոչ մի օր չթուլանալ, շուրջօրյա զգաստության մեջ լինել։ Արքայական լիազորություններ են շալակել՝ չիմանալով, թե առջեւում ինչ է սպասում իրենց, եւ ամենագլխավորը. չեն գիտակցում, որ բոլոր բարդությունների ու անհաջողությունների համար պատասխանն էլ իրենք պետք է տան։ Սխալներն արվում են այսօր, արվել են երեկ. վաղը իրադրությունը կամ էլ ինչ-որ ուրիշ բան պատրվակ բռնելը արդարացում չի լինելու։ Բարոյահոգեբանական ոլորտում հավասարումը դեպի Սպարտա, դեպի հռոմեացիները, ծայրահեղ դեպքում՝ դեպի Չեչնիա, այլ ոչ թե դեպի Ավստրիա, պրն Քոչարյա՛ն։ Այդ մասին նույնիսկ Արեւմուտքի մեր փոքրաթիվ բարեկամներն են մեզ խորհուրդ տալիս, որոնց համար խորթ է այդօրինակ աշխարհընկալումը, բայց՝ «դուք ուրիշ ելք չունեք»,- ասում են նրանք... 14.01.97թ. 235. ՍՊԱՍՈՒՄ ԵՄ «ԳԱ» թերթում իմ հոդված - հարցազրույցի տպագրվելուն, իսկ այն չկա ու չկա... Հրամանատարին չեմ զանգահարում, բայց նա էլ ինձ չի մտաբերում, երեւում է՝ մինչեւ կոկորդը գործեր կան... Իրապես զգացել են պատերազմի կամ էլ զիջումների հոտը եւ կարգի են գցում այն, ինչ պետք է կարգավորեին երկու եւ կես տարի առաջ։ Բայց այդ ամենը գործի տեխնիկական կամ նյութական կողմն է։ Դա գործի կեսն է։ Ամենագլխավորն այդպես էլ նրանք չեն հասկանում՝ բարոյահոգեբանական կողմը։ Դրա անհրաժեշտությունն ամենքն են հասկանում։ Բայց պարզապես խոսքով կամ քարոզով ոչինչ չի լինի։ Բարոյահոգեբանական մթնոլորտ կարելի է ստեղծել միայն գործնական քայլերով։ Ղեկավարության սեփական օրինակներով։ Սեփական վարքով։ ... Այդ պատճառով էլ չեն զանգահարում։ Առայժմ չեն զանգահարում։ 17.01.97թ. 236. ՎԵՐՋԱՊԵՍ ձյուն եկավ։ Այսօր գնում եմ Երեւան։ Գոնե երեք օրով կանջատվեմ։ Ափսոս, որ հոգիս հանգիստ չէ, գյուղն ինձ համար դրախտ կլիներ։ Նստիր ու գրիր, պառկիր ու մտածիր, հղկիր փիլիսոփայական մտածումներդ։ Կարդա մեծ մարդկանց հուշերը կամ երկերը եւ «արտասահմանյան ռադիոձայները» լսիր... Ես չեմ մեղադրում նրանց, ովքեր առավել երջանիկ ակնթարթներն զգում են Ղրիմում կամ Կանարյան կղզիներում հանգստանալու մեջ ... Իսկ նրանք էլ թող որ ինձ չմեղադրեն։ Մենք ամենքս էլ եսասեր ենք։ Ամեն մեկը ձգտում է նրան, ինչն իր հոգուն ավելի շատ անդորր եւ գոհացում է բերում։ 20.01 97թ. 237. ՔԱՂԱՔ ՎԵՐԱԴԱՐՁԱ։ Իսկույն նետվեցի դեպի թերթերը, բայց ավա՜ղ... Իմ հոդվածը դարձյալ չկա։ Այստեղ ինչ-որ բան կա։ Ինչ-որ մեկը ջուր է պղտորում։ Ինչ-որ մեկը ցանկանում է, որ Ղարաբաղի մասին միայն լավը գրեն, ինչպես որ մի ժամանակ խորհրդային երկրի մասին, ինչով էլ արջի ծառայություն մատուցեցին նրան՝ մեծապես արագացրին նրա թաղումը... Իմ կարծիքով, գործերի նկատմամբ բարեխիղճ քննադատական մոտեցման դեպքում սոցիալիստական համակարգում երկար-երկար կարելի էր ապրել... Մտա ԱԺ. գորշություն է, դատարկություն, ինձ համար նույնիսկ էլ վշտալի է։ Պատգամավորների ստորագրություններ եմ հավաքելու Կոորդինացիոն խորհրդի (նախագահության) կանոնադրությունը փոփոխելու համար։ Նախագահը պետք է անվանական լիազորություններ ունենա, էական հարցերը պետք է կոլեգիալ կերպով լուծվեն։ Շատերն են ուզում դուրս գալ իներտ վիճակից, բայց ակտիվ քայլեր չեն ձեռնարկում...

- .
Վերջին լուրերը, Մարտ 20, 2008
ՃԳՆԱԺԱՄԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
.
230. ՈՐՔԱ՜Ն ԿՈՒԶԵՆԱՅԻ այն ժամանակ՝ 1996-ին օգտվել նախագահի թեկնածուին տրված հնարավորությունից եւ հեռուստատեսությամբ հանդես գալ ժողովրդի առաջ ոչ թե 2-3, այլ ամբողջ 60 րոպեով։ Երկու ...Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ԼՂՀ կառավարության 1997թ. դեկտեմբերի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» թիվ 194 որոշման համաձայն՝ ԼՂՀ տարածքում 2008 թվականի մարտի 30-ի կիրակի օրը, ժամը 02.00-ին ...ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
.
Մարտի 18-ին Park Inn հյուրանոցում տեղի ունեցավ գիտագործնական կոնֆերանս՝ «Սպառողների իրավունքների պաշտպանությունը. իրողություններ, հեռանկարներ» թեմայով։ Միջոցառմանը ելույթ ունեցած՝ Ադրբեջանի տնտեսական ...ՆՐԱՆՑՈՎ ՀՊԱՐՏ Է ԱԶԳԸ
.
«Մեծ Ռուսաստանի կանայք» դաշնային ծրագրի շրջանակներում Մոսկվայի՝ 2007 թվականի 100 լավագույն կանանց մեջ իր պատվավոր տեղն է զբաղեցրել մեր հայրենակից Ջուլիետտա Վաղարշակի Պլակսինան ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ԸՆՏԱՆԻՔԸ
.
Ծննդյան 150-ամյակին ընդառաջ Իր գրական գործունեության սկզբից մինչեւ վերջ Ալեքսանդր Շիրվանզադեն ընդգրկել է հայ կյանքի զարգացման կեսդարյա շրջան։ Նա դարձավ ...ՀԻՄՆ ԾԱՂԻԿՆԵՐԻՆ
.
ԱՅՍՊԵՍ ԷՐ ԱՍԵԼ ԻՄ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ Իրենց նրբերանգով, ձեւերով ու բուրմունքով ծաղիկներն ու ծաղկած ճյուղերը մեզ բերում են ուրախություն, արթնացնում երեւակայությունը, ...ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ,ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉԻ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
.
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններից Ադրբեջանի հրաժարվելու դեպքում չի բացառվում, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը: Այսօր կայացած ասուլիսում ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՏԱԿԻՆ ՉԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ
. 1
Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներով, եւ մասնավորապես մարտի 1-ի եւ 2-ի ողբերգական իրադարձություններով պայմանավորված` այս շաբաթ ԱԺ արտահերթ նիստում «Ժողովներ, հանրահավաքներ, ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԵՏԻ ՄԵԼԼՈՐԻՆ ՀԱՆՁՆԵԼ Է «ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼ»
.
Մարտի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է «Բըրս լինկ» /Birth Link/ բրիտանական մարդասիրական կազմակերպության անդամ Կետի Մելլորին: Նախագահը ...ՏՐՎԵՑԻՆ ՆՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ, ՍԱՀՄԱՆՎԵՑԻՆ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը (ՀԾՏՄԿՊՀ) մարտի 20-ին հրավիրած իր բաց, հրապարակային նիստում ինտերնետ հասանելիության ծառայությունների ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻՆ
.
ԱՄԲՈԽԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՌԱՎԵԼ ՍԱՐՍԱՓԵԼԻ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
.
ՎԵՐԱԴԱՐՁ
.
ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
.
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
.
ՀԱՎԵՐԺ ԱՊՐՈՂ ԱՆՈՒՆ
.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
ՃԳՆԱԺԱՄԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1750 Կ. Պոլսի Երուսաղեմի պատրիարք Մինաս Արքեպիսկոպոսի կողմից տպագրվեց «Նարեկ»-ի ամբողջական առաջին տպագրողթյունը:
- 1857 Ծնվեց հայ գուսանական երգարվեստի սկզբնավորողներից, երգահան գուսան Շերամը (Գրիգոր Տալյան):
- 1860 Ախալցխայում ծնվեց հայ անվանի նկարիչ, թարգմանիչ և արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցը:
- 1876 Ծնվեց հայ լեզվաբան, բանաստեղծ Հրաչյա Աճառյանը: (Վախճ. 1953թ.-ին):
- 1887 Քութայիսում ծնվեց խորհրդային ականավոր գիտնական Հովսեփ Օրբելին: (Վախճ. 1961թ.-ին):
- 1920 Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Ղարաբաղի վրա:
- 1972 Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

