
Հրատարակված է Մարտ 19, 2008
ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ — ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
- Գարնան առաջին օրվա զանգվածային անկարգությունները հետընտրական սրացումների հանգեցրին Հայաստանի ներքաղաքական կյանքում: Հատկանշական է, որ դրանց հաջորդեցին մարտի 4-ի — 7-ի հայտնի դեպքերը հայ-ադրբեջանական դիրքերի վրա, որով, փաստորեն, սրվեց նա— ռազմաքաղաքական վիճակը Ղարաբաղ-Ադրբեջան սահմաններում: Ուղղակի, թե անուղղակի իմաստով այդ երկու իրադարձային աղետները պայմանավորված էին մեկը մյուսով: Ներքին — արտաքին այս իրավիճակների շուրջ «Ազատ Արցախ» թերթի թղթակիցը հարցազրույց ունեցավ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: - Պրն Մանուկյան, ինչո՞վ է պայմանավորված մեզանում ստեղծված այս կացությունը: - Դրա արմատները շատ ավելի խորն են, քան կարող են առաջին հայացքից թվալ: Նախագահական ընտրությունների ողջ գործընթացներում — դրանց նախորդած ժամանակաշրջանում քանիցս ես հորդորել, ասել եմ, որ առանց կառավարման համակարգի արմատական փոփոխությունների հնարավոր չէ մեր երկիրը դուրս բերել զարգացման լայնահուն ուղի: Զարմանալիորեն նախագահական 8 թեկնածուներից ոչ մեկը ըստ էության չբարձրաձայնեց այդ մասին: Եթե այդպես է, ապա ով էլ դառնա նախագահ — իր ձեռքը վերցնի իշխանությունը, մեր կյանքում ոչինչ չի փոխվի: Իսկ այն, որ սոցիալական փոփոխությունները կատարվում են բիզնեսի օրենքները խախտելու հաշվին, դա կտ—ի 1-2 տարի, հետո, ինչպես դա կատարվեց ԽՍՀՄ-ում, արդեն միջոցներ, ռեսուրսներ չեն մնա աշխատավարձեր, թոշակներ, նպաստներ բաժանելու համար: Եվ արդյունքում մեր երկիրը չդիմանալով Ադրբեջանի հետ մրցակցությանը, հարկադրված պետք է զիջումների գնա Ղարաբաղի հարցում: Բայց մենք իմպերիա չենք, մենք չունենք ավելորդ հողեր, տարածքներ, որ զիջենք: Եվ ըստ էության ներկայիս վերարտադրված համակարգը վտանգի տակ կդնի ոչ միայն Ղարաբաղը, այլ— Հայաստանի ճակատագիրը: - Այդ դեպքում, եթե դուք նախագահ ընտրվեիք, ինչո՞վ էիք ապահովագրված նույնատիպ զարգացումներից: - Ասացի, որ 9 թեկնածուներից ոչ ոք, բացի ինձանից, քաղաքական համակարգի փոփոխությունների ծրագիր չի ներկայացրել — բոլորն ճամարտակում էին «լավ թագավորի» կոնցեպցիայի մեջ: Բայց լավ թագավորը, լավ տղան չի կարող, ըստ էության, սոցիալական հարցեր լուծել մեկընդմիշտ: Անկեղծ ու ողջամիտ լինենք — խոստովանենք, որ այդ հարցերը լուծելու համար մեծ ջանքեր ու քաղաքական-տնտեսական հոտառություն են պետք, քանզի բոլոր տեսակի սոցիալական ծախսերը հետ—անք են երկրի տնտեսական զարգացման: Եթե երկիրը զարգացած տնտեսություն չունեցավ, նրա հիմքերը խախուտ են — բնակարաբար նրա զարգացումն ու հզորացումն անհեռանկար են` իրենց տխուր հետ—անքներով: Հենց այս հանգամանքները նկատի ունենալով է, որ անընդհատ ասում եմ, առաջարկում եմ միանգամից արմատապես փոփել երկրի թե' տնտեսական, թե' քաղաքական համակարգը` համալրելով դրանք համապատասխան կադրերով: - Ձեր կարծիքով կանխատեսելի էին մարտի 1-ից 2-ը տեղի ունեցած դեպքերը: - Իհարկե` այո: Գուցե շատերն էին հասկանում, թե դեպի ուր են տանում իրադարձությունները: Քարոզարշավը դեռ չսկսված, Լ—ոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր «ավազակապետություն», շահարկում էր «հոկտեմբերի 27-ը», ատելություն սերմանում ղարաբաղցիների նկատմամբ, մոռանալով, որ ինքը քաղաքական ասպարեզ էր մտել ղարաբաղյան շարժման ալիքի վրա: Եվ այդ է պատճառը, որ սկզբում ժողովրդի ստվար հատվածի արդարացի դժգոհությունը իշխանություններից կարճ ժամանակում վերաճեց խորքային ատելության: Եվ Լ—ոն Տեր-Պետրոսյանն այնքան հեռուն գնաց իր մեջ կուտակված չարամտության պատճառով — դրսի ուժերի դրդմամբ, որ իրեն չմիացած նախագահի թեկնածուների, քաղաքական կուսակցությունների, հանրության ներկայացուցիչների նկատմամբ հանդես եկավ բացահայտ հայհոյախոսություններով` նրանց որակելով «դավաճաններ» ու «տականքներ»: Մյուս կողմից` հասարակության համբերության բաժակը արդեն լցված էր երկրում տիրող անարդարություններից ու անօրինականություններից: Այս ամենին ավելացան նա— ընտրությունները... Եվ այս ամենը ոչ թե քաղաքակիրթ պայքար էր հանուն արդարության, այլ նման էր հեղաշրջման` բոլորիս հայտնի միջոցներով: Զարմանալի ու աններելի է, որ առաջին նախագահի կողմից խաբվեցին ոչ միայն անփորձ երիտասարդներ, այլ— լուրջ համարվող հասուն մարդիկ, անգամ պաշտոնյաներ: Դե, հիմա ինքներդ դատեք. մի՞թե անսպասելի էին մարտյան դեպքերը: Ի դեպ, տակավին 1920 թվականին, մայիսյան ապստամբությունից հետո պառակտվեց մեր հասարակությունը` էապես թուլացնելով պետությունը: Այդ թույնը, անընդհատ մոլեգնող ստերը, ատելությունը էապես վտանգեցին — շարունակում են վտանգել մեր պետության անվտանգությունը: Ասեմ, թե չասեմ` պետք է դրան մեկընդմիշտ վերջ դնել: -Արդ, ինչ՞ պետք է անել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: - Իհարկե, ամենից առաջ պետք է օրենքի առջ— պատասխան տան մարտի 1-ի — 2-րդ դեպքերի բոլոր կազմակերպիչներն ու մեղավորները` բացառելով հանիրավի բռնություններ ու հաշվեհարդար: Աշխատանքներ պետք է տանել հասարակության երկփեղկվածությունը, ընդգծված բ—եռացումը չեզոքացնել` ապահովելով իրական ազատ լրատվության գործունեությունը: Ինչ խոսք, որ այս գործընթացում առանցքային դեր պետք է վերապահել հասարակության համաձայնությանը — համակարգային բարեփոխումներին, որպեսզի երկիրը ճիշտ ճանապարհով առաջ ընթանա: Իշխանություններն էլ պետք է դասեր քաղեն այս ամենից, որի պատասխանատվությունը նախ — առաջ կրում են իրենք` իրենց վարած ներքին քաղաքականությամբ: Անհրաժեշտ է իշխանության նոր որակ, հասարակական համերաշխություն, գաղափարների ազատ մրցակցություն, օրինականություն — իրենց գործին ու ժողովրդավարությանը նվիրված արհեստավարժ կադրեր` ազգային արժեքների ու համամարդկային գաղափարների շուրջ համախմբվելով: Միայն այս դեպքում մենք կունենանք արդիական պետություն, որը կապահովի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը, ազատությունը — սոցիալական պահանջները: Զրույցը` Հենրի Առուշանյանի

- .
Քննարկում
Հայեր միացեք գրել է:
Ափսոս ,որ ես երկար տարիներ եղել եմ քու կողմնակիցը:
Ես դիմում եմ քեզ եզակի դեմքով ,քանի որ դու մանր մարդ դուրս եկար ,
վախկոտ , ու մորթապաշտ:
Հարցը այն չի, որ ես դարձել եմ Լեվոնի կողմնակիցը:Ոչ:
Ուղղակի դու դավաճանեցիր մեր ազգին:
ԵՎ այն որ դու հանդես ես գալիս հենց այս թերթում դրա վառ ապացույցն `:
Իզուր մի փորձի մնալ քաղաքականության մեջ ,դու քաղաքական դիակ ես:
Վերջին լուրերը, Մարտ 19, 2008
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
. 1
222. ԵՎ ԱՅՍՊԵՍ, ես ամենավարդագույն տպավորություններն ստացա Բ. Արարքցյանի հետ հանդիպումից։ Տպավորություններ հասարակ մնացած, իշխանություն ունենալուց չփչացած ...ՑՆՑՈՒՄ
. 5
Հայաստանում նախագահական ընտրությունների հետ կապված վերջին իրադարձությունները մեծ ցնցում էին բոլոր հայերի համար, որը հերթական անգամ ալեկոծեց մեր՝ առանց այն ...ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
.
Դատական քննության հրապարակայնության սկզբունքը ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության 45-րդ հոդվածում, համաձայն որի յուրաքանչյուր ունի հավասարության պայմաններում, ...ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
. 3
Դեռ 1997թ. ապրիլին, Բրյուսելում՝ ռուս գեներալների խմբի հետ առիթ եղավ մասնակցելու ՆԱՏՕ-ի շտաբ-գրասենյակում անցկացվող «Բանակների վրա դեմոկրատական վերահսկողության հաստատման խնդիրներին» ...ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
. 3
Զարմանալի զուգադիպություն. հենց որ պարզ դարձավ, որ խաղային բիզնեսը կհայտնվի ռեզերվացիայում (մինչեւ օրենքի վերջնական ընդունումը), երեւան եկան բնակչությունից փող պոկելու ոչ պակաս ...ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ — ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
. 2
Գարնան առաջին օրվա զանգվածային անկարգությունները հետընտրական սրացումների հանգեցրին Հայաստանի ներքաղաքական կյանքում: Հատկանշական է, որ դրանց հաջորդեցին մարտի 4-ի — 7-ի հայտնի դեպքերը ...ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
.Մարտի 18-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ստեղծվել է բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողով` հետեւյալ կազմով. Արայիկ Վլադիմիրի Հարությունյան ԼՂՀ վարչապետ (հանձնաժողովի ...ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼՂՀ-ՈՒՄ
.
2008թ.հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ բնակչության թվաքանակը կազմել է 138834 մարդ, որից քաղաքաբնակ բնակչությունը՝ 71652 մարդ կամ 51,6%-ը, գյուղաբնակը՝ 67182 մարդ կամ 48,4%-ը: Բնակչության ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է
.
Մարտի 19-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այցելել է 5-րդ պաշտպանական շրջան եւ մասնակցել մի խումբ զինծառայողների պարգեւատրման արարողությանը:ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ
.
ԼՂՀ նախագահի այցը սկսել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից, որտեղ Նախագահը «Արիության համար» մեդալով պարգեւատրել է մարտի 4-ին մարտական գործողությունների ժամանակ վիրավորված եւ այստեղ ապաքինվող ՊԲ մայոր ...ԼՂՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՊԱՐԳԵՎՆԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ
.
ԼՂՀ զինված ուժերի գերագույն հրամանատարը պարգեւներ է հանձնել պաշտպանական շրջանի զորամասերից մեկում: Իր ողջույնի խոսքում երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել զինծառայողներին` նրանց ցուցաբերած ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏ ՇՐՋԿԵՆՏՐՈՆ
.
Պարգեւատրման արարողությունից հետո երկրի ղեկավարը այցելել է Մարտակերտ շրջկենտրոն եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջվարչակազմի աշխատակիցների հետ: Խորհրդակցության ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻՆ
.
ԱՄԲՈԽԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՌԱՎԵԼ ՍԱՐՍԱՓԵԼԻ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
.
ՎԵՐԱԴԱՐՁ
.
ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
.
ՀԱՎԵՐԺ ԱՊՐՈՂ ԱՆՈՒՆ
.
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
.
ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1913 Թուրքիայի Բաֆրա քաղաքում ծնվեց գրական-հասարակական գործիչ, բանաստեղծուհի Մառի Աթմաճյանը: Եղել է ֆրանսահայ գրողների միության նախագահը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայազգի կինոռեժիսոր Լև Կուլիջանովը:
- 1924 Ծնվեց հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
- 1959 Մահացավ խմբապետ Մուշեղ Ավետիսյանը (Սասունցի Մուշեղ):
- 1993 Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

