
Հրատարակված է Մարտ 19, 2008
ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
- Դատական քննության հրապարակայնության սկզբունքը ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության 45-րդ հոդվածում, համաձայն որի յուրաքանչյուր ունի հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ անկախ — անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը: Այդ սկզբունքը մանրամասն կարգավորված է քրեական — քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ: Դատարաններում քրեական — քաղաքացիական գործեր քննելիս դատական նիստին ներկա գտնվող անձինք, ինչպես նա— ԶԼՄ-ների ներկայացուցիչներն իրավունք ունեն սղագրություն, գրառումներ, ձայնագրումներ կատարել — ֆիքսել դատարանում տեղի ունեցածը: Նրանք այդ իրավունքից կարող են զրկվել միայն նախագահող դատավորի կարգադրությամբ, եթե, չնայած նրա նախազգուշացմանը, շարունակում են խախտել սահմանված կարգը կամ չեն ենթարկվում նախագահողի օրինական կարգադրություններին: Պետության, հասարակության, անձի — արդարադատության շահերից ելնելով` հրապարակայնության սկզբունքը երբեմն կարող է սահմանափակվել: Օրենսդրությամբ նախատեսված են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում գործի դատական քննությունն իրականացվում է դռնփակ: ԼՂՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` դատավարության մասնակիցների անձնական — ընտանեկան կյանքի, անչափահասների շահերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, հանրության բարոյականության կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումով լրատվամիջոցների — հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը դատական քննությանը կամ դրա մի մասին կարող է արգելվել դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով: ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն` քրեական գործերի դատական քննությունը բոլոր դատարաններում դռնբաց է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանի որոշմամբ դռնփակ դատական քննություն կարող է անցկացվել պետական — ծառայողական գաղտնիքների հետ առնչվող հանցագործությունների գործերով: Դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդությամբ բացառիկ դեպքերում, եթե դա չի վնասի արդարադատության իրականացմանը կամ չի հանգեցնի դատավարության հրապարակայնության սկզբունքի չարդարացված սահմանափակմանը, դատարանի որոշմամբ դռնփակ դատական քննություն կարող է անցկացվել նա—` 1/ անձնական — ընտանեկան կյանքին, անձի պատվին — արժանապատվությանն առնչվող հանցագործությունների վերաբերյալ գործերով, 2/ անձի սեռական ազատության — սեռական անձեռնմխելիության դեմ ուղված հանցագործությունների վերաբերյալ գործերով, 3/ քրեական դատավարությանը մասնակցող անձանց կամ նրանց մերձավոր ազգականների պաշտպանության անհրաժեշտության դեպքում: Դատարանը դռնփակ դատական քննություն կարող է անցկացնել նա— ազգային անվտանգության — հասարակական կարգի պաշտպանության նկատառումներով, ինչպես նա— քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում: ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն` դատարաններում քաղաքացիական գործերի քննությունը դռնբաց է: Գործի քննությունը դռնփակ նիստում թույլատրվում է օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նա— որդեգրման գաղտնիությունը, քաղաքացիների անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունն ապահովելու, առ—տրային կամ այլ գաղտնիք պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ միջնորդությունը դատարանի կողմից բավարարվելու դեպքում: Գործը դռնփակ նիստում քննելիս ներկա են գտնվում գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները, իսկ անհրաժեշտության դեպքում ` վկաները, փորձագետները — թարգմանիչները, որոնցից վերցվում է ստորագրություն բացահայտված գաղտնի տեղեկությունները չհրապարակելու — չօգտագործելու մասին: Դռնփակ նիստում գործի քննությունն իրականացվում է դատավարության կանոնների, պետական, ծառայողական, առ—տրային, բանկային — այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ: Հետ—ում է, որ գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները չեն կարող զրկվել դատական նիստին մասնակցելու իրավունքից այդ տեղեկություններին իրազեկ լինելու իրավունք չունենալու պատճառով, քանի որ հակառակ դեպքում կխախտվեր մրցակցության — կողմերի դատավարական իրավահավասարության սահմանադրական սկզբունքը: ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն` դատական նիստի կինո — լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նա— հեռարձակումը ռադիոյով — հեռուստատեսությամբ կատարվում են կողմերի համաձայնությամբ` գործը քննող դատարանի թույլտվությամբ: Նման դեպքերում դատավորը ստիպված է լինում ընտրություն կատարել տեղեկատվության նկատմամբ հասարակական շահի — քաղաքացիների ու իրավունքի մյուս սուբյեկտների մասնավոր շահի միջ—, քանի որ վերջիններս ամեն—ին անտարբեր չեն, թե իրենք ինչ ձ—ով կցուցադրվեն հանրությանը զանգվածային լրատվության միջոցներով: Դատական քննության հրապարակայնությունը նշանակում է նա— դատավարության արդյունքների հրապարակումը զանգվածային լրատվության միջոցներով: Գործն ըստ էության լուծող դատական ակտերը բոլոր դեպքերում հրապարակվում են դատարանի դռնբաց նիստում: Դռնփակ դատական քննություն անցկացնելու դեպքում դատարանի որոշման հիման վրա կարող են հրապարակայնորեն հայտարարվել դատավճռի կամ այլ վերջնական որոշման միայն ներածական — եզրափակիչ մասերը. չեն հրապարակվում այն մասերը, որոնք հիմք են հանդիսացել դռնփակ դատական քննություն անցկացնելու համար: Որդեգրման գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասը կարող է հրապարակվել միայն որդեգրողի համաձայնությամբ: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու դատական գործին, որով գործն ըստ էության լուծող դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ: Գործի` դռնփակ նիստում քննված մասին — որդեգրման գործին անձը կարող է ծանոթանալ միայն դատական ակտը կայացրած դատարանի որոշմամբ: Հրապարակայնության վերոնշված սահմանափակումները մարդու արժանապատվությունը, նրա հիմնական իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, քաղաքացիների անձնական — ընտանեկան կյանքը անօրինական միջամտությունից, պատիվը — համբավը ոտնձգությունից պաշտպանելու, մարդու անձնական — ընտանեկան կյանքի մասին տեղեկությունների ապօրինի հավաքումը, պահումը, օգտագործումը — տարածումը կանխելու, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական — այլ հաղորդումների գաղտնիության սահմանադրական իրավունքները պաշտպանելու երաշխիքներ են: Օրենսդրության վերոնշված դրույթները համապատասխանում են միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին: Եթե դատավորն ունի հավաստի տվյալներ այն մասին, որ լրատվամիջոցի կամ հասարակության ներկայացուցչի նպատակն է խոչընդոտել դատարանի բնականոն աշխատանքին, ազդել դատավորի վրա, ինչպես նա—՝ եթե տվյալ լրատվամիջոցը հրապարակել է վկաների ցուցմունքներն այն դեպքում, երբ դեռ—ս չեն ավարտվել մնացած վկաների հարցաքննությունները, արդարադատության շահը պաշտպանելու նկատառումներով դատավորը կարող է սահմանափակել տվյալ լրատվամիջոցի` տեղեկատվություն ստանալու — տարածելու իրավունքը, քանի որ արդադատության շահը այն բարձրագույն նպատակն է, որին ձգտում է դատական համակարգը — արդարադատության ու հրապարակայնության սկզբունքների միջ— բախման դեպքում հրապարակայնությունը կարող է ստորադասվել: Դատական քննության հրապարակայնությունը դատավարության ժողովրդավարական ձ—ի բաղադրիչներից մեկն է ու ապահովում է արդարադատության մատչելիությունը — թափանցիկությունը: Մեր հասարակությունը հետամուտ է դատական իշխանության բնագավառում խորապես տեղեկացված լինելուն: Մեծ է զանգվածային լրատվամիջոցների դերը դատական իշխանության հանդեպ վստահության ձ—ավորման — ամրապնդման գործում: Հրապարակայնությունը դատավորների անկախության — միայն օրենքին ենթարկվելու սկզբունքի կար—որ երաշխիքներից է. հրապարակայնության պայմաններում շատ դժվար է ներգործել դատավորի վրա, ինչը երաշխավորում է վերջինիս անկախությունը — անձեռնմխելիությունը: Այն ունի նա— դաստիարակչական նշանակություն։ Հրապարակայնությունը դատավորների, գործին մասնակցող անձանց, ներկայացուցիչների ու պաշտպանների վրա դրական ազդեցություն է ունենում նրանց կողմից օրենսդրության նորմերը պահպանելու, իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու առումով, որն իր հերթին գործի բազմակողմանի, լրիվ — օբյեկտիվ քննության, օրինական — հիմնավորված դատական ակտերի կայացման նախադրյալ է: Հրապարակայնությունը խոսքի ազատության, տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, տեղեկատվության ցանկացած միջոցով տարածելու իրավունքի /Սահմանադրության 27-րդ հոդված/ երաշխիք է: Դատական քննության հրապարակայնությունը մեծ նշանակություն ունի նա— բնակչության իրավագիտակցության բարձրացման գործում. քաղաքացիները հնարավորություն են ստանում հետ—ելու արդարադատության իրականացմանը, ծանոթանալու գործող իրավունքին: Դատավորը պարտավոր է հարգել դատավարության հրապարակայնության սկզբունքը, չխոչընդոտել հասարակությանը — լրատվամիջոցներին` օրենքին համապատասխան ստանալ — տարածել տեղեկատվություն, եթե այդ իրավունքի իրականացումը, ինչպես արդեն նշվեց, վերջիններիս կողմից ակնհայտորեն չի օգտագործվում դատարանի աշխատանքը խանգարելու կամ դատական որոշման կայացման վրա անօրինական ներգործություն ունենալու նպատակով: Դատարանների կողմից գործերը քննելու ընթացքում առաջացող խոչընդոտները մեր պայմաններում հիմնականում կապված են դատարանների տեխնիկական հագեցվածության ցածր մակարդակի հետ` սկսած ոչ նորմալ շենքային պայմաններից ու վերջացրած անհրաժեշտ սարքավորումների բացակայությամբ: Ներկայումս, Սահմանադրության ընդունման հետ կապված, մեր հանրապետությունում ընթանում է դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլը: Խնդիր է դրված իրականացնել նա— դատարանների տեխնիկական հագեցվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներ: ԳՐԵՏԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ԼՂՀ առաջին ատյանի դատարանի դատավոր, իրավագիտության թեկնածու

- .
Վերջին լուրերը, Մարտ 19, 2008
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
. 1
222. ԵՎ ԱՅՍՊԵՍ, ես ամենավարդագույն տպավորություններն ստացա Բ. Արարքցյանի հետ հանդիպումից։ Տպավորություններ հասարակ մնացած, իշխանություն ունենալուց չփչացած ...ՑՆՑՈՒՄ
. 5
Հայաստանում նախագահական ընտրությունների հետ կապված վերջին իրադարձությունները մեծ ցնցում էին բոլոր հայերի համար, որը հերթական անգամ ալեկոծեց մեր՝ առանց այն ...ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
.
Դատական քննության հրապարակայնության սկզբունքը ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության 45-րդ հոդվածում, համաձայն որի յուրաքանչյուր ունի հավասարության պայմաններում, ...ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
. 3
Դեռ 1997թ. ապրիլին, Բրյուսելում՝ ռուս գեներալների խմբի հետ առիթ եղավ մասնակցելու ՆԱՏՕ-ի շտաբ-գրասենյակում անցկացվող «Բանակների վրա դեմոկրատական վերահսկողության հաստատման խնդիրներին» ...ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
. 3
Զարմանալի զուգադիպություն. հենց որ պարզ դարձավ, որ խաղային բիզնեսը կհայտնվի ռեզերվացիայում (մինչեւ օրենքի վերջնական ընդունումը), երեւան եկան բնակչությունից փող պոկելու ոչ պակաս ...ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ — ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
. 2
Գարնան առաջին օրվա զանգվածային անկարգությունները հետընտրական սրացումների հանգեցրին Հայաստանի ներքաղաքական կյանքում: Հատկանշական է, որ դրանց հաջորդեցին մարտի 4-ի — 7-ի հայտնի դեպքերը ...ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
.Մարտի 18-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ստեղծվել է բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողով` հետեւյալ կազմով. Արայիկ Վլադիմիրի Հարությունյան ԼՂՀ վարչապետ (հանձնաժողովի ...ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼՂՀ-ՈՒՄ
.
2008թ.հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ բնակչության թվաքանակը կազմել է 138834 մարդ, որից քաղաքաբնակ բնակչությունը՝ 71652 մարդ կամ 51,6%-ը, գյուղաբնակը՝ 67182 մարդ կամ 48,4%-ը: Բնակչության ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է
.
Մարտի 19-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այցելել է 5-րդ պաշտպանական շրջան եւ մասնակցել մի խումբ զինծառայողների պարգեւատրման արարողությանը:ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ
.
ԼՂՀ նախագահի այցը սկսել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից, որտեղ Նախագահը «Արիության համար» մեդալով պարգեւատրել է մարտի 4-ին մարտական գործողությունների ժամանակ վիրավորված եւ այստեղ ապաքինվող ՊԲ մայոր ...ԼՂՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՊԱՐԳԵՎՆԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ
.
ԼՂՀ զինված ուժերի գերագույն հրամանատարը պարգեւներ է հանձնել պաշտպանական շրջանի զորամասերից մեկում: Իր ողջույնի խոսքում երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել զինծառայողներին` նրանց ցուցաբերած ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏ ՇՐՋԿԵՆՏՐՈՆ
.
Պարգեւատրման արարողությունից հետո երկրի ղեկավարը այցելել է Մարտակերտ շրջկենտրոն եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջվարչակազմի աշխատակիցների հետ: Խորհրդակցության ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻՆ
.
ԱՄԲՈԽԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՌԱՎԵԼ ՍԱՐՍԱՓԵԼԻ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
.
ՎԵՐԱԴԱՐՁ
.
ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
.
ՀԱՎԵՐԺ ԱՊՐՈՂ ԱՆՈՒՆ
.
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
.
ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1913 Թուրքիայի Բաֆրա քաղաքում ծնվեց գրական-հասարակական գործիչ, բանաստեղծուհի Մառի Աթմաճյանը: Եղել է ֆրանսահայ գրողների միության նախագահը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայազգի կինոռեժիսոր Լև Կուլիջանովը:
- 1924 Ծնվեց հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
- 1959 Մահացավ խմբապետ Մուշեղ Ավետիսյանը (Սասունցի Մուշեղ):
- 1993 Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

