
Հրատարակված է Մարտ 19, 2008
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
- Դեռ 1997թ. ապրիլին, Բրյուսելում՝ ռուս գեներալների խմբի հետ առիթ եղավ մասնակցելու ՆԱՏՕ-ի շտաբ-գրասենյակում անցկացվող «Բանակների վրա դեմոկրատական վերահսկողության հաստատման խնդիրներին» նվիրված սեմինարին։ Տե՛ր Աստված, ինչ մեծամտությամբ էին ՆԱՏՕ-ի մասնագետները բացատրում մեր պատվիրակությանը, թե որքան համեստ պիտի պահի իրեն Ռուսաստանը ներկայիս պայմաններում եւ ինչ հարգանքով պիտի վերաբերվի «Չեչնիայի ազատագրական բանակի մարտիկներին»։ Չդիմացա եւ մեր անկոչ դաստիարակներին փորձեցի ներկայիս դաժան իրականությանը վերադարձնել եւ փոքր-ինչ կակղեցնել նրանց կարծրացած ուղեղները, որ այդպիսին էին դարձել վստահությունից, թե Արեւելյան բլոկի փլուզումից եւ Ռուսաստանին կողոպտելուց հետո աշխարհը հնազանդ է նրանց ոտքերի տակ։ Մասնագետներն ասվածը լսում էին ներողամիտ ժպիտով։ Հայտնի է, որ գեներալները միշտ էլ պատրաստվում են անցած պատերազմներին ։ Նատօցիները այդ անցածին իսկապես հրաշալիորեն էին պատրաստված։ Դա այն պարագայում, երբ մոլորակի վրա բոլորովին այլ պատերազմ է՝ 21-րդ դարի պատերազմը։ Հիշում եմ, այդ մասին էի ուզում հիշեցնել իմ ելույթում։ «Երրորդ համաշխարահյին պատերազմը, որն արդեն սկսվել եւ արագություն է հավաքում, բոլորովին նման չէ նախկին ոչ մի պատերազմի։ Նրա համար համարյա իմաստազրկվել են տանկային դիվիզիաներն ու զրահախմբերը։ Պետական սահմանները դարձել են անցողիկ հասկացություններ, եւ անգամ ռազմաարդյունաբերական կոմպլեքսը դադարել է որոշիչ գործոն լինել։ Պարոնայք, դուք բոլորովին պատրաստ չեք դրան, նույնիսկ չեք նկատել, որ այն արդեն սկսվել է եւ ուր որ է դուրս է թռչելու Ղարաբաղից, Չեչնիայից, Աֆղանստանից եւ ձեր կողմից հրահրված համաշխարհային այլ թեժ կետերից։ Եվ այսօր ձեր երեւակայության ողորմելիությունը կարող է շատ ավելի թանկ նստել մարդկության վրա, քան առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմները ձեր նախնիների»։ Այս ամենը լսելով, «մասնագետները» հարգալից եւ ներողամիտ ժպտում էին։ Իսկ միջազգային առեւտրի կենտրոնի, Պենտագոնի վրա ավիացիոն հարձակմանը մնացել էր 4 տարի, 5 ամիս եւ 5 օր։ Ներկայիս ահաբեկչական պատերազմը չափազանց ապակառուցիկ եւ դիմազերծված է, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե իրականում ով եւ ինչի համար է պատերազմում։ Չլինի՞ իսլամը ողջ աշխարհում հաստատելու համար։ Այս գաղափարականացված մոտիվը թերեւս միջնադարյան մի քանի արշավանքների միֆերն ու պատճառներն են հիշեցնում։ Պատմության մեջ շատ չխորանալու համար կարելի է հիշել ԱՄՆ-ի հայտարարած խաչակրաց արշավանքը Իրաքի դեմ... Իբր, յանկիներին այնտեղ հետաքրքրողը ոչ թե նավթն է, այլ բացառապես բարձրագույն արդարությունը։ Իսկ ինչպես ինձ թվում է, ներկայիս համաշխարհային պատերազմն սկսվել է առավել անաղմուկ եւ բոլորովին անարյուն իրադարձությունից՝ Զ. Բալայանի եւ Ս. Կապուտիկյանի ղեկավարությամբ հայ մի քանի մտավորականների՝ Գորբաչովի աշխատասենյակ այցից։ Նրանք երկրի ղեկավարին փորձել են ընդամենը բացատրել ակնհայտը, այն, որ Ղարաբաղի սահմանադրական իրավունքն է միանալ իր պատմական հայրենիքին։ Այդ այցի, որ նպատակ ուներ մոլորակի մի փոքրիկ հատվածում վերականգնել արդարությունը, հետագա իրադարձությունների շղթան հայտնի է։ Կարծում եմ, ժամանակակից պատմությունը չի հասկանա, եթե Սումգայիթում, Բաքվում եւ Ղարաբաղում կատարվածը կանոնիկ բանաձեւով ներկայացնենք, ասենք. «տարածքային վերափոխման յուրաքանչյուր փորձ հղի է մեծ արյունահեղությամբ» եւ այլն, եւ այլն։ Մի՞թե Ստալինը ազերիներին հանձնելով Ղարաբաղը, Նախիջեւանն ու Զանգեզուրը, «վերափոխումներով» չի զբաղվել։ Կամ երբ կազակական բնիկ հողերի մի մասը հանձնել է Ղազախստանին։ Կամ էլ հարբած կամ խումարի մեջ՝ լիտվացիներին է նվիրել ողջ Մեմելսկի շրջանը։ Կամ երբ 30-ականներին Կիեւում կատարած իր հանցագործությունների դիմաց որպես հատուցում, Խրուշչովը Ուկրաինային տվեց հարյուր տոկոսանոց ռուսական Ղրիմը։ Վերադառնալով «Ղարաբաղյան ճգնաժամի » պատճառներին՝ պիտի ասել, որ այս պարագայում խոսքն ակնհայտորեն ինչ-որ այլ, առավել մեծ բանի մասին է։ Ավաղ, ԽՍՀՄ սահմաններից դուրս չգալով, չենք կարող գնահատել, թե ինչն է նոր ժամանակների «հայ-ադրբեջանական» կոնֆլիկտի շարժիչ ուժը։ Թերեւս, այսօր այդ կոնֆլիկտը արտաքին ուժերի հետ կապելը կարող է «ականջ քաշել» թվալ։ Բացի այդ, կոնֆլիկտն ինքը կարծես թե այսօր կորցրել է իր ողբերգության սրությունը։ Մեծ է ցանկությունը շուտ մոռանալ մասսայական սպանությունները, տեղահանություններն ու ավերածությունները։ Դե ինչ, պահակակետում քնածները միշտ չէ, որ մենախցում են հայտնվում. երբեմն, արթնանալ չհասցնելով, հայտնվում են դիահերձարանում։ Երրորդ համաշխարհային պատերազմը, որ ակնհայտորեն բորբոքվեց 80-ականներին՝ հանուն աշխարհի հերթական վերաբաժանման (կապված ԽՍՀՄ-ի եւ ողջ սոցիալիստական լագերի փլուզման հետ), 90-ականներին չնայած արտաքնապես լռեց, առավել նենգ ու փակ ձեւեր ընդունեց, սակայն ոչ մի պահ չդադարեց, չդարձավ մարդկության համար առավել քիչ արյունալի ու վտանգավոր։ Եվ այս ամենի նպատակն ու շարժիչ ուժը ճիշտ հասկանալու համար կրկին ու կրկին անհրաժեշտ է վերադառնալ Ղարաբաղի ողբերգությանն ու սխրանքին։ Երբ լեռների մեջ կորած այդ փոքրիկ տարածքի ներկայիս «համարյա խաղաղ» իրավիճակից ներշնչված՝ քո մեջ հաղթահարում ես մեծահոգությունը, մտածում ես այդ իրադարձությունների մոլորակային նշանակության մասին, սարսափելի է պատկերացնել, թե այդ ժամանակ Ռուսաստանը որքան էր մոտեցել այն սահմանագծին, որին հաջորդում է պետության եւ հասարակության աղետալի անկումը։ Դեմոկրատական երազանքների էքստազի մեջ մենք դա չէինք գիտակցում, մինչդեռ թուրքերը, որ դարերով հետեւում են, թե ինչ է կատարվում իրենց հյուսիսային հարեւանի հետ, համբերատար սպասելով «իրենց ժամին», արագ հասկացան՝ կամ հիմա, կամ երբեք։ Եվ նույն պահին հայտնվեց կարծեցյալ մոռացված «Մեծ Թուրանի» գաղափարը։ Մամուլում երեւացին համաշխարհային բեմահարթակում հայտնված նոր գերտերության քարտեզները, որում միավորված էին մոլորակի բոլոր «թուրքալեզու» տարածքները։ Քարտեզների վրա վառ գորշագույն (կրկին գորշագույն ) են ներկված Ղրիմը, Հյուսիսային Կովկասը, Կիրգիզիան, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը , Յակուտիայի տարածքները, մի խոշոր հատված Սիբիրից՝ «սիբիրյան թաթարներ» նշումով։ Ավելին, մեկնաբանները միաժամանակ նշում են, որ թուրքական ժողովուրդները մեծամասնություն են նաեւ այլ տարածքների բնակչության կազմում, որոնք սխալմամբ «ռուս են համարվում»։ Դրանցից նշվում են Տյումենի, Կեմերովոյի, Չելյաբինսկի, Օրենբուրգի, Սարատովի, Աստրախանի մարզերը, Ալթայի երկրամասը եւ այլն։ Առանց այդ գորշագույն տարածքների Ռուսաստանը լավ որակի պանիր է հիշեցնում, որի վրա անցքերն ավելի շատ են, քան պանիրը։ Կատաղած ազգայնամոլ-անհատների մասին է խոսքը։ Եթե միայն այդպես լիներ։ Մեր մամուլում այսօր (այսինքն՝ 1990-92 թթ.) հաճախ կարելի է հանդիպել վերնագրերի ու արտահայտությունների, ինչպիսիք են՝ «Ուզբեկստանը խնդրում է Թուրքիային պաշտպանել իր շահերը արտասահմանում», «Ինչո՞վ կվերջանա Մոսկվայի անգործությունը» (Ռուսաստանի հարավային սահմանին «նոր Լիբանան» է ստեղծվում), «Նոր աշխարհաքաղաքական դաշինք Կովկասում» (ադրբեջանա-չեչենական համաձայնագիրը որպես պանկովկասյան գաղափարի «շարժիչ»)։ Վերջին հոդվածում կարդում ենք. « Չի բացառվում նոր գերտերության՝ Մեծ Թուրանի ստեղծումը»։ Այս եւ նման դատողություններ էին հնչում մասնավորապես Ալմա Աթայում տեղի ունեցող թուրքական ժողովուրդների ասամբլեայում, ինչպես եւ Ասիայի ու Ղազախստանի տաշքենդյան համաժողովում։ Ա՜յ քեզ «կատաղած անհատներ»։ Չէ, ամեն ինչ ավելի լուրջ է։ Բավական է հիշել Թուրքիայի այն ժամանակվա վարչապետին, որը ցուցադրաբար մեր նախկին սահմանների մոտ էր կուտակել իր դիվիզիաները՝ «իրենց հյուսիսային եղբայրներին օգնելու համար»։ Թուրքիան պատրաստ է հանձնառել Ադրիատիկ ծովից մինչեւ Չինաստան տարածաշրջանի իրադրության քաղաքական պատասխանատվությունը» («Իզվեստիա», 17.06.92թ.)։ Փառք Աստծո, գործը դրան չհասավ։ Թալիբները Կազանի եւ Աստրախանի խանությունները Մոսկվայից չուզեցին հետ վերցնել, որին դեմ չէր մինչեւ ատամները զինված եւ ՆԱՏՕ-ի կողմից ֆինանսավորվող Թուրքիան։ 90-ականների սկզբին Ռուսաստանի դեմ միաժամանակ մի քանի ճակատ չբացվեց։ Եվ կրկին շնորհիվ այն բանի, որ իրենց ճանապարհին նրա թշնամիները բախվեցին անառիկ ամրոցի։ Հիշենք՝ ռուսական որ տարածքների պաշտպանության մասին էր ակնարկում թուրք վարչապետը։ Համարյա այն տարածքների, որ գտնվում են Ղրիմի ու Կամչատկայի միջեւ։ Ակնհայտ է, որ թուրքական զորամիավորումները պատրաստ էին ասպատակել «Չինգիզ խանի արահետներով»։ Ի՞նչը խանգարեց, ինչի՞ բախվեցին։ Հիշենք՝ Թուրքիայի «ռազմավարական գործընկերները» ինչ համառությամբ էին փորձում հայերին համոզել Ադրբեջանին հանձնել Զանգեզուրի Մեղրիի շրջանը։ Փոխարենը որպես փոխհատուցում խոստանում էին Ղարաբաղի հողերի մի մասն ու հավերժ բարեկամություն Թուրքիայի հետ։ Բայց ո՛չ Հայաստանը, ո՛չ Ղարաբաղը կուլ չտվեցին թունավոր խայծը՝ լավ գիտակցելով, որ դրանով ոչ միայն օդանցքը պետք է փակել, այլեւ փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը Անդրկովկասում եւ աշխարհում, քանի որ Ռուսաստանը այնքան էլ հակված չէր պաշտպանելու Հայաստանին։ Իրականացնելով «Գոբլի ծրագիրը»՝ Թուրքիան ոչ միայն անմիջական տարածքով կմիանար Ադրբեջանին, այլեւ ուղիղ մուտք կունենար դեպի միջինասիական հանրապետություններ, պովոլժյան թուրքախոս տարածքներ, Անդրուրալյան տարածաշրջան (ներառյալ Յակուտիան)։ Եվ հազիվ թե պատահական պիտի համարել այդ տարիներին թուրքախոս ժողովուրդների պանիսլամական, պանթուրքական գաղափարների շուրջ ոգեւորությունը։ Հազիվ թե պատահականորեն մեկը մյուսի հետեւից սկսեցին հրաժարվել ռուսական այբուբենից, որը նշանակում էր մշակութային շրջանառությունից հանել մինչեւ այդ կուտակված գրավոր հարստությունը։ Շտապեցին ազատվել ռուս պաշտոնյաներից, իսկ հասարակ աշխատավորներին փորձեցին ինքնավարություններ քշել։ Այդ գործընթացը լուռ (պատահական չէ, որ Ռուսաստանի մարդահամարի տվյալները մինչեւ հիմա չեն հրապարակվում), բայց հաջողությամբ (իհարկե, ոչ ռուսների համար) ընթանում է։ Ուրեմն՝ ո՞վ եւ հենց առաջին ռաունդում ինչպե՞ս «շնչահեղձ» արեց այդ միտումը։ Համարձակվում եմ հաստատել, որ հենց Լեռնային Ղարաբաղը։ «Մեծ Թուրանի» ճանապարհին այն եղավ ռազմավարական նշանակության հարձակման անանցանելի Ստալինգրադը։ Չէ՞ որ. եթե հանձնվեր այդ առաջադիրքը, Հայաստանը հազիվ թե կարողանար պահպանել ուժերը թշնամու ռազմական գերակշռության դեմ հետագա դիմադրության համար։ Հանձնվեր Հայաստանը (Ադրբեջանին, Թուրքիային, ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին), հաշվենք, որ Ռուսաստանը վերջնականապես կկորցներ Անդրկովկասը։ Իսկ հեռանալով Անդրկովկասից, չէր կարողանալու պահել նաեւ Հյուսիսային Կովկասը, որից հետո զավթիչ գործողությունը Վոլգայի վրայով կտարածվեր մինչեւ Ուրալ՝ մինչեւ Ալթայ... Իսկ թե ինչ կկատարվեր Միջին Ասիայի հետ, կարելի է պատկերացնել վերոնշյալ թուրքախոս ժողովուրդների հավաքները հիշելով։ Գուցե Ռուսաստանը թույլ չէր տա, որ այդպես լինի... Ո՞նց, մի՞թե ընդամենը «երկու հարաբերականորեն մարտունակ դիվիզիաներով» եւ վերջապես այն քայքայված վիճակով, երբ ղեկավար վերնախավը փախեփախ էր անում «սոցիալիստական սեփականության» հարստությունը։ Հիշենք՝ ինչ հեշտությամբ Ռուսաստանը, Բելովեժյան համաձայնության արդյունքում, թույլ տվեց կուսակցական քրմերին գողանալ իրենից ե՛ւ Ղրիմը, ե՛ւ Մերձդնեստրը, ե՛ւ Աբխազիան, ե՛ւ ուրիշ ռուսական շատ տարածքներ, որոնք ինչ-որ ժամանակ հանելուկային առատաձեռնությամբ ընդամենը «վարչական կառավարման» նպատակով, հանձնվել էին Ուկրաինային, Վրաստանին, Ղազախստանին, Լիտվային ... Կարելի՞ է բացառել, որ իր բոլոր թուրքախոս տարածքները կորցնելու դեպքում, լիարժեք լիդեր եւ ազգային գաղափար չունենալով, Ռուսաստանը նույնքան հեզորեն չէր հաշտվի կատարվածի հետ։ Այնպես որ, համարյա կասկած չունեմ՝ եթե Ղարաբաղը ենթարկվեր կենտրոնական իշխանությանը, ապա կխեղդվեր արյան մեջ։ Իսկ Թուրքիան Ադրբեջանի հետ կդառնար մեկ պետություն։ Այնուհետեւ Կասպից ծովով ուղիղ ելք դեպի Վոլգա՝ Միաձուլվելու թուրքախոս բոլոր մահմեդականներին, միավորվելու ավելի հզոր ու ահեղ տերության մեջ, որն է Մեծ Թուրանը։ Մոտավոր չափումներ անենք, թե ի փառս մեծ Ալլահի, կոնկրետ ինչ տարածքների վրա են ձեւավորվելու վերոհիշյալ համաշխարհային Խալիֆաթն ու Մեծ Թուրանը։ Չլինի՞ չեչեն ահաբեկիչների շահերը պաշտպանող եվրոպական հովանավորների միաձույլ տարածքի վրա։ Գուցե Սաուդյան Արաբիայի ավազուտներո՞ւմ, որտեղ նավթը քաշելուց հետո ավազից բացի ոչինչ չի մնալու։ Թե՞ Արաբական Էմիրություններում... Ուրեմն ի՞նչ կարիք կա համաշխարհային պատերազմ հրահրել։ Ուզում եք Խալիֆաթ, թեկուզ Հոլիվուդ ստեղծել ձեզ համար՝ ստեղծեք, եւ չկա մեկը, որ դրա համար իրավունք վերապահի մեղադրել ձեզ։ Այդ տարբերակով կարելի է առանց համաշխարհային պատերազմի էլ յոլա գնալ։ Նշանակում է՝ պատրաստվում են այլ երկրների էլ Խալիֆաթի մեջ ներառել։ Հետաքրքիր է, խոսքը ո՞ր երկրների մասին է... Հավանաբար, չենք կարող մի անգամ էլ Մեծ Թուրանի քարտեզին նայելու անհրաժեշտությունից խուսափել։ Տեսնո՞ւմ եք գորշագույնը՝ Ալբանիայից մինչեւ Կամչատկա։ Ահա իսլամական մեծ խալիֆաթի ենթադրյալ տարածքը։ Հետագայում այդ իսկապես մեծ տարածքին ում ասես կարելի է միացնել։ Իսկ երբեմնի հպարտ Եվրոպան տեսեք՝ ինչ երկչոտ է դարձել։ Հակառակ օրենքի գերակայության իր իսկ հռչակած դիկտատուրայի, ռուս ահաբեկչուհուն վախեցավ արդարության դատին հանձնել։ Մի՛ ծաղրեք, ասելով, թե մարդասիրական սկզբունքից ելնելով, դա չարեց։ Ահաբեկիչների նկատմամբ տարրական, կենդանական վախը՝ ահա բուն պատճառը։ Իսկ ի՞նչ արժե Թուրքիայի նվիրվածությունը եվրոպական արժեքներին։ Երբ Մեծ Թուրանի ստվերը Եվրոպայից հետո փորձի վախեցնել եւ ԱՄՆ-ին, նշանակում է՝ սարսափ կա, որ Թուրքիայում կկատարվի այն, ինչը վաղ անցյալում տեղի ունեցավ Իրանում։ Դրա համար Թուրքիայում բոլոր նախադրյալները կան։ Արտաքնապես կրոնական մոլեռանդները «իշխանության գլխին» չեն, բայց նրանց համակիրները մեծամասնություն են երկրում։ Կհրամայեն բանակին չխոչընդոտել ժողովրդի ազատ կամքի արտահայտությանը եւ վերջ՝ «ժողովրդավարությունը» կտոնի իր հաղթանակը։ Քանի դեռ դրա պահանջը չկա, քանի դեռ այն շահավետ չէ (ՆԱՏՕ-ի մառաններից Թուրքիային շռայլորեն զենք ու վարկեր են տրամադրվում, քաղաքական մեծ աջակցությունը Թուրքիայի բոլոր ձեռնարկներում), կարելի է սպասել։ Ինչ-ինչ, բայց հարեւաններին ու գործընկերներին կթելը Թուրքիային միշտ էլ հրաշալիորեն է հաջողում։ Հիշենք՝ ինչ առատ նվերներ պարգեւեցին նրանց բոլշեւիկները, պատմական իրենց միամտությամբ երեւակայելով, որ ի դեմս Թուրքիայի, հավատարիմ գործընկեր են ձեռք բերել Արեւելքի ճնշված ժողովուրդների հեղափոխական վերափոխումների համար։ Ա՜յ քեզ հռհռոց ողջ Արեւելքով։ Թուրքիան մշտական բարեկամներ եւ մշտական թշնամիներ չունի։ Միայն մշտական շահեր կան եւ երազանք՝ թուրքական մեծ կայսրություն ստեղծելու՝ պետական դրոշով եւ դրոշի վրա ոսկեթել ասեղնագործված գայլի երախ եւ աղվեսի պոչ։ Ու կարեւոր չէ, թե այդ կայսրությունն ինչ անուն կունենա։ Եվ եթե պանթուրքիստներին չհաջողվեց խորհրդային երկրի փլուզման քաոսի առաջին ալիքի հետ ԽՍՀՄ-ից պոկել Մեծ Թուրանի տարածքները, ապա համարձակվում եմ հաստատել՝ միայն այն պատճառով, որ ինչպես ռուսները Ստալինգրադի տակ, նրանց ճանապարհին կանգնեցին Ղարաբաղի զինվորները։ Կանգնեցին, եւ չնայած ուժերի վայրենի անհավասարակշռությանը, անվերջանալի կորուստներին, կանգնեցին եւ հաղթեցին։ (Տպագրվում է կրճատումներով) «Նովոյե վրեմյա», 01.03.08թ.

- .
Քննարկում
Vahan գրել է:
Հայհոյող քաղաքագետներ մեծ մտածողներ գրեցեք ձեր կարծիքն այս հոդվածի մասին միգուցէ սխալ է գրում պարոնը այն ուժերը որոնք Հայաստանում օժանդակում են պանթուրքիզմին ես դրանց եև դրանց օժանդակեղների հըմզը պըպըզըը.............
Քեզ ի՞նչ գրել է:
Հա դե լավ չէ՞ր լինի պանթուրքիզմը հաղթեր, ԼՏՊ-ն տանը նստած չէր լինի, սահման բացելու խնդիր չէր լինի, ԼՏՊ-ն էլ Միջերկրական ծովի ափին մանկան գանգից գինի կխմեր, հայերս էլ թուրքի ոռ կլվաինք, ոնց որ իր օրոք սկսեցին անել, բայց փակ սահմանների պարագայում։
"Հայրենասերները" շատացել են, ի դեմս ԼՏՊ-ի։
??? գրել է:- Vahan
Հայհոյող քաղաքագետներ մեծ մտածողներ գրեցեք ձեր կարծիքն այս հոդվածի մասին միգուցէ սխալ է գրում պարոնը այն ուժերը որոնք Հայաստանում օժանդակում են պանթուրքիզմին ես դրանց եև դրանց օժանդակեղների հըմզը պըպըզըը.............
HARTS?
robiki masin film e nkarvel ev h-1-@ 60 angam tsuiyts tvets.
HARTS? Inchu chi khosvum robiki hor masin ev nuynn el bellayi hor masin. INCHU? Ov e robiki hayr@? Inch e nra anun@? Inchu voch mi teg chi nshvum? HARTS? Tjanachum e artyok robik@ te ov e Alekperov Saidoglin? Kimulik mi hogvats el ays masun gri te du hay es. Hakarak depkum 10 tari lrel ek u bavakan e hay jogovrdin himmari teg dnek. Spasum enk ays temayov hodvatsi.- Vahan
Վերջին լուրերը, Մարտ 19, 2008
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
. 1
222. ԵՎ ԱՅՍՊԵՍ, ես ամենավարդագույն տպավորություններն ստացա Բ. Արարքցյանի հետ հանդիպումից։ Տպավորություններ հասարակ մնացած, իշխանություն ունենալուց չփչացած ...ՑՆՑՈՒՄ
. 5
Հայաստանում նախագահական ընտրությունների հետ կապված վերջին իրադարձությունները մեծ ցնցում էին բոլոր հայերի համար, որը հերթական անգամ ալեկոծեց մեր՝ առանց այն ...ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
.
Դատական քննության հրապարակայնության սկզբունքը ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության 45-րդ հոդվածում, համաձայն որի յուրաքանչյուր ունի հավասարության պայմաններում, ...ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
. 3
Դեռ 1997թ. ապրիլին, Բրյուսելում՝ ռուս գեներալների խմբի հետ առիթ եղավ մասնակցելու ՆԱՏՕ-ի շտաբ-գրասենյակում անցկացվող «Բանակների վրա դեմոկրատական վերահսկողության հաստատման խնդիրներին» ...ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
. 3
Զարմանալի զուգադիպություն. հենց որ պարզ դարձավ, որ խաղային բիզնեսը կհայտնվի ռեզերվացիայում (մինչեւ օրենքի վերջնական ընդունումը), երեւան եկան բնակչությունից փող պոկելու ոչ պակաս ...ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ — ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
. 2
Գարնան առաջին օրվա զանգվածային անկարգությունները հետընտրական սրացումների հանգեցրին Հայաստանի ներքաղաքական կյանքում: Հատկանշական է, որ դրանց հաջորդեցին մարտի 4-ի — 7-ի հայտնի դեպքերը ...ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
.Մարտի 18-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ստեղծվել է բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողով` հետեւյալ կազմով. Արայիկ Վլադիմիրի Հարությունյան ԼՂՀ վարչապետ (հանձնաժողովի ...ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼՂՀ-ՈՒՄ
.
2008թ.հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ բնակչության թվաքանակը կազմել է 138834 մարդ, որից քաղաքաբնակ բնակչությունը՝ 71652 մարդ կամ 51,6%-ը, գյուղաբնակը՝ 67182 մարդ կամ 48,4%-ը: Բնակչության ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է
.
Մարտի 19-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այցելել է 5-րդ պաշտպանական շրջան եւ մասնակցել մի խումբ զինծառայողների պարգեւատրման արարողությանը:ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ
.
ԼՂՀ նախագահի այցը սկսել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից, որտեղ Նախագահը «Արիության համար» մեդալով պարգեւատրել է մարտի 4-ին մարտական գործողությունների ժամանակ վիրավորված եւ այստեղ ապաքինվող ՊԲ մայոր ...ԼՂՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՊԱՐԳԵՎՆԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ
.
ԼՂՀ զինված ուժերի գերագույն հրամանատարը պարգեւներ է հանձնել պաշտպանական շրջանի զորամասերից մեկում: Իր ողջույնի խոսքում երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել զինծառայողներին` նրանց ցուցաբերած ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏ ՇՐՋԿԵՆՏՐՈՆ
.
Պարգեւատրման արարողությունից հետո երկրի ղեկավարը այցելել է Մարտակերտ շրջկենտրոն եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջվարչակազմի աշխատակիցների հետ: Խորհրդակցության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻՆ
.
ԱՄԲՈԽԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՌԱՎԵԼ ՍԱՐՍԱՓԵԼԻ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
.
ՎԵՐԱԴԱՐՁ
.
ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
.
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
.
ՀԱՎԵՐԺ ԱՊՐՈՂ ԱՆՈՒՆ
.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1913 Թուրքիայի Բաֆրա քաղաքում ծնվեց գրական-հասարակական գործիչ, բանաստեղծուհի Մառի Աթմաճյանը: Եղել է ֆրանսահայ գրողների միության նախագահը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայազգի կինոռեժիսոր Լև Կուլիջանովը:
- 1924 Ծնվեց հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
- 1959 Մահացավ խմբապետ Մուշեղ Ավետիսյանը (Սասունցի Մուշեղ):
- 1993 Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

