
Հրատարակված է Մարտ 19, 2008
ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼՂՀ-ՈՒՄ
- 2008թ.հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ բնակչության թվաքանակը կազմել է 138834 մարդ, որից քաղաքաբնակ բնակչությունը՝ 71652 մարդ կամ 51,6%-ը, գյուղաբնակը՝ 67182 մարդ կամ 48,4%-ը: Բնակչության թվաքանակը 01.01.2007թ. համեմատ աճել է 1087 մարդով կամ 0.8%-ով, ընդ որում, քաղաքաբնակ բնակչությունը՝ 854 մարդով կամ 1,2 տոկոսով, գյուղաբնակը՝ 233 մարդով կամ 0,3 տոկոսով. այս մասին տեղեկացվում է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ։ Հարկ է նշել, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 2007թ. հունվարի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակի փոփոխություն չի եղել, իսկ 2006թ. հունվարի 1-ի դրությամբ աճը կազմել է 500 մարդ կամ 0,4 տոկոս: 2008թ. տարեսկզբին հանրապետության բնակչության 48,1 տոկոսը կազմել է արական — 51,9 տոկոսը՝ իգական սեռի բնակչությունը, ընդ որում, արական սեռի բնակչության տեսակարար կշիռը քաղաքային բնակչության կառուցվածքում 47,1 տոկոս է, գյուղական բնակչության կազմում՝ 49,3 տոկոս: Հանրապետության բնակչության 36,7%-ը կենտրոնացված է մայրաքաղաքում, 16,7%-ը՝ Մարտունու, 13,7%-ը՝ Մարտակերտի, 12,5%-ը՝ Ասկերանի, 8,9%-ը՝ Հադրութի, 6,2 տոկոսը Քաշաթաղի, 3,3%-ը՝ Շուշիի — 2%-ը՝ Շահումյանի շրջաններում: 2008թ. տարեսկզբին հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակի 24,5%-ը կազմել է 0-15 տարեկան, 64,5%-ը աշխատունակ տարիքի — 11%-ը՝ աշխատունակ տարիքից բարձր տարիքի բնակչությունը: Այլ կերպ` 2008թ. տարեսկզբին հանրապետության յուրաքանչյուր 1000 աշխատունակ տարիքի բնակչության բաժին է ընկել 550 երեխա — կենսաթոշակային տարիքի բնակիչ: 2007թ. հանրապետությունում ծնվել է 2145 երեխա, որը 2006թ. համեմատ ավելացել է 43-ով կամ 2,0%-ով: 2007թ. մահացածների թիվը կազմել է 1227 մարդ, որը 2006թ. համեմատ նվազել է 8-ով կամ 0,6%-ով: Մինչ— 1 տարեկան մահացած երեխաների թիվը կազմել է 19, որից 5-ը աղջիկներ են՝ նախորդ տարվա համապատասխանաբար` 31 — 8 երեխայի դիմաց: 2007թ. գրանցվել է 1 մայրական մահացության դեպք: Մինչ— 5 տարեկան մահացած երեխաների թիվը կազմել է 25, որից 10-ը աղջիկներ են՝ նախորդ տարվա համապատասխանաբար` 35 — 9 երեխայի դիմաց: 2007թ. ԼՂՀ-ում բնակչության բնական աճը կազմել է 918 մարդ — 2006թ. համեմատ աճել 51 մարդով կամ 5,9%-ով: 2007թ. գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 519՝ 2006թ. 827-ի դիմաց, ամուսնալուծությունների թիվը կազմել է 123՝ նույնքան, որքան նախորդ տարում էր: 2007թ. ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը (առանց ներքին միգրացիայի) կազմել է 831 մարդ, իսկ մեկնողների թվաքանակը՝ 1026 մարդ:

- .
Վերջին լուրերը, Մարտ 19, 2008
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
. 1
222. ԵՎ ԱՅՍՊԵՍ, ես ամենավարդագույն տպավորություններն ստացա Բ. Արարքցյանի հետ հանդիպումից։ Տպավորություններ հասարակ մնացած, իշխանություն ունենալուց չփչացած ...ՑՆՑՈՒՄ
. 5
Հայաստանում նախագահական ընտրությունների հետ կապված վերջին իրադարձությունները մեծ ցնցում էին բոլոր հայերի համար, որը հերթական անգամ ալեկոծեց մեր՝ առանց այն ...ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
.
Դատական քննության հրապարակայնության սկզբունքը ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության 45-րդ հոդվածում, համաձայն որի յուրաքանչյուր ունի հավասարության պայմաններում, ...ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
. 3
Դեռ 1997թ. ապրիլին, Բրյուսելում՝ ռուս գեներալների խմբի հետ առիթ եղավ մասնակցելու ՆԱՏՕ-ի շտաբ-գրասենյակում անցկացվող «Բանակների վրա դեմոկրատական վերահսկողության հաստատման խնդիրներին» ...ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
. 3
Զարմանալի զուգադիպություն. հենց որ պարզ դարձավ, որ խաղային բիզնեսը կհայտնվի ռեզերվացիայում (մինչեւ օրենքի վերջնական ընդունումը), երեւան եկան բնակչությունից փող պոկելու ոչ պակաս ...ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ — ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
. 2
Գարնան առաջին օրվա զանգվածային անկարգությունները հետընտրական սրացումների հանգեցրին Հայաստանի ներքաղաքական կյանքում: Հատկանշական է, որ դրանց հաջորդեցին մարտի 4-ի — 7-ի հայտնի դեպքերը ...ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
.Մարտի 18-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ստեղծվել է բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողով` հետեւյալ կազմով. Արայիկ Վլադիմիրի Հարությունյան ԼՂՀ վարչապետ (հանձնաժողովի ...ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼՂՀ-ՈՒՄ
.
2008թ.հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ բնակչության թվաքանակը կազմել է 138834 մարդ, որից քաղաքաբնակ բնակչությունը՝ 71652 մարդ կամ 51,6%-ը, գյուղաբնակը՝ 67182 մարդ կամ 48,4%-ը: Բնակչության ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է
.
Մարտի 19-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այցելել է 5-րդ պաշտպանական շրջան եւ մասնակցել մի խումբ զինծառայողների պարգեւատրման արարողությանը:ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ
.
ԼՂՀ նախագահի այցը սկսել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից, որտեղ Նախագահը «Արիության համար» մեդալով պարգեւատրել է մարտի 4-ին մարտական գործողությունների ժամանակ վիրավորված եւ այստեղ ապաքինվող ՊԲ մայոր ...ԼՂՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՊԱՐԳԵՎՆԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ
.
ԼՂՀ զինված ուժերի գերագույն հրամանատարը պարգեւներ է հանձնել պաշտպանական շրջանի զորամասերից մեկում: Իր ողջույնի խոսքում երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել զինծառայողներին` նրանց ցուցաբերած ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏ ՇՐՋԿԵՆՏՐՈՆ
.
Պարգեւատրման արարողությունից հետո երկրի ղեկավարը այցելել է Մարտակերտ շրջկենտրոն եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջվարչակազմի աշխատակիցների հետ: Խորհրդակցության ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻՆ
.
ԱՄԲՈԽԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՌԱՎԵԼ ՍԱՐՍԱՓԵԼԻ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
.
ՎԵՐԱԴԱՐՁ
.
ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
.
ՀԱՎԵՐԺ ԱՊՐՈՂ ԱՆՈՒՆ
.
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
.
ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1913 Թուրքիայի Բաֆրա քաղաքում ծնվեց գրական-հասարակական գործիչ, բանաստեղծուհի Մառի Աթմաճյանը: Եղել է ֆրանսահայ գրողների միության նախագահը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայազգի կինոռեժիսոր Լև Կուլիջանովը:
- 1924 Ծնվեց հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
- 1959 Մահացավ խմբապետ Մուշեղ Ավետիսյանը (Սասունցի Մուշեղ):
- 1993 Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

